Վեկտորի. կոորդինատները։ Վեկտորի վերածումը երկու տարագիծ վեկտորների

Առաջադրանքներ․

1․ Գտնել տրված վեկտորների կոորդինատները, եթե

ա) a =7i + 4j

(7,4)

բ)b = -5i + 2j

(-5,2)

գ)c = 6i

(6,0)

դ) d = -4j

(0,4)

2․ Գծել Oxy ուղղանկյուն կոորդինատային համակարգ և i , j կոորդինատային վեկտորներ։ Կառուցել a{2; 3}, b{- 1; 4}, c{3; — 2}, d{- 2; — 3} վեկտորները, որոնց սկզբնակետը O կետն է:


3․ c վեկտորը վերածել ըստ a և b վեկտորների:

ա) c=2a+3b

բ) c=a-2

4․ a, b, c, d վեկտորները վերածել ըստ i և j կոորդինատային վեկտորների և գտնել դրանց կոորդինատները:

a=3i+4j, (3;4)

b=5j-3j, (5,-3)

c=-4i-2j, (-4;-2)

d=-5i+2, (-5;2)

5․ c{- 5; 6} վեկտորը a{x, y} և b{- 2; 1} վեկտորների գումարն է: Գտնել x-ը և y — ը:

xc=xa+xb

-5=x+(-2)

-5=x-2

-3=x

yc=ya+yb

6=y+1

5=y

a(-3,5)

6․ Տրված են c{7; 3} և a{3; 4} վեկտորները: Գտնել c — a վեկտորի կոորդինատները:

xc-xa=x

7-3=4

yc-ya=y

3-4=-1

(4;-1)

7․ Տրված են a{11; — 5} և b{5; 8} վեկտորները: Գտնել a — b վեկտորի կոորդինատները:

xa-xb=x

11-5=6

ya-yb=y

-5-8=-13

(6;-13)


8․ Տրված են a{- 4; 1} վեկտորը: Գտնել 3a , — 2a վեկտորների կոորդինատները:

3a

x=3*-4=-12

y=3*1=3

(-12;3)

-2a

x=-2*-4=8

y=-2*1=-2

(8;-2)


9․ Տրված են a{- 2; 5} և b{3; — 4} վեկտորները: Գտնել 2a — b վեկտորին հակադիր վեկտորի կոորդինատները:

2a=(2*-2;2*5)=(-4;10)

x=-4-3=-7

y=10-(-4)=14

2a-b=(-7;14)

Վեկտորի բազմապատկումը թվով

Առաջադրանքներ․

1․ Տրված են a և b վեկտորները: Կառուցել հետևյալ վեկտորները.

a=(3,0)

b=(4,2)

ա) 2a=(6,0)
բ) — 2a=(-6,0)
գ) 1/3a=(1,0)
դ) 3b=(12,6)
ե)-1/2b=(-2,-1)
զ) -4b=(-16,-8)

2․ Պարզեցրնել արտահայտությունները.
ա) 3(a + b) — 2(a — b )=3a+3b-2a+2b=a+5b
բ) 4a + 5b — 2(a + 2b )=4a+5b-2a-4b=2a+b
գ) 1/3(a + b) + 2/3(a — b)=1/3a+1/3b+2/3a-2/3b=a-1/3b

3․ Համուղղված են, թե՞ հակուղղված a և b ոչ զրոյական վեկտորները, եթե.
ա) b = 2a Համուղղված են
բ) b = -3a Հակուղղված են
գ) a = 1/3b Համուղղված են
դ) a = -1/2b Հակուղղված են

4․ Գտնել b վեկտորի մոդուլը, եթե |a| = 6 սմ.
ա) b = 4a

b=4(6)=24
բ) b = -3a

b=-3(6)=-18
գ)b = 1/3a

b=1/3(6)=2

5․ O-ն ABCD զուգահեռագծի անկյունագծերի հատման կետն է: Գտե՛ք k-ն, եթե DA + DC = k · DO:

DC=2*DO

k=2
6․ O-ն ABCD զուգահեռագծի անկյունագծերի հատման կետն է: Գտե՛ք k-ն, եթե AB + AD = k · CO։

AB+AD=AC=2*AO=2*(-CO)=-2*CO

k=-2

Վեկտորների գումարումն ու հանումը

Վեկտորների գումարումն

Առաջադրանքներ։

1․ Տրված են i→ և h→ վեկտորները: Նկարներից որո՞ւմ է ցուցադրված i→ և h→ վեկտորների գումարը եռանկյան կանոնով:

պատասխանն

2․ Թվարկված նկարում պատկերված է g→=i→+h→ հավասարությունը: Ո՞ր կանոնով է կատարված վեկտորների գումարումը։

եռանկյան կանոնով

3․Տրված են g→ և h→ վեկտորները: Հետևյալ նկարներից որո՞մ է պատկերված  g→ և h→  վեկտորների գումարը զուգահեռագծի եղանակով:

պատասխանն

4․ Տրված է հետևյալ սեղանը: Կատարիր BA→+AD→ գումարումը:

Ընտրիր ճիշտ տարբերակը:

CD→

BD→

AC→

Վեկտորների հանումը

Առաջադրանքներ

1․ Տրված է ABCD քառակուսին, O-ն նրա անկյունագծերի հատման կետն է, a→=OC→,b→=OD→

Ո՞րն է վեկտորների a→−b→ տարբերությունը:

a→−b→=DC→

2․Այս նկարներից որո՞մ է ներկայացված վեկտորների g→−h→ տարբերությունը:e1.png d1.png h1.png f1.png

պատասխանն

d1.png

3․ Տրված է TUVZ սեղանը: Ո՞ր վեկտորն է հավասար հետևյալ վեկտորների տարբերությանը՝ ZV→−ZU→:

ZV→−ZU→=UV→

4․ Տրված է հետևյալ եռանկյունը: Կատարիր AC−→ −AB−→− հանումը:

AC→−AB→=BC→

5․ Գտիր հետևյալ վեկտորների գումարը՝ բազմանկյան կանոնով (փորձիր լուծել առանց կառուցման):

SG→−PG→−LU→−UP→

SG→−PG→−LU→−UP→=

=SG→−GP→−UL→−PU→

=SG→−GP→−PU→−UL→

=SL→

Լրացուցիչ վարժություններ

1․ Տրված է KLMN քառանկյունը: MN→ վեկտորն արտահայտիր KL→=x→, LM→=y→, KN→=z→ վեկտորների միջոցով

Ընտրիր ճիշտ տարբերակը:

z→−x→+y→

−z→−x→−y→

x→+z→+y→

x→+y→−z→

2․ 60° սուր անկյունով ABCD շեղանկյան կողմերի վրա տեղադրված են BA→ և BC→ վեկտորները, որոնց երկարությունները հավասար են 17 սմ: Որոշիր BA→− BC→ տարբերության մոդուլը։

BA→− BC→=AC→=17

3․ ABC հավասարակողմ եռանկյան կողմը a է։ Գտնել

ա)| AB+BC |,

=|AC|=a

բ)| AB|+|AC |

a+a=2a

գ) | BA-BC|

=|CA|=a

դ)| AB-AC |

=|CB|=a

4․ ABC եռանկյան մեջ AB=6, BC=8, <B=90: Գտնել

AC=√AB²+BC²=√6²+8²=√36+64=10

ա) | BA | — | BC | և | BA-BC| ,

| BA | — | BC |=6-8=-2

| BA-BC|=|CA|=10

բ) |AB|+|BC| և |AB+BC|

|AB|+|BC|=6+8=14

|AB+BC|=|AC|=10

գ) |BA|+|BC| և |BA+BC|

|BA|+|BC|=6+8=14

|BA+BC|=10

5․  Օգտվելով բազմանկյան կանոնից ՝ պարզեցրեք արտահայտությունը.

ա) (AB+BC-MC)+(MD-KD),

AB+BC+CM+MD+DK

AB+BC=AC

AC+CM=AM

AM+MD=AD

AD+DK=AK

բ) (CB+AC+BD)-(MK+KD):

CB+AC+BD=AB+BD=AD

MK+KD=MD

AD-MD

AD+DM=AM

y = f(x) ֆունկցիայի գրաֆիկի տեղաշարժերը

Ինքնաստուգում

1. Ո՞ր ուղղությամբ է տեղափոխվում y = f(x) + 4 գրաֆիկը։

  • ա) 4 միավոր աջ
  • բ) 4 միավոր վերև
  • գ) 4 միավոր ներքև

2. Ո՞ր ուղղությամբ է տեղափոխվում y = f(x − 3) գրաֆիկը։

  • ա) 3 միավոր ձախ
  • բ) 3 միավոր աջ
  • գ) 3 միավոր ներքև

3. Ո՞ր ուղղությամբ է տեղափոխվում y = f(x + 5) գրաֆիկը։

  • ա) 5 միավոր աջ
  • բ) 5 միավոր վերև
  • գ) 5 միավոր ձախ

4. Որտե՞ղ է y = (x − 2)² + 3 պարաբոլի գագաթը։

  • ա) (−2, 3)
  • բ) (2, 3)
  • գ) (2, −3)

5. Ինչպե՞ս ստանալ y = x² − 4 գրաֆիկը y = x²-ից։

  • ա) 4 միավոր աջ
  • բ) 4 միավոր ներքև
  • գ) 4 միավոր վերև

Ինքնուրույն աշխատանք

Յուրաքանչյուր ֆունկցիայի համար նշի՛ր տեղաշարժի ուղղությունը և չափը, ապա որոշի՛ր պարաբոլի գագաթը։

  1. 1) y = x² + 5- 5 վերև, (0,5)
  2. 2) y = (x + 4)²- 4 ձախ, (-4,0)
  3. 3) y = (x − 1)² − 3- 1 աջ, 3 ներքև, (1,3)
  4. 4) y = (x + 2)² + 4- 2 ձախ, 4 վերև, (-2,4)
  5. 5) y = (x − 5)² − 2- 5 աջ, 2 ներքև, (5,-2)

Տնային առաջադրանք

Կառուցի՛ր y = x² և y = (x − 3)² + 2 ֆունկցիաների գրաֆիկները նույն կոորդինատային հարթության վրա։ Նշի՛ր գագաթները և բացատրի՛ր, թե ինչպես է առաջին գրաֆիկից ստացվել երկրորդը։

Ամփոփում․ y = f(x) + b փոխում է գրաֆիկի ուղղահայաց դիրքը, իսկ y = f(x − a)՝ հորիզոնական դիրքը։ Փակագծի ներսի նշանը կարդում ենք հակառակ ուղղությամբ։

y=x²

y=(x-3)²+2

Դասագրքային առաջադրանք․ կառուցել y = 3f(x) գրաֆիկը

Տրված են f(x) ֆունկցիայի գրաֆիկները։ Յուրաքանչյուր գծագրի համար կառուցի՛ր y = 3f(x) ֆունկցիայի գրաֆիկը։

Հուշում․ y = 3f(x) դեպքում յուրաքանչյուր կետի աբսցիսը՝ x-ը, մնում է նույնը, իսկ օրդինատը՝ y-ը, բազմապատկվում է 3-ով։ Այսինքն՝ (x, y) կետը տեղափոխվում է (x, 3y)։

ա)

բ)

գ)

դ)

Ստուգիր քեզ

1) Եթե A(2; 4) կետը պատկանում է y = f(x) գրաֆիկին, ապա ո՞ր կետը կլինի y = 3f(x) գրաֆիկում։

4*3=12

(2,12)

2) Եթե B(−1; −2) կետը պատկանում է y = f(x) գրաֆիկին, ապա ո՞ր կետը կլինի y = 2f(x) գրաֆիկում։

-2*2=-4

(1,-4)

3) Ինչպե՞ս է ստացվում y = −f(x) գրաֆիկը y = f(x)-ից։

Գրաֆիկը շրջվում է x-երի առանցքի նկատմամբ։

4) Ինչպե՞ս է փոխվում գրաֆիկը y = ½f(x) դեպքում։

Գրաֆիկը սեղմվում է 2 անգամ դեպի x-երի առանցքը։

Ամրապնդում

Թեմա՝ Ֆունկցիայի մոնոտոնության և նշանապահպանման միջակայքերը, մեծագույն և փոքրագույն արժեքները։

1․ Գտնել ֆունկցիայի մեծագույն և փոքրագույն արժեքները: Ո՞ր կետերում է ընդունում այդ արժեքը։

ա) Մեծագույն արժեք y = 6, երբ x = -3

Փոքրագույն արժեքy = -7, երբ x = 10

բ) Մեծագույն արժեք y = 6, երբ x = -9, x=7

Փոքրագույն արժեք y = 8, երբ x=0

գ) Մեծագույն արժեք y = 2, երբ x=1

Փոքրագույն արժեք y = -6, երբ x=8

դ) Մեծագույն արժեք y = 6, երբ x = 6

Փոքրագույն արժեք y = -4, երբ x = -8

ե) Մեծագույն արժեք y = 4\), երբ x = -2, x = 10

Փոքրագույն արժեք y = -4, երբ x = 2

զ) Մեծագույն արժեք y = 2, երբ x=-7, x=7

Փոքրագույն արժեք y = -5, երբ x=0

է) Մեծագույն արժեք y = 10, երբ x = 7

Փոքրագույն արժեք y = -1, երբ x = -1

ը) Մեծագույն արժեք y = 4, երբ x = 4

Փոքրագույն արժեք y = -4, երբ x =-8, x=0, x=8

2․ Տրված f(x) ֆունկցիայի որոշման տիրույթն է D = [- 5, 5] Հայտնի է, որ f(- 3) = 4 և f(1) = 2 Կարո՞ղ է f(x) ֆունկցիան լինել
ա) աճող
բ) նվազող։

3․ f(x) ֆունկցիայի որոշման տիրույթը (−∞, +∞) միջակայքն է։ Ֆունկցիայի մասին հայտնի է, որ f(0) = 8, f(5) = 8 և f(- 1) = — 2 Կարո՞ղ է արդյոք f(x) ֆունկցիան լինել
ա) նվազող
բ) չնվազող

4․ Տրված f(x) ֆունկցիայի համար հայտնի է, որ այն աճող է [1, 6] միջակայքում և f(1) = 5 f(6) = 11 : Հնարավո՞ր է արդյոք, որ
ա) f(4) = 10
բ) f(4) = 14
գ) f(4) = 5

Ֆունկցիայի մոնոտոնության և նշանապահպանման միջակայքերը

Առաջադրանքներ․

1. Գտնել ֆունկցիայի մոնոտոնության միջակայքերը․

ա) աճում. [-10;-5], [-1;5]

նվազում. [-3;1], [5;10]

բ) աճում. [-7;-6], [-8;7]

նվազում. [-9;-7], [-6;-8]

գ) աճում.

նվազում. [2;8]

դ) աճում. [-8;-4], [-4;6]

նվազում.

ե) աճում. [-10;-2], [2;10]

նվազում. [-2;2]

զ) աճում. [-9;-7], [0;7]

նվազում. [-7,0], [7;10]

է) աճում. [-1;2], [4;7]

նվազում. [-8;-1], [2;4]

ը) աճում. [-8;-4], [0;4]

նվազում. [-4;0], [4;8]

2․ Գտնել ֆունկցիայի մոնոտոնության միջակայքերը․

ա) Նվազման միջակայք [-8;0]

Աճման միջակայքեր [0;4]

հաստատուն է [4;6]

բ) Նվազման միջակայք [-5;-2]

Աճման միջակայքեր [-2;2]

հաստատուն է [2;8]

գ) Աճման միջակայք [-6;3]

Նվազման միջակայք [3;6]

դ) Նվազման միջակայք [-6;-1], [4;7]

Աճման միջակայքեր [-1;4]

ե) Նվազման միջակայք [-3;0]

Աճման միջակայքեր [-7;-3], [-4;3], [3;7]

զ) Նվազման միջակայք [-4;4]

Աճման միջակայքեր [-8;-4], [4;8]

է) Աճման միջակայքեր [-8;-4], [4;8]

հաստատուն է [-4;4]

ը) Նվազման միջակայք [-6;-2], [-2,0], [2;6]

Աճման միջակայքեր [0;2]

3․ Մոնոտո՞ն է առ․ 2-ում ներկայացված ֆունկցիան: Եթե այո, ապա նշել մոնոտոնության բնույթը․

Հնարավոր է, որ ֆունկցիայի որոշման տիրույթն ամբողջությամբ լինի մոնոտոնության միջակայք: Այդպիսի ֆունկցիաներն անվանում են մոնոտոն: Մոնոտոն ֆունկցիաները լինում են աճող, նվազող, չաճող ու չնվազող:

ա) Մոնոտոն չէ,

բ) Մոնոտոն չէ,

գ) Մոնոտոն չէ,

դ) Մոնոտոն չէ,

ե) Մոնոտոն չէ,

զ) Մոնոտոն չէ,

է) Մոնոտոն է (չնվազող),

ը) Մոնոտոն չէ

4․ Մոնոտո՞ն է արդյոք ֆունկցիան: Եթե այո, ապա որոշել մոնոտոնության բնույթը.

ա) Մոնոտոն չէ,

բ) Մոնոտոն չէ,

գ) Մոնոտոն է (չնվազող),

դ) Մոնոտոն է (աճող),

ե) Մոնոտոն չէ,

զ) Մոնոտոն չէ,

է) Մոնոտոն չէ,

ը) Մոնոտոն չէ

5․ Գտնել 5 թվի և նրա հակադիր թվի գումարը։

5+(-5)=0

6․ Գտնել -8 թվի և նրա հակադիր թվի տարբերությունը։

-8-8=-16

7․ Գտնել 3 թվի և նրա հակադիր թվի արտադրյալը։

3*(-3)=-9

8․ Գտնել 12 թվի և նրա հակադիր թվի քանորդը։

12/-12=-1

9․ Գտնել -14 թվի և նրա հակադիր թվի քանորդը։

-14/14=-1

ՖՈՒՆԿՑԻԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹՆԵՐԸ

Առաջադրանքներ․

1․ Գտնել տրված գրաֆիկով ֆունկցիայի որոշման և արժեքների տիրույթները։

ա) D = [−8; 6], E = [−6; 6]

բ) D = [−5; 7], E = [1; 9]

գ) D = [−6; 6], E = [−3; 9]

դ) D = [−6; 7], E = [−6; 4]

ե) D = [−7; 7], E = [−6; 7]

զ) D = [−8; 8], E = [−8; 8]

է) D = [−8; 8], E = [−4; 4]

ը) D = [−6; 6], E = [−1; 5]

2․ Պարզել, թե որ կետերում է ֆունկցիան ընդունում A արժեքը.

ա) A = 3 (նկար բ)

x=-4, x=-1

բ) A = 10 (նկար գ)

արժեք չի ընդունում

գ) A = 5 (նկար ե)

x=-3, x=3

դ) A = -3 (նկար ե)

x=-1, x=1

ե) A = 0 (նկար է)

x=[-4;4]

զ) A = -3 (նկար ը)

արժեք չի ընդունում

3․ Օրվա ընթացքում գրանցեցին ջերմաչափի ցուցմունքները։ Հետևյալ գրաֆիկը նկարագրում է ջերմաչափի ցուցմունքները։

ա) Օրվա ո՞ր ընթացքի ցուցմունքներն են գրանցված։

14:00-ից մինչև 18:00-ը
բ) Գտնել ֆունկցիայի արժեքների տիրույթը։

E = [20; 26]
գ) Ի՞նչն է ցույց տալիս ֆունկցիայի որոշման տիրույթը։

D = [14:00; 18:00]
դ) Օրվա ո՞ր ժամերին է ջերմաստիճանի ցուցմունքը եղել 21° C:

14:30, 18:00

4․ Գտնել առաջադրանք 1-ում տրված գրաֆիկով նկարագրվող ֆունկցիայի զրոները։

ա) x=-4, x=2

բ) Զրոներ չունի

գ) x=-3

դ) x=-5, x=2, x=6

ե) x=-5, x=-2, x=2

զ) x=-8, x=0, x=8

է) x=[-4;4]

ը) x=-1, x=1

5․ Գտնել բաժանելին, եթե բաժանարարը 7 է, քանորդը՝ 8, իսկ մնացորդը՝ 4:

7*8+4=56+4=60

6․ Գտնել (-6; 31) միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քանակը։

30-(-5)+1=35+1=36

Ֆունկցիայի գրաֆիկն ու նշանապահպանման միջակայքերը, կրկնություն

1․ Գծել ֆունկցիայի գրաֆիկ, որն ունի հետևյալ նշանապահպանման միջակայքերը․
ա) (- ∞, 1) -ում՝ դրական, (1, 2)-ում՝ բացասական, (2, ∞) -ում՝ դրական,


բ) (- ∞, — 2) -ում՝ դրական, (−2, 0)-ում՝ դրական, (0, 5)-ում՝ բացասական, (5, +∞) -ում՝ դրական,


գ) (- ∞, -8)-ում՝ բացասական, (- 8, 7) -ում՝ դրական, (7, +∞) -ում՝ բացասական:

2․ Ո՞ր գրաֆիկով ֆունկցիայի նշանապահպանման միջակայքերն են.
ա) (- ∞, — 3) (0, 4)-ում՝ դրական, (–3, 0), (4, +∞)-ում՝ բացասական, 2
բ) (- ∞, — 1) , (-1, 2)-ում՝ բացասական, (2, +∞)-ում՝ դրական, 3
գ) (- ∞, — 2) (-1, 1)-ում՝ բացասական, (−2, −1), (1, +∞)-ում՝ դրական: 1

3․ Գծել ֆունկցիայի գրաֆիկ, որը բավարարում է հետևյալ երկու պայմաններին․
1) անցնում է կոորդինատային հարթության (2, 3) կետով,
2) (–∞, 0)-ում դրական է, (0, 1)-ում՝ բացասական, (1, +∞)-ում՝ դրական:

4․ Գծել ֆունկցիայի գրաֆիկ, որը բավարարում է հետևյալ երկու պայմաններին.
1) անցնում է կոորդինատային հարթության (−2, 1), (0, −1) և (3, −1) կետերով,
2) նշանապահպանման միջակայքերն են՝ (-∞, -1), (-1, 1) և (1, +∞):

5․ Գծել ֆունկցիայի գրաֆիկ, որը բավարարում է հետևյալ երկու պայմաններին․
1) նշանապահպանման միջակայքերն են՝ (-∞, — 2) ,(-2, 1) և (1, +∞) ,
2) անցնում է կոորդինատային հարթության (–5, 1), (-1, -2), (2, −2) կետերով։

Թթվածին և 6-րդ խմբի տարրեր

Հարցեր

  1. Ինչպե՞ս է կոչվում 6-րդ խմբի տարրերի խումբը։ խալկոգեններ
  2. Որո՞նք են 6-րդ խմբի հիմնական տարրերը։ թթվածինը (O), ծծումբը (S), սելենը (Se), տելուրը (Te) և պոլոնիումը (Po)։
  3. Քանի՞ վալենտային էլեկտրոն ունեն 6-րդ խմբի տարրերը։ 6 վալենտային էլեկտրոն։
  4. Ինչպիսի՞ տարր է թթվածինը՝ մետա՞ղ, թե՞ ոչ մետաղ։ Գրիր թթվածնի էլեկտրոնային բանաձևը, նշիր թաղանթների թիվը:

Թթվածինը ոչ մետաղ է։ Էլեկտրոնային բանաձևը- 1s² 2s² 2p⁴, ունի 2 էլեկտրոնային թաղանթ։

5. Ինչպե՞ս են թթվածին ստանում լաբորատոր պայմաններում։ Գրիր ռեակցիայի հավասարումը։

Լաբորատորիայում թթվածին ստանում են ջրածնի պերօքսիդի քայքայումից։

2H₂O₂=2H₂O+O₂

6. Թթվածինը բնության մեջ ի՞նչ վիճակներում է հանդիպում։ Գրիր թթվածին պարունակող չորս բարդ նյութի բանաձև։

Բնության մեջ թթվածինը հանդիպում է ազատ և միացությունների ձևով։ Թթվածին պարունակող նյութեր են H₂O, CO₂, SiO₂, MgO։

7. Գրիր ծծմբի հնարավոր օքսիդների բանաձևերը։

SO₂ ու SO₃

8. Ո՞րն է թթվածնի քիմիական նշանը, հարաբերական ատոմային զանգվածը և պարզ նյութի՝ O2 -ի հարաբերական մոլեկուլային զանգվածը։

Թթվածնի քիմիական նշանն է O, հարաբերական ատոմային զանգվածը 16, իսկ O₂-ի հարաբերական մոլեկուլային զանգվածը 32։

9. Ինչպիսի՞ քիմիական կապ է առաջանում ջրի մոլեկուլում ջրածնի և թթվածնի ատոմների միջև։

Առաջանում է բևեռային կովալենտային կապ։

10. Գրիր մագնեզիումի և ծծմբի այրման ռեակցիաների հավասարումները թթվածնում։

Մագնեզիումի այրումը — 2Mg+O₂= 2MgO

Ծծմբի այրումը — S+O₂= SO₂

11. Ինչո՞ւ է թթվածինն անհրաժեշտ կենդանի օրգանիզմների մեծ մասի շնչառության համար։

Թթվածինն անհրաժեշտ է կենդանի օրգանիզմների մեծ մասին, քանի որ այն օգնում է սննդանյութերից էներգիա ստանալ։

12. Ո՞րն է թթվածնի և օզոնի քիմիական բանաձևը։ Ի՞նչ ընդհանրություն ունեն այդ նյութերը։

Թթվածնի բանաձևը O₂ է, իսկ օզոնինը O₃։ Երկուսն էլ կազմված են թթվածնի ատոմներից և թթվածնի պարզ նյութեր են։

Հալոգենների ընդհանուր բնութագիրը

1.Թվարկե՛ք հալոգենները։ Ո՞ր խմբում և ո՞ր ենթախմբում են գտնվում պարբերական համակարգում։ Ինչո՞ւ են դրանք անվանվում հալոգեններ։

Հալոգեններն են ֆտորը, քլորը, բրոմը, յոդը և աստատը։ Դրանք գտնվում են պարբերական համակարգի 17-րդ խմբում VIIA գլխավոր ենթախմբում։ Հալոգեն նշանակում է աղ առաջացնող, քանի որ դրանք մետաղների հետ առաջացնում են աղեր։

  1. Հալոգենները մետաղնե՞ր են, թե՞ ոչ մետաղներ։ ոչ մետաղներ
  2. Քանի՞ էլեկտրոն ունեն արտաքին էլեկտրոնային շերտում։ 7 էլեկտրոն
  3. Ի՞նչ լիցքով իոն են սովորաբար առաջացնում։ -1 լիցքով իոն
  4. Ինչո՞ւ են հալոգենները հեշտությամբ ընդունում էլեկտրոն։

Հեշտությամբ ընդունում են էլեկտրոն քանի որ իրենց արտաքին շերտը լրացնելու համար մեկ էլեկտրոն է պակասում։

5. Ինչպե՞ս են հալոգենները փոխազդում մետաղների հետ։

Մետաղների հետ փոխազդելիս առաջացնում են աղեր։

6. Ինչպե՞ս է փոխվում հալոգենների ակտիվությունը խմբում վերևից ներքև։

Հալոգենների ակտիվությունը նվազում է։

7. Ո՞րն է ավելի ակտիվ՝ ֆտո՞րը, թե՞ քլորը։ ֆտորը

8. Ի՞նչ նյութ է առաջանում Na-ի և Cl₂-ի փոխազդեցությունից։

Առաջանում է նատրիումի քլորիդ=NaCl։

9. Ինչպիսի՞ քիմիական հատկություն ունեն հալոգենները՝ ակտիվ, թե՞ պասիվ։

ակտիվ

10. Քիմիական հատկություններ
Գրե՛ք հավասարումները, որոնք ցույց են տալիս քլորի փոխազդեցությունը՝
ա) նատրիումի, 2Na+Cl₂=2NaCl
բ) ջրածնի, H₂+Cl₂=2HCl
գ) երկաթի, 2Fe+Cl₂=2FeCl₃
դ) ջրի հետ։ Cl₂+H₂O⇌HCl+HClO

11. Նկարագրե՛ք քլորի, բրոմի և յոդի ֆիզիկական ֆիզիկական հատկությունները:

Քլոր- դեղնականաչ, գազ

Բրոմ- կարմրաշագանակագույն, հեղուկ

Յոդ- մուգ մոխրագույն/սև, պինդ

12. Կիրառություններ
Ներկայացրե՛ք քլորի, բրոմի, յոդի և ֆտորի առնվազն մեկ կիրառություն։ Նշե՛ք նաև, թե ինչու պետք է զգուշությամբ վերաբերվել հալոգեններին։

Քլոր- օգտագործում են ջուրը ախտահանելու համար։

Բրոմ- օգտագործում են լուսանկարչական նյութերում։

Յոդ- օգտագործում են լաբորատոր և քիմիական գործընթացներում։

Ֆտոր- դրա միացություններն օգտագործում են ատամի մածուկներում։

Հալոգեններին պետք է զգուշությամբ վերաբերվել, որովհետև դրանք կարող են թունավոր լինել և վնասել առողջությանը։

Խնդիրներ

Բրոմի (Br₂) զանգվածը 16 գ է։ Հաշվե՛ք՝

m=16

80*2=160
ա) բրոմի նյութաքանակը,

n=16/160=0.1 մոլ


բ) բրոմի մասնիկների թիվը։

N=0.1*6.02*10²³

N=6.02*10²²

Յոդի (I₂) զանգվածը 25,4 գ է։ Հաշվե՛ք՝

m=25.4

127*2=254
ա) յոդի նյութաքանակը,

n=25.4/254=0.1 մոլ
բ) յոդի մասնիկների թիվը։

N=0.1*6.02*10²³

N=6.02*10²²

Ֆտորի (F₂) զանգվածը 19 գ է։ Հաշվե՛ք՝

m=19

95*2=190
ա) ֆտորի նյութաքանակը,

n=19/190=0.1 N=0.1 մոլ
բ) ֆտորի մասնիկների թիվը։

N=0.1*6.02*10²³

N=6.02*10²²

Քլորի (Cl₂) զանգվածը 7,1 գ է։ Հաշվե՛ք՝

m=7.1

35.5*2=71
ա) քլորի նյութաքանակը,

n=7.1/71=0.1 մոլ
բ) քլորի մասնիկների թիվը։

N=0.1*6.02*10²³

N=6.02*10²²