Հղկի’ր քեզ այսօր, որպեսզի դառնաս ավելի լավը, քան երեկ էիր..

Ես ինձ կասեի որ պետք է ավելի շատ ժամանակ տրամադրեմ ինձ և իմ սիրած զբաղմունքներին։ Պետք է նորից սկսեմ շատ գրքեր կարդալ, որովհետև Հայաստան վերադառնալուց հետո գրեթե դադարել եմ կարդալ, իսկ առաջ շատ էի սիրում դա անել։ Նաև պետք է ավելի շատ կիթառ պարապեմ, որովհետև ուզում եմ ավելի լավ նվագել։ Կուզեի նաև սովորել ամեն ինչի մասին այդքան շատ չմտածել, որովհետև մեկ֊մեկ նույնիսկ փոքր բաների մասին շատ եմ մտածում կամ անհանգստանում։ Պետք է փորձեմ ավելի քիչ կենտրոնանալ վատ բաների վրա և ավելի պայծառ նայեմ ամենինչին։ Իմ կարծիքով ամենակարևորը ինքս ինձ վրա աշխատելնա և փոքր քայլերով ավելի լավը դառնալը։