Իմ հիմնական իրավունքներն ու ազատությունները

Ինձ վերաբերող հոդվածներն են 30-րդ, 34-րդ, 37-րդ, 38-րդ, 39-րդ, 42-րդ, 43-րդ, 52֊րդ, 53֊րդ և 64֊րդ։

Հոդված 30․ Կանայք և տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ։

Հոդված 34․ Իմ անձնական տվյալները պետք է պաշտպանված լինեն, և ես իրավունք ունեմ իմանալու, թե ինչ տվյալներ են իմ մասին պահվում։

Հոդված 37․ Ես որպես երեխա իրավունք ունեմ ազատ արտահայտելու իմ կարծիքը, և ինձ վերաբերող հարցերում իմ կարծիքը պետք է հաշվի առնվի։

Հոդված 38․ Ես ունեմ կրթության իրավունք և կարող եմ ստանալ կրթություն։

Հոդված 39․ Ես ազատ եմ անել այն, ինչը չի խախտում ուրիշների իրավունքները և չի հակասում օրենքներին։

Հոդված 42․ Ես իրավունք ունեմ ունենալու և ազատ արտահայտելու իմ կարծիքը, ինչպես նաև տեղեկություններ ստանալու և տարածելու։

Հոդված 43․ Ես ունեմ ստեղծագործելու ազատություն օրինակ՝ գրել, նկարել, երաժշտություն ստեղծել և այլ ստեղծագործական աշխատանքներ անել։

Հոդված 52․ Եթե իմ իրավունքները խախտվեն, ես կարող եմ դիմել Մարդու իրավունքների պաշտպանին։

Հոդված 53․ Ես իրավունք ունեմ դիմումներ և առաջարկներ ներկայացնելու պետական և տեղական մարմիններին և ստանալու պատասխան։

Հոդված 64․ Ես իրավունք ունեմ ստանալու իրավաբանական օգնություն և անհրաժեշտության դեպքում ունենալու փաստաբան։

Ինձ վերաբերող սահմանադրական հոդվածները

Ինձ ամենաշատը վերաբերում են 3-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածները։

Հոդված 3 Մարդու արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները պետք է հարգվեն և պաշտպանվեն։

Հոդված 7 Ես ունեմ ընտրելու իրավունք, և ընտրությունները պետք է լինեն ազատ, հավասար, ուղղակի և գաղտնի։

Հոդված 8 Ես կարող եմ ունենալ իմ սեփական գաղափարներն ու քաղաքական կարծիքը, իսկ տարբեր կուսակցություններ կարող են ազատորեն գործել։