- Սուրբ Զատիկի տոնից մեկ շաբաթ առաջ բոլորս նշում ենք այս գեղեցիկ գարնանային տոնը: Դրան անվանում են…
- Սուրբ Զատիկի տոնից օրեր առաջ մի ափսեում դրված բամբակի մեջ ցանում ենք ցորեն, ջրում այն, խնամում, որպեսզի այնտեղ տեղավորենք ներկված հավկիթները: Ինչ է այն:
- Սուրբ Զատիկին դրանք պարտադիր են և ներկում են կարմիր գույնով: Շատ համեղ են և նաև կռվարար: Ովքեր են դրանք:
- Այն միշտ անպակաս է Սուրբ Զատիկի տոնին: Լինում են սպիտակ, կարմիր, քաղցր, կիսաչոր և այլն: Եվ Սուրբ Զատիկին այն խմում են: Ինչ է դա:
Month: Մարտի 2021
ԱՎԱԳ ՇԱԲԱԹ
Ավագ շաբաթը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի իրադարձությունների հիշատակության՝ չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև դժոխքի ավերման, հոգիների ազատման և հրաշափառ Հարության շաբաթն է: Այս շաբաթվա մեջ կատարվեց այն ամենը, ինչ անհրաժեշտ էր մեղավոր մարդուն վերստին անմահություն պարգևելու և Երկնքի արքայություն փոխադրելու համար:
Ավագ շաբաթվա ընթացքում Քրիստոս հաստատեց Եկեղեցու գլխավոր խորհուրդներից մեկը՝ Ս. Հաղորդության խորհուրդը՝ որպես Տիրոջ հետ հաղորդակցվելու բացառիկ հնարավորություն:
Այս շաբաթը կոչվում է Ավագ, քանի որ խորհրդանշում է չորս մեծ ժամանակաշրջաններ. նախ՝ աշխարհի արարման շաբաթը, ապա՝ այս կյանքի յոթ փուլերը (ըստ Եկեղեցու հայրերի՝ արարչությունից մինչև Տիրոջ երկրորդ գալուստը յոթ շրջան է), այնուհետև՝ Քրիստոսի չարչարանքների շաբաթը և վերջապես՝ աշխարհի վախճանը:
ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԵՎ Ս. ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ
ԾԻՍԱԿԱՐԳ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Ծաղկազարդի կիրակիով սկսվում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունների հիշատակության օրերը: Շաբաթվա յուրաքանչյուր օրվա խորհրդի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ այս հղումով՝ http://www.qahana.am/am/christian/show/767534957/10:
Ձեզ ենք ներկայացնում Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիների Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցը:
Ապրիլի 15-ին` Ավագերկուշաբթի: Արարչագործության, անիծված թզենու և տաճարը վաճառականներից մաքրելու հիշատակության օր:
ժ. 9.00-ին` առավոտյան ժամերգություն
ժ. 17.00-ին` երեկոյան ժամերգություն
Ապրիլի 16-ին` Ավագերեքշաբթի: Տասը կույսերի հիշատակության օր:
ժ. 9.00-ին` առավոտյան ժամերգություն
ժ. 17.00-ին` երեկոյան ժամերգություն
Երեկոյան ժամերգության ավարտին եկեղեցու դասում հավաքվում են 10 կույսերին խորհրդանշող աղջնակներ: Նրանք վիճակահանությամբ նախապես որոշում են, թե ում են խորհրդանշելու. հինգը`խելացի, հինգը` հիմար կույսերին: Վերջիններիս մոմերը ավետարանական ընթերցումների ժամանակ մարում են:
Ապրիլի 17-ին` Ավագչորեքշաբթի: Հիշատակ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մատնության:
ժ. 9.00-ին` առավոտյան ժամերգություն
ժ. 17.00-ին` երեկոյան ժամերգություն
Ապրիլի 18-ին` Ավագհինգշաբթի: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օր:
ժ. 9.00-ին` առավոտյան ժամերգություն: Ավարտին` ապաշխարողների արձակման կարգ
ժ. 11.00-ին` Ս. Պատարագ
ժ. 16.00-ին` Ոտնլվայի արարողություն: Ավարտին` յուղի օրհնություն
ժ. 19.00-ին` Խավարման կարգ: Արարողության ընթացքում խորանի վրա վառվում է 13 մոմ, 12-ը` փոքր, իսկ 1 մեծ մոմը կենտրոնում: Ավետարանական ընթերցումների ժամանակ հերթով հանգցվում են 12 առաքյալներին խորհրդանշող մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը` խորհրդանշելով մենակ մնացած Քրիստոսին:
Ապրիլի 19-ին` Ավագուրբաթ: Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է:
ժ. 11.00-ին` Խաչելության կարգ: Ընթերցում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` Գողգոթայում խաչվելը, արեգակի խավարումը, մահը:
ժ. 17.00-ին` Թաղման կարգ: Հավատացյալների բերած ծաղիկներով զարդարվում է խորհրդանշական գերեզմանը, որը պտտվում է եկեղեցում կամ եկեղեցու շուրջ: Արարողության ավարտին հավատացյալները խոնարհվում, համբուրում կամ անցնում են գերեզմանի տակով` Տիրոջից իրենց հոգիների փրկություն ու առողջություն խնդրելով:
Ապրիլի 20-ին` Ավագշաբաթ: Դժոխքի ավերում: Ճրագալույց:
ժ. 9.00-ին առավոտյան ժամերգություն
ժ. 17.00-ին` երեկոյան ժամերգություն
ժ. 18.00-ին` Ճրագալույցի Ս. Պատարագ: Հավարտ Ս. Պատարագի կտրվի Ս. Հարության Ավետիսը` «Քրիստոս Յարյաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։ Մարդիկ վառված ճրագներ են տանում տուն` ի նշան Քրիստոսի օրհնաբեր լույսի:
Ապրիլի 21-ին`ՍուրբԶատիկ. ՄերՏիրոջՀիսուսՔրիստոսի Հրաշափառ Հարության տոն:
ժ. 11.00-ին` տոնական Ս. Պատարագ
Ապրիլի 22-ին` ննջեցյալներիհիշատակությանօր` Մեռելոց:
ժ. 10.30-ին` Ս. Պատարագ
ժ. 12.30-ին` Հոգեհանգստյան կարգ
Իմ գարնանային արձակուրդները
Իմ գարնանային արձակուրդները աշխարի ամենա լավ արձակուրդներն են: Ես այդ ընթացքում ես սկսել էի իմ նոր գրքերը կարդալ : Նաև իմ քույրիկի ծնունդը նշել մենք իմ քույրիկի ծնունդը անցկացրել ենք իր դասարանցիների հետ մենք պարեցին և նրա համար երգեցինք և բոլոր երեխաները մաղթեցին նրան մի շատ լավ մաղթանքներ: Իսկ միյուս բոլոր օրերը ես պատրաստվում էի իմ ծնունդին: Իմ ծնունդը ես անցկացնելու եմ իմ դասարանցիների հետ: Արձակուրդները նրա համար են որ գրքեր կարդալ և հանգստանալ: Ինձ շատ հավանեց գարնանային արձակուրդները:
Որոտ Թագավոր
Լինում է չի լինում մի որոտ թագավոր է լինում: Նա ունենում է մի գեղեցիկ աղջիկ: Աղջիկը շատ բարի և քնքուշ է լինում: Բայց նրա հայր թագավորը շատ ջղայն և մի օր թագավորը գնում է որսի և աղջիկը պարապ է լինում: Եվ պարապությունից պատուհանին հենված սկսում է երգել: Նա այնքան գեղեցիկ ձայնով է երգում որ մի տղա լսում է իր ձայնը: Տղան մոտիկ է գնում թագավորի պալատին:Որոտ թագավորը գալիս է հետ պալատ, գալիս է տեսնում մի գեղեցիկ տղա և տեսնում է որ ինքը հաճույքով լսում է մի քնքուշ աղջկա երգ: Թագավորը այնպես է գոռում որ այդ տղան միանգմից սթափվում է, բայց չի փախչում: Եվ թագավորը տանում է տղային իր պալատ, արքայադուստրը և տղան առաջին հայացքից սիրահարվում են: նրանք իրար հետ ամուսնանում են և ապրում են շատ երջանիկ կյանքով: