Homework

a.

  1. False
  2. True
  3. False
  4. True
  5. True
  6. True
  7. False
  8. False

My last holiday was in Los Angeles, America, and honestly, it was crazy in the best way possible. I had a lot of fun, got to visit places, and most importantly, I met my best friends. It was a really special experience, and I wish I could go back.

I have plenty of favorite photos, so it’s really hard to choose just one. I would say that all of them remind me of something special. Every picture has its own memory behind it, and that’s why I find it difficult to choose only one favorite.

My favourite singer is Billie Eilish. I started listening to her music in 2024, when her album Hit Me Hard and Soft came out. I really like her music because her songs have a lot of emotion and meaning. I even got to meet her at a movie premiere, which was a really special experience for me. Recently, I also started listening to BTS, and I really enjoy their music too.

  1. What kind of books do you read?
  2. Where were you at 9.00 this morning?
  3. What was happening when you got home last night?
  4. What were you doing on September 11th 2001?
  5. How many people – came to class today?

Retelling the text

The text is about dead mail in the USA. Sometimes letters and packages cannot be delivered because the address is missing or unclear. This mail is sent to special dead mail offices, where workers try to find information that can help them deliver it. They sometimes open packages and put information about missing mail on computers so people can check for their lost items. However, they cannot keep all the mail forever, so every three months they organize public auctions where people can buy items from the packages.





Text

  1. Sometimes, when mail arrives at the post office it is impossible to deliver
  2. it. Perhaps, there is an inadequate or illegible address and no return
  3. address. The post office cannot just throw this mail away, so this becomes
  4. “dead mail”. This “dead mail” is sent to one of the U.S. Postal Service‟s dead
  5. mail offices in Atlanta, New York, Philadelphia, St. Paul, or San Francisco.
  6. Seventy five million pieces of mail can end up in the dead mail office in one
  7. year.
  8. The staff of the dead mail offices have a variety of ways to deal with all
  9. of these pieces of dead mail. First of all, they look for clues that can help
  10. them deliver the mail: they open packages in the hope that something inside
  11. will show where the package came from or is going to. Dead mail will also be
  12. listed on a computer so that people can call in and check to see if a missing
  13. item is there.
  14. However, all of this mail cannot simply be stored forever; there is just
  15. too much of it. When a lot of dead mail has piled up, the dead mail offices
  16. hold public auctions. Every three months, the public is invited in and bins
  17. containing items found in dead mail packages are sold to the highest bidder.
  18. The best title for this passage is
    a) The U.S. Postal Service
    b) Staff responsibilities at the U.S. Postal Service
    c) Why mail is undeliverable
    d) Dead mail offices
  19. The word staff in line 8 is closest in meaning to
    a) rules
    b) machines
    c) workers
    d) pieces of furniture
  20. Which of the following is NOT mentioned as a way that post office staff members
    deal with dead mail?
    a) They search for clues.
    b) They throw the dead mail away.
    c) They open dead mail.
    d) They list dead mail on a computer.
    Section 1
    13
  21. The word auctions in line 16 is closest in meaning to
    a) sales
    b) deliveries
    c) meetings
    d) demonstrations
  22. Where in the text does the author explain why the post office cannot store dead mail
    forever?
    a) Lines 2-3
    b) Lines 4-5
    c) Lines 7-8
    d) Lines 14-16

Կրակի  առասպելը: Վլադիրմիր Հուլպաչ

Փաթեթից կարդա’ 2-րդ պատմվածքը, պատրաստվի’ր քննարկման, կատարի’ր առաջադրանքները։

Առաջադրանքներ

Ա)  Համեմատաբար անկախ երկու մասի բաժանե՛ք հեքիաթը։ Հիմնավորե՛ք առաջին մասի անհրաժեշտությունը հեքիաթում։

Առաջին մաս- Սկզբից մինչև թզենու վառվելը։ Պատմվում է Խոր Հովտի ցրտի, փոթորկի և թզենու մասին, որի շնորհիվ առաջանում է կրակը։

Երկրորդ մաս- Կենդանիների կրակը իրենց մոտ բերելու փորձերից մինչև վերջ։ Սկզբում բունն ու օձը չեն կարողանում բերել կրակը, իսկ սարդը իր հնարամտության շնորհիվ հաջողում է։

Առաջին մասը անհրաժեշտ է, որովհետև այն բացատրում է թե որտեղից առաջացավ կրակը և ինչպես կենդանիները իմացան նրա մասին։

Բ) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք՝  Ձեր պատասխանը հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր վերլուծությամբ։

  • Կրակի ջերմության կարիք ոչ ոք  չուներ։- Համաձայն չեմ։ Կենդանիները շատ էին տանջվում ցրտից և ուզում էին կրակը բերել, որպեսզի տաքանան։
  • Թզենին սիրում էր ծաղրել և ընդամենը ծիծաղում էր փոթորկի վրա։- Համաձայն չեմ։ Թզենին պարզապես երգում էր և չէր վախենում փոթորկից։
  • Փոթորիկն ու ամպրոպը հաղթեցին թզենուն՝ շանթահարելով նրան։- Համաձայն չեմ։ Թեև թզենին բռնկվեց, նրա կրակը մնաց և օգնեց կենդանիներին։
  • Իմաստնությունը մարմնի մեծության հետ չի կապվում։- Համաձայն եմ։ Սարդը փոքր էր և թույլ, բայց իր խելքի շնորհիվ կարողացավ կրակը բերել։
  • Թզենին անվախ էր և ուժեղ, անտարբեր էր սպառնալիքների հանդեպ։- Համաձայն եմ։ Նույնիսկ փոթորկի ժամանակ նա շարունակում էր երգել և չէր վախենում։
  • Փոթորիկն ու ամպրոպը պարտվեցին։- Համաձայն եմ։ Նրանք չկարողացան հանգցնել թզենու կրակը, և հեռացան իրենց հետևում թողնելով կրակը։
  • Միայն ամպրոպ-փոթորկի ժամանակ գարնան երգը հնչեցնողը կարող էր կրակ նվիրել։- Համաձայն եմ։ Թզենու երգը և նրա սրտում առաջացած կրակը դարձան կենդանիների համար ջերմության աղբյուր։
  • Կենդանիների համար միևնույնն էր՝ կրակ կա՞, թե՞ չկա։- Համաձայն չեմ։ Նրանք շատ էին ուզում կրակ ունենալ, որովհետև Խոր Հովտում շատ ցուրտ էր։
  • Թզենին անշրջահայաց էր․ իզուր զոհվեց հրկիզվելով։- Համաձայն չեմ։ Թզենու շնորհիվ կրակ առաջացավ, որը օգնեց կենդանիներին տաքանալ։ Նրա զոհը անիմաստ չէր։

My opinion about travelling

I think travelling is a really good experience because you get to see new places, learn about different cultures, and meet new people. I personally enjoy travelling because I like discovering new places and seeing how people live in different countries. I also think travelling helps you become more open-minded and understand the world better. However, I also think that the travelling process itself can be really hard, especially when you are at the airport. For me, travelling from Armenia to America or back always felt like hell because of how tiring and stressful everything was. Even though the process can be difficult, I still think travelling is worth it because of all the new experiences and memories you get from it. I would love to visit many more countries in the future.

Ժառանգական տեղեկատվության իրացումը

1. Որտե՞ղ է պահվում ժառանգական տեղեկատվությունը։

ա) Սպիտակուցներում
բ) ԴՆԹ-ում
գ) Ածխաջրերում
դ) Ճարպերում

2. Ի՞նչ է գենը։

ա) ԴՆԹ-ի որոշակի հատված, որը պարունակում է ժառանգական տեղեկատվություն
բ) Բջջի օրգանոիդ
գ) Սպիտակուցի տեսակ
դ) Բջջաթաղանթի մաս

3. Ի՞նչ է ՌՆԹ-ի հիմնական դերը սպիտակուցի սինթեզում։

ա) Պահպանում է բջջի ձևը
բ) Մասնակցում է ժառանգական տեղեկատվության իրացմանը
գ) Ապահովում է բջջի շարժումը
դ) Քայքայում է ԴՆԹ-ն

4. Որտե՞ղ է տեղի ունենում ԴՆԹ-ի կրկնապատկումը։

ա) Տրանսկրիպցիայի ընթացքում
բ) Ռեպլիկացիայի ընթացքում
գ) Տրանսլյացիայի ընթացքում
դ) Շնչառության ընթացքում

5. Ի՞նչ է տրանսկրիպցիան։

ա) ԴՆԹ-ի հիման վրա ՌՆԹ-ի սինթեզը
բ) ՌՆԹ-ի հիման վրա սպիտակուցի սինթեզը
գ) ԴՆԹ-ի կրկնապատկումը
դ) Սպիտակուցի քայքայումը

6. Որտե՞ղ է հիմնականում տեղի ունենում տրանսկրիպցիան կորիզավոր բջիջներում։

ա) Ռիբոսոմներում
բ) Կորիզում
գ) Միտոքոնդրիումներում
դ) Լիզոսոմներում

7. Ի՞նչ է տրանսլյացիան։

ա) ԴՆԹ-ի կրկնապատկումը
բ) ՌՆԹ-ի հիման վրա սպիտակուցի սինթեզը
գ) Բջջի բաժանումը
դ) Նյութերի տեղափոխումը բջջում

8. Ո՞ր օրգանոիդում է տեղի ունենում սպիտակուցի սինթեզը։

ա) Ռիբոսոմներում
բ) Լիզոսոմներում
գ) Միտոքոնդրիումներում
դ) Գոլջիի համալիրում

9. Ի՞նչ է կոդոնը։

ա) ԴՆԹ-ի մեկ նուկլեոտիդը
բ) ՌՆԹ-ի երեք հաջորդական նուկլեոտիդներից կազմված հատվածը
գ) Սպիտակուցի մեկ մոլեկուլը
դ) Բջջի օրգանոիդը

10. Ի՞նչ է որոշում գենետիկական կոդը։

ա) Սպիտակուցում ամինաթթուների հաջորդականությունը
բ) Բջջի չափը
գ) Բջջի ձևը
դ) Բջջի շարժման արագությունը

Գործնական աշխատանք. 44-48

Գործնական աշխատանք. 44-48-րդ առաջադրանքներ:

44. Առաջին և երկրորդ շարքերից համապատասխան արմատները միացնելով ստացիր անձնանուններ:
ա. ոսկի, խաչ, ալ, վարդ, շող, ժիր
բ. տուր, վարդ, հատ, կաթ, այր, անուշ:

Ոսկի + հատ = Ոսկեհատ

Խաչ + տուր = Խաչատուր

Ալ + վարդ = Ալվարդ

Վարդ + անուշ = Վարդանուշ

Շող + կաթ = Շողակաթ

Ժիր + այր = Ժիրայր

45.Հարցական դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոլովով դրված գոյականներով:

Ո՞վ, ի՞նչը եկավ:- Արամը, նամակը եկավ։
Ո՞ւմ, ինչի՞ պայուսակը:- Աշակերտի, գրքի պայուսակը։
Մոտենալ ո՞ւմ, ինչի՞ն :- Ընկերոջը, տանը։
Հեռանալ ումի՞ց, ինչի՞ց- Ընկերոջից, տնից։
Հիանալ ումո՞վ, ինչո՞վ:— Մայրիկով, բնությամբ։

46. Կազմիր տրված գոյականների սեռական հոլովը և նշիր, թե որ հոլովմանն է պատկանում:

Սենյակ, տուն, քաղաք, այգի, օր, գեղեցկություն, լեռ, քույր, դուռ, փողոց, բեռ, գիրք, ամիս, լուսամուտ, ձյուն, ընկեր, ուսում, աշուն, գրիչ, շուն, ձուկ, բարդի, խաղող, զարգացում, դիմում, խնձորենի, րոպե, շաբաթ, ապակի, սար, պապ,  մասրենի, մորեղբայր, գդալ, սյուն, ձի, երեկ,  երեկո,  խաղաղություն:

Օրինակ`  սենյակ-սենյակի, ի հոլովման

Տուն — տան, ա հոլովում

Քաղաք- քաղաքի, ի հոլովում

Այգի- այգու, ու հոլովում

Օր- օրվա, վա հոլովում

Գեղեցկություն- գեղեցկության, ա հոլովում

Լեռ- լեռան, ան հոլովում

Քույր- քրոջ, ոջ հոլովում

Դուռ – դռան, ան հոլովում

Փողոց – փողոցի, ի հոլովում

Բեռ – բեռի, ի հոլովում

Գիրք – գրքի, ի հոլովում

Ամիս – ամսվա, վա հոլովում

Լուսամուտ – լուսամուտի, ի հոլովում

Ձյուն – ձյան, ա հոլովում

Ընկեր – ընկերոջ, ոջ հոլովում

Ուսում – ուսման, ան հոլովում

Աշուն – աշնան, ան հոլովում

Գրիչ – գրիչի, ի հոլովում

Շուն – շան, ա հոլովում

Ձուկ – ձկան, ան հոլովում

Բարդի – բարդու, ու հոլովում

Խաղող – խաղողի, ի հոլովում

Զարգացում – զարգացման, ա հոլովում

Դիմում – դիմումի, ի հոլովում

Խնձորենի – խնձորենու, ու հոլովում

Րոպե – րոպեի, ի հոլովում

Շաբաթ – շաբաթվա, վա հոլովում

Ապակի – ապակու, ու հոլովում

Սար – սարի, ի հոլովում

Պապ – պապի, ի հոլովում

Մասրենի – մասրենու, ու հոլովում

Մորեղբայր – մորեղբոր, ո հոլովում

Գդալ – գդալի, ի հոլովում

Սյուն – սյան, ա հոլովում

Ձի – ձիու, ու հոլովում

Երեկ – երեկվա, վա հոլովում

Երեկո – երեկոյի, ի հոլովում

Խաղաղություն – խաղաղության, ա հոլովում

47.Տեքստից դուրս գրիր գոյականները և նշիր հոլովն ու հոլովման տեսակը:

Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:

Օրինակ՝ կապիկը- ուղղական հոլով. ի հոլովում

աֆրիկացուց – բացառական հոլով, ի հոլովում։

անհատականությամբ – գործիական հոլով, ա հոլովում։

հումորով – գործիական հոլով, ի հոլովում։

էակ – ուղղական հոլով, ի հոլովում։

օր – հայցական հոլով, վա հոլովում։

ծառին – տրական հոլով, ի հոլովում։

տան – սեռական հոլով, ա հոլովում։

մուտքի – սեռական հոլով, ի հոլովում։

կողքով – գործիական հոլով, ի հոլովում։

հոսանքով – գործիական հոլով, ի հոլովում։

որսորդները – ուղղական հոլով, ի հոլովում։

սննդամթերք – հայցական հոլով, ի հոլովում։

կանայք – ուղղական հոլով, ց հոլովում։

խխունջներ – հայցական հոլով, ի հոլովում։

միջատներ – հայցական հոլով, ի հոլովում։

տղաներ – ուղղական հոլով, ի հոլովում։

շարժումը – ուղղական հոլով, ի հոլովում։

կապիկին – տրական հոլով, ի հոլովում։

գլխի – սեռական հոլով, ի հոլովում։

պարանի – սեռական հոլով, ի հոլովում։

երկարությունն – ուղղական հոլով, ի հոլովում։

բակի – սեռական հոլով, ի հոլովում։

դռնակի – սեռական հոլով, ի հոլովում։

աֆրիկացի – ուղղական հոլով, ի հոլովում։

բակ – հայցական հոլով, ի հոլովում։

խեղճի – սեռական հոլով, ի հոլովում։

ոտքը – հայցական հոլով, ի հոլովում։

ճղճղոց – հայցական հոլով, ի հոլովում։

նյարդերն – ուղղական հոլով, ի հոլովում։

48.Նախադասությունների մեջ տրված բառերը գործածի՛ր մի դեպքում որպես գոյական, մյուս դեպքում որպես ածական:

Ապստամբ,

Ապստամբը չհամաձայնեց որոշման հետ։

Ապստամբ զինվորը պայքարում էր։

խավար,

Խավարը պատել էր ամբողջ գյուղը։

Խավար գիշեր էր։

դպրոցական,

Դպրոցականը կատարեց իր առաջադրանքը։

Դպրոցական պայուսակը սեղանին էր։

հարուստ,

Հարուստը օգնեց աղքատներին։

Նա հարուստ մարդ է։

դավաճան,

Դավաճանը մատնեց իր ընկերներին։

Նա դավաճան մարդ էր։

կենդանի,

Կենդանին ապրում է բնության մեջ։

Կենդանի օրգանիզմները սնվելու կարիք ունեն։

HTML & CSS

Որոշ տեղեկություններ HTML-ի և CSS-ի մասին.

HTML-ն ու CSS-ը երկու լեզուներ են որոնք միասին աշխատելով ստեղծում են այն ինչ տեսնում եք կայքում։ HTML-ը ըստ էության, վեբ էջի հիմնական կառուցվածքն է։ Այն ներառում է բոլոր տեքստերը, հղումները, քարտերը, ցուցակներն ու կոճակները։ CSS-ը ոճավորման միջոցով բարելավում է ամեն ինչի տեսքը։ Այն փոխում է վեբ էջի գույները, տառատեսակները, տարրերի դիրքն ու ընդհանուր արտաքին տեսքը։ Բացի այդ, HTML-ը ստեղծվել է 1989 թվականին և պաշտոնապես թողարկվել 1991 թվականին, իսկ CSS-ը ստեղծվել է 1994 թվականին և պաշտոնապես թողարկվել 1996 թվականին։ Այսպիսով HTML-ն ավելացնում է բովանդակությունը, իսկ CSS-ը հաղորդում է դրան ցանկալի տեսք։

HTML and CSS are two languages ​​that work together to create what you see on a website. Essentially HTML forms the fundamental structure of a web page; it encompasses all the text, links, cards, lists, and buttons. CSS enhances the appearance of these elements through styling, adjusting colors, fonts, positioning, and the overall visual presentation. HTML stands for Hyper Text Markup language, and CSS stands for Structure and content. Also, HTML was invented in 1989 and officially released in 1991, and CSS was invented in 1994 and officially released in 1996. In short, HTML provides the content, while CSS gives it the desired look.

Նոյեմբերի 3-10

Առաջադրանք 1 – Սովորել դասը/պատմել//դասագիրք/ – Հանրապետության հասարակական-քաղաքական
կյանքը: Բոլշևիկների պետական հեղաշրջման փորձը: Թուրք-թաթարների
ապակայունացնող դերի հաղթահարումը
: /էջ 51-52/

Առաջադրանք 2 – Սովորել դասը/պատմել/ – Հայոց եկեղեցին հանրապետության փուլում/ Սոցիալ-տնտեսական
դրությունը
/էջ 54-56/

Առաջադրանք 3 – Սովորել դասը/պատմել/ – Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության
ձևավորումը: Բաթումի պամանագրի վերանայման հարցը
։/ էջ 57/

Պատասխանել հարցերին գրավոր

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ

ա. Ներկայացրո՛ւ։ Որո՞նք էին ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները: Ինչպիսի՞ հարաբերություններ է ձևավորում ՀՀ-ն Թուրքիայի և Քառյակ միության մյուս պետությունների հետ:

ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական նպատակներն էին պաշտպանել Հայաստանի անկախությունը, ապահովել երկրի անվտանգությունը, փրկել հայ ժողովրդին և հնարավորության դեպքում ընդարձակել սահմանները։ Թուրքիայի հետ Հայաստանը փորձում էր վերանայել Բաթումի պայմանագիրը, քանի որ այն շատ ծանր պայմաններ էր ստեղծում Հայաստանի համար։ Քառյակ միության մյուս պետությունների հետ նույնպես փորձում էր բանակցությունների միջոցով պաշտպանել իր շահերը։


բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ կարգավիճակ ուներ ՀՀ-ն, ո՞ր պետություններն էին ճանաչել նրան:

ՀՀ-ն անկախ պետություն էր և փորձում էր միջազգային ճանաչում ստանալ։ 1920 թվականի հունվարին Անտանտի Գերագույն խորհուրդը ճանաչեց Հայաստանի կառավարությունը, իսկ ապրիլին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեց նաև ԱՄՆ-ը։ Հայաստանը նաև դիվանագիտական կապեր էր հաստատել մոտ 40 պետությունների հետ։


գ. Վերլուծի՛ր։ Ինչո՞վ էր պայմանավորված ՀՀ նկատմամբ Անտանտի դրական վերաբերմունքը

Անտանտի դրական վերաբերմունքը պայմանավորված էր նրանով որ առաջին համաշխարհային պատերազմում Անտանտը հաղթել էր, իսկ Օսմանյան կայսրությունը պարտվել էր։ Հայերը մեծ կորուստներ էին կրել թուրքական հարձակումների պատճառով, և Անտանտի երկրները հասկանում էին որ Հայաստանին պետք է օգնել որպես անկախ պետություն։

Շալվա Ամոնաշվիլիի «Ի°նչ է մեզ հարկավոր, որ թեւեր աճեն»

Կարդա’ Շալվա Ամոնաշվիլիի «Ի°նչ է մեզ հարկավոր, որ թեւեր աճեն» հատվածը։

Առաջադրանքներ

1.Ի՞նչ է ձգտումը, համաձա՞յն ես, որ մարդկության զարգացումը ձգտման արդյունքն է:

Իմ կարծիքով ձգտումը ցանկությունն է հասնելու ինչ-որ բանի և չհանձնվելու դժվարությունների առաջ։ Համաձայն եմ որ մարդկության զարգացումը ձգտման արդյունք է, որովհետև եթե մարդիկ չձգտեին նոր բաներ սովորել և ստեղծել, աշխարհը այսքան զարգացած չէր լինի։

2. Ինչի հետ կհամեմատես ձգտումը:

Ես ձգտումը կհամեմատեմ թևերի հետ, որովհետև այն օգնում է մարդուն առաջ գնալ, հաղթահարել դժվարությունները և հասնել իր երազանքներին։ Առանց ձգտման մարդը կարծես չի կարողանում առաջ շարժվել։

3. Ի՞նչ է հարկավոր, որպեսզի թևեր աճեն . շարադրի՛ր մտքերդ:

Իմ կարծիքով որպեսզի թևեր աճեն, մարդուն հարկավոր է ունենալ երազանքներ, նպատակներ և դրանց հասնելու ցանկություն։ Պետք է հավատալ սեփական ուժերին, չվախենալ սխալվելուց և չհանձնվել, երբ ինչ որ բան չի ստացվում։ Կարևոր է նաև աշխատել և ամեն օր փորձել մի փոքր ավելի լավը դառնալ։

4.Մեկնաբանի’ր` «Կանգառը մահ է,  ռիթմից ընկնելը՝  սկսվող վայրէջք, իսկ ձգտման լարումը՝  նորի սկիզբ»:

Այս խոսքերն ինձ համար նշանակում են որ մարդը չպետք է կանգ առնի իր զարգացման ճանապարհին։ Եթե մարդը դադարում է սովորել, աշխատել և առաջ շարժվել, նա սկսում է հետ մնալ։ Իսկ երբ մարդը ձգտում է ավելիին և նոր նպատակներ է դնում իր առաջ նրա կյանքում նոր հնարավորություններ են բացվում։ Իմ կարծիքով պետք է միշտ առաջ շարժվել և չկորցնել ձգտումը։