Պետության հատկանիշները և Պետության գործարույթները

. « Գիտելիքի հաղորդում և ներկայացում»

  1. Ընտրել ճիշտ պատասխանը
    1.1 Նշվածներից ո՞րը պետության հատկանիշ չէ ։
    ա) մշտական բնակչություն բ) սահմանված տարածք
    գ) Միջազգային ճանաչում դ) կառավարություն

  2. 1.2 Նշվածներից ո՞րը ՀՀ իշխանության ճյուղ չէ։
    ա)Օրենսդիր բ) Գործադիր
    գ) Դատական դ) Տեղական

  3. 1.3 Նշվածներից ո՞րը պետության մշտական գործառույթ չէ։
    ա) Հարկերի հավաքում բ) Արտակարգ դրության
    հայտարարում

    գ) Կրթության կազմակերպում դ) Օրենքների ընդունում

  4. 1.4 « Իշխում է մեկ անձ ժառանգականության սկզբունքոբ հանուն
    ընդհանուր բարօրության » ։ Ո՞ր պետության ձևի մասին է խոսքը։
    ա) Թագավորություն բ) Արիստոկարտիա
    գ) Բռնապետություն. դ) Օլիգարխիա

  5. 1.5 Նշված պետություններից ո՞րը բացարձակ միապետություն չէ։
    ա) Սաուդյան Արաբիա բ) Մոնակո
    գ) Բահրեյն դ) Մեծ Բրիտանիա

«Վերադասավորում և փոխանցում »

  1. Ինչո՞ւ է պետությունը կարևոր հասարակության համար։ Նշե՛ք երկու պատճառ
    (առավելագույնը 50 բառ)։ (2 միավոր)

Պետությունը կարևոր է, որովհետև ապահովում է հասարակության անվտանգությունը և հետևում է օրենքների պահպանմանը։ Այն նաև կազմակերպում է կրթությունը և պաշտպանում քաղաքացիների իրավունքները։


« ԻՆՔՆԱԱՆԴՐԱԴԱՐՁ ԵՎ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄ »

  1. Նկարագրե՛ք՝ ինչ կլինի, եթե պետությունը չիրականացնի իրավակարգի
    ապահովումը։ Բերեք մեկ օրինակ (առավելագույնը 50 բառ)։1 միավոր

Եթե պետությունը չապահովի իրավակարգը մարդիկ կարող են չպահպանել օրենքները, և հասարակության մեջ անկարգություններ կառաջանան։ Օրինակ՝ գողության դեպքում հանցագործը կարող է չպատժվել և մարդիկ իրենց անվտանգ չեն զգա։

  1. Ինչպե՞ս է պետությունը և քաղաքացին փոխհարաբերություն ունենում
    միմյանց նկատմամբ։ Նշե՛ք մեկ օրինակ։

Պետությունը պաշտպանում է քաղաքացիների իրավունքները, իսկ քաղաքացիները պետք է պահպանեն օրենքները և կատարեն իրենց պարտականությունները։ Օրինակ՝ պետությունը կազմակերպում է կրթությունը, իսկ քաղաքացիները հետևում են դպրոցական կանոններին։

  1. Ներկայացրե՛ք՝ ինչ տարբերություն կա ունիտար և դաշնային
    պետությունների միջև, մեկ նախադասությամբ։

Ունիտար պետությունն ունի միասնական պետական համակարգ, իսկ դաշնային պետությունը բաղկացած է մի քանի տարածքային միավորներից։

  1. Պատասխանե՛ք՝ ինչու է պետությունը կարևոր հասարակության համար։
    Նշեք երկու պատճառ, առավելագույնը 50 բառ

Պետությունը կարևոր է, որովհետև պահպանում է հասարակական կարգն ու անվտանգությունը և պաշտպանում քաղաքացիների իրավունքները։

Թողնել պատասխան