Էլեկտրացույց: Էլեկտրական լիցքի բաժանելիությունը:

Առաջադրանքներ

1. Ի՞նչ է էլեկտրական լիցքը։ Ի՞նչ նշաններ կարող է ունենալ էլեկտրական լիցքը։

Էլեկտրական լիցքը մարմնի էլեկտրական հատկությունը բնութագրող մեծություն է։ Այն կարող է լինել դրական կամ բացասական։

2. Ի՞նչ մասնիկներ են համարվում նյութի բացասական և դրական լիցքավորված մասնիկներ։

Բացասական լիցքավորված մասնիկը էլեկտրոնն է, իսկ դրականը պրոտոնը։

3. Լրացրո՛ւ բաց թողնված բառերը.

ա) Էլեկտրոնը ունի բացասական լիցք։

բ) Պրոտոնը ունի դրական լիցք։

գ) Նեյտրոնի էլեկտրական լիցքը հավասար է զրոյի։

դ) Էլեկտրոնի լիցքի մոդուլը կոչվում է տարրական լիցք։

4. Էլեկտրոնի լիցքը հավասար էe=−1.6⋅10−19 Կլ

Ի՞նչ է նշանակում այս արժեքը։ Որքա՞ն է պրոտոնի լիցքը։

Դա նշանակում է, որ մեկ էլեկտրոն ունի −1.6·10⁻¹⁹ Կլ լիցք։ Պրոտոնի լիցքը +1.6·10⁻¹⁹ Կլ։


Լիցքի բաժանելիությունը

5. Կարելի՞ է էլեկտրական լիցքը բաժանել ցանկացած չափաբաժիններով։ Բացատրի՛ր։

Ոչ, որովհետև էլեկտրական լիցքը բաժանվում է տարրական լիցքի ամբողջ թվով անգամների։

6. Ո՞րն է էլեկտրական լիցքի ամենափոքր տարրական քանակը։

Ամենափոքր տարրական լիցքը e = 1.6·10⁻¹⁹ Կլ։

7. Լրացրո՛ւ.

Մարմնի ցանկացած էլեկտրական լիցք կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով.q=Ne

որտեղ N-ը տարրական լիցքերի թիվն է, իսկ e-ն՝ տարրական լիցքը։

8. Ո՞ր պնդումն է ճիշտ.

ա) Էլեկտրական լիցքը կարող է ընդունել ցանկացած արժեք։

բ) Էլեկտրական լիցքը միշտ ամբողջ թվով անգամ է տարրական լիցքից։

Ճիշտ

գ) Մարմնի լիցքը չի կարող լինել բացասական։

դ) Էլեկտրոնի լիցքը ավելի փոքր է տարրական լիցքից։


Ճի՞շտ է, թե՞ սխալ

9. Որոշի՛ր՝ պնդումը ճի՞շտ է, թե՞ սխալ։

  1. Էլեկտրոնի լիցքը բացասական է։ Ճիշտ
  2. Պրոտոնի լիցքը դրական է։ Ճիշտ
  3. Նեյտրոնն ունի +e լիցք։ Սխալ
  4. Էլեկտրոնի և պրոտոնի լիցքերի մոդուլները հավասար են։ Ճիշտ
  5. Մարմնի լիցքը կարող է լինել 0.5e։ Սխալ
  6. Մարմնի լիցքը կարող է լինել 3e։ Ճիշտ
  7. Չեզոք մարմնում էլեկտրոնների և պրոտոնների քանակները հավասար են։ Ճիշտ

Հաշվարկային առաջադրանքներ

10. Մարմինը ստացել է +5e լիցք։

ա) Քանի՞ տարրական լիցքի է դա հավասար։

5 տարրական լիցք

բ) Որքա՞ն է մարմնի լիցքը կուլոններով։

q = 5e = 5·1.6·10⁻¹⁹ = +8·10⁻¹⁹ Կլ


11. Մարմինը ստացել է +3.2⋅10−19 Կլ լիցք։

Քանի՞ տարրական լիցք է համապատասխանում այդ լիցքին։

N = q/e = 3.2·10⁻¹⁹ / 1.6·10⁻¹⁹ = 2


12. Մարմնի լիցքը հավասար էq=−8.0⋅10−19 Կլ։

ա) Որքա՞ն է N-ը։

N=5

բ) Մարմինը ստացել է, թե՞ կորցրել է էլեկտրոններ։

Մարմինը ստացել է էլեկտրոններ։

գ) Քանի՞ էլեկտրոն է ավելացել կամ պակասել։

Ավելացել է 5 էլեկտրոն։


13. Մարմինը ստացել է +1.6⋅10−18 Կլ լիցք։

Որոշի՛ր մարմնի լիցքի տարրական լիցքերի թիվը։

N = 1.6·10⁻¹⁸ / 1.6·10⁻¹⁹ = 10


14. Մարմնից հեռացել է 10 էլեկտրոն։

Որքա՞ն է մարմնի առաջացած լիցքը։

Էլեկտրոններ հեռացել են, ուրեմն լիցքը դրական է։
q = 10e = +1.6·10⁻¹⁸ Կլ


15. Մարմինը ստացել է 25 էլեկտրոն։

Որքա՞ն է մարմնի լիցքը։

Ուշադրությո՛ւն դարձրու լիցքի նշանին։

Մարմինը ստացել է էլեկտրոններ, ուրեմն լիցքը բացասական է։
q = −25e = −4·10⁻¹⁸ Կլ


Մտածի՛ր և բացատրի՛ր

16. Երկու մարմիններից մեկը ունի +6e, իսկ մյուսը՝ −6e լիցք։

Եթե դրանք միացնենք և լիցքի կորուստը շրջակա միջավայրի հետ անտեսենք, ի՞նչ ընդհանուր լիցք կունենա համակարգը։

Ընդհանուր լիցքը կլինի +6e − 6e = 0։ Համակարգը կլինի չեզոք։


17. Մարմինը սկզբում չեզոք է։ Նրանից հեռացվել է 4 էլեկտրոն։

ա) Ի՞նչ նշանի լիցք կստանա մարմինը։ +

բ) Ինչո՞ւ։

Որովհետև մարմինը կորցրել է բացասական լիցք ունեցող էլեկտրոններ։

գ) Որքա՞ն կլինի մարմնի լիցքը։

q = 4e = +6.4·10⁻¹⁹ Կլ։


18. Մեկ այլ մարմին սկզբում նույնպես չեզոք է։ Այն ստացել է 7 էլեկտրոն։

ա) Ի՞նչ նշանի լիցք կստանա մարմինը։ —

բ) Որքա՞ն կլինի նրա լիցքը։

q = −7e = −1.12·10⁻¹⁸ Կլ

գ) Համեմատի՛ր այս մարմնի և նախորդ մարմնի լիցքերի մոդուլները։

Երկրորդ մարմնի լիցքի մոդուլը ավելի մեծ է։


Համապատասխանեցրո՛ւ

19. Համապատասխանեցրո՛ւ մասնիկը և նրա լիցքը։

ՄասնիկԼիցք
1. Էլեկտրոնա. 0
2. Պրոտոնբ. −1.6⋅10−19 Կլ
3. Նեյտրոնգ. +1.6⋅10−19 Կլ

1.֊ բ

2.֊ գ

3.֊ ա

Նկարի՛ր և բացատրի՛ր

20. Նկարի՛ր երեք գունդ.

ա) չեզոք գունդ,
բ) դրական լիցքավորված գունդ,
գ) բացասական լիցքավորված գունդ։

Յուրաքանչյուրի ներսում պայմանականորեն պատկերիր պրոտոնների և էլեկտրոնների բաշխումը։


21. Նկարում պատկերված է մարմին, որի ներսում կա 8 պրոտոն և 11 էլեկտրոն։

ա) Մարմինը լիցքավորվա՞ծ է։

Այո, լիցքավորված է։

բ) Ի՞նչ նշանի լիցք ունի։

բացասական։

գ) Քանի՞ տարրական լիցք է նրա ընդհանուր լիցքը։

11 − 8 = 3e, այսինքն −3e։


«Գտիր սխալը»

22. Սովորողը պնդում է.

«Եթե մարմնից հեռացվում է էլեկտրոն, ապա մարմինը դառնում է բացասական լիցքավորված, քանի որ էլեկտրոնը բացասական լիցք ունի»։

Համաձա՞յն ես։ Բացատրի՛ր սխալը։

Ոչ, համաձայն չեմ։ Եթե էլեկտրոնը հեռանում է մարմինը կորցնում է բացասական լիցք և դառնում է դրական լիցքավորված։


23. Երկու նույնական մետաղական գնդերից մեկը ունի +8e, իսկ մյուսը՝ −2e լիցք։

Գնդերը միացվում են և հետո կրկին բաժանվում։

Եթե լիցքը հավասարաչափ բաշխվում է երկու գնդերի միջև՝

ա) որքա՞ն կլինի համակարգի ընդհանուր լիցքը,

+8e − 2e = +6e

բ) որքա՞ն լիցք կունենա յուրաքանչյուր գունդ։

+6e : 2 = +3e ամեն մի գնդի վրա։

Թողնել մեկնաբանություն