Posted in Uncategorized

Ճամբարային առաջին օրվա մասին

Ես այսօր կպատմեմ իմ ճամբարի առաջին օրվա մասին: Սկզբում ես ծանոթացա երեխաների հետ, իսկ հետո մեր դասանվանդող՝ ընկեր Սոնան մեզ պատմեց, թե ինչ ենք անելու,ինձ շատ հետաքրքրեց:Նաև մոռացա ասեմ մեր խմբի անունը Բիայլիլի է: Նաև իմ ընկերների հետ գեղեցկացրեցինք մեր դպրոցը ծաղիկներով: Ես և իմ ընկերուհի Մաշան ջրեցինք մեր դպրոցի բոլոր ծաղիկները: Իսկ հետո մենք նայեցինք մի մուլտֆիլմ որը նամակների մասին էր: Այդ մուլտֆիլմում մի ճերմակ երկար մորուքով մի պապիկ կար կարծես այդ Ձմեռ Պապիկնն էր, որովհետև նա երեխաներին նվերներ էր տանում:Փոշտատարը իր տնակում նամակներ էր հավաքում երեխաներից, իսկ հետո տանում էր ճերմակ երկար մորուքով պապիկին էր տալիս հետո էլ փոշտատարը և մորուքով պապիկը տանում էին այդ նվերները և բաժանում էին երեխաներին: Շատ գեղեցիկ մուլտֆիլմ էր:Իսկ վերջին ժամը մենք գնացինք երգի դասի, այնտեղ մենք սովորեցինք երգ՝ անունը Նուբար և սովորեցինք նոր պար այդ նուբար երգի համար:Այսօր շատ լավ օր էր ճամբարում ես հիանալի օր անցկացրեցի այնտեղ:

Posted in Uncategorized

Երկրորդ ուսումնական շրջան. անհատական ուսումնական պլան

Անուն Ազգանուն- Սոֆի Օհանյան
Ջոկատի անվանում- Բիայլիլի
Երկարացված օր մնում եմ/չեմ մնում- չեմ մնում
Երթուղուց օգտվում եմ միակողմանի/երկկողմանի/չեմ օգտվում-
չեմ օգտվում

Լրացուցիչ պարապմունքների մասնակում եմ դպրոցում/դպրոցից դուրս և նշեք պարապմունքի անունը-Պարի, անգլերենի պարապունքի, մաթեմի պարապունքի և մայրենիի պարապունքի

09:00-09:20— Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:20-10:05 Օտարալեզու ճամբարային նախագիծ- Դիանա Ղազարյան և ընկերներ
10:05-12:35- Ճամբարային գործունեություն- Ջոկատի լոգոյի և կարգախոսի ընտրություն, ջոկատի անդամների ծանոթացում, օրակարգի հրապարակում, անելիքների ճշտում, ստուգատեսներին ծանոթացում, ծիսական թեյըմպում, շրջակա միջավայրի խնամք՝ ծաղիկների ջրում, ներքին բակերի հերթապահություն, Արատեսյան եռօրյա ճամփորդության մանրամասների քննարկում, Ջրվեժ անտառապարկ ճամփորդության քննարկում, Այցելություն սահադաշտ
. մուլտֆիլմի դիտում -քննարկում«Կլաուս»
Ընդմիջում՝ 12:35 — 12:55
12:55 — 13:35— Ազգագրական փառատոն. երգուսուցում- Սեդա ԹևանյանՀունվարի 12
08:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:20-10:55- Ազգագրական փառատոնի հարթակներ. Նավասարդյան խաղեր, ասիլ բասիլների թխում, չարխափանների պատրաստում
11:05-11:50- Օտար լեզու. ճամբարային գործունեություն- Հայկուհի Հովհաննիսյան
11:55-12:35— Բնագիտական փորձեր, նկարահանում, մոնտաժում, հայտագրում Բնագիտատեխնիկական ստւոգատեսին
Ընդմիջում՝ 12:35 — 12:55
12:55 -14:20 Ընտրությամբ գործունեության ճամբարային նախագծեր

Հունվարի 13
08:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:20- 10:05- Ազգագրական փառատոն. երգուսուցում- Սեդա Թևանյան
10:30-12:0- Բիայնա ջոկատի արտագնա մարզական պարապմունքը Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցում
12:00-14:00— բնագիտական գործունեություն՝ միջավայրի խնամք, բույսերի խնամք, մանրադիտակով զննումներ
սեղանի ինտելեկտուալ խաղեր, բնագիտական փորձեր, Դիջիթեք 2021-ի նյութերի հայտագրում, հաջորդ օրվա անելիքների քննարկում, գրանցում
Հունվարի 14
08:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:30-10:30 -Այցելություն Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց. Ալիս Գևորգյանի հետ կավով պատրաստում ենք սեպագրեր սալիկների վրա
10:30-11:00— Այցելություն Աստղացուցարան
11:30-12:35- Տեխնոլոգիական գործունեություն՝ տրյուֆելների պատրաստում
Ընդմիջում՝ 12:35 — 12:55
12:55 -14:20 Ընտրությամբ գործունեության ճամբարային նախագծերՀունվարի 15
08:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:30-14:00- Բիայնիլի ջոկատի արտագնա մարզական պարապմունքը Ջրվեժի անտառապարկում
Հունվարի 18
08:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:20-10:05 Օտարալեզու ճամբարային նախագիծ- Դիանա Ղազարյան և ընկերներ
10:05-12:35- Ճամբարային գործունեություն- շրջակա միջավայրի խնամք՝ ծաղիկների ջրում, ներքին բակերի հերթապահություն, Արատեսյան եռօրյա ճամփորդության մանրամասների քննարկում, մուլտֆիլմի դիտում -քննարկում « Ֆերդինանտ ցուլը»
Ընդմիջում՝ 12:35 — 12:55
12:55 — 13:35— Ազգագրական փառատոն. երգուսուցում- Սեդա Թևանյան
Հունվարի 19
08:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:20-10:55- Ազգագրական փառատոնի հարթակներ. Նավասարդյան խաղեր, ասիլ բասիլների թխում, չարխափանների պատրաստում
11:05-11:50- Օտար լեզու. ճամբարային գործունեություն- Հայկուհի Հովհաննիսյան
11:55-12:35— Բնագիտական փորձեր, նկարահանում, մոնտաժում, հայտագրում Բնագիտատեխնիկական ստւոգատեսին
Ընդմիջում՝ 12:35 — 12:55
12:55 -14:20 Ընտրությամբ գործունեության ճամբարային նախագծերՀունվարի 2008:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:20- 10:05- Ազգագրական փառատոն. երգուսուցում- Սեդա Թևանյան
10:30-12:00- Հանդիպում Աշոտ Տիգրանյանի հետ
12:00-14:00— բնագիտական գործունեություն՝ միջավայրի խնամք, բույսերի խնամք, մանրադիտակով զննումներ
սեղանի ինտելեկտուալ խաղեր, բնագիտական փորձեր, Դիջիթեք 2021-ի նյութերի հայտագրում, հաջորդ օրվա անելիքների քննարկում, գրանցումՀունվարի 21-23 — «Բիայնա» ջոկատի արտագնա ազգագրական պարապմունքը Արատեսի դպրական կենտրոնում

Posted in Uncategorized

Էրեբունի

Երևանի հարավ-արևելյան ծայրամասում տեղակայված Արին բերդ բլրի վրա են պահպանվում Հայաստանի Հանրապետության հնագիտական ժառանգության ամենանշանավոր հուշարձաններից մեկի` Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները: Այն կառուցվել է Ք.ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի ՝ Արգիշտի I-ի (Ք.ա. մոտ. 786-765/764 թթ.) կողմից:«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց — թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա: Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով: Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:Էրեբունին ունի 48 կմ² տարածք :Էրեբունին Երևանի ամենամեծ թաղամասն է:

 Սասունցի Դավիթ հրապարակը մետրոյի կայարանի հետ միասին կազմում է թաղամասի հիմքը: Թաղամասի հիմնական փողոցներն են՝ Էրեբունի փողոցըՍասունցի Դավիթ փողոցըԱզատամարտիկների փողցըԻվան Այվազովսկու փողոցըԴավիթ Բեկ փողոցը, Արին Բերդ փողոցը, Արցախի պողոտան և Մովսես Խորենացու փողոցը։

Էրեբունին Երևանի խոշոր արդյունաբերական թաղամասն է` մեծ գործարաններով:

Երևանի կենտրոնական գերեզմանատունը, ինչպես նաև ռազմական գերեզմանատունը գտնվում են Էրեբունի թաղամասում:

Posted in Uncategorized

«Մեր ընտանեկան սովորույթը»

Ես այսօր կպատմեմ մեր ընտանեկան սովորույթի մասին, որը կապված է հայրիկիս ծննդյան հետ։Շատ տարիներ առաջ, երբ տատիկս ու պապիկս ամուսնացան նրանք ունեցան երկու աղջիկ։ Նրանք շատ էին ուզում ունենալ արու զավակ։Տատիկիս մայրիկը՝ Թամար տաըիկը որոշեց ուխտ անել Պողոս Պետրոս եկեղեցում, որ տատիկս արու զավակ ունենա ամեն տարի հայրիկիս ծնունդի օրը 7-ը տարի մատաղ կանեն Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցում։Այսպիսով, երբ հայրիկս ծնվում է , այդպես էլ անում են և այդ սովորույթը շարունակվում է մինչև օրս։Սա էլ իմ ընտանիքի սովորույթը։

Posted in Uncategorized

Եղնիկը. Ավետիք Իսահակյան

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վառվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր պատմվածքը, դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու արտահայտությունները և  բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

անտառուտ-անտառապատ տեղ

վերջալույս-Արևը մայր մտնելու և մթնշաղն իջնելու պահըմկաղած

խարտյաշ-Ոսկեգույն դեղինին և բալ շագանակագույնին տվող գույնով

խորասույզ-Ջրի մեջ սուզված, ջրասույզ արած: Խորասույզ նավ

անդուլ-դադար չունեցող, անդադար

ծլկվում-թաքնվում

ղողանջուն-աղմկոտ

նազելի-նուրբ

շառաչ-աղմկոտ ձայն

2. Առանձնացրո՛ւ  եղնիկին նկարագրող և բնութագրող հատվածները :

«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…

3.Դուրս գրի՛ր համեմատություններն ու փոխաբերությունները և բացատրի՛ր դրանք:

վառվռուն սարերին-գույնզգույն սարեր

մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները-դեղիմ անտառները մայրամուտ էին մտնում

նետի պես ծլկվում էր-նետի պես վազում էր

իր սիրած գուրգուրող անտառներից-իրեն սիրող անտառներից

լիակուրծք խշշոցն-ուժգին խշշոց

Աչքերը կայծակին էին տալիս-աչքերը փայլում էին

4. Ընթերցի՛ր պատմվածքի՝ քեզ ամենից շատ դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…

Այս հատվածը ինձ դուր եկավ, որովհետև այստեղ անկեղծություն և հարգանք եմ տեսնում դեպի անմեղ կենդանին։

5. Մեկնաբանի՛ր ընդգծված հատվածները:

Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:

Ես այս հատվածից հասկացա․ որ ուր էլ որ լինես , մեկ է քո հայրենի հողը քեզ ամենա հոգեհարազատն է մնում։

Posted in Uncategorized

Եվրասիա. առաջադրանք

Լրացնել բաց թողնված բառերը՝

Եվրասիա մայրցամաքն իր մեջ է ներառում երկու աշխարհամաս Ասիայի և Եվրոպայի : Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում`  Ատլանտյան օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ, արևմուտքում`   Խաղաղօվկիանոսը և արևելքում՝ Հնդկական օվկիանոսը: Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ. կմ, հյուսիսից հարավ `   8 հազ. կմ, մակերեսն է՝ 53.4 մլն. կմ: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է: Եվրասիայում է գտնվում՝Երկրագնդի ամենաբարձր լեռը` Եվերեստը   բարձրությունը 8848մ, ամենախոշոր լիճը`  Կասպից ծովը և ամենախորը`   Բայկալ լիճը:

Posted in Uncategorized

Բնագիտության ֆլեշմոբի հարցեր

1. Հայաստանում ապրող ագռավը կհասկանա արդյո՞ք Ռուսաստանում ապրող ագռավին։ Հիմնավորեք պատասխանը։ Իհարկե կհասկանա հո ագռավները ռուսերեն կամ հայերեն չեն խոսում։ նրանք ձայնային ելեվեջներով են հաղորդակցվում։

2. Կարտոֆիլը կեղևահան անելուց որոշ ժամանակ անց սևանում է։ Ինչու՞։ կարտոֆիլի միջի օսլան օդի թթվածնի պայմաներում սևանում է։

3. Ծառի տարիքը որոշում են տարեկան օղակներո , իսկ ինչպես են որոշում ձկան տարիքը։ Ձկները նույնպես ունեն աճի տարեկան օղակներ, որն արտահայտվում է թեփուկներում։

4. Սկյուռիկը իր կյանքի ընթացքում ավելի շատ ծառ է տնկում, քան մարդը։ Ինչպե՞ս կարելի է դա բացատրել։ ՈՒտելով ծառերի պտուղները սերմերը թափում են։ Որոնցից էլ աճում են նոր ծառեր

5.Ինչու՞ են կատուները մ8. լավում։ Դա նրանց հաղորդակցության միջոցն է։

6.Սպիտակ արջերն ու պինգվիններն իրար չեն հանդիպում։ Ինչու։

7. Ամպրոպի ժամանակ կայծակի տեսնելու պահից մինչև որոտի ձայնը լսելն անցել է 9 վայրկյան։ Ձեզանից ի՞նչ հեռավորության վրա է ամպրոպը, եթե ձայնը երեք վայրկյանում անցնում է մոտ 1կմ։  3կմ։

Posted in Uncategorized

Մաթեմատիկա

  1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    4  է,  տասնավորը՝   2,  հազարավորը՝ 6   է,    իսկ տասհազարավորը՝ 4։1)46.024
  2. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 9 է, տասնավորը՝4, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  7։773749
  3. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 2  թվանշանը փոխարինվի 6-ով։6-2=4
  4. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության տասնյակների  կարգում գրված 5  թվանշանը փոխարինվի 2-ով։50-20=30
  5. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության հարյուրավորների կարգում գրված 5  թվանշանը փոխարինվի 9-ով։900-500=400
  6. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության  հազարյակների  կարգում գրված 7  թվանշանը փոխարինվի  3-ով։7000-3000=4000
  7. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    8  է,  տասնավորը՝   5,  հազարավորը՝ 6   է,    իսկ տասհազարավորը՝ 4։46058
  8. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 4 է, տասնավորը՝3, հազարավորը՝ 5,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  5։555034
  9. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 5  թվանշանը փոխարինվի 9-ով։9+5=14
  10. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության տասնյակների  կարգում գրված 8 թվանշանը փոխարինվի 7-ով։80-70=10
  11. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության հարյուրավորների կարգում գրված 8 թվանշանը փոխարինվի 9-ով։900+800=1700
  12. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության  հազարյակների  կարգում գրված 7  թվանշանը փոխարինվի  3-ով։7000-3000=4000