Ազոտի ենթախումբ լրացուցիչ առաջադրանքներ

Լրացուցիչ.

  1. Հաշվի՛ր 0,25 մոլ ջրածնի ծավալը (լ, ն. պ.):

0,25*22,4= 5,6լ

  1. Հաշվի՛ր մոլեկուլների թիվը 5,6 լ (ն. պ.) թթվածնում։

5,6/22,4=0,25

n=0,25

N=0,25*6,02*10^23

N=1,505*10^23

  1. Հաշվիր 16 գ ծծմբի(IV) օքսիդի զբաղեցրած ծավալը (լ, ն. պ.): Խնդրի լուծումը ներկայացրո՛ւ երկու տարբերակով` պարզ և համակցված բանաձևերի միջոցով:

m=16

M(SO2)=32+32=64

n=16/64=0,25

V=0,25*22,4=5,6

  1. Հաշվի՛ր Ավոգադրոյի թվից երեք անգամ պակաս մոլեկուլ պարունակող ազոտի զբաղեցրած ծավալը (լ, ն. պ.)։ Քո ստացած պատասխանը կարելի՞ է վերագրել ցանկացած գազի (նույն պայմաններում): Պատասխանդ հիմնավորիր:

V=1/3*22,4=7,47

  1. Կալցիումի կարբոնատը համապատասխան պայմաններում քայքայվում է ըստ հետևյալ ռեակցիայի հավասարման. CaCO3 = CaO + CO2: Հաշվիր 25 գ զանգվածով կալցիումի կարբոնատի ջերմային քայքայումից ստացված գազի ծավալը (լ, ն. պ.):

  1. Էլեկտրական հոսանքով ջրի քայքայումից ստացված ջրածինը բավարարել է 240 գ պղնձի(II) օքսիդից պղինձը վերականգնելուն. CuO + H2 = Cu + H₂O:

64+16=80

240/80=3

Հաշվի՛ր ջրի քայքայումից ստացված ջրածնի ու թթվածնի ծավալները (լ, ն. պ.):

n(H2)=3

3*22,4=67,2

ջրածնի ծավալը 67,2 լ

n(O2)=3/2=1,5

1,5*22,4=33,6

թթվածնի ծավալը 33,6 լ։

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան՝ որպես երեխայի պաշտպանության երաշխավոր

Առաջադրանք
1․ Ընթերցե՛ք Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան և առանձնացրե՛ք այն հոդվածները, որոնք այնքան էլ չեն գործում իրական կյանքում /բլոգային աշխատանք/․

Իմ կարծիքով իրական կյանքում ոչ միշտ են պահպանվում այս հոդվածները։ 19-րդ հոդված․ Երեխան պետք է պաշտպանված լինի բռնությունից և վատ վերաբերմունքից։ Բայց իրական կյանքում դեռ կան երեխաներ որոնք ենթարկվում են բռնության։ 28-րդ հոդված․ Յուրաքանչյուր երեխա ունի կրթության իրավունք։ Բայց կան երեխաներ որոնք տարբեր պատճառներով չեն կարողանում սովորել։ 31-րդ հոդված․ Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի, խաղի և ազատ ժամանակ ունենալու իրավունք։ Բայց երբեմն երեխաները շատ ծանրաբեռնված են լինում և չեն կարողանում հանգստանալ։ Իմ կարծիքով այս իրավունքները շատ կարևոր են և պետք է այնպես անել որ դրանք պահպանվեն ոչ միայն օրենքով, այլ նաև իրական կյանքում։

Երեխայի իրավունքներ

Առաջադրանք
1․ Ընթերցե՛ք
Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի նախաբանը, ընտրե՛ք ձեր կարծիքով առավել կարևոր երեք դրույթ և վերլուծե՛ք դրանք։

1.Երեխաները պետք է ունենան հատուկ պաշտպանություն և հոգատարություն։ Իմ կարծիքով սա շատ կարևոր է, քանի որ երեխաները դեռ փոքր են և միշտ չեն կարողանում ինքնուրույն պաշտպանել իրենց իրավունքները։

2.Յուրաքանչյուր երեխա պետք է մեծանա սիրով և ջերմությամբ լի ընտանիքում։ Ինձ համար կարևոր է որ երեխան իրեն ապահով և սիրված զգա, քանի որ ընտանիքը մեծ ազդեցություն ունի նրա կյանքի վրա։

3.Երեխաները պետք է դաստիարակվեն խաղաղության, հավասարության և ազատության պայմաններում։ Իմ կարծիքով բոլոր երեխաները պետք է հավասար հնարավորություններ ունենան և չտարբերվեն իրարից իրենց արտաքինի, լեզվի կամ այլ պատճառներով։


2․ Առօրյա կյանքում երեխայի ո՞ր իրավունքներն են ձեզ ավելի անհրաժեշտ թվում։

Իմ կարծիքով ամենակարևոր իրավունքներն են կրթության, առողջության, ազատ կարծիք արտահայտելու, հանգստի և պաշտպանված լինելու իրավունքները։ Դրանք անհրաժեշտ են որպեսզի երեխան կարողանա հանգիստ ապրել, սովորել, զարգանալ և զբաղվել իր սիրելի գործերով։


3․ Ձեր կարծիքով ոտնահարվու՞մ են արդյոք երեխայի իրավունքները մեր երկրում։ Եթե այո, ապա ավելի շատ որտե՞ղ է դա կատարվում՝ դպրոցու՞մ, տա՞նը, թե՞ բակում։

Այո, իմ կարծիքով Հայաստանում մեկ֊մեկ ոտնահարվում են երեխաների իրավունքները։ Դա կարող է տեղի ունենալ թե տանը, թե դպրոցում, թե բակում։ Օրինակ դպրոցում երբեմն երեխաները կարող են ենթարկվել ծաղրանքի կամ չկարողանալ ազատ արտահայտել իրենց կարծիքը (Բայց ոչ մեր դպրոցում)։ Տանը նույնպես կարող են լինել դեպքեր երբ ծնողները հաշվի չեն առնում երեխայի կարծիքը։ Իմ կարծիով պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել երեխաներին և լսել նրանց։


4․ Վերոնշյալ կետերի շուրջ աշխատե՛ք
«Սովորողի հայացքը՝ երեխայի իրավունքներին» հասարակագիտական նախագծի շրջանակում /բլոգային աշխատանք/․

Իմ կարծիքով երեխաների իրավունքների մասին պետք է ավելի շատ խոսել, քանի որ ոչ բոլոր երեխաներն են իմանում իրենց իրավունքների մասին։ Կարևոր է որ երեխաները չվախենան արտահայտել իրենց կարծիքը, պաշտպանեն իրենց իրավունքները և իմանան որ իրենց ձայնը նույնպես կարևոր է։ Ես կարծում եմ որ մեծերը պետք է լսեն երեխաներին և հարգեն նրանց կարծիքը, քանի որ երեխաներն էլ ունեն իրենց մտածելակերպն ու ցանկությունները։

Домашнее задание: упр. 10 ( учебник, с. 65), 11 ( в классе рассказать)

  1. Образуйте причастия от следующих глаголов, используя суффиксы -ющ-,
    -ящ-, -вш, -ш-, -енн- (-ённ-), составьте и запишите с ними предложения.

    Разрушать- разрушающий, Разрушающий ветер ломал деревья. Изучать- изучающий, Изучающий ученик внимательно слушал учителя. Описывать- описывающий, Мальчик описывающий картину хорошо рисует. Предупреждать- предупреждающий, Предупреждающий знак стоял возле дороги. Спасать- спасающий, Спасающий людей пожарный был очень смелым. Приближаться- приближающийся, Приближающийся поезд был уже виден. Увидеть- увидевший, Увидевший нас друг подошёл к нам. Усиливаться- усиливающийся, Усиливающийся ветер мешал гулять. Таять- тающий, Тающий снег лежал на земле. Гореть- горящий, Горящая свеча стояла на столе. Играть- играющий, Играющий ребёнок громко смеялся. Темнеть- темнеющий, Темнеющее небо было красивым. Подниматься- поднимающийся, Поднимающийся дым был виден издалека. Опускаться- опускающийся, Опускающееся солнце освещало небо. Удаляться- удаляющийся, Удаляющийся поезд становился всё меньше. Изливаться- изливающийся, Изливающаяся из трубы вода текла по земле.
  1. Послушайте сообщение ООН. Скажите, что позволило
    сократить число жертв стихийных бедствий. Как вы думаете,
    могут ли метеорологи (специалисты по погоде) помочь
    предупредить стихийные бедствия?

Я думаю что метеорологи могут помочь предотвратить большие последствия стихийных бедствий. Они следят за погодой и заранее предупреждают людей о сильных дождях, наводнениях, ураганах и других опасностях. Благодаря этому люди могут подготовиться и быть в безопасности.

Եթե լինեի խաղաղության դեսպան

Եթե ես լինեի խաղաղության դեսպան կփորձեի այնպես անել որ աշխարհում ավելի քիչ պատերազմներ և վեճեր լինեն։ Ես կուզեի որ բոլոր մարդիկ ապրեին խաղաղ և ապահով կյանքով։ Կփորձեի մարդկանց բացատրել, որ խնդիրները պետք է լուծել խոսելով, ոչ թե կռվելով։ Պետք է իրար լսել, հասկանալ և հարգել, նույնիսկ եթե տարբեր կարծիքներ ունենք։ Ես կուզեի որ բոլոր մարդիկ ապրեին առանց վախի և կարողանային ուրախանալ կյանքով։ Ես հավատում եմ որ եթե բոլորս ավելի բարի լինենք միմյանց հանդեպ աշխարհը կդառնա ավելի խաղաղ ու լավ վայր։