Առաջադրանքներ
1. Պատասխանի՛ր հարցերին
- Ի՞նչ է տեղի ունենում մարմինների էլեկտրականացման ժամանակ։
Մարմինների էլեկտրականացման ժամանակ էլեկտրոնները տեղափոխվում են մի մարմնից մյուսը։
2. Ո՞ր մասնիկներն են մասնակցում մարմինների էլեկտրականացմանը։
Էլեկտրականացմանը մասնակցում են էլեկտրոնները։
3. Ինչո՞ւ էլեկտրականացման ժամանակ պրոտոնները սովորաբար չեն տեղափոխվում մի մարմնից մյուսը։
Որովհետև պրոտոնները գտնվում են ատոմի միջուկում և չեն տեղափոխվում։
4. Ինչպե՞ս կարող է չեզոք մարմինը դառնալ բացասական լիցքավորված։
Երբ մարմինը ստանում է էլեկտրոններ, դառնում է բացասական լիցքավորված։
5. Ինչպե՞ս կարող է չեզոք մարմինը դառնալ դրական լիցքավորված։
Երբ մարմինը կորցնում է էլեկտրոններ, դառնում է դրական լիցքավորված։
6. Ի՞նչ է տեղի ունենում էլեկտրոնների հետ երկու մարմինների շփման կամ շփումով էլեկտրականացման ժամանակ։
Էլեկտրոնները մի մարմնից անցնում են մյուսին։
2. Լրացրո՛ւ բաց թողնված բառերը
ա) Մարմինների էլեկտրականացումը պայմանավորված է էլեկտրոնների տեղափոխությամբ։
բ) Էլեկտրոնի հեռացման դեպքում մարմինը ձեռք է բերում դրական լիցք։
գ) Եթե մարմինը ստանում է էլեկտրոններ, այն դառնում է բացասական լիցքավորված։
դ) Էլեկտրականացման ժամանակ լիցքը ոչ թե ստեղծվում կամ ոչնչանում է, այլ տեղափոխվում է։
ե) Մեկուսացված համակարգում մարմինների ընդհանուր էլեկտրական լիցքը պահպանվում է։
3. Ճի՞շտ է, թե՞ սխալ
Գրի՛ր Ճ կամ Ս։
- Մարմինների էլեկտրականացման ժամանակ տեղափոխվում են էլեկտրոններ։ Ճ
- Էլեկտրականացման ժամանակ ստեղծվում են նոր էլեկտրոններ։ Ս
- Դրական լիցքավորված մարմինը պակաս էլեկտրոններ ունի, քան չեզոք վիճակում։ Ճ
- Բացասական լիցքավորված մարմինը ստացել է լրացուցիչ էլեկտրոններ։ Ճ
- Պրոտոնները սովորաբար տեղափոխվում են մի մարմնից մյուսը։ Ս
- Լիցքի պահպանման օրենքը գործում է փակ համակարգում։ Ճ
- Երկու մարմինների շփման արդյունքում ընդհանուր լիցքը կարող է փոխվել։ Ս
- Էլեկտրականացման ժամանակ լիցքը կարող է պարզապես մի մարմնից անցնել մյուսին։ Ճ
4. Բացատրի՛ր երևույթը
Էբոնիտե ձողը շփում են բրդե կտորի հետ։ Շփումից հետո ձողը դառնում է բացասական, իսկ բրդե կտորը՝ դրական։
Պատասխանի՛ր.
ա) Ո՞ր մասնիկներն են տեղափոխվել։
Էլեկտրոններն են տեղափոխվել։
բ) Ո՞ր ուղղությամբ են տեղափոխվել էլեկտրոնները։
Էլեկտրոնները ձողից չեն անցնում բրդե կտորին, այլ բրդից անցնում են ձողին։
գ) Ինչո՞ւ է ձողը դարձել բացասական։
Ձողը դարձել է բացասական, որովհետև ստացել է էլեկտրոններ։
դ) Ինչո՞ւ է բրդե կտորը դարձել դրական։
Բրդե կտորը դարձել է դրական, որովհետև կորցրել է էլեկտրոններ։
5. Ապակե ձողը շփում են մետաքսի հետ։ Շփումից հետո ապակե ձողը դառնում է դրական լիցքավորված։
Բացատրի՛ր՝ ինչ է տեղի ունեցել էլեկտրոնների հետ։
Ապակե ձողից էլեկտրոններն անցել են մետաքսին, դրա համար ձողը դարձել է դրական լիցքավորված։
6. Ընտրի՛ր ճիշտ պատասխանը
Մարմինը դարձել է դրական լիցքավորված։ Դա նշանակում է, որ այն՝
ա) ստացել է պրոտոններ,
բ) կորցրել է էլեկտրոններ,
գ) ստացել է էլեկտրոններ,
դ) կորցրել է պրոտոններ։
7. Լրացրո՛ւ.
Մեկուսացված համակարգում մարմինների էլեկտրական լիցքերի գումարը մնում է անփոփոխ։
8.
-Երկու մարմիններից մեկը ունի , իսկ մյուսը՝ լիցք։
ա) Որքա՞ն է համակարգի ընդհանուր լիցքը։
+6q-2q=+4q
բ) Եթե մարմինները շփվեն, կարո՞ղ է համակարգի ընդհանուր լիցքը փոխվել։
Ոչ, ընդհանուր լիցքը չի փոխվի:
գ) Ո՞ր օրենքն է օգտագործվում պատասխանը հիմնավորելու համար։
Լիցքի պահպանման օրենքը։
9. Գտի՛ր անհայտ լիցքը
Մեկուսացված համակարգում երկու մարմինների ընդհանուր լիցքը զրո է։
Առաջին մարմնի լիցքը՝
Որքա՞ն է երկրորդ մարմնի լիցքը։
q^2=-5*10^-8 Կլ
10. Հաշվի՛ր լիցքի փոփոխությունը
Չեզոք մարմնից հեռացել է էլեկտրոն։
ա) Որքա՞ն է մարմնի առաջացած լիցքը։
q=4*10^12*1.6*10^-19
q=6.4*10^-7 Կլ։
բ) Ի՞նչ նշան ունի այն։
+
11.
Չեզոք մարմինը ստացել է էլեկտրոն։
ա) Ի՞նչ լիցք է ձեռք բերել մարմինը։
բացասական
բ) Հաշվի՛ր լիցքի արժեքը։
q=-3*10^12*1.6*10^-19
q=-4.8*10^-7 Կլ։
12.
Երկու սկզբում չեզոք մարմիններ շփում են իրար։
Շփումից հետո առաջինը ստանում է , իսկ երկրորդը՝ լիցք։
Հարց․ որտեղի՞ց առաջացավ այս լիցքը։
Լիցքը չի առաջացել, այլ էլեկտրոնները մի մարմնից անցել են մյուսին։
13. Գտի՛ր սխալը
Սովորողն ասում է.
«Երբ մարմինը դառնում է դրական լիցքավորված, նշանակում է՝ նրա մեջ առաջացել են դրական լիցքեր»։
Համաձա՞յն ես։ Բացատրի՛ր սխալը։
Համաձայն չեմ։ Դրական լիցքավորվելիս մարմինը կորցնում է էլեկտրոններ, ոչ թե նոր դրական լիցքեր է ստանում։
14.
Երկու մարմիններից մեկը կորցրել է 100 էլեկտրոն։
Ի՞նչ կարելի է ասել մյուս մարմնի մասին, եթե համակարգը մեկուսացված է։
Մյուս մարմինը ստացել է 100 էլեկտրոն և դարձել բացասական լիցքավորված։
15. Կարո՞ղ է դա տեղի ունենալ։
Սովորողը պնդում է.
«Մեկուսացված համակարգում երկու մարմինների շփումից հետո երկուսն էլ կարող են դառնալ դրական լիցքավորված»։
Համաձա՞յն ես։ Հիմնավորի՛ր լիցքի պահպանման օրենքով։
Ո՛չ, որովհետև եթե երկու մարմիններն էլ դառնան դրական, համակարգի ընդհանուր լիցքը կփոխվի, ինչը հակասում է լիցքի պահպանման օրենքին
Համապատասխանեցրո՛ւ
16.
| Գործընթաց | Արդյունք |
|---|---|
| 1. Մարմինը կորցնում է էլեկտրոններ | ա. դառնում է բացասական |
| 2. Մարմինը ստանում է էլեկտրոններ | բ. դառնում է դրական |
| 3. Էլեկտրոնների և պրոտոնների քանակները հավասար են | գ. մարմինը չեզոք է |
1-բ
2-ա
3-գ
17.
Պլաստիկ ձողը շփում են բրդե կտորի հետ։ Դրանից հետո ձողը մոտեցնում են փոքրիկ թղթի կտորներին, և դրանք ձգվում են դեպի ձողը։
Պատասխանի՛ր.
- Ի՞նչ երևույթ է տեղի ունեցել։
Տեղի է ունեցել մարմինների էլեկտրականացում։
2. Ինչպե՞ս է լիցքավորվել ձողը։
Ձողը դարձել է բացասական լիցքավորված։
3. Ի՞նչ է տեղի ունեցել բրդե կտորի հետ։
Բրդե կտորը կորցրել է էլեկտրոններ և դարձել դրական։
4. Արդյո՞ք շփման արդյունքում ընդհանուր լիցք է առաջացել։
Ոչ, ընդհանուր լիցքը չի առաջացել այլ պահպանվել է։
5. Ինչպե՞ս կարող ես փորձով ստուգել ձողի լիցքավորված լինելը։
Ձողը կարելի է մոտեցնել փոքր թղթի կտորներին և տեսնել արդյոք դրանք ձգվում են։
18.
Երկու նույնական մետաղական գնդեր սկզբում ունեն հետևյալ լիցքերը.
Գնդերը շփում են, ապա առանձնացնում։
Եթե ենթադրենք, որ լիցքը հավասարաչափ բաշխվում է գնդերի միջև՝
ա) որքա՞ն է համակարգի ընդհանուր լիցքը,
q=+8*10^-9-2*10^-9
q=+6*10^-9 Կլ
բ) որքա՞ն լիցք կունենա յուրաքանչյուր գունդ։
q=6*10^-9/2
q=+3*10^-9 Կլ
գ) Ստուգի՛ր, որ լիցքի պահպանման օրենքը պահպանվում է։
+3*10^-9+3*10^-9=+6*10^-9 Կլ