Posted in Հաշվետվություն, Մաթեմատիկա

Մաթեմատիկայի հաշտվետվություն

  • Մասնակցե՞լ ես ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբներին։ Այո
  • Պարտաճանաչ կերպով կատարե՞լ ես ամենօրյա առաջադրանքներդ։Եղել է որ ես հիվանդ եմ եղել ու չեմ հաացրել առաջադրանքները կատարել:
  • Ինչպիսի՞ նոր գիտելիքներ և որակներ ես ձեռք բերել այս ուսումնական տարում։ Մենք շատ նախագծեր ենք արել :

Ես շատ-շատ եմ սիրում մաթեմատիկա գիտելիքը: Մենք մեր դասատու ընկեր Գրետայի հետ անցնում ենք նախագծեր, ինձ բոլոր նախագծերը հավանում են, որովհետև նրանք շատ հետաքրքիր են: Ես շատ եմ սիրում մ դասատույին:

https://sofiohanyan.school.blog/category/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1/

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Պատրաստվում ենք ճամփորդել

Սևանա լիճ մասին

Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիք մարզում ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է:

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարաֆային կովկասից տարածքում։

Երկար ժամանակ լճի անունը բացատրվում էր հայերեն սև և վանք բառերից, որոնք բնութագրում էին Սևանավանքը։ Վերջինս կառուցել էր Սյունիքի իշխանուհի Մարիամ Բագրատունին սև տուֆից (9-րդ դար)։

Սևանա լճի ափին կատարված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է ուրարտական սեպագիր արձանագրություն, որը թվագրվում է 9-6-րդ դարերին։ Այն թույլ է տալիս եզրակացնել, որ անվանումը կարող է ուրարտերեն լինել. սունիա նշանակում է «լիճ»:

Սևանա լճի ավազանը Հայկական լեռնաշխարհում մարդու բնակեցման հնագույն օջախներից մեկն է։ Այստեղ գտնվում են կիկլոպյան ամրոցներ, Լճաշենում հնագիտական պեղումների ժամանակ բացահայտվել են գերեզմանադաշտեր ու գետնափոր բնակավայրեր։

Սևանի լեռներ,

 Սևանի լեռնաշղթա, Շահդաղի լեռնաշղթա, Շահտաղի լեռնաշղթա, լեռնաշղթա Հայաստանի  Գեղարքունիք մարզ և Ադրբեջանի սահմանագլխին։ Ձգվում է Քաշատաղ լեռնագագաթից դեպի հարավ-արևելք մինչև Արևելյան Սեվանի լեռներ։ Ամենաբարձր գագաթը 3319 մ բարձրություն ունեցող Սատանախաչ լեռն է, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Հայաստանի տարածքում լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը Փերեզակ լեռն է, որն ունի 3290 մ բարձրություն։ Լեռնաշղթայի երկարությունը շուրջ 50 կմ է:

Գագարին համայնքի մասին

Գագարին, գյուղ Գեղարքունիք մարզում։ Հիմնադրվել է 1955 թվականին և կոչվել տիեզերագնաց Յուրի Գագարին անունով։ Գյուղը ներառված է Սևանա քաղաքային համայնքի մեջ:

Մեծեփի մասին

Մեծեփի ամրոցը գտնվում է Սևան քաղաքից մեկ կիլոմետր դեպի հյուսիս ընկած մի բարձունքի վրա, որը Փամբակի լեռնաշղթայի ամենահարավային գագաթներից մեկն է։ Բարձունքը արևելքից, հարավից և արևմուտքից խիստ թեքությամբ, կոնաձև վեր է խոյանում, որի լանջերը ծածկված են հրաբխային տուֆի կամ այլ կոնգլոմերատի բեկորներով։ Գագաթը շրջապատից բարձր է մոտ 600 մետր և խիստ դժվարամատչելի է։ Տեղացիների մոտ բարձունքը հայտնի է «Մեծեփ» անունով, որի վրա կա ավերակ մի մատուռ, նույն անունով։

Գագաթի կոնֆիգուրացիային համապատասխան, եզրերով անցնում են կիկլոպյան ամրոցի պարիսպների հիմքերը, որոնց բարձրությունը տեղ-տեղ պահպանվել է մեկ-երկու շար քարերով։ Ամրոցն ունի 225 մետր երկարություն և 25-30 մետր լայնություն։

Ինչ է մեզ անրաժեշտ ճամբորդության համար

1.ուսապարկ

2.արևապաշտպա գլխարկ

3.սպորտային հաքուստ

4.ջուր

5.սնունդ

6.պլաշ

Սևանա լիճ՝ հայկական մարգարիտը | Armadventure
Posted in Բնագիտություն

Կարմիր գիրք

Կարմիր գիրք, հազվագյուտ և ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների, բույսերի և սնկերի ցուցակն է։

Երկրում բույսերի և կենդանիների որոշ տեսակների քանակի անկման գործընթաց նկատվում է մի քանի դար: Այս խնդրի արդիականությունը մեր օրերում չի պակասել։

Բուսական և կենդանական աշխարհի տեսակների անկման պատճառները շատ տարբեր են: Բայց դրանք բոլորը հիմնականում կապված են մարդու տնտեսական գործունեության կամ բնության կյանքում նրա անխոհեմ միջամտության հետ:

Կազմակերպությունը ստեղծեց Հազվագյուտ և անհետացող տեսակների հանձնաժողով: Այդ օրերին Հանձնաժողովի նպատակն էր տեղեկատվություն հավաքել ոչնչացման սպառնացող կենդանիների և բույսերի մասին:

15 տարի անց ՝ 1963 թվականին, կազմակերպությունը հրապարակեց նման տեսակների առաջին ցուցակը: Փաստերի կարմիր գիրքը այս ցուցակի վերնագիրն էր: Ավելի ուշ հրատարակությունը վերանվանվեց, և ցուցակը ստացավ «Աշխարհի կարմիր գիրք» անվանումը

Այսօր արդեն պարզ է, որ որոշ տեսակների քանակը վերականգնելու համար բավական է արգելել որսը կամ հավաքելը: Այլ հազվագյուտ կենդանիների և բույսերի պահպանման համար անհրաժեշտ է ստեղծել հատուկ պայմաններ նրանց բնակության համար: Ավելին, այս տարածքում ցանկացած տնտեսական գործունեություն պետք է արգելվի:

Տեսակները, որոնք լիակատար ոչնչացման եզրին են, մարդիկ փորձում են փրկել արհեստական ​​բուծմամբ ՝ հատուկ տնկարաններում ՝ ստեղծելով գոյության բոլոր բարենպաստ պայմանները:

Բնության պահպանության միջազգային միության տվյալների համաձայն ՝ այսօր պաշտպանության կարիք ունեն շուրջ 5,5 հազար կենդանիներ:

Բուսական աշխարհը առավել հաճախ դառնում է գեղեցկության զոհ: Մարդիկ, հիանալով բույսերի յուրահատկությամբ և բարդությամբ, սկսում են անմտորեն ոչնչացնել տնկարկները մի փունջ ծաղիկների համար:

Posted in Բնագիտություն

Երկրի օդային հագուստը

Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:

Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենք այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թա­փանցիկ: Կապույտ երկինքը, որ ողող­ված է արևի ճառագայթներով, նույն­պես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:

Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի քանի րոպե: Հետևաբար օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:

Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապա­ցուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:

Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը: Ամպերից էլ թափ­վում են մթնոլորտային տեղումները՝ անձրևը, ձյունը և կարկուտը:

Բոլորիս քաջ ծանոթ քամին օդի հորիզոնական տեղաշարժման արդյունք է:

Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Դրա համար էլ բնակարանների և դասասենյակների պատուհանները սովորաբար երկփեղկ են լինում: Ձմռանը, երբ դրսում ցուրտ է, փեղկերի միջև եղած օդը չի թողնում, որ ցուրտն անցնի բնակարան կամ դասասենյակ: Նույն ձևով էլ օդը չի թողնում, որ ներսի տաքությունը դուրս գա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար: Կենդանի օրգանիզմը առանց օդի չի կարող շնչել:
  2. Ի՞նչ գազերից է կազմված օդը: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից:
  3. Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ: Ինձ հայտնի է անձրևը , ձյունը և կարկուտը:
  4. Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ քո շրջապատում օդ կա: Կատարի՜ր առաջադրանքները և կհամոզվես: Կատարեցի առաջադրանքները և հասկացա ,որ մուգ ապակին ավելի շուտ է տաքանում, քան թափանցիկը: Մյուս առաջադրանքից հասկացա , որ որտեղ օդը ավելի քիչ է, մոմը ավելի շուտ կհանգչի:
Posted in Հաշվետվություն, Մայրենի, ուսումնական տարի 2021

Մայրենիի լեզուի հաշվետում և պատում

Ես այսօր կպատմեմ իմ մայրենի լեզուի մասին: Մենք մայրենի լեզուի ժամանակ անցնում ենք Հովանես Թումանյանի հեքյատները նրանք շատ հետաքրքիր են: Նաև մենք անում ենք նախագծեր և ինձ ամենա շատը հավանեց իմ ընկեր նախագիծը : Ես այդ նախագիծը հավանեցի որովհետև մենք մոր գնկերի համար թղտային խաղեր պատրաստեցինք, նաև համակարքչային խաղեր մենք պատրաստեցինք: Նաև մեր դասատուն ընկեր Արմինեն մեզ համար շատ հետաքրքիր հեքյաթներ կամ առակներ էր կարդում նա մեզ հարցեր էր տալիս այդ հեքյաթի կամ առակի շուրջ: Ինձփ մի առակ հավանեց որի անունն է Հիշողություն: Ես իմ դասատույիս շատ եմ սիրում և շատ եմ սիրում մայրենի լեզուն:

Պոչատ աղվեսը

Փոքրիկ իշխանը (հատված)

ԱՂՎԵՍԸ ԵՎ ՍԱԳԵՐԸ

Իմ ընկեր ուսուցիչը

Կամակոր թագավորը

Տեքստային աշխատանք

Տեքստային աշխատանք

Իմ ընկերը 

Մեծամիտ գետը

Թեսթ 3

Ջելսոմինոյի արկածները

Հնարագետ Ջուլհակը

Երիտասարդ խեցգետինը

Առաջադրանքներ

Ցախավելի գաղտնիքը

ԳՈՒԹԱՆԻ ԵՐԳԸ

Ուրախ զատիկ

Հիշողություն

Զատկական հանելուկներ

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ

Իմ գարնանային արձակուրդները

Որոտ Թագավոր

Անբախտ վաճառականներ

Բառային աշխատանք

Գովք Մայրիկին

Մի կաթիլ մեղրը

Բառային աշխատանք

ԿԱՆԱՆՉ ԱԽՊԵՐ

ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂՈՒՄ

Խելոքն ու հիմարը

Ինչպես ճանաչեցի Հովանես Թումանյանին

«Մոծակն ու մրջյունը»

Բառային աշխատանք

ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸՔ

Թումանյանի մասին

ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ

Փոքրիկ Արտաշեսը

ՈՍԿԻ ՔԱՂԱՔԸ

Տնային առաջադրանք

ՈՍԿԻ ՔԱՂԱՔԸ

Posted in Մայրենի, Ընթերցանություն

Պոչատ աղվեսը

Եզոպոս

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված։

Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից։ Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ՝ որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ՝ ավելորդ բեռ են։ Բայց մի աղվես պատասխանեց․

-Է՜, բարեկա՛մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր։

Անգի՛ր սովորիր քեզ ամենից դուր եկած տարբերակըձայնագրի՛ր և հրապարկի՛ր բլոգումդ։

Չորսից-հինգ նախադասությամբ վերլուծի՛ր առակը։ Վերլուծությունդ հրապարարակի՛ր։ Նա մեզ ուզում է բացատրել, որ պետք չէ խանդել ամենինչին: Երբ աղվեսի պոչը ընգավ թագարդի մեջ նա շայտարակվեց: Եվ իմ կարծիքով աղվեսը շատ ագահ է: Նա խանտող էր:

Բնութագրի՛ր աղվեսին։ Նա այնպես էր անում որ նա չունի պոչը ամպայման պետք է որ ուրիշն էլ չունենա:

Խորհո՛ւրդ տուր պոչատ աղվեսին։ Աղվես մի դժգոհիր, որովհետև դու ես այս պատմության մեղավորը:

Այս առածներից որի՞ իմաստն է համապատասխանում առակի գաղափարին։

Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասեց՝ խակ է։

Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ։

Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։

Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արէ՛ք, հոտս գնաց։ կամ Գելի գլխին Ավետարան են կարդում, ասում է. Շուտ արա, ոչխարը սարովն անցավ։

Դու քեզ մի գովիր, թող ուրիշը քեզ գովի։

Խորամանկ աղվեսը երկու ոտով է թակարդն ընկնում։

Posted in Մայրենի, Ընթերցանություն

Փոքրիկ իշխանը (հատված)

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

 Բայց մենք հասկանում ենք, թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվածքը սիրով մի կախարդական հեքիաթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր ճանաչում են կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես հիշում եմ իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես վախենում եմ, թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: Եղբայր, հարյուր, պատմվածքը, հեքիաթի:

2. Ի՞նչ է նշանակում  երևակայել բառը.

       ա/ պատկերացնել
       բ/ շինել
       գ/ պատրաստել
        դ/ կառուցել

 3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
       ա/ գեղեցիկ-սիրուն            
       բ/ շատ-բազում                    
       գ/կախարդական-մոգական 

       դ/ մեծ -հսկա                

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

      ա/ սիրտ – պարզ

       բ/ բարեկամ — բարդ

      գ/ գեղեցկություն – պարզ

       դ/ անգետ — ածանցավոր

5. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

      ա/ խաղեր

       բ/ պատուհաններ

       գ/ թվեր

       դ/ իշխան

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

      ա/ գեղեցիկ — ածական

      բ/ տխուր — գոյական

      գ/ գառնուկ — գոյական

      դ/ մոլորակ – գոյական

 7. Փակագծերում  նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին։

Հասկանու ենք, ճանաչում են, հիշում եմ, վախենում եմ:

                 
8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

     Իշխանիկը ապրում էր մի փոքրիկ մոլորակի վրա:


      ենթակա  Իշխանիկը

      ստորոգյալ  ապրում էր

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Մեծահասակները թվեր շատ են սիրում:

Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա:

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրու՛:
11. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները: Թվեր և համարներ:

12. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:

Նրանք հարցնում են. «Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի:

 13. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

       ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

        բ/արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

       գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

       դ/հեղինակի սիրտը ճմլվում էր

14. Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

      ա/ ճիշտ հարցեր էին տալիս

       բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

      գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

      դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

15. Դու՛րս գրիր  այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան  և  ներեն մեծերին:

Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Posted in Հայրենագիտություն

Գովենք գովենք

Գովենք-գովենք ու՞մ գովենք մեր Եվային մենք գովենք ջան ծաղիկ ջան-ջան Եվայի մազեր գովենք ջան վիճակ ջան-ջան:

Գովենք-գովենք ու՞մ գովենք մեր Կատրինի մենք գովենք ջան ծավիկ ջան-ջան Կատրինի աչեր գովեն ջան վիճակ ջան-ջան:

Posted in Մայրենի

ԱՂՎԵՍԸ ԵՎ ՍԱԳԵՐԸ

Աղվեսը մտավ սագերի բույնը: Իսկ սրանց բնությունն այնպիսին է, որ սվսվոց են արձակում, ասելով.

— Սո՜ւո՜ւս։

— Եթե դուք սուս եք,— ասում է աղվեսը,— ես ավեէթ սուս եմ ու սուս։

Posted in Մայրենի

Իմ ընկեր ուսուցիչը

Իմ ուսուչիչը շատ նուրբ է նաև նրա անունն էլ է շատ նուրբ: Բացես նրա անունը չեմ ասի: Նա շատ նուրբ է և շատ բարի: Նրա աչքերը շականակագույն են և նրա մազերը ոչ կարճ չեն ոչ երկար: Նա շատ էր սիրում մեր հետ խաղալ : Ես նրան հանդիպել եմ նախակրթարանում: Նա մեզ սովորացնում էր մաթեմատիկա և մայրենի : Բայց նա էլ ինձ չի դասավանդում: Ես նրան շատ եմ սիրում: