Առաջադրանքներ
1-Նկարում պատկերված են տարբեր քիմիական տարրերի չեզոք ատոմների մոդելները։ Անվանե՛ք այդ քիմիական տարրերը։

Պատասխան՝
ա) H
բ) He
գ) Li
2-Թթվածնի ատոմի միջուկի շուրջը շարժվում է 8 էլեկտրոն։ Քանի՞ պրոտոն ունի նրա միջուկը։
8
3-Պատկերե՛ք բերիլիումի ⁸₄Be և ազոտի ¹⁴₇N ատոմների մոդելը։
⁸₄Be- 4 պրոտոն, 4 նեյտրոն, 4 էլեկտրոն։
¹⁴₇N- 7 պրոտոն, 7 նեյտրոն, 7 էլեկտրոն։
4-Պատկերե՛ք ածխածնի ատոմի մոդելը, եթե հայտնի է, որ նրա միջուկում կա 12 նեյտրոն և միջուկի շուրջը շարժվում են 6 էլեկտրոններ։
6 պրոտոն, 12 նեյտրոն և 6 էլեկտրոն
5-Նատրիումի ատոմի միջուկում կա 23 մասնիկ, որոնցից 12-ը նեյտրոններ են։ Միջուկում քանի՞ պրոտոն կա։ Քանի՞ էլեկտրոն ունի ատոմը, եթե այն էլեկտրաչեզոք է։
23 − 12 = 11 պրոտոն, ատոմը ունի 11 էլեկտրոն
6-Չեզոք ատոմն ինչպե՞ս է դառնում դրական իոն։
Չեզոք ատոմը դրական իոն է դառնում երբ կորցնում է էլեկտրոններ։
7-Որքա՞ն է պատկերված Li-ի իոնի լիցքը։

8-Ո՞րն ունի ավելի մեծ զանգված՝ լիթիումի չեզոք ատո՞մը, թե՞ նրա դրական իոնը։ Ինչո՞ւ։
Ավելի մեծ զանգված ունի չեզոք լիթիումի ատոմը, քանի որ իոնը կորցրել է էլեկտրոն։
9-Քլորի չեզոք ատոմի զանգվածն է ավելի մեծ, թե՞ նրա բացասական իոնի։
Ավելի մեծ զանգված ունի քլորի բացասական իոնը, քանի որ ստացել է լրացուցիչ էլեկտրոն։
10-Երկու փոքրիկ միատեսակ մետաղե գնդիկներն ունեն
q₁ = 16 մկԿլ և q₂ = −12 մկԿլ լիցքեր։ Որքա՞ն կլինի նրանց գումարային լիցքը իրար հպելուց հետո։
16 + (−12) = +4 մկԿլ
Հպվելուց հետո յուրաքանչյուր գնդիկ կունենա +2 մկԿլ։
11-Միատեսակ գնդերից մեկը ունի +q, իսկ մյուսը՝ −q լիցք։ Որքա՞ն լիցք կունենա գնդերից յուրաքանչյուրը միմյանց հպելուց հետո։
+q+(-q)=+q-q=0