Առաջադրանքներ
1-Պատասխանիր հարցերին
Ինչպե՞ս են ամպերաչափը և վոլտաչափը միացվում էլեկտրական շղթայում։
Ամպերաչափը միացնում են հաջորդաբար, իսկ վոլտաչափը զուգահեռ։
Ի՞նչ է էլեկտրական հոսանքը։
Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն է։
Ո՞ր մասնիկների ուղղորդված շարժումն է առաջացնում էլեկտրական հոսանք մետաղներում։
Մետաղներում հոսանքն առաջանում է ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժման շնորհիվ։
Որո՞նք են էլեկտրական հոսանքի գոյության անհրաժեշտ պայմանները։
ազատ լիցքավորված մասնիկներ, էլեկտրական դաշտ և փակ շղթա։
Ի՞նչ դեր է կատարում հոսանքի աղբյուրը էլեկտրական շղթայում։
Հոսանքի աղբյուրը ստեղծում է հոսանքի համար անհրաժեշտ լարումը։
Ի՞նչ է էլեկտրական շղթան, և ի՞նչ հիմնական մասերից է այն բաղկացած։
Էլեկտրական շղթան սարքերի միացումն է, որը բաղկացած է հոսանքի աղբյուրից, հաղորդալարերից, սպառիչից և բանալուց։
Ինչո՞ւ էլեկտրական հոսանք չի առաջանում հաղորդչում, եթե նրա ծայրերի միջև էլեկտրական լարում չկա։
Որովհետև առանց լարման էլեկտրոնները չեն շարժվում ուղղորդված։
Ի՞նչ է տեղի ունենում, երբ էլեկտրական շղթան ընդհատվում է։
Հոսանքը դադարում է անցնել, և լամպը հանգչում է։
Ինչպե՞ս է սահմանվում էլեկտրական հոսանքի ուղղությունը։
Հոսանքի ուղղությունը համարվում է դրական լիցքերի շարժման ուղղությունը։
Ի՞նչ տարբերություն կա էլեկտրոնների շարժման ուղղության և հոսանքի պայմանական ուղղության միջև մետաղական հաղորդչում։
Էլեկտրոնները շարժվում են հոսանքի պայմանական ուղղությանը հակառակ։
2. Լրացրո՛ւ բաց թողնված բառերը
Օգտագործի՛ր հետևյալ բառերը՝ ուղղորդված, հոսանքի աղբյուր, փակ, ամպերաչափ, հաջորդաբար, զուգահեռ։
- Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն է։
- Շղթայում էլեկտրական հոսանքի գոյության համար անհրաժեշտ է հոսանքի աղբյուր։
- Հոսանք կարող է անցնել փակ էլեկտրական շղթայում։
- Հոսանքի ուժը չափում են ամպերաչափ սարքով։
- Ամպերաչափը շղթային միացնում են հաջորդաբար։
- Վոլտաչափը սպառիչին միացնում են զուգահեռ։
3. Ճի՞շտ է, թե՞ սխալ
Յուրաքանչյուր պնդման դիմաց նշի՛ր՝ ճիշտ է, թե սխալ։
1. Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն է։Ճիշտ է Սխալ է
2. Էլեկտրական հոսանք գոյություն ունի միայն մետաղներում։ Ճիշտ է Սխալ է
3. Հոսանքի աղբյուրը կարող է ապահովել շղթայում էլեկտրական հոսանքի գոյության համար անհրաժեշտ պայմանները։ Ճիշտ է Սխալ է
4. Բաց շղթայում սովորական պայմաններում շարունակական հոսանք չի անցնում։ Ճիշտ է Սխալ է
5. Ամպերաչափը սպառիչին միացնում են զուգահեռ։ Ճիշտ է Սխալ է
6. Վոլտաչափը չափում է սպառիչի ծայրերի միջև լարումը։ Ճիշտ է Սխալ
4. Էլեկտրական շղթայի վերաբերյալ առաջադրանքներ
Առաջադրանք 1։ Շղթայի մասերը
Նկարի՛ր էլեկտրական շղթա, որը բաղկացած է հոսանքի աղբյուրից, լամպից, բանալիից և հաղորդալարերից։
- Նշի՛ր շղթայի բոլոր մասերը։
- Պատկերի՛ր բանալին փակ վիճակում։
- Բացատրի՛ր՝ ինչո՞ւ է լամպը վառվում։
Առաջադրանք 2։ Բաց և փակ շղթաներ
Շղթայի բանալին բաց է։
- Կանցնի՞ արդյոք հոսանք շղթայով։
Ոչ
- Ի՞նչ տեղի կունենա լամպի հետ։
Լամպը չի վառվի։
- Ի՞նչ պետք է անել, որպեսզի լամպը վառվի։
Պետք է փակել բանալին որպեսզի հոսանք անցնի։
6. Խնդիրներ
Խնդիր 1։ Էլեկտրական շղթայում լամպը չի վառվում, թեև մարտկոցը լիցքավորված է։
Նշի՛ր առնվազն երեք հնարավոր պատճառ և առաջարկի՛ր ստուգման եղանակներ։
Լամպը փչացած է, պետք է փոխարինել։
Հաղորդալարերից մեկը անջատված է, պետք է ստուգել միացումները։
Բանալին բաց է, պետք է փակել այն։
Խնդիր 2։ Աշակերտը պնդում է, որ էլեկտրական հոսանք առաջանում է հաղորդչում առկա ազատ էլեկտրոնների ցանկացած շարժման դեպքում։
Համաձա՞յն ես։ Հիմնավորի՛ր պատասխանդ՝ տարբերակելով քաոսային և ուղղորդված շարժումները։
Համաձայն չեմ, ազատ էլեկտրոնները միշտ քաոսային շարժման մեջ են, բայց հոսանք առաջանում է, երբ նրանք սկսում են շարժվել ուղղորդված։