Էլեկտրական հոսանք: Էլեկտրական հոսանքի աղբյուրներ:

Առաջադրանքներ

1-Պատասխանիր հարցերին

Ինչպե՞ս են ամպերաչափը և վոլտաչափը միացվում էլեկտրական շղթայում։

Ամպերաչափը միացնում են հաջորդաբար, իսկ վոլտաչափը զուգահեռ։

Ի՞նչ է էլեկտրական հոսանքը։

Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն է։

Ո՞ր մասնիկների ուղղորդված շարժումն է առաջացնում էլեկտրական հոսանք մետաղներում։

Մետաղներում հոսանքն առաջանում է ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժման շնորհիվ։

Որո՞նք են էլեկտրական հոսանքի գոյության անհրաժեշտ պայմանները։

ազատ լիցքավորված մասնիկներ, էլեկտրական դաշտ և փակ շղթա։

Ի՞նչ դեր է կատարում հոսանքի աղբյուրը էլեկտրական շղթայում։

Հոսանքի աղբյուրը ստեղծում է հոսանքի համար անհրաժեշտ լարումը։

Ի՞նչ է էլեկտրական շղթան, և ի՞նչ հիմնական մասերից է այն բաղկացած։

Էլեկտրական շղթան սարքերի միացումն է, որը բաղկացած է հոսանքի աղբյուրից, հաղորդալարերից, սպառիչից և բանալուց։

Ինչո՞ւ էլեկտրական հոսանք չի առաջանում հաղորդչում, եթե նրա ծայրերի միջև էլեկտրական լարում չկա։

Որովհետև առանց լարման էլեկտրոնները չեն շարժվում ուղղորդված։

Ի՞նչ է տեղի ունենում, երբ էլեկտրական շղթան ընդհատվում է։

Հոսանքը դադարում է անցնել, և լամպը հանգչում է։

Ինչպե՞ս է սահմանվում էլեկտրական հոսանքի ուղղությունը։

Հոսանքի ուղղությունը համարվում է դրական լիցքերի շարժման ուղղությունը։

Ի՞նչ տարբերություն կա էլեկտրոնների շարժման ուղղության և հոսանքի պայմանական ուղղության միջև մետաղական հաղորդչում։

Էլեկտրոնները շարժվում են հոսանքի պայմանական ուղղությանը հակառակ։

2. Լրացրո՛ւ բաց թողնված բառերը

Օգտագործի՛ր հետևյալ բառերը՝ ուղղորդված, հոսանքի աղբյուր, փակ, ամպերաչափ, հաջորդաբար, զուգահեռ։

  1. Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն է։
  2. Շղթայում էլեկտրական հոսանքի գոյության համար անհրաժեշտ է հոսանքի աղբյուր։
  3. Հոսանք կարող է անցնել փակ էլեկտրական շղթայում։
  4. Հոսանքի ուժը չափում են ամպերաչափ սարքով։
  5. Ամպերաչափը շղթային միացնում են հաջորդաբար։
  6. Վոլտաչափը սպառիչին միացնում են զուգահեռ։

3. Ճի՞շտ է, թե՞ սխալ

Յուրաքանչյուր պնդման դիմաց նշի՛ր՝ ճիշտ է, թե սխալ։

1. Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն է։Ճիշտ է Սխալ է

2. Էլեկտրական հոսանք գոյություն ունի միայն մետաղներում։ Ճիշտ է Սխալ է

3. Հոսանքի աղբյուրը կարող է ապահովել շղթայում էլեկտրական հոսանքի գոյության համար անհրաժեշտ պայմանները։ Ճիշտ է Սխալ է

4. Բաց շղթայում սովորական պայմաններում շարունակական հոսանք չի անցնում։ Ճիշտ է Սխալ է

5. Ամպերաչափը սպառիչին միացնում են զուգահեռ։ Ճիշտ է Սխալ է

6. Վոլտաչափը չափում է սպառիչի ծայրերի միջև լարումը։ Ճիշտ է Սխալ

4. Էլեկտրական շղթայի վերաբերյալ առաջադրանքներ

Жабык схема жөнүндө эмнени билишиңиз керек?

Առաջադրանք 1։ Շղթայի մասերը

Նկարի՛ր էլեկտրական շղթա, որը բաղկացած է հոսանքի աղբյուրից, լամպից, բանալիից և հաղորդալարերից։

  • Նշի՛ր շղթայի բոլոր մասերը։
  • Պատկերի՛ր բանալին փակ վիճակում։
  • Բացատրի՛ր՝ ինչո՞ւ է լամպը վառվում։
Simple Circuit Model: Learn How Electricity Flows!

Առաջադրանք 2։ Բաց և փակ շղթաներ

Շղթայի բանալին բաց է։

  • Կանցնի՞ արդյոք հոսանք շղթայով։

Ոչ

  • Ի՞նչ տեղի կունենա լամպի հետ։

Լամպը չի վառվի։

  • Ի՞նչ պետք է անել, որպեսզի լամպը վառվի։

Պետք է փակել բանալին որպեսզի հոսանք անցնի։

6. Խնդիրներ

Խնդիր 1։ Էլեկտրական շղթայում լամպը չի վառվում, թեև մարտկոցը լիցքավորված է։

Նշի՛ր առնվազն երեք հնարավոր պատճառ և առաջարկի՛ր ստուգման եղանակներ։

Լամպը փչացած է, պետք է փոխարինել։

Հաղորդալարերից մեկը անջատված է, պետք է ստուգել միացումները։

Բանալին բաց է, պետք է փակել այն։

Խնդիր 2։ Աշակերտը պնդում է, որ էլեկտրական հոսանք առաջանում է հաղորդչում առկա ազատ էլեկտրոնների ցանկացած շարժման դեպքում։

Համաձա՞յն ես։ Հիմնավորի՛ր պատասխանդ՝ տարբերակելով քաոսային և ուղղորդված շարժումները։

Համաձայն չեմ, ազատ էլեկտրոնները միշտ քաոսային շարժման մեջ են, բայց հոսանք առաջանում է, երբ նրանք սկսում են շարժվել ուղղորդված։

Էլեկտրականության հաղորդիչներ և մեկուսիչներ: Էլեկտրական դաշտ:

Առաջադրանքներ

1. Պատասխանի՛ր հարցերին

  1. Ի՞նչ են էլեկտրականության հաղորդիչները։

Հաղորդիչները նյութեր են, որոնցով էլեկտրական լիցքը հեշտությամբ է տեղափոխվում։

2. Ի՞նչ են էլեկտրականության մեկուսիչները։

Մեկուսիչները նյութեր են, որոնցով էլեկտրական լիցքը դժվարությամբ է տեղափոխվում։

3. Ինչո՞վ են տարբերվում հաղորդիչները մեկուսիչներից։

Հաղորդիչներում լիցքերը ազատ են շարժվում, իսկ մեկուսիչներում ոչ։

4. Ո՞ր մասնիկների շարժման շնորհիվ է մետաղներում հնարավոր էլեկտրական լիցքի տեղափոխումը։

Մետաղներում էլեկտրական լիցքը տեղափոխվում է էլեկտրոնների շարժման շնորհիվ։

5. Ինչո՞ւ են մետաղները լավ հաղորդում էլեկտրական լիցքը։

Որովհետև մետաղներում կան ազատ էլեկտրոններ։

6. Ինչո՞ւ են պլաստմասսան, ապակին և ռետինը համարվում մեկուսիչներ։

Որովհետև դրանցում էլեկտրոնները ազատ չեն շարժվում։

7. Արդյո՞ք մեկուսիչներում էլեկտրոնները բացարձակապես անշարժ են։ Բացատրի՛ր։

Ոչ, էլեկտրոնները շարժվում են բայց չեն կարող ազատ տեղաշարժվել նյութի միջով։

8. Կարո՞ղ է նույն նյութը որոշ պայմաններում ավելի լավ հաղորդել էլեկտրականությունը, քան այլ պայմաններում։ Բե՛ր օրինակներ։

Այո, օրինակ՝ ջուրը աղերի առկայության դեպքում ավելի լավ է հաղորդում էլեկտրականությունը։

2. Որոշի՛ր՝ հաղորդի՞չ է, թե՞ մեկուսիչ

Յուրաքանչյուր նյութ դասակարգի՛ր որպես հաղորդիչ կամ մեկուսիչ՝ սովորական պայմաններում։

ՆյութՀաղորդիչ / մեկուսիչ
ՊղինձՀաղորդիչ
ՌետինՄեկուսիչ
ԱպակիՄեկուսիչ
ԱլյումինՀաղորդիչ
ՊլաստմասսաՄեկուսիչ
Չոր փայտՄեկուսիչ
Թորած ջուրՄեկուսիչ
ԱրծաթՀաղորդիչ
ՃենապակիՄեկուսիչ
Մարդու մարմինՀաղորդիչ

3. Ճի՞շտ է, թե՞ սխալ

  1. Հաղորդիչներում կան շարժուն լիցքակիրներ։ Ճ
  2. Մեկուսիչներում լիցքերը նույնքան ազատ են շարժվում, որքան մետաղներում։ Ս
  3. Մետաղները սովորաբար լավ հաղորդիչներ են։ Ճ
  4. Լիցքավորված մետաղական գնդում ավելցուկային լիցքը կարող է բաշխվել նրա մակերևույթով։ Ճ
  5. Պլաստմասսայե ձողը միշտ անհնար է էլեկտրականացնել։ Ս
  6. Խոնավ օդը կարող է նպաստել էլեկտրական լիցքի արտահոսքին։ Ճ
  7. Հողանցման ժամանակ հաղորդիչ մարմնի և Երկրի միջև կարող է տեղի ունենալ լիցքակիրների տեղափոխություն։ Ճ

4. Ընտրի՛ր ճիշտ պատասխանը

ա) Ո՞ր նյութն է լավագույն հաղորդիչը։

  • Ապակի
  • Պղինձ
  • Ռետին
  • Պլաստմասսա

բ) Ո՞ր նյութն է առավել հարմար էլեկտրական լարերի մեկուսիչ շերտի համար։

  • Ալյումին
  • Պղինձ
  • Ռետին
  • Արծաթ

գ) Ինչո՞ւ են էլեկտրական լարերը պատվում մեկուսիչ նյութով։

  • Լարի զանգվածը մեծացնելու համար։
  • Լիցքի անվերահսկելի արտահոսքը և էլեկտրական հպման վտանգը նվազեցնելու համար։
  • Լարի դիմադրությունը միշտ զրոյի հասցնելու համար։
  • Լարի գույնը փոխելու համար։

5. Մտածի՛ր և բացատրի՛ր

  1. Ինչո՞ւ են էլեկտրաստատիկ փորձերի ժամանակ հաճախ օգտագործում պլաստմասսայե կամ ապակե ձողեր։

Որովհետև պլաստմասսան և ապակին մեկուսիչներ են և կարող են պահպանել իրենց լիցքը։

2. Ինչո՞ւ է լիցքավորված մետաղական գնդին ձեռքով դիպչելիս այն հաճախ լիցքաթափվում։

Որովհետև ձեռքի միջոցով լիցքը կարող է անցնել մարդու մարմին և հեռանալ դեպի Երկիր։

3. Ինչո՞ւ է չոր եղանակին սանրը մազերին շփելուց հետո ավելի հեշտ ձգում թղթի մանր կտորները, քան խոնավ եղանակին։

Որովհետև չոր օդում լիցքն ավելի լավ է պահպանվում, իսկ խոնավ օդում ավելի հեշտ է հեռանում։

4. Ինչո՞ւ է վտանգավոր էլեկտրական սարքերին թաց ձեռքերով դիպչելը։

Որովհետև ջուրը կարող է հաղորդել էլեկտրականությունը և մեծացնել հոսանքի հարվածի վտանգը։

5. Եթե մետաղական ձողը բռնենք մեկուսիչ բռնակով, ինչպե՞ս դա կազդի նրա լիցքը պահպանելու հնարավորության վրա։

Մեկուսիչ բռնակը կոգնի, որ լիցքը չհեռանա ձողից, և այն ավելի երկար պահպանի իր լիցքը։

Մարմինների էլեկտրականացման բացատրությունը: Լիցքի պահպանման օրենքը:

Առաջադրանքներ

1. Պատասխանի՛ր հարցերին

  1. Ի՞նչ է տեղի ունենում մարմինների էլեկտրականացման ժամանակ։

Մարմինների էլեկտրականացման ժամանակ էլեկտրոնները տեղափոխվում են մի մարմնից մյուսը։

2. Ո՞ր մասնիկներն են մասնակցում մարմինների էլեկտրականացմանը։

Էլեկտրականացմանը մասնակցում են էլեկտրոնները։

3. Ինչո՞ւ էլեկտրականացման ժամանակ պրոտոնները սովորաբար չեն տեղափոխվում մի մարմնից մյուսը։

Որովհետև պրոտոնները գտնվում են ատոմի միջուկում և չեն տեղափոխվում։

4. Ինչպե՞ս կարող է չեզոք մարմինը դառնալ բացասական լիցքավորված։

Երբ մարմինը ստանում է էլեկտրոններ, դառնում է բացասական լիցքավորված։

5. Ինչպե՞ս կարող է չեզոք մարմինը դառնալ դրական լիցքավորված։

Երբ մարմինը կորցնում է էլեկտրոններ, դառնում է դրական լիցքավորված։

6. Ի՞նչ է տեղի ունենում էլեկտրոնների հետ երկու մարմինների շփման կամ շփումով էլեկտրականացման ժամանակ։

Էլեկտրոնները մի մարմնից անցնում են մյուսին։

2. Լրացրո՛ւ բաց թողնված բառերը

ա) Մարմինների էլեկտրականացումը պայմանավորված է էլեկտրոնների տեղափոխությամբ։

բ) Էլեկտրոնի հեռացման դեպքում մարմինը ձեռք է բերում դրական լիցք։

գ) Եթե մարմինը ստանում է էլեկտրոններ, այն դառնում է բացասական լիցքավորված։

դ) Էլեկտրականացման ժամանակ լիցքը ոչ թե ստեղծվում կամ ոչնչանում է, այլ տեղափոխվում է։

ե) Մեկուսացված համակարգում մարմինների ընդհանուր էլեկտրական լիցքը պահպանվում է։

3. Ճի՞շտ է, թե՞ սխալ

Գրի՛ր Ճ կամ Ս։

  1. Մարմինների էլեկտրականացման ժամանակ տեղափոխվում են էլեկտրոններ։ Ճ
  2. Էլեկտրականացման ժամանակ ստեղծվում են նոր էլեկտրոններ։ Ս
  3. Դրական լիցքավորված մարմինը պակաս էլեկտրոններ ունի, քան չեզոք վիճակում։ Ճ
  4. Բացասական լիցքավորված մարմինը ստացել է լրացուցիչ էլեկտրոններ։ Ճ
  5. Պրոտոնները սովորաբար տեղափոխվում են մի մարմնից մյուսը։ Ս
  6. Լիցքի պահպանման օրենքը գործում է փակ համակարգում։ Ճ
  7. Երկու մարմինների շփման արդյունքում ընդհանուր լիցքը կարող է փոխվել։ Ս
  8. Էլեկտրականացման ժամանակ լիցքը կարող է պարզապես մի մարմնից անցնել մյուսին։ Ճ

4. Բացատրի՛ր երևույթը

Էբոնիտե ձողը շփում են բրդե կտորի հետ։ Շփումից հետո ձողը դառնում է բացասական, իսկ բրդե կտորը՝ դրական։

Պատասխանի՛ր.

ա) Ո՞ր մասնիկներն են տեղափոխվել։

Էլեկտրոններն են տեղափոխվել։

բ) Ո՞ր ուղղությամբ են տեղափոխվել էլեկտրոնները։

Էլեկտրոնները ձողից չեն անցնում բրդե կտորին, այլ բրդից անցնում են ձողին։

գ) Ինչո՞ւ է ձողը դարձել բացասական։

Ձողը դարձել է բացասական, որովհետև ստացել է էլեկտրոններ։

դ) Ինչո՞ւ է բրդե կտորը դարձել դրական։

Բրդե կտորը դարձել է դրական, որովհետև կորցրել է էլեկտրոններ։

5. Ապակե ձողը շփում են մետաքսի հետ։ Շփումից հետո ապակե ձողը դառնում է դրական լիցքավորված։

Բացատրի՛ր՝ ինչ է տեղի ունեցել էլեկտրոնների հետ։

Ապակե ձողից էլեկտրոններն անցել են մետաքսին, դրա համար ձողը դարձել է դրական լիցքավորված։

6. Ընտրի՛ր ճիշտ պատասխանը

Մարմինը դարձել է դրական լիցքավորված։ Դա նշանակում է, որ այն՝

ա) ստացել է պրոտոններ,

բ) կորցրել է էլեկտրոններ,

գ) ստացել է էլեկտրոններ,

դ) կորցրել է պրոտոններ։

7. Լրացրո՛ւ.

Մեկուսացված համակարգում մարմինների էլեկտրական լիցքերի գումարը մնում է անփոփոխ։

8.

-Երկու մարմիններից մեկը ունի +6q, իսկ մյուսը՝ −2q լիցք։

ա) Որքա՞ն է համակարգի ընդհանուր լիցքը։

+6q-2q=+4q

բ) Եթե մարմինները շփվեն, կարո՞ղ է համակարգի ընդհանուր լիցքը փոխվել։

Ոչ, ընդհանուր լիցքը չի փոխվի:

գ) Ո՞ր օրենքն է օգտագործվում պատասխանը հիմնավորելու համար։

Լիցքի պահպանման օրենքը։

9. Գտի՛ր անհայտ լիցքը

Մեկուսացված համակարգում երկու մարմինների ընդհանուր լիցքը զրո է։

Առաջին մարմնի լիցքը՝q1=+5⋅10−8Կլ

Որքա՞ն է երկրորդ մարմնի լիցքը։

q^2=-5*10^-8 Կլ

10. Հաշվի՛ր լիցքի փոփոխությունը

Չեզոք մարմնից հեռացել է 4⋅1012 էլեկտրոն։

ա) Որքա՞ն է մարմնի առաջացած լիցքը։

q=4*10^12*1.6*10^-19

q=6.4*10^-7 Կլ։

բ) Ի՞նչ նշան ունի այն։

+

11.

Չեզոք մարմինը ստացել է 3⋅1012 էլեկտրոն։

ա) Ի՞նչ լիցք է ձեռք բերել մարմինը։

բացասական

բ) Հաշվի՛ր լիցքի արժեքը։

q=-3*10^12*1.6*10^-19

q=-4.8*10^-7 Կլ։

12.

Երկու սկզբում չեզոք մարմիններ շփում են իրար։

Շփումից հետո առաջինը ստանում է +q, իսկ երկրորդը՝ −q լիցք։

Հարց․ որտեղի՞ց առաջացավ այս լիցքը։

Լիցքը չի առաջացել, այլ էլեկտրոնները մի մարմնից անցել են մյուսին։

13. Գտի՛ր սխալը

Սովորողն ասում է.

«Երբ մարմինը դառնում է դրական լիցքավորված, նշանակում է՝ նրա մեջ առաջացել են դրական լիցքեր»։

Համաձա՞յն ես։ Բացատրի՛ր սխալը։

Համաձայն չեմ։ Դրական լիցքավորվելիս մարմինը կորցնում է էլեկտրոններ, ոչ թե նոր դրական լիցքեր է ստանում։

14.

Երկու մարմիններից մեկը կորցրել է 100 էլեկտրոն։

Ի՞նչ կարելի է ասել մյուս մարմնի մասին, եթե համակարգը մեկուսացված է։

Մյուս մարմինը ստացել է 100 էլեկտրոն և դարձել բացասական լիցքավորված։

15. Կարո՞ղ է դա տեղի ունենալ։

Սովորողը պնդում է.

«Մեկուսացված համակարգում երկու մարմինների շփումից հետո երկուսն էլ կարող են դառնալ դրական լիցքավորված»։

Համաձա՞յն ես։ Հիմնավորի՛ր լիցքի պահպանման օրենքով։

Ո՛չ, որովհետև եթե երկու մարմիններն էլ դառնան դրական, համակարգի ընդհանուր լիցքը կփոխվի, ինչը հակասում է լիցքի պահպանման օրենքին

Համապատասխանեցրո՛ւ

16.

ԳործընթացԱրդյունք
1. Մարմինը կորցնում է էլեկտրոններա. դառնում է բացասական
2. Մարմինը ստանում է էլեկտրոններբ. դառնում է դրական
3. Էլեկտրոնների և պրոտոնների քանակները հավասար ենգ. մարմինը չեզոք է

1-բ

2-ա

3-գ

17.

Պլաստիկ ձողը շփում են բրդե կտորի հետ։ Դրանից հետո ձողը մոտեցնում են փոքրիկ թղթի կտորներին, և դրանք ձգվում են դեպի ձողը։

Պատասխանի՛ր.

  1. Ի՞նչ երևույթ է տեղի ունեցել։

Տեղի է ունեցել մարմինների էլեկտրականացում։

2. Ինչպե՞ս է լիցքավորվել ձողը։

Ձողը դարձել է բացասական լիցքավորված։

3. Ի՞նչ է տեղի ունեցել բրդե կտորի հետ։

Բրդե կտորը կորցրել է էլեկտրոններ և դարձել դրական։

4. Արդյո՞ք շփման արդյունքում ընդհանուր լիցք է առաջացել։

Ոչ, ընդհանուր լիցքը չի առաջացել այլ պահպանվել է։

5. Ինչպե՞ս կարող ես փորձով ստուգել ձողի լիցքավորված լինելը։

Ձողը կարելի է մոտեցնել փոքր թղթի կտորներին և տեսնել արդյոք դրանք ձգվում են։

18.

Երկու նույնական մետաղական գնդեր սկզբում ունեն հետևյալ լիցքերը.q1=+8⋅10−9Կլq2=−2⋅10−9Կլ

Գնդերը շփում են, ապա առանձնացնում։

Եթե ենթադրենք, որ լիցքը հավասարաչափ բաշխվում է գնդերի միջև՝

ա) որքա՞ն է համակարգի ընդհանուր լիցքը,

q=+8*10^-9-2*10^-9

q=+6*10^-9 Կլ

բ) որքա՞ն լիցք կունենա յուրաքանչյուր գունդ։

q=6*10^-9/2

q=+3*10^-9 Կլ

գ) Ստուգի՛ր, որ լիցքի պահպանման օրենքը պահպանվում է։

+3*10^-9+3*10^-9=+6*10^-9 Կլ

Էլեկտրացույց: Էլեկտրական լիցքի բաժանելիությունը:

Առաջադրանքներ

1. Ի՞նչ է էլեկտրական լիցքը։ Ի՞նչ նշաններ կարող է ունենալ էլեկտրական լիցքը։

Էլեկտրական լիցքը մարմնի էլեկտրական հատկությունը բնութագրող մեծություն է։ Այն կարող է լինել դրական կամ բացասական։

2. Ի՞նչ մասնիկներ են համարվում նյութի բացասական և դրական լիցքավորված մասնիկներ։

Բացասական լիցքավորված մասնիկը էլեկտրոնն է, իսկ դրականը պրոտոնը։

3. Լրացրո՛ւ բաց թողնված բառերը.

ա) Էլեկտրոնը ունի բացասական լիցք։

բ) Պրոտոնը ունի դրական լիցք։

գ) Նեյտրոնի էլեկտրական լիցքը հավասար է զրոյի։

դ) Էլեկտրոնի լիցքի մոդուլը կոչվում է տարրական լիցք։

4. Էլեկտրոնի լիցքը հավասար էe=−1.6⋅10−19 Կլ

Ի՞նչ է նշանակում այս արժեքը։ Որքա՞ն է պրոտոնի լիցքը։

Դա նշանակում է, որ մեկ էլեկտրոն ունի −1.6·10⁻¹⁹ Կլ լիցք։ Պրոտոնի լիցքը +1.6·10⁻¹⁹ Կլ։


Լիցքի բաժանելիությունը

5. Կարելի՞ է էլեկտրական լիցքը բաժանել ցանկացած չափաբաժիններով։ Բացատրի՛ր։

Ոչ, որովհետև էլեկտրական լիցքը բաժանվում է տարրական լիցքի ամբողջ թվով անգամների։

6. Ո՞րն է էլեկտրական լիցքի ամենափոքր տարրական քանակը։

Ամենափոքր տարրական լիցքը e = 1.6·10⁻¹⁹ Կլ։

7. Լրացրո՛ւ.

Մարմնի ցանկացած էլեկտրական լիցք կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով.q=Ne

որտեղ N-ը տարրական լիցքերի թիվն է, իսկ e-ն՝ տարրական լիցքը։

8. Ո՞ր պնդումն է ճիշտ.

ա) Էլեկտրական լիցքը կարող է ընդունել ցանկացած արժեք։

բ) Էլեկտրական լիցքը միշտ ամբողջ թվով անգամ է տարրական լիցքից։

Ճիշտ

գ) Մարմնի լիցքը չի կարող լինել բացասական։

դ) Էլեկտրոնի լիցքը ավելի փոքր է տարրական լիցքից։


Ճի՞շտ է, թե՞ սխալ

9. Որոշի՛ր՝ պնդումը ճի՞շտ է, թե՞ սխալ։

  1. Էլեկտրոնի լիցքը բացասական է։ Ճիշտ
  2. Պրոտոնի լիցքը դրական է։ Ճիշտ
  3. Նեյտրոնն ունի +e լիցք։ Սխալ
  4. Էլեկտրոնի և պրոտոնի լիցքերի մոդուլները հավասար են։ Ճիշտ
  5. Մարմնի լիցքը կարող է լինել 0.5e։ Սխալ
  6. Մարմնի լիցքը կարող է լինել 3e։ Ճիշտ
  7. Չեզոք մարմնում էլեկտրոնների և պրոտոնների քանակները հավասար են։ Ճիշտ

Հաշվարկային առաջադրանքներ

10. Մարմինը ստացել է +5e լիցք։

ա) Քանի՞ տարրական լիցքի է դա հավասար։

5 տարրական լիցք

բ) Որքա՞ն է մարմնի լիցքը կուլոններով։

q = 5e = 5·1.6·10⁻¹⁹ = +8·10⁻¹⁹ Կլ


11. Մարմինը ստացել է +3.2⋅10−19 Կլ լիցք։

Քանի՞ տարրական լիցք է համապատասխանում այդ լիցքին։

N = q/e = 3.2·10⁻¹⁹ / 1.6·10⁻¹⁹ = 2


12. Մարմնի լիցքը հավասար էq=−8.0⋅10−19 Կլ։

ա) Որքա՞ն է N-ը։

N=5

բ) Մարմինը ստացել է, թե՞ կորցրել է էլեկտրոններ։

Մարմինը ստացել է էլեկտրոններ։

գ) Քանի՞ էլեկտրոն է ավելացել կամ պակասել։

Ավելացել է 5 էլեկտրոն։


13. Մարմինը ստացել է +1.6⋅10−18 Կլ լիցք։

Որոշի՛ր մարմնի լիցքի տարրական լիցքերի թիվը։

N = 1.6·10⁻¹⁸ / 1.6·10⁻¹⁹ = 10


14. Մարմնից հեռացել է 10 էլեկտրոն։

Որքա՞ն է մարմնի առաջացած լիցքը։

Էլեկտրոններ հեռացել են, ուրեմն լիցքը դրական է։
q = 10e = +1.6·10⁻¹⁸ Կլ


15. Մարմինը ստացել է 25 էլեկտրոն։

Որքա՞ն է մարմնի լիցքը։

Ուշադրությո՛ւն դարձրու լիցքի նշանին։

Մարմինը ստացել է էլեկտրոններ, ուրեմն լիցքը բացասական է։
q = −25e = −4·10⁻¹⁸ Կլ


Մտածի՛ր և բացատրի՛ր

16. Երկու մարմիններից մեկը ունի +6e, իսկ մյուսը՝ −6e լիցք։

Եթե դրանք միացնենք և լիցքի կորուստը շրջակա միջավայրի հետ անտեսենք, ի՞նչ ընդհանուր լիցք կունենա համակարգը։

Ընդհանուր լիցքը կլինի +6e − 6e = 0։ Համակարգը կլինի չեզոք։


17. Մարմինը սկզբում չեզոք է։ Նրանից հեռացվել է 4 էլեկտրոն։

ա) Ի՞նչ նշանի լիցք կստանա մարմինը։ +

բ) Ինչո՞ւ։

Որովհետև մարմինը կորցրել է բացասական լիցք ունեցող էլեկտրոններ։

գ) Որքա՞ն կլինի մարմնի լիցքը։

q = 4e = +6.4·10⁻¹⁹ Կլ։


18. Մեկ այլ մարմին սկզբում նույնպես չեզոք է։ Այն ստացել է 7 էլեկտրոն։

ա) Ի՞նչ նշանի լիցք կստանա մարմինը։ —

բ) Որքա՞ն կլինի նրա լիցքը։

q = −7e = −1.12·10⁻¹⁸ Կլ

գ) Համեմատի՛ր այս մարմնի և նախորդ մարմնի լիցքերի մոդուլները։

Երկրորդ մարմնի լիցքի մոդուլը ավելի մեծ է։


Համապատասխանեցրո՛ւ

19. Համապատասխանեցրո՛ւ մասնիկը և նրա լիցքը։

ՄասնիկԼիցք
1. Էլեկտրոնա. 0
2. Պրոտոնբ. −1.6⋅10−19 Կլ
3. Նեյտրոնգ. +1.6⋅10−19 Կլ

1.֊ բ

2.֊ գ

3.֊ ա

Նկարի՛ր և բացատրի՛ր

20. Նկարի՛ր երեք գունդ.

ա) չեզոք գունդ,
բ) դրական լիցքավորված գունդ,
գ) բացասական լիցքավորված գունդ։

Յուրաքանչյուրի ներսում պայմանականորեն պատկերիր պրոտոնների և էլեկտրոնների բաշխումը։


21. Նկարում պատկերված է մարմին, որի ներսում կա 8 պրոտոն և 11 էլեկտրոն։

ա) Մարմինը լիցքավորվա՞ծ է։

Այո, լիցքավորված է։

բ) Ի՞նչ նշանի լիցք ունի։

բացասական։

գ) Քանի՞ տարրական լիցք է նրա ընդհանուր լիցքը։

11 − 8 = 3e, այսինքն −3e։


«Գտիր սխալը»

22. Սովորողը պնդում է.

«Եթե մարմնից հեռացվում է էլեկտրոն, ապա մարմինը դառնում է բացասական լիցքավորված, քանի որ էլեկտրոնը բացասական լիցք ունի»։

Համաձա՞յն ես։ Բացատրի՛ր սխալը։

Ոչ, համաձայն չեմ։ Եթե էլեկտրոնը հեռանում է մարմինը կորցնում է բացասական լիցք և դառնում է դրական լիցքավորված։


23. Երկու նույնական մետաղական գնդերից մեկը ունի +8e, իսկ մյուսը՝ −2e լիցք։

Գնդերը միացվում են և հետո կրկին բաժանվում։

Եթե լիցքը հավասարաչափ բաշխվում է երկու գնդերի միջև՝

ա) որքա՞ն կլինի համակարգի ընդհանուր լիցքը,

+8e − 2e = +6e

բ) որքա՞ն լիցք կունենա յուրաքանչյուր գունդ։

+6e : 2 = +3e ամեն մի գնդի վրա։

Ատոմի կառուցվածքը

Առաջադրանքներ

1-Նկարում պատկերված են տարբեր քիմիական տարրերի չեզոք ատոմների մոդելները։ Անվանե՛ք այդ քիմիական տարրերը։

Պատասխան՝
ա) H
բ) He
գ) Li

2-Թթվածնի ատոմի միջուկի շուրջը շարժվում է 8 էլեկտրոն։ Քանի՞ պրոտոն ունի նրա միջուկը։

8

3-Պատկերե՛ք բերիլիումի ⁸₄Be և ազոտի ¹⁴₇N ատոմների մոդելը։

⁸₄Be- 4 պրոտոն, 4 նեյտրոն, 4 էլեկտրոն։
¹⁴₇N- 7 պրոտոն, 7 նեյտրոն, 7 էլեկտրոն։

4-Պատկերե՛ք ածխածնի ատոմի մոդելը, եթե հայտնի է, որ նրա միջուկում կա 12 նեյտրոն և միջուկի շուրջը շարժվում են 6 էլեկտրոններ։

6 պրոտոն, 12 նեյտրոն և 6 էլեկտրոն

5-Նատրիումի ատոմի միջուկում կա 23 մասնիկ, որոնցից 12-ը նեյտրոններ են։ Միջուկում քանի՞ պրոտոն կա։ Քանի՞ էլեկտրոն ունի ատոմը, եթե այն էլեկտրաչեզոք է։

23 − 12 = 11 պրոտոն, ատոմը ունի 11 էլեկտրոն

6-Չեզոք ատոմն ինչպե՞ս է դառնում դրական իոն։

Չեզոք ատոմը դրական իոն է դառնում երբ կորցնում է էլեկտրոններ։

7-Որքա՞ն է պատկերված Li-ի իոնի լիցքը։

8-Ո՞րն ունի ավելի մեծ զանգված՝ լիթիումի չեզոք ատո՞մը, թե՞ նրա դրական իոնը։ Ինչո՞ւ։

Ավելի մեծ զանգված ունի չեզոք լիթիումի ատոմը, քանի որ իոնը կորցրել է էլեկտրոն։

9-Քլորի չեզոք ատոմի զանգվածն է ավելի մեծ, թե՞ նրա բացասական իոնի։

Ավելի մեծ զանգված ունի քլորի բացասական իոնը, քանի որ ստացել է լրացուցիչ էլեկտրոն։

10-Երկու փոքրիկ միատեսակ մետաղե գնդիկներն ունեն
q₁ = 16 մկԿլ և q₂ = −12 մկԿլ լիցքեր։ Որքա՞ն կլինի նրանց գումարային լիցքը իրար հպելուց հետո։

16 + (−12) = +4 մկԿլ

Հպվելուց հետո յուրաքանչյուր գնդիկ կունենա +2 մկԿլ։

11-Միատեսակ գնդերից մեկը ունի +q, իսկ մյուսը՝ −q լիցք։ Որքա՞ն լիցք կունենա գնդերից յուրաքանչյուրը միմյանց հպելուց հետո։

+q+(-q)=+q-q=0