Արևելյան մի քաղաքում , ամառվա միջօրեի շոգին, փողոցում , պատի ստվերին պառկած էր ծերունի մի դերվիշ:
Ցնցոտիների մեջ դերվիշը պառկել էր մայթի լայնքին , նվաղուն աչքերը կիսափակ: Քաղաքապետ իշխանը՝ հպարտ ու վես , հագած ճոխ ու զարդարուն , գալիս էր դանդաղ քայլերով , շրջապատված շքախմբով: Փողոցում մարդիկ ոտքի էին կանգնում,կպչում պատերին և խոնարհ գլուխ տալիս անցնող քաղաքապետ իշխանին:
Շքախմբի առաջնորդը , գավազանը թափահարելով , գոռաց դերվիշի վրա.
-Իˆնչ ես մեկնվել մայթի վրա: Չեˆս տեսնում ով է գալիս: Վե′ր կաց, անպատկա′ռ:
-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ,-անվրդով պատասխանում է դերվիշը:
Քաղաքապետը լսում է դերվիշի պատասխանը և հետաքրքրված մոտենում է նրան ու հարցնում.
-Միˆթե ես քեզնից մեծ մարդ չեմ:
-Իհարկե՝ ո′չ: Քեզնից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այոˆ, թեˆ ոչ:
-Այո:
-Դու քաղաքապետ իշխան ես,գիտեմ,որ մեծանաս,իˆնչ պիտի դառնաս,-հարցնում է դերվիշը :
-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:
-Հետոˆ:
-Հետո՝ վեզիր:
-Հետոˆ:
-Փոքրարքա:
-Հետո:
-Սահմանը սա է, մեր բոլորի վրա շահը կա: Նա է ամենից մեծը:
-Ասենք թե՝ շահ դարձար,հետոˆ,- հարցնում է դերվիշը:
-Հետո ՝ ոչինչ,- պատասխանում է քաղաքապետը:
-Ահա այդ ոչինչը՝ ես եմ: Ոտքերիս տակից անցիր,գնա քո ճանապարհը,-նույն անվրդովությամբ պատասխանում է դերվիշը ու նվաղուն աչքերը գոցում….
Առաջադրանքներ
Արևելյան-արևելք- յան
քաղաքում-քաղաք-ում
փողոցում-փողոց-ում
պառկած-պառկել-ած
ծերունի-ծեր-ունի
Ցնցոտի-ցնց-ոտ-ի
լայնքին-լայն-ին
նվաղուն-նվաղ-ուն
կիսափակ-կես-ա-փակ
հագած-հագնել-ած
զարդարուն-զարդար-ուն
Փողոցում-փողոցում-ում
մարդիկ-մարդ-իկ
կանգնում-կանգնել-ում
կպչում-կպնել-չ-ում
պատերին-պատեր-ին
խոնարհ-խոնար-հ
անցնող-անցնել-ող
քաղաքապետ-քաղաք-ա-պետ
իշխանին -իշխան-ին
թափահարելով-թափ-ա-հարել
անպատկառ-ան-պատկառ
կկանգնեմ-կ-կանգնեմ
անվրդով -ան-վրդով
նվաղուն-նվաղ-ում