Posted in Մայրենի

Երգի հրապույրը

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շա¯տ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.

— Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.

— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …

Առաջադրանքներ

  • Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր: բյուրազան-բազմազան, հեկեկացին-արտասվել:
  • Կարդա՛ և ընդգծի՛ր երկհնչյուն պարունակող բառերը:

Առանձնացրո՛ւ համեմատությունները և բացատրի՛ր:

ժայռերի-դաշտերի-բարձր քարեր, հարթ տարախություն

պայծառ-կարկաչուն-լուսավոր, քչքչան

սարերն-ձորերը-բարձրություն, ջուր

Posted in Մաթեմատիկա

Ինքնաստուգում

1․Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը, եթե նրա չափումներն են՝ 6 սմ, 9 սմ,  12 սմ։
6 սմ* 9 սմ*12 սմ=648սմ

2.Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝ 7 դմ, 8 դմ,  10 դմ։

7 դմ*8 դմ*10 դմ=560դմ

3․Հաշվեք  9 սմ կող ունեցող  խորանադի ծավալը։

ուղանկյունանիստ ունի 9- կող

4․ Հաշվեք 8 դմ կող ունեցող խորանադի մակերևույթի մակերեսը։

եռանկյունին ունի 8- մակերևույթի մակերեսը

5․ 180, 124, 1025, 25681, 10000, 369   թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 5-ի։
180:5=36
1025:5=205
10000:5=2000

6․ 14, 25, 15980, 1546, 23551, 25693   թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 2-ի։
14:2=7
25:2=12
15980:2=7990
1546:2=773

7․ 6358, 1500, 3650, 1423, 2544  թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 10-ի։

8․ 4501, 3691, 1008, 3702, 2566 թվերից  առանձնացրեք  նրանք, որոնք  բաժանվում են 3-ի։
1008:3=336

9․ 909, 1000, 33003, 6009, 60606,  թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։

10․ 3600, 2425, 1800, 1016, 2598 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։

Posted in Մայրենի

Իմ դպրոցի սիրելի միջավայրը

Ես այսօր կպատմեմ ձեզ իմ դպրոցի միջավայրի մասին: Մեր դպրոցում կա Վերնատուն նաև կան դասարաներ, մեր դպրոցում կա ամառը լողավազան: Նաև ագարակ որտեղ մեր դպրոցի ձիերն են և այլ կեդանիներ: Մեր դպրոցում կան ծառեր, խոտեր և արձաներ: Ես մեր դպրոցում կփոխեի սեղաները,որ մեկ հոգու համար լիեր: Իմ ամենասիրելի միջավայրը մեր վերնատունն է և դա ունի մեկ բացատրություն՝ այն պատրաստել է Վարպետ Պետիկը: Վարպետ Պետիկը իմ մայրիկի մեծ հորեղբայրն է: Անչափ բարի և հարազատ մարդ:

Posted in Մայրենի

18. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր

,թե ինչպե՞ս է կարդացվում ընդգծված սկզբնատառ ե-ն:

Երևան, երազ, եկեղեցի, ելակ, երգ, երկինք, երդում, եզակի, երակ:

Ե տառը կարդացվում է (յե)

119. Տրված նախադասություններում գտի´ր այն բառերըորոնց սկզբնատառ են կարդացվում է է:

Ձեր հարևանի որդին եմ:
Այդ թիմի մարզիկների՞ց ես:
Մենք լավ ընկերներ ենք:
Արդեն մեծ տղաներ եք:
Իմ բարեկամներն են:

120. Կարդա´ տրված բառերը և պարզի´րթե ինչպե՞ս են  կարդացվում ընդգծված ե տառերը:

Լեռնային, գերազանց, դերասան, բերանբաց, մեղավոր, տարեկան, ջրաներկ, Նարե, ծովեզր, տասներեք, քառասուներկու, մեներգ, համերգ, ապերջանիկ, աներևակայելի, աներևույթ:

Ե տառը կարդացվում է (է):

121. Կարդա´ տրված բառերը և պարզի´րթե ի՞նչ տառով է արտահայտվում բառասկզբի օ հնչյունը:

Օգտակար, օ թյակ, օ թևան, օ րական, օ ղակաձև, օ տար, օ րենք, օ րինակ, ով, ովքեր:

Օ հնչյունը կարդացվում է (օ)

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Ճամբորդություն դեպի Խոր Վիրապ

Ես այսօր կպատմեմ ձեզ թե ոնց եմ անցկացրել ճամփորդությունս Խոր Վիրապում: Երբ մենք իջանք մեքենայից մեզ հանդիպեցին երեք շունիկներ, իսկ հետո մենք բարձրացան աստիճաններով և գնացինք Խոր Վիապի եկեղեցի: Հետո մենք գնացինք որպեսզի իջնենք այն փոսը որտեղ շատ տարիներ առաջ Վիրապին էր գցել թագավորը, ես այնքան էի տպավորվել այդ պատմությունով , թե շատ առաջներում ինչպես են վարվել մարդկանց հետ:Իսկ հետո իջանք փոքրիկ փոսը: Ես հաշվեցի փոքրիկ փոսի աստիճանները դրանք տաս հատ էին: Իսկ հետո մենք մի փոքիկ բլուր բարձրացանք, որտեղ շատ լավ էր երևում Խոր վիրապը, մենք այնտեղ շատ գեղեցիկ ֆոտոներ արեցինք : Հետո մենք գնացին մեր ընկերոջ Ալենի տան կողքի այգին, այնտեղ մենք զվարճացանք,այնտեղ կար տառզանկա և խառը թելեր, որտեղ մենք կարող էինք կապիկների նման կախվել: Ընկեր Արմինեն մեր հետ բարձրացավ այդ թելերով: Իսկ այդ այգու կողքը կար սպորտային դաշտ ,որտեղ կարելի էր տարբեր ձևերով մարզվել և խաղալ զանազան սպորտային խաղեր: Հետո մենք նստեցին մեքենան և եկանք տուն:

Image.jpeg
Image.jpeg
Image.jpeg
Image.jpeg
Image.jpeg
Image.jpeg
Image.jpeg
Image.jpeg
Image.jpeg
Image.jpeg
Posted in Մայրենի

Այդ ոչինչը ես եմ

Արևելյան մի քաղաքում , ամառվա միջօրեի շոգին, փողոցում , պատի ստվերին պառկած էր ծերունի մի դերվիշ:

Ցնցոտիների մեջ դերվիշը պառկել էր մայթի լայնքին , նվաղուն աչքերը կիսափակ: Քաղաքապետ իշխանը՝ հպարտ ու վես , հագած ճոխ ու զարդարուն , գալիս էր դանդաղ քայլերով , շրջապատված շքախմբով: Փողոցում մարդիկ ոտքի էին կանգնում,կպչում պատերին և խոնարհ գլուխ տալիս անցնող քաղաքապետ իշխանին: 

Շքախմբի առաջնորդը , գավազանը թափահարելով , գոռաց դերվիշի վրա.

-Իˆնչ ես մեկնվել մայթի վրա: Չեˆս տեսնում ով է գալիս: Վե′ր կաց, անպատկա′ռ:

-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ,-անվրդով պատասխանում է դերվիշը:

Քաղաքապետը լսում է դերվիշի պատասխանը և հետաքրքրված մոտենում է նրան ու հարցնում.

-Միˆթե ես քեզնից մեծ մարդ չեմ:

-Իհարկե՝ ո′չ: Քեզնից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այոˆ, թեˆ ոչ:

-Այո:

-Դու քաղաքապետ իշխան ես,գիտեմ,որ մեծանաս,իˆնչ պիտի դառնաս,-հարցնում է դերվիշը :

-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:

-Հետոˆ:

-Հետո՝ վեզիր:

-Հետոˆ:

-Փոքրարքա:

-Հետո:

-Սահմանը սա է, մեր բոլորի վրա շահը կա: Նա է ամենից մեծը:

-Ասենք թե՝ շահ դարձար,հետոˆ,- հարցնում է դերվիշը:

-Հետո ՝ ոչինչ,- պատասխանում է քաղաքապետը:

-Ահա այդ ոչինչը՝ ես եմ: Ոտքերիս տակից անցիր,գնա քո ճանապարհը,-նույն անվրդովությամբ պատասխանում է դերվիշը ու նվաղուն աչքերը գոցում….

Առաջադրանքներ

Արևելյան-արևելք- յան

քաղաքում-քաղաք-ում

փողոցում-փողոց-ում

պառկած-պառկել-ած

ծերունի-ծեր-ունի

Ցնցոտի-ցնց-ոտ-ի

լայնքին-լայն-ին

նվաղուն-նվաղ-ուն

կիսափակ-կես-ա-փակ

հագած-հագնել-ած

զարդարուն-զարդար-ուն

Փողոցում-փողոցում-ում

մարդիկ-մարդ-իկ

կանգնում-կանգնել-ում

կպչում-կպնել-չ-ում

պատերին-պատեր-ին

խոնարհ-խոնար-հ

անցնող-անցնել-ող

քաղաքապետ-քաղաք-ա-պետ

իշխանին -իշխան-ին

թափահարելով-թափ-ա-հարել

անպատկառ-ան-պատկառ

կկանգնեմ-կ-կանգնեմ

անվրդով -ան-վրդով

նվաղուն-նվաղ-ում

Posted in Հայրենագիտություն

Արմավիրի մարզ

Մարզկենտրոնը`   Արմավիր
Մարզի կազմավորման թիվը՝ ապրիլի 12, 1995թ.
Տարածաշրջանները`   Արմավիրի շրջան, Բաղրամյանի շրջան, Էջմիածնի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   94 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   95 բնակավայր
Ընդհանուր տարածք`   1,242 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.01.2002թ. տվյալների)`   323,300
Բնակչության խտությունը`   260.3/կմ²

Հայաստանի Հանրապետությունում տարածքի մեծությամբ ամենափոքր մարզը Արմավիրի մարզն է : Այստեղ է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված առայժմ միակ ավտոճանապարհային կամուրջը (Մարգարա գյուղի մոտ), որը Հայաստանի Հանրապետությունը միացնում է Թուրքիային:

Արմավիրի մարզի բնական պայմանները և հարստությունները

Արմավիրի մարզի կլիման խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները:Միակ գետը, որ սկսվում է մարզի սահմաններում, Մեծամորն է (Սևջուրը), որը սնվում է Այղր լճից ու նրա մերձակա աղբյուրներից: Մեծամորի միակ խոշոր վտակը Քասաղն է: Գարնանը սահմանային Արաքսի, ինչպես նաև Քասաղի հորդացած ջրերը դուրս են գալիս ափերից ու ավերածությունների պատճառ դառնում:Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով: Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշթիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը`   Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի`   Արտաշատի հիմնադրումը:Դրանից քիչ արևմուտք`   Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի`   Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի`   Երվանդաշատի փլատակները:Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատի հուշահամալիրը:

Մարզի բնակչությունը

Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ուստի և նրա մեծ մասը ապրում է գյուղերում:

Արմավիրի մարզի քաղաքները

Արմավիրի մարզկենտրոնն է Արմավիրը (նախկինում`   Սարդարապատ, ապա Հոկտեմբերյան): Այն Հայաստանի երիտասարդ ու արագ զարգացող քաղաքներից է: Մարզի աբողջ տարածքի նկատմամբ կենտրոնական դիրք ունի, գտնվում է Երևան-Վաղարշապատ-Արագած-Գյումրի կարևոր ավտոխճուղու վրա: Քաղաքում գործում են երկու տասնյակից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ, կրթամշակութային ու առողջապահական`   մարզային նշանակության հիմնարկներ:Մարզում, ամբողջ երկրում և համայն հայության կյանքում իր բացառիկ նշանակությամբ առանձնանում է Վաղարշապատ (1945-1995թթ. կոչվել է Էջմիածին) քաղաքը: Բացառիկ է նրա հոգևոր մշակութային նշանակությունը: Այդ առումով Վաղարշապատը ոչ միայն համահայաստանյան, այլև համահայկական կենտրոն է: Շնորհիվ այն բանի, որ այստեղ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, Վաղարշապատը համայն հայության հոգևոր-կրոնական կենտրոնն է և Ամենայն Հայոց կաթողիկոսության ու Հայոց կաթողիկոսի աթոռանիստը: Մայր տաճարին կից գործում է Հոգևոր ճեմարանը, որը Հայ Առաքելական եկեղեցու ծառայողներ է պատրաստում Հայաստանի և սփյուռքի համար:Երկրի էկոնոմիկայում Արմավիրի մարզի տեղը և դերը որոշող գլխավոր ճյուղը էլեկտրաէներգետիկան է`   հանձին Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանի: Դա գտնվում է մարզկենտրոնից ոչ հեռու, Մեծամոր քաղաքում, որը կառուցվել է ատոմային էլեկտրակայանին սպասարկելու համար:Արմավիրի մարզում տարածված է միջատի մի տեսակ, որից հնում ստանում էին «որդան կարմիր» արժեքավոր ներկը։

Posted in Մայրենի

Արևմտահայերենի օրեր

Արևմտահայերենի բառարանից օգտվելով, գրի՛ր տրված բառերի ու արտահայտությունների արևելահայերեն տարբերակները։

սովորել-ած

հոգնել-հոգնել

լուռ-լուռ

պառկել-պառկել

կուլ տալ- կլանել

լրություն-լրութիուն

օղակ-օղակ

խենթ-խելառ

մեգ-մառախուղ

փուչիկ-փուչիկ

բաժակ-բաժակ

Posted in Մաթեմատիկա

11.11.2021

  1. Հաշվեք  12 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։12x12x12=1728, 12×12=144, 144×6=864
  2. Հաշվեք  14 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ 14x14x14=2744, 14×14=196, 196×6=1176
  3. Հաշվեք  19 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ 19x19x19=6939, 19×19=361, 361×6=2166
  4. Հաշվեք  15 մմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ 15x15x15=3375, 15×15=225, 225×6=1350
  5. Հաշվեք  4 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ 4x4x4=64, 4×4=16, 16×6=96
  6. Հաշվեք  21 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ 21x21x21=9201, 21×21=441,441×6=2646
  7. Հաշվեք  11 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ 11x11x11=1331, 11×11=121, 121×6=726
  8. Հաշվեք  14 մմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ 14x14x14=2744, 14×14=196, 196×6=1176
  9. Հաշվեք  21 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ 21x21x21=9201, 21×21=441, 441×6=2646
  10. Հաշվեք  1 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ 1x1x1=1, 1×1=1, 1×6=6
  11. Հաշվեք  9 մմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ 9x9x9=729, 9×9=81, 81×6=486
  12. Գործնական աշխատանք․

Posted in Մաթեմատիկա

10.11.2021

  1. Հաշվեք  5 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ումակերևույթի մակերեսը։ 5x5x5=125, 5×5=25, 6×25=150:
  2. Հաշվեք  9 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ 9x9x9=729, 9×9=81, 81×6=486
  3. Հաշվեք  4 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ 4x4x4=64, 4×4=16, 16×6=96
  4. Հաշվեք  17 մմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ 17x17x17=4913, 17×17=289, 289×6=1734
  5. Հաշվեք  3 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ 3x3x3=27, 3×3=9, 9×6=54
  6. Հաշվեք  2 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ 2x2x2=8, 2×2=4, 4×6=24
  7. Հաշվեք  1 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ 1x1x1=1, 1×1=1, 1×6=6
  8. Հաշվեք  19 մմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ 19x19x19=6939, 19×19=361, 361×6=2166
  9. Հաշվեք  2 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ 2x2x2=8, 2×2=4, 4×6=24
  10. Հաշվեք  1 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ 1x1x1=1, 1×1=1, 1×6=6
  11. Հաշվեք  19 մմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ 19x19x19=6939, 19×19=361, 361×6=2166
  12.  Գտեք  նկարում  պատակերված մարմինների ծավալը։ Յուրաքանչյուր խորանարդիկի ծավալը  1 սմ3  է։ a)2x2x5=20, b) 10x10x10=1000, c)10x10x5=500