Էլեկտրականության հաղորդիչներ և մեկուսիչներ: Էլեկտրական դաշտ:

Առաջադրանքներ

1. Պատասխանի՛ր հարցերին

  1. Ի՞նչ են էլեկտրականության հաղորդիչները։

Հաղորդիչները նյութեր են, որոնցով էլեկտրական լիցքը հեշտությամբ է տեղափոխվում։

2. Ի՞նչ են էլեկտրականության մեկուսիչները։

Մեկուսիչները նյութեր են, որոնցով էլեկտրական լիցքը դժվարությամբ է տեղափոխվում։

3. Ինչո՞վ են տարբերվում հաղորդիչները մեկուսիչներից։

Հաղորդիչներում լիցքերը ազատ են շարժվում, իսկ մեկուսիչներում ոչ։

4. Ո՞ր մասնիկների շարժման շնորհիվ է մետաղներում հնարավոր էլեկտրական լիցքի տեղափոխումը։

Մետաղներում էլեկտրական լիցքը տեղափոխվում է էլեկտրոնների շարժման շնորհիվ։

5. Ինչո՞ւ են մետաղները լավ հաղորդում էլեկտրական լիցքը։

Որովհետև մետաղներում կան ազատ էլեկտրոններ։

6. Ինչո՞ւ են պլաստմասսան, ապակին և ռետինը համարվում մեկուսիչներ։

Որովհետև դրանցում էլեկտրոնները ազատ չեն շարժվում։

7. Արդյո՞ք մեկուսիչներում էլեկտրոնները բացարձակապես անշարժ են։ Բացատրի՛ր։

Ոչ, էլեկտրոնները շարժվում են բայց չեն կարող ազատ տեղաշարժվել նյութի միջով։

8. Կարո՞ղ է նույն նյութը որոշ պայմաններում ավելի լավ հաղորդել էլեկտրականությունը, քան այլ պայմաններում։ Բե՛ր օրինակներ։

Այո, օրինակ՝ ջուրը աղերի առկայության դեպքում ավելի լավ է հաղորդում էլեկտրականությունը։

2. Որոշի՛ր՝ հաղորդի՞չ է, թե՞ մեկուսիչ

Յուրաքանչյուր նյութ դասակարգի՛ր որպես հաղորդիչ կամ մեկուսիչ՝ սովորական պայմաններում։

ՆյութՀաղորդիչ / մեկուսիչ
ՊղինձՀաղորդիչ
ՌետինՄեկուսիչ
ԱպակիՄեկուսիչ
ԱլյումինՀաղորդիչ
ՊլաստմասսաՄեկուսիչ
Չոր փայտՄեկուսիչ
Թորած ջուրՄեկուսիչ
ԱրծաթՀաղորդիչ
ՃենապակիՄեկուսիչ
Մարդու մարմինՀաղորդիչ

3. Ճի՞շտ է, թե՞ սխալ

  1. Հաղորդիչներում կան շարժուն լիցքակիրներ։ Ճ
  2. Մեկուսիչներում լիցքերը նույնքան ազատ են շարժվում, որքան մետաղներում։ Ս
  3. Մետաղները սովորաբար լավ հաղորդիչներ են։ Ճ
  4. Լիցքավորված մետաղական գնդում ավելցուկային լիցքը կարող է բաշխվել նրա մակերևույթով։ Ճ
  5. Պլաստմասսայե ձողը միշտ անհնար է էլեկտրականացնել։ Ս
  6. Խոնավ օդը կարող է նպաստել էլեկտրական լիցքի արտահոսքին։ Ճ
  7. Հողանցման ժամանակ հաղորդիչ մարմնի և Երկրի միջև կարող է տեղի ունենալ լիցքակիրների տեղափոխություն։ Ճ

4. Ընտրի՛ր ճիշտ պատասխանը

ա) Ո՞ր նյութն է լավագույն հաղորդիչը։

  • Ապակի
  • Պղինձ
  • Ռետին
  • Պլաստմասսա

բ) Ո՞ր նյութն է առավել հարմար էլեկտրական լարերի մեկուսիչ շերտի համար։

  • Ալյումին
  • Պղինձ
  • Ռետին
  • Արծաթ

գ) Ինչո՞ւ են էլեկտրական լարերը պատվում մեկուսիչ նյութով։

  • Լարի զանգվածը մեծացնելու համար։
  • Լիցքի անվերահսկելի արտահոսքը և էլեկտրական հպման վտանգը նվազեցնելու համար։
  • Լարի դիմադրությունը միշտ զրոյի հասցնելու համար։
  • Լարի գույնը փոխելու համար։

5. Մտածի՛ր և բացատրի՛ր

  1. Ինչո՞ւ են էլեկտրաստատիկ փորձերի ժամանակ հաճախ օգտագործում պլաստմասսայե կամ ապակե ձողեր։

Որովհետև պլաստմասսան և ապակին մեկուսիչներ են և կարող են պահպանել իրենց լիցքը։

2. Ինչո՞ւ է լիցքավորված մետաղական գնդին ձեռքով դիպչելիս այն հաճախ լիցքաթափվում։

Որովհետև ձեռքի միջոցով լիցքը կարող է անցնել մարդու մարմին և հեռանալ դեպի Երկիր։

3. Ինչո՞ւ է չոր եղանակին սանրը մազերին շփելուց հետո ավելի հեշտ ձգում թղթի մանր կտորները, քան խոնավ եղանակին։

Որովհետև չոր օդում լիցքն ավելի լավ է պահպանվում, իսկ խոնավ օդում ավելի հեշտ է հեռանում։

4. Ինչո՞ւ է վտանգավոր էլեկտրական սարքերին թաց ձեռքերով դիպչելը։

Որովհետև ջուրը կարող է հաղորդել էլեկտրականությունը և մեծացնել հոսանքի հարվածի վտանգը։

5. Եթե մետաղական ձողը բռնենք մեկուսիչ բռնակով, ինչպե՞ս դա կազդի նրա լիցքը պահպանելու հնարավորության վրա։

Մեկուսիչ բռնակը կոգնի, որ լիցքը չհեռանա ձողից, և այն ավելի երկար պահպանի իր լիցքը։

Թողնել պատասխան