Նոյեմբերի 3-10

Առաջադրանք 1 – Սովորել դասը/պատմել//դասագիրք/ – Հանրապետության հասարակական-քաղաքական
կյանքը: Բոլշևիկների պետական հեղաշրջման փորձը: Թուրք-թաթարների
ապակայունացնող դերի հաղթահարումը
: /էջ 51-52/

Առաջադրանք 2 – Սովորել դասը/պատմել/ – Հայոց եկեղեցին հանրապետության փուլում/ Սոցիալ-տնտեսական
դրությունը
/էջ 54-56/

Առաջադրանք 3 – Սովորել դասը/պատմել/ – Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության
ձևավորումը: Բաթումի պամանագրի վերանայման հարցը
։/ էջ 57/

Պատասխանել հարցերին գրավոր

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ

ա. Ներկայացրո՛ւ։ Որո՞նք էին ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները: Ինչպիսի՞ հարաբերություններ է ձևավորում ՀՀ-ն Թուրքիայի և Քառյակ միության մյուս պետությունների հետ:

ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական նպատակներն էին պաշտպանել Հայաստանի անկախությունը, ապահովել երկրի անվտանգությունը, փրկել հայ ժողովրդին և հնարավորության դեպքում ընդարձակել սահմանները։ Թուրքիայի հետ Հայաստանը փորձում էր վերանայել Բաթումի պայմանագիրը, քանի որ այն շատ ծանր պայմաններ էր ստեղծում Հայաստանի համար։ Քառյակ միության մյուս պետությունների հետ նույնպես փորձում էր բանակցությունների միջոցով պաշտպանել իր շահերը։


բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ կարգավիճակ ուներ ՀՀ-ն, ո՞ր պետություններն էին ճանաչել նրան:

ՀՀ-ն անկախ պետություն էր և փորձում էր միջազգային ճանաչում ստանալ։ 1920 թվականի հունվարին Անտանտի Գերագույն խորհուրդը ճանաչեց Հայաստանի կառավարությունը, իսկ ապրիլին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեց նաև ԱՄՆ-ը։ Հայաստանը նաև դիվանագիտական կապեր էր հաստատել մոտ 40 պետությունների հետ։


գ. Վերլուծի՛ր։ Ինչո՞վ էր պայմանավորված ՀՀ նկատմամբ Անտանտի դրական վերաբերմունքը

Անտանտի դրական վերաբերմունքը պայմանավորված էր նրանով որ առաջին համաշխարհային պատերազմում Անտանտը հաղթել էր, իսկ Օսմանյան կայսրությունը պարտվել էր։ Հայերը մեծ կորուստներ էին կրել թուրքական հարձակումների պատճառով, և Անտանտի երկրները հասկանում էին որ Հայաստանին պետք է օգնել որպես անկախ պետություն։

Շալվա Ամոնաշվիլիի «Ի°նչ է մեզ հարկավոր, որ թեւեր աճեն»

Կարդա’ Շալվա Ամոնաշվիլիի «Ի°նչ է մեզ հարկավոր, որ թեւեր աճեն» հատվածը։

Առաջադրանքներ

1.Ի՞նչ է ձգտումը, համաձա՞յն ես, որ մարդկության զարգացումը ձգտման արդյունքն է:

Իմ կարծիքով ձգտումը ցանկությունն է հասնելու ինչ-որ բանի և չհանձնվելու դժվարությունների առաջ։ Համաձայն եմ որ մարդկության զարգացումը ձգտման արդյունք է, որովհետև եթե մարդիկ չձգտեին նոր բաներ սովորել և ստեղծել, աշխարհը այսքան զարգացած չէր լինի։

2. Ինչի հետ կհամեմատես ձգտումը:

Ես ձգտումը կհամեմատեմ թևերի հետ, որովհետև այն օգնում է մարդուն առաջ գնալ, հաղթահարել դժվարությունները և հասնել իր երազանքներին։ Առանց ձգտման մարդը կարծես չի կարողանում առաջ շարժվել։

3. Ի՞նչ է հարկավոր, որպեսզի թևեր աճեն . շարադրի՛ր մտքերդ:

Իմ կարծիքով որպեսզի թևեր աճեն, մարդուն հարկավոր է ունենալ երազանքներ, նպատակներ և դրանց հասնելու ցանկություն։ Պետք է հավատալ սեփական ուժերին, չվախենալ սխալվելուց և չհանձնվել, երբ ինչ որ բան չի ստացվում։ Կարևոր է նաև աշխատել և ամեն օր փորձել մի փոքր ավելի լավը դառնալ։

4.Մեկնաբանի’ր` «Կանգառը մահ է,  ռիթմից ընկնելը՝  սկսվող վայրէջք, իսկ ձգտման լարումը՝  նորի սկիզբ»:

Այս խոսքերն ինձ համար նշանակում են որ մարդը չպետք է կանգ առնի իր զարգացման ճանապարհին։ Եթե մարդը դադարում է սովորել, աշխատել և առաջ շարժվել, նա սկսում է հետ մնալ։ Իսկ երբ մարդը ձգտում է ավելիին և նոր նպատակներ է դնում իր առաջ նրա կյանքում նոր հնարավորություններ են բացվում։ Իմ կարծիքով պետք է միշտ առաջ շարժվել և չկորցնել ձգտումը։