Posted in Մաթեմատիկա, Uncategorized

Մաթեմատիկայի փետրվարյան ֆլեշմոբ

  1. Երեք օր առաջ Արևմտյան դպրոցի սովորողները մասնակցեցին մարզական ստուգատեսին: Շաբաթվա ո՞ր օրն էր մարզական ստուգատեսը, եթե վաղը կիրակի է:
Անխորագիր պատկեր

Պատ՝չորեկշաբթի

2. Գտի՛ր օրինաչափությունը և ավելացրո՛ւ ևս երկու թիվ՝ 2; 4; 12; 48; …

Պատ՝240, 1440

Անխորագիր պատկեր

3. Սովորողները նկարում էին Թումանյանի հերոսներից Անխելք մարդուն, Սուտլիկ որսկանին, Անբան Հուռուն և Պոչատ աղվեսին: Դասարանում 22 սովորող կար: Նրանց կեսը նկարում էր Սուտլիկ որսկանին, մյուս կեսից յոթը՝ Անբան Հուռուն, իսկ մնացածի կեսը՝ Պոչատ աղվեսին: Քանի՞ հոգի նկարեց Անխելք մարդուն:

Պատ՝2

Անխորագիր պատկեր

4. Հեծանվավարության ստուգատեսին իրար հաջորդելով մասնակցեց 24 սովորող: Յուրաքանչյուր սովորող վարում էր 2 րոպե: Հեծանվավարության ստուգատեսը քանի՞ րոպե տևեց, եթե ամեն չորրորդ մասնակցից հետո, հեծանիվների ստուգման վրա ծախսվում էր 3 րոպե:

Պատ՝63

Անխորագիր պատկեր

5. Տարբեր թվանշաններով գրվող ամենամեծ քառանիշ թվի տասնավորների կարգում ի՞նչ թվանշան է գրված:

Պատ՝70

Անխորագիր պատկեր

6. Ո՞ր պատկերը պետք է լինի Դ2 վանդակում: Աղյուսակի վանդակները համարակալելու համար սկզբում գրում ենք տառը, հետո՝ թիվը:

Պատ՝եռանկյուն

Անխորագիր պատկեր

7. Տրնդեզի ծեսին կրակի վրայով ցատկելու համար 26 սովորող շարք կանգնեց: Գևորգը շարքում՝ վերջից հաշված, վեցերորդն էր, իսկ Սուսանը՝ սկզբից հաշված, երկրորդը: Քանի՞ սովորող էր կանգնած նրանց միջև:

Պատ՝18

Անխորագիր պատկեր

8. Անխելք մարդը Աստծու մոտ գնալու ճանապարհին հոգնեց և որոշեց գիշերել: Ժամը 20:00 քնեց և արթնացավ լուսադեմին՝ ժամը 5:00: Քանի՞ ժամ քնեց Անխելք մարդը:

Պատ՝9ժ

Անխորագիր պատկեր

9.Դդմածեսին սովորողները պատրաստեցին դդումով կեքսեր: Կեքսեր պատրաստելու համար անհրաժեշտ էր գնել 300գ կարագ: Կարագ գնելու համար որքա՞ն գումար ծախսեցին սովորողները, եթե գիտենք, որ մեկ կիլոգրամ կարագը արժե 3000 դրամ:

Պատ՝1000

Անխորագիր պատկեր

10. Քանի՞ անգամ ենք գրում 7 թվանշանը 1- 100 թվերը գրելու համար:

Անխորագիր պատկեր

Պատ՝20

Posted in Մայրենի

Ձախորդ Փանոսը

Հովհաննես Թումանյան

Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։ Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։ Ասածն արած է։ Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում է վերի կողմը, կացինը քաշում՝ թրխկ, հա թրխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։ Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն

անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։ Դու մի՛ ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում։ Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած։ Միտք է անում. «Ի՜նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ»։ Սպասում է մինչև մութն ընկնի։ Մթան հետ վեր է կենում գնում գյուղը։ Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ։ Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը։ Դո´ւ. մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։ Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա, հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։ Փանոսը ցավից վայ՜վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՛, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա սա սատանա է։

Բավական տեղ ղըչըղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները։ Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով՝ խեղճ Փանոսը գնում է կորչում։ Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ «Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»։ Գեղահավան հավաքվում են գնում, գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։ Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։ — Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ։ — Թե՝ ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի։ Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ «Փանո՜ս, Փանո՜ս», Փանոսը չկա։ Վճռում են որ Փանոսը խեղդվել է։ Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում։

Մի լուծ եզ – սայլին կամ գութանին լծելու 2 եզ Տակով անել – տակը գցել, վրան ուլ գալ, ծածկել Մեծարք – քե, ուրախություն, մեծարանք

Օքմին – մարդ տակն անել – այստեղ՝ ինչ-որ բանի (ջրի) տակն անցնել, սուզվել դուռը ծերպ անել – դուռը մի քիչ բացել եղեգնուտ – եղեգով պատված տեղ վեր ածած – թափված գեղահավան – ամբողջ գյուղով ղըչրղու – աղմուկ-աղաղակ

Հարցեր և առաջադրանքներ

1.Փորձի՛ր բացատրել:

գործը ձախ գնալ- միտք անել- ձենի վրա վեր են կենում- տակն անել- ճամփան ծռել- քեֆի տաք ժամանակն է- վրա տալ- մթան հետ- գլուխը քարը- դես Փանոս, դեն Փանոս—-

2. Պատմի՛ր Փանոսի որսորդության մասին: 3. Տեքստում այս նախադասությունները գտի՛ր և ավարտի՛ր: Ինքը մի բարի մարդ է լինում——————————:

Շատ է քաշում, թե՝ քիչ————————————-: Ասում է՝ գլուխը քարը————————————-: Դու մի ասիլ՝ էդ գիշեր էլ———————————-:

Posted in Uncategorized

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թ․ փետրվարի 19-ին , Լոռվա Դսեղ գյուղում։ հրապարակախոսական հոդվածներ[5], կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ[։ 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում[7]: 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին: 1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թ.[5]: Բանաստեղծի հայրը՝ Հովհաննես աղայի ավագ որդին՝ Ասլան (հետագայում՝ Տեր-Թադևոս) Թումանյանցը (1839-1898), Սանահինի վանքում երկու տարի դպրի պաշտոն զբաղեցնելուց հետո՝ 1874 թվականին՝ 35 տարեկանում, հակառակ իր կամքին ձեռնադրվում է քահանա։ Ծիծաղելով հաճախ է կրկնել «Մարդ չդառա, տերտեր դառա» ասացվածքը։ Քահանա դառնալ էր ստիպել հայրը, որն այն ժամանակ շատ էր ցանկացել, որ որդիներից մեկը տերտեր դառնա։ Բանաստեղծը և եղբայրը՝ Ռոստոմը, ծնվել են, երբ նրանց հայրը դեռ աշխարհական է եղել։ Թումանյանը հոր նկատմամբ խորը հարգանք և սեր է տածել․

Թումանյանի առաջին ուսուցիչը, որից գրաճանաչություն է սովորել, եղել է նրա կրտսեր հորեղբայրը՝ Գրիշկա բիձան՝ Գրիգոր Թումանյանը (ծնվ․՝ 1850)[29]։ Գրիշկա բիձու դպրոցում ուսուցումն անկանոն է եղել և շուտով դադարել է։ Թումանյանն այդտեղ սովորել է մի քանի ամիս (1877/78 ուս․ տարի), որից հետո ուսումը շարունակել է Սահակ վարժապետի դպրոցում։

Սահակ Տեր-Հովհաննիսյանը Թումանյան ընտանիքի ազգականներից մեկի փեսան էր, որը ևս տիրացու էր։ Սահակ վարժապետի դպրոցի կազմակերպման նախաձեռնողը եղել է բանաստեղծի մայրը։ Նա է խնդրել Սահակին գյուղի երեխաներին կարդալ սովորեցնել։ Դսեղի հասարակությունը, ի դեմս հոգաբարձուների, Սահակ վարժապետի հետ կնքում է պայմանագիր՝ պարտավորվելով նրան վճարել տարեկան 130 ռուբլի։ Համաձայն պայմանագրի՝ աշակերտների թիվը պետք է լիներ 35։ Սակայն աշակերտների թիվն այդքանի չի հասել։ Իր մանկավարժական ըմբռնումներով և մեթոդներով Սահակ վարժապետը նման է եղել տեր-Թոդիկին։ Սահակ վարժապետի դպրոցում Թումանյանը սովորել է մեկ տարուց ոչ ավել (1878/79 ուս․ տարի), որից հետո ուսումը շարունակում է Ջալալօղլիում։ Տիգրան Տեր-Դավթյանի դպրոցում ուսանելու տարիներին և Տեր-Դավթյանի ընտանիքի հետ մտերմանալիս Թումանյանը սիրահարվում է տեսչի աղջիկներից մեկին՝ Վերգինեին և գրում է «Հոգուս հատոր» բանաստեղծությունը։ Տիգրան Տեր-Դավթյանը սակայն, իմանալով այս սիրո մասին, աշակերտի վրա լրտեսներ է նշանակում, որոնք Թումանյանին գտնում են դպրոցի բակի լորիների տակ՝ «Հոգուս հատորը» գրելիս։ Թումանյանին փրկում է տեսչի դուստրը՝ Վերգինեն, որին էլ նա հասցեավորել էր «Հոգուս հատորը»։ Հետագայում այս միջադեպը և առաջին սերը դարձել են Թումանյանի ամենաթանկ հիշողություններից մեկը[45]։

1887 թվականի սեպտեմբերին Թումանյանը սիրահարվում է Թիֆլիսի Քամոյան եկեղեցու քահանա և կոնսիստորիայի անդամ Հովհաննես քահանա Մարտիրոսյանի որդեգրուհի Մարիամ (Օլգա) Մաճկալյանին, որին նա, ամենայն հավանականությամբ, տեսել էր Տեր-Հովհաննեսի բնակարանում կամ Խարխուփի թաղում, ուր գտնվում էր Մարիամ Մաճկալյանի տատիի տունը։ Քահանա Տեր-Հովհաննեսի տանը պաշտոնական այցելություններից մեկի ժամանակ Թումանյանը ծանոթանում է ապագա կնոջ հետ։

Օլգա Մաճկալյանի հետ ամուսնանալու մտադրությունը հավանություն է գտնում աղջկա խորթ հոր՝ Տեր-Հովհաննես մոտ մեկ պայմանով, որ Թումանյանը քահանա դառնար, ինչին էլ Թումանյանը համաձայնում է[Ն 10]։

Հովհաննես Թումանյանի և Օլգա Մաճկալյանի նշանադրության արարողությունը տեղի է ունեցել 1888 թվականի մարտի 24-ին (ըստ պայմանագրի՝ մարտի 25-ին), իսկ ամուսնությունը՝ նույն թվականի դեկտեմբերի 1-ին։

Ծննդյան վկայականում Սեդա անվան դիմաց գրված է նաև Հայկանուշ: Այն մի պատմական հանդիպման արդյունք է, որը տեղի ունեցավ մինչ աղջկա ծնունդը Անդրանիկ զորավարի և Հովհաննես Թումանյանի միջև: Իմանալով, որ Թումանյանների ընտանիքում համալրում է սպասվում, Անդրանիկ զորավարն առաջարկում է Հովհաննես Թումանյանին տղա ծնվելու դեպքում, ի նշան իրենց բարեկամության, երեխային կոչել Հայկ՝ իր քեռորդու անունով, ով ընկել էր հերոսի մահով, իսկ աղջկա դեպքում Հայկանուշ՝ ի հիշատակ իր քրոջ վաղամեռիկ դստեր: Հովհաննես Թումանյանը չի անտեսում իր բարեկամի կամքը, բայց և կատարում է իր ընտանիքի կամքը` նորածնին կոչելով՝ Սեդա-Հայկանուշ: Նվարդ Թումանյանը ծնվել է Թիֆլիսում: 1910 թվականին ավարտել է Թիֆլիսի Հովնանյան դպրոցը, 1911 թվականին՝ Թիֆլիսի 3-րդ իգական գիմնազիան: 1912 թվականին ընդունվել է Կանանց բարձրագույն դասընթացների պատմագրական ֆակուլտետը (հետագայում՝ Անդրկովկասյան համալսարան): 19161920 թվականներին ընդհանուր պատմություն է դասավանդել Հովնանյան դպրոցի 4-6-րդ դասարաններում: Անդրկովկասյան համալսարանն ավարտել է 1920 թվականին: 1923 թվականին նշանակվել է հոր՝ Հովհաննես Թումանյանի երկերի ակադեմիական հրատարակության պատասխանատու քարտուղար: 1926 թվականին փոխադրվել է Երևան և աշխատանքի անցել Հեղափոխության թանգարանում որպես մամուլի և արխիվի բաժնի գիտաշխատող (մինչև 1931 թվականը): 19311932 թվականներին աշխատել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանում որպես գիտական կաբինետի վարիչ: 19321934 թվականներին Պատմության և գրականության ինստիտուտի գիտաշխատող էր, 19341942 թվականներին՝ Արմֆանի գրականության և լեզվի ինստիտուտի պատասխանատու քարտուղար և ավագ գիտաշխատող: 1950 թվականին ավարտել է ՀԿԿ Երևանի քաղկոմին կից մարքսիզմ-լենինիզմի երեկոյան համալսարանը: Գործուն մասնակցություն է ունեցել Հովհաննես Թումանյանի Դսեղի և Երևանի տուն-թանգարանների հիմնադրմանը: 1955 թվականին «Թումանյանի կապերը ռուս գրականության հետ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Մահացել է Երևանում 1957 թվականի սեպտեմբերի 28-ին[1]:

Posted in Մայրենի, Uncategorized

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ

 Վահագնի տոն: Վահագնի պաշտամունքը կատարվում էր ծիսական մեծ հանդիսություններով: Հայոց տոմարում նրա անունով է կոչվել 27-րդ օրը: Տրնդեզի կրակի բոցերի վրայով թռչելով, ըստ պատկերացումների, Վահագնի հուրը/կրակը/, հզորությունը, անպարտելիությունը, հաջողությունը անցնում են քո մեջ:
Կրակի վրայով թռչում էին հիմնականում երիտասարդներն ու երեխաները:
Տեառնընդառաջի տոնը առնչվում է կրակի մաքրագործող զորության հանդեպ ունեցած հավատի հետ: Կրակը խորհրդանիշն էր Արևի ու Լույսի, ինչպես նաև ջերմության: Կրակը համարվում էր նվիրական սրբություն: Ընտանեկան բույնը, երդիկը կոչվում է նաև օջախ, ծուխ: Կա մեկ այլ կարծիք, որի համաձայն, Տեառնընդառաջի հրավառությունը վերագրվում է հայոց Տիր, ինչպես նաև Միհր աստծուն:
Ըստ հրեական օրենքի՝ Փրկչի/Հիսուս Քրիստոսի/ ծննդյան քառասուներորդ օրը նրա ծնողները՝ Մարիամն ու Հովսեփը, որդուն տաճար տարան: Այստեղ նրան ընդառաջ եկավ Սիմոն ծերունին, որտեղից և տոնի անունը՝ Տերանընդառաջ՝ Տիրոջն ընդառաջ:

tyarnendaraj

Տոնի գլխավոր նպատակն էր կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա և զորացնել արևի ջերմությունը: Հենց այդ օրվանից եղանակը սկսում էր տաքանալ, որոշ վայրերում սկսում էին հողագործական աշխատանքներ:
Տոնի նախօրեին երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է արտերի և այգիների օրհնություն, քանի որ գարնանամուտ է: Ժամերգության ավարտին մարդիկ եկեղեցում վառվող մոմից վառում են իրենց մոմերը` դրանք իրենց հետ տանելով տուն, և հենց այդ կրակով էլ վառում են նաև Տեառնընդառաջի խարույկը:
Մանուկ Հիսուսին ընդառաջ եկավ խոր ծերության հասած և տիրոջ գալստյան սպասող Սիմոն Ծերունին, գրկեց մանկանը և գոհություն ու փառք տվեց Աստծուն, որ իրեն արժանի դարձրեց Իսրայելի Փրկչին տեսնելու, այստեղից էլ տոնի անունը Տեառնընդառաջ` տիրոջն ընդառաջ:
ՏեառնընդառաջիառաջինծեսըկրակվառելնէԵկեղեցական արարողությունից հետո, հինավուրց սովորության համաձայն, եկեղեցու բակում կրակ է վառվում: Հանդիսակատարության ժամանակ երիտասարդները, վառ մոմերը ձեռքում, շարքով կանգնում էին դեզի առաջ: Երբ քահանան իր մոմով առաջինը վառում էր դեզը, նրանից հետո իսկույն վառում էին նորապսակները, և այլևս ոչ ոք:
Երիտասարդները վառած մոմերով վերադառնում են տուն, վառում նախօրոք պատրաստված փոքրիկ դեզերը և թռնում վրայով: Դեզը վառելու միջոցին հրացաններով կրակում են, որոնց ձայնից շները վախենում են և մի կողմի վրա փախչում: Փախած կողմով էլ որոշում են այդ տարվա հողային առատությունը:,
Անցյալում նորահարսերը ճյուղերի վրա տարբեր գույների կտորներ` լաթեր էին կապում, որևէ իղձ պահում մտքում և այդ ճյուղը գցում եկեղեցու բակում վառվող խարույկը: Քանի դեռ կրակը վառվում էր, կանայք մի սկուտեղի վրա լցրած փոխինդը, աղանձը, չամիչը, ընկույզը, կարմրացրած եգիպտացորենը, բոված սիսեռը, դդմի կորիզը և այլն բերում էին, պտտվում կրակի շուրջը, մի մասը բաժանում երեխաներին, մյուս մասը ներս տանում: Կրակի մոտ շատերը փոխինդ էին շաղախում մեղրով կամ դոշաբով: Տարեկան երկու անգամ` Տյառնընդառաջին և Ս. Սարգսին շաղախած փոխինդ ճաշակելն ուղղակի անհրաժեշտություն էր:
Մեծ կարևորություն ուներ նաև Տյառնընդառաջի խարույկի մոխիրը: Այն, ըստ պատկերացումների, օժտված էր բուժող ու առատացնող զորությամբ: Այն լուծում էին ջրում և խմեցնում հիվանդներին,  քսում էին երեխաների վզին ու դեմքին, որ  չհիվանդանան,  մոխիրը աղի հետ խառնելով տալիս էին անասուններին, շաղ էին տալիս հավաբնում և գոմում: Իսկ աղջիկները մուրը քսում էին աչքերին, որպեսզի աչքացավից զերծ մնան: Գարնանը մոխրից շաղ էին տալիս արտերում, ու մուկը ցանքսը չկտրի, շաղ էին տալիս հավաբնում, գոմում: Շատերն այդ մոխիրը պահում էին և ամեն անգամ հաց թխելիս մի պտղունց գցում թոնրի կրակի մեջ:
Խարույկի շուրջը նախ պտտվում էին նորապսակ զույգերը , իսկ կրակի վրայով առաջինը թռչում էր տան ամենատարեց կինը`մամիկը, որպեսզի իր տունը ազատի չարքերից , ապա սկսում էին թռչել երիտասարդներն ու երեխաները : Կրակի մոտ էին բերում նաև հիվանդներին: Եթե չամուսնացած աղջկա շորի ծայրը վառվում էր, ապա նա այդ տարի ամուսնանալու էր :

IMG_5059

Հավաքվածները ուշադիր հետևում էին ծխի ուղղությանը, այն ցույց էր տալիս այդ տարվա առավել բերքառատ ուղին: Ու հենց այդ տարածքում էլ, Ծաղկազարդից հետո երկրագործները աճեցնում էին բերքը: Եթե ծուխը հարավ և արևելք էր թեքվում` այդ տարի հասկը լավ էր լինում, իսկ եթե հյուսիս և արևմուտք` վատ:
Տրնդեզին փոխինդ ուտելը եղել է պարտադիր: Տարեկան երկու անգամ` Տեառնընդառաջին և Սուրբ Սարգսի տոնին շաղախած փոխինդ ճաշակելը ուղղակի անհրաժեշտությունն էր:
Տրնդեզի օրը, վաղ առավոտյան մեծահասակ կանայք եկեղեցուց վերադառնալուց հետո փոխինդ էին շաղախում` կաթով, ջրով, մեղրով կամ դոշաբով, պատրաստում էին փոքրիկ գլանիկներ`(դումբրուկ) ու բաժանում տնեցիներին:
Տրնդեզի օրը բոլոր տներում պարտադիր պատրաստում էին հացահատիկներից բաղկացած կերակրատեսակներ` խաշիլ, փոխինդ,աղանձ: Այդ օրը ընդունված էր ուտել նաև չամիչ, ընկույզ, բոված սիսեռ, դդմի կորիզ: Տանտիկինը փոխինդ էր հյուրասիրում տան անդամներին, իսկ հողագործ տանտերը ամռանը հավաքած ցորենի հասկերը բաժանում էր երեխաներին և ամեն մի հանդիպողի:

Posted in Անգլերեն

Professions

1. Is Ms.Lee a teacher or a student?

She is a teacher.

2. Is Mr. Thomas a poice officer or a train conductor?

He is a poiice officer.

3. Is Mrs. Hall an office worker or a shopkeeper?

She is a shopkeeper.

4. Is Ms. Baker a pilot or a doctor?

She is a doctor.

Posted in Uncategorized

6 փաստ կիտրոնի մասին, որ պետք է իմանալ

07 հուլիս 2017 14:05

6 փաստ կիտրոնի մասին, որ պետք է իմանալ

Կիտրոնը չափազանց օգտակար է առողջության համար։ Այն պարունակում է մեծ քանակությամբ կալցիում, վիտամին C, մագնեզիում, երկաթ, հանքային նյութեր և հակաօքսիդանտներ, որոնք կարևոր են մաշկի, մազերի, եղունգների և ընդհանուր առողջության համար։

Ի՞նչ պետք է իմանալ կիտրոնի մասին

1Կիտրոնն օգնում է ազատվել մաշկի սև կետերից

Կիտրոնն ունի հակաբակտերիալ և հակասնկային ազդեցություն, որով էլ հանդես է գալիս որպես բնական այլընտրանք ակնեի բուժման համար։ Կիտրոնը կիսել և քսել մաշկին։ Կարելի է կիտրոնի հյութին ավելացնել մի փոքր մեղր և խառնուրդը քսել մաշկին։ Պահել 10 րոպե և լվացվել սառը ջրով։

2 Կիտրոնը գունաբացում է մաշկի վրայի մուգ բծերը

Կիտրոնի հյութը պարունակում է կիտրոնաթթու, որը բացացնում է մաշկի գույնը։ Սակայն պետք է զգույշ լինել, եթե մաշկի վրա առկա են վերքեր։

3Կիտրոնը սպիտակեցնում է ատամները

Բանանի նման, կիտրոնը ևս բնական սպիտակեցնող միջոց է։ Կիտրոնի հյութն ու սոդան խառնել և քսել ատամներին, պահել 1 րոպեից ոչ ավել և լվանալ ատամները։

4Յուղոտ մաշկ

Բամբակը թրջել կիտրոնի հյութով, քսել մաշկին երեկոյան քնելուց առաջ և լվացվել առավոտյան։ Մաշկն այլևս չի լինի յուղոտ, կամ գոնե չի լինի այնքան յուղոտ, որքան նախկինում էր։

5 Գեղեցիկ մազեր

Կիտրոնի հյութն ու մազերի կոնդիցիոները խառնել, քսել մազերին և ցանկալի է այդ ժամանակ լինել արևի տակ։ Պահել հնարավորինս երկար՝ մինչև մի քանի ժամ, և լվանալ մազերը։ Այս պրոցեդուրան շաբաթը 1 անգամ կրկնելու դեպքում կնկատեք, թե ինչպես են փափկել և փայլում մազերը։

6Եղունգների ամրացում

Եղուգներին քսել կիտրոնի հյութի և ձիթապտղի յուղի խառնուրդ։ Սա ոչ միայն կլուծի փխրուն եղունգների խնդիրը, այլ նաև կսպիտակեցնի դեղնած եղունգները։

Posted in Uncategorized

Եթե դու մրսել ես

Սիրելի՛ ընկեր, եթե դու մրսել ես, ապա քեզ կօգնեն իմ խորհուրդները․

1. մեղրոբ թեյ

2. ծացկվել տագ անկողին

3.հագնել գուլպաներ

4.տագ անկողինի մեջ քնել

5.ուտել լիգը մրգեր որտեբ վիտամի ցե կա

6.տագ շորեր հագիր

7.տանը մնալ

8. արողջ բաներ ուտել

9.համե կարելի է մալինայով թեյ խմել

10.շատ օճառով լբացվել։