“Пиковая дама”

Домашнее задание: Прочитать и уметь рассказать на  уроке  3, 4 и 5  части произведения “ Пиковая дама”.

Об’ясните значение слова “ тщеславие”. Знакомо ли вам это состояние?

Тщеславие это когда человек очень хочет чтобы его хвалили, замечали и считали лучше других. Мне кажется такое состояние знакомо многим людям. Например когда у человека что-то не получается, ему хочется чтобы его поддерживали. Также это может быть связано с эгоизмом или неуверенностью в себе.

Устно  поработать над вопросами:

Проблемный вопрос: осуждаете ли вы Германа? Почему?

Да, я осуждаю Германа, потому что он думал только о деньгах и своей выгоде. Он использовал чувства Лизы и стал причиной смерти старой графини. Мне кажется что нельзя ради богатства так поступать с другими людьми.

Что значит любовь для Лизы и для Германа?

Для Лизы любовь это искренние чувства, доверие и желание быть рядом с любимым человеком. А для Германа любовь не была настоящей, потому что он просто использовал Лизу чтобы попасть в дом графини и узнать секрет трёх карт.

Мучали ли угрызения совести героев произведения?

Да, после смерти графини Герман чувствовал себя виноватым, но его больше волновал секрет трёх карт. Лиза тоже переживала, потому что поняла что Герман её обманул и никогда по настоящему не любил.

Можете ли вы представить себе жизнь героев, если бы они связали свою судьбу вместе?

Да, я могу представить что их жизнь могла бы быть счастливой, если бы Герман действительно любил Лизу. Возможно они жили бы спокойно и поддерживали друг друга. Но для этого Герману нужно было бы перестать думать только о деньгах.

Почему Герман сошел с ума?

Герман сошёл с ума потому что слишком сильно зациклился на секрете трёх карт и желании разбогатеть. Когда вместо туза ему выпала пиковая дама, он потерял всё и не смог справиться с этим. Думаю на него также повлияли страх и чувство вины после смерти графини.

VI խմբի գլխավոր ենթախմբի տարրեր (քալկոգեններ)

1. Լրացրե՛ք բաց թողնված բառերը։

  1. Քալկոգենները պատկանում են պարբերական համակարգի 6-րդ խմբի գլխավոր ենթախմբին։
  2. Արտաքին էներգիական մակարդակում ունեն 6 էլեկտրոն։
  3. Քալկոգենների առաջին ներկայացուցիչը թթվածինն է։
  4. Թթվածնի քիմիական նշանն է O։
  5. Ծծմբի քիմիական նշանն է S։
  6. Խմբում վերևից ներքև ոչ մետաղական հատկությունները թուլանում են։
  7. Քալկոգենների շարքում ամենաակտիվ ոչ մետաղը թթվածինն է։

2. Ընտրե՛ք ճիշտ պատասխանը։

1. Ո՞ր տարրն է պատկանում քալկոգենների խմբին։

  • ա) Քլոր
  • բ) Ծծումբ
  • գ) Ազոտ
  • դ) Նատրիում

2. Ո՞րն է թթվածնի պարզ նյութի բանաձևը։

  • ա) O
  • բ) O₂
  • գ) O₃
  • դ) H₂O

3. Քանի՞ էլեկտրոն ունեն քալկոգենները արտաքին շերտում։

  • ա) 4
  • բ) 5
  • գ) 6
  • դ) 7

4. Ո՞ր նյութն է առաջանում ծծմբի այրման ժամանակ։

  • ա) SO₂
  • բ) SO₃
  • գ) H₂S
  • դ) H₂SO₄

3. Գրե՛ք ռեակցիաների հավասարումները։

Ավարտե՛ք և հավասարակշռե՛ք ռեակցիաները։

  1. Mg + O₂ →2MG\gO
  2. S + O₂ → SO₂
  3. H₂ + O₂ → 2H₂O
  4. Fe + S → FeS
  5. SO₂ + O₂ → 2SO-3

4.

  1. Համեմատե՛ք թթվածնի և ծծմբի ֆիզիկական հատկությունները։

Թթվածինը անգույն, անհոտ գազ է, իսկ ծծումբը դեղին գույնի պինդ նյութ է։

  1. Ի՞նչ տարբերություն կա թթվածնի և օզոնի մոլեկուլների միջև։

Թթվածնի մոլեկուլը կազմված է 2 թթվածնի ատոմից, իսկ օզոնինը 3-ից։

  1. Ինչո՞ւ է թթվածինը կարևոր կենդանի օրգանիզմների համար։

Թթվածինը կարևոր է կենդանի օրգանիզմների համար քանի որ անհրաժեշտ է շնչառության համար։

  1. Ինչո՞ւ է ծծմբի այրման ժամանակ անհրաժեշտ պահպանել անվտանգության կանոնները։

Ծծմբի այրման ժամանակ պետք է պահպանել անվտանգության կանոնները քանի որ առաջանում է ծծմբի երկօքսիդ, որը վնասակար գազ է։

5. Որոշե՛ք տարրերի օքսիդացման աստիճանները։

  • H₂O- H +1, O -2
  • CO₂- C +4, O -2

  • Na₂S- Na +1, S -2
  • H₂S- H +1, S -2
  • SO₂- S +4, O -2
  • KMnO₄- K +1, Mn +7, O -2
  • SO₃- S +6, O -2
  • Fe₂O₃- Fe +3, O -2

6. Հարաբերական մոլեկուլային զանգված (Mr)

Հաշվե՛ք նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները։

  • SO₂= 32+16*2= 64
  • SO₃=32+16*3= 80
  • H₂S= 1*2+32= 34
  • MgSO₄= 24+32+16*4= 120
  • K₂SO₄= 39*2+32+16*4= 174

  • P₂O₅= 31*2+16*5= 142

7. Խնդիրներ

Խնդիր 1. Հաշվե՛ք 250 գ լուծույթում պարունակվող աղի զանգվածը, եթե աղի զանգվածային բաժինը 12% է։

250(12)/100= 30

Խնդիր 2. Հաշվե՛ք 98 գ ծծմբական թթվի (H₂SO₄) նյութաքանակը։

98/98=1

Խնդիր 3. Որքա՞ն է 3 մոլ SO₃-ի զանգվածը։

M(SO₃)=80

3(80)=240

Խնդիր 4. Հաշվե՛ք 128 գ SO₂-ի նյութաքանակը։

M(SO₂)=6

128/64=2

Խնդիր 5. 16 գ ծծումբն այրելիս առաջանում է SO₂։ Հաշվե՛ք առաջացած ծծմբի երկօքսիդի զանգվածը։

16(64)/32= 32

8. Հաշվե՛ք նշված միացություններում տարրերի զանգվածային բաժինները։

  1. SO₂-ում՝ ծծմբի և թթվածնի։

Mr= 32+ 16(2)=64

Ծծումբ: 32/64*100%=50%

Թթվածին: 32/64*100%=50%

  1. SO₃-ում՝ ծծմբի և թթվածնի։

Mr=32+16(3)= 80

Ծծումբ: 32/80*100%= 40%

Թթվածին: 48/80*100%= 60%

  1. H₂SO₄-ում՝ ջրածնի, ծծմբի և թթվածնի

Mr=1(2)+32+16*4= 98

Ջրածին: 2/98*100%= 2.04%

Ծծումբ: 32/98*100%= 32.65%

Թթվածին: 64/98*100%= 65.31%

Սպիտակ ջրաշուշանը (ամերիկյան հնդիկների հեքիաթներից)

Փաթեթից կարդա’ 26-րդ պատմվածքը, պատրաստվի’ր քննարկման, կատարի’ր առաջադրանքները։

Առաջադրանքներ


Ա) Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք որ չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։

  • Սյուժեն հետաքրքիր է։— Ինձ հետաքրքրեց աստղի պատմությունը, թե ինչպես նա հայտնվեց Երկրի վրա և վերջում դարձավ սպիտակ ջրաշուշան։
  • Պատկերավորման միջոցները շատ են։- Հեքիաթում շատ գեղեցիկ են նկարագրված բնությունը, աստղերը, լիճը և սպիտակ ծաղիկը, ինչի շնորհիվ հեշտ է պատկերացնել այդ ամենը։
  • Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։— Հեքիաթը ցույց է տալիս, որ պետք է լինել բարի, օգնել ուրիշներին և չթողնել նրանց դժվարության մեջ։
  • Պատմելու ոճը հետաքրքիր է։— Պատմությունը շատ պատկերավոր է, և կարդալիս հեշտ է պատկերացնել դեպքերն ու բնությունը։

Մնացած տարբերակները չեմ ընտրել, քանի որ դրանք ինձ համար հեքիաթի ամենակարևոր մասերը չէին։

  • Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։
  • Հեքիաթում տեղեկատվություն կա հդկացիների կյանքից։
  • Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։

Բ) Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝  մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ  ինչի մասին ուզում եք:

Փոքրիկ կետի մեծ երազանքը

Մի անգամ օվկիանոսի խորքերում ապրում էր մի փոքրիկ կետ, որը չէր սիրում իր ընտանիքի ապրելակերպը։ Նրան դուր չէր գալիս, որ բոլոր կետերը միասին են ապրում, միասին լողում և միշտ հետևում իրենց ավանդույթներին։ Նա երազում էր ուրիշ կյանք ունենալ և տարբերվել իր ընտանիքից։ Մի օր նա որոշեց հեռանալ տնից և գնալ նոր կյանք փնտրելու։ Ճանապարհին նա հանդիպեց շատ տարբեր ծովային կենդանիների։ Նա տեսավ, թե ինչպես են ընտանիքները միասին լողում, խաղում և օգնում իրար։ Նրանց տեսնելով՝ փոքրիկ կետը սկսեց կարոտել իր ընտանիքին։ Նա հասկացավ, որ ամբողջ ընթացքում սխալ էր մտածել։ Իր ընտանիքն էլ էր սիրում իրեն, և նրանց սովորույթները վատը չէին միայն այն պատճառով, որ տարբերվում էին իր պատկերացրած կյանքից։ Նա հասկացավ, որ պետք է ընդունի և իրեն, և իր ընտանիքին այնպիսին, ինչպիսին նրանք կան։ Վերջապես փոքրիկ կետը վերադարձավ տուն։ Ընտանիքը շատ ուրախացավ նրան կրկին տեսնելով։ Այդ օրվանից նա սկսեց ավելի շատ գնահատել իր ընտանիքը, նրանց սովորույթներն ու միասին անցկացրած ժամանակը։ Նա այլևս չէր երազում փախչել իր կյանքից, որովհետև հասկացավ, որ իր տունն ու ընտանիքը շատ կարևոր են իր համար։