Մեկ սովորող մեկ համակարգիչ

Իմ բլոգը

Իմ բլոգը բացել է Ծաղիկ Գասպարյանը 3-րդ դասարանում։ Իմ բլոգում կա 954 նյութ։ Ես ամենա շատը օգտագործում եմ այս բաժիները Մաթեմատիկա, Բնագիտություն, Պատմություն և մայրենի։ Իմ բլոգը արդեն գոյատևում է հինգ տարի։ Իմ բլոգը բացել են  28 Հունիսի։ Ահա իմ առաջին տեսանյութը։ Նաև իմ բլոգում կան դպրոցից դուրս բաժիներ։

Վայրի խաղող

ՏԵղեկություններ վայրի խաղողի մասին

Վայրի խաղողը պատկանում է խաղողազգիների (Vitaceae) ընտանիքին։ Վայրի խաղողը մագլցողների թվում ամենա ցրտադիմացկուն բնափայտային բույսերից մեկն է, որը աչքի է ընկնում ամենաբարձր դեկորատիվ առանձնահատկություններով։ Այս բույսը հատկապես գեղեցիկ է ուշ աշնանը, երբ տերևները ստանում են անզուգական կարմրավուն երանգ։ Արագ աճող բույս է, բարձրությունը  երբեմն անցնում է 10 մ։ Կառչող բույս է, բեղիկներով հեշտությամբ կառչում է պատի աննշան ելուստներին, սակայն հենարանի կարիք է զգում։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, բայց լավ է աճում պարարտ, սննդանյութերով հարուստ հողում։ Պահանջում է առատ և հաճախակի ոռոգում։ Հեշտությամբ բազմանում է սերմերով, կտրոններով և հասարակ անդալիսով։ Անդալիսով բազմացնելիս շիվը պառկեցնում են գետնին և կեռկալներով ամրացնելուց հետո հող լցնում վրան։ Հանգույցներից բույսը շիվեր և արմատներ է արձակում։ Կտրոններով բազմացնելու դեպքում մեկ տարեկան շիվերը վաղ գարնանը կտրում են 15—20 սմ երկարությամբ։ Ավելի հարմար է այդ գործողությունը կատարել ուղղակի բաց գրունտում, հողին որոշ չափով ավազ խառնելով։ Վայրի խաղողը օգտագործվում է շենքերի ճակատների, պատշգամբների, լոջիաների դեկորատիվ ձևավորման համար։ Օգտագործվում է նաև ճաղապատեր, կամարներ, տաղավարներ, ծածկելու և կենդանի դրասանգներ պատրաստելու Համար։ Երևանի պայմաններում ձմեռում է դրսում, սակայն ուժեղ ցրտերի դեպքում պետք է իջեցնել և ծածկել հողով կամ ծառերից թափված տերևներով։

Աղբյուր- Hayfermer.am

Պիցցա

Այսօր ես և իմ ընկերները դպրոցում պատրաստրեցինք պիցցա։

Մենք օգտագործեցինք պիցցայի մեջ եփած երշիկ, պանիր, լոլիկ, կուկուռուզ, կետչուպ և մայոնեզ։ Ես ամենաշատը

հավանեցի Պեպեռոնի պիցցան։Մենք շատ ուրախ

էինք, որ մենք պատրաստրեցինք պիցցաներ։