VI խմբի գլխավոր ենթախմբի տարրեր (քալկոգեններ)

1. Լրացրե՛ք բաց թողնված բառերը։

  1. Քալկոգենները պատկանում են պարբերական համակարգի 6-րդ խմբի գլխավոր ենթախմբին։
  2. Արտաքին էներգիական մակարդակում ունեն 6 էլեկտրոն։
  3. Քալկոգենների առաջին ներկայացուցիչը թթվածինն է։
  4. Թթվածնի քիմիական նշանն է O։
  5. Ծծմբի քիմիական նշանն է S։
  6. Խմբում վերևից ներքև ոչ մետաղական հատկությունները թուլանում են։
  7. Քալկոգենների շարքում ամենաակտիվ ոչ մետաղը թթվածինն է։

2. Ընտրե՛ք ճիշտ պատասխանը։

1. Ո՞ր տարրն է պատկանում քալկոգենների խմբին։

  • ա) Քլոր
  • բ) Ծծումբ
  • գ) Ազոտ
  • դ) Նատրիում

2. Ո՞րն է թթվածնի պարզ նյութի բանաձևը։

  • ա) O
  • բ) O₂
  • գ) O₃
  • դ) H₂O

3. Քանի՞ էլեկտրոն ունեն քալկոգենները արտաքին շերտում։

  • ա) 4
  • բ) 5
  • գ) 6
  • դ) 7

4. Ո՞ր նյութն է առաջանում ծծմբի այրման ժամանակ։

  • ա) SO₂
  • բ) SO₃
  • գ) H₂S
  • դ) H₂SO₄

3. Գրե՛ք ռեակցիաների հավասարումները։

Ավարտե՛ք և հավասարակշռե՛ք ռեակցիաները։

  1. Mg + O₂ →2MG\gO
  2. S + O₂ → SO₂
  3. H₂ + O₂ → 2H₂O
  4. Fe + S → FeS
  5. SO₂ + O₂ → 2SO-3

4.

  1. Համեմատե՛ք թթվածնի և ծծմբի ֆիզիկական հատկությունները։

Թթվածինը անգույն, անհոտ գազ է, իսկ ծծումբը դեղին գույնի պինդ նյութ է։

  1. Ի՞նչ տարբերություն կա թթվածնի և օզոնի մոլեկուլների միջև։

Թթվածնի մոլեկուլը կազմված է 2 թթվածնի ատոմից, իսկ օզոնինը 3-ից։

  1. Ինչո՞ւ է թթվածինը կարևոր կենդանի օրգանիզմների համար։

Թթվածինը կարևոր է կենդանի օրգանիզմների համար քանի որ անհրաժեշտ է շնչառության համար։

  1. Ինչո՞ւ է ծծմբի այրման ժամանակ անհրաժեշտ պահպանել անվտանգության կանոնները։

Ծծմբի այրման ժամանակ պետք է պահպանել անվտանգության կանոնները քանի որ առաջանում է ծծմբի երկօքսիդ, որը վնասակար գազ է։

5. Որոշե՛ք տարրերի օքսիդացման աստիճանները։

  • H₂O- H +1, O -2
  • CO₂- C +4, O -2

  • Na₂S- Na +1, S -2
  • H₂S- H +1, S -2
  • SO₂- S +4, O -2
  • KMnO₄- K +1, Mn +7, O -2
  • SO₃- S +6, O -2
  • Fe₂O₃- Fe +3, O -2

6. Հարաբերական մոլեկուլային զանգված (Mr)

Հաշվե՛ք նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները։

  • SO₂= 32+16*2= 64
  • SO₃=32+16*3= 80
  • H₂S= 1*2+32= 34
  • MgSO₄= 24+32+16*4= 120
  • K₂SO₄= 39*2+32+16*4= 174

  • P₂O₅= 31*2+16*5= 142

7. Խնդիրներ

Խնդիր 1. Հաշվե՛ք 250 գ լուծույթում պարունակվող աղի զանգվածը, եթե աղի զանգվածային բաժինը 12% է։

250(12)/100= 30

Խնդիր 2. Հաշվե՛ք 98 գ ծծմբական թթվի (H₂SO₄) նյութաքանակը։

98/98=1

Խնդիր 3. Որքա՞ն է 3 մոլ SO₃-ի զանգվածը։

M(SO₃)=80

3(80)=240

Խնդիր 4. Հաշվե՛ք 128 գ SO₂-ի նյութաքանակը։

M(SO₂)=6

128/64=2

Խնդիր 5. 16 գ ծծումբն այրելիս առաջանում է SO₂։ Հաշվե՛ք առաջացած ծծմբի երկօքսիդի զանգվածը։

16(64)/32= 32

8. Հաշվե՛ք նշված միացություններում տարրերի զանգվածային բաժինները։

  1. SO₂-ում՝ ծծմբի և թթվածնի։

Mr= 32+ 16(2)=64

Ծծումբ: 32/64*100%=50%

Թթվածին: 32/64*100%=50%

  1. SO₃-ում՝ ծծմբի և թթվածնի։

Mr=32+16(3)= 80

Ծծումբ: 32/80*100%= 40%

Թթվածին: 48/80*100%= 60%

  1. H₂SO₄-ում՝ ջրածնի, ծծմբի և թթվածնի

Mr=1(2)+32+16*4= 98

Ջրածին: 2/98*100%= 2.04%

Ծծումբ: 32/98*100%= 32.65%

Թթվածին: 64/98*100%= 65.31%

Նոյեմբերի 9-13

Կատարել առաջադրանքը.

  1. Լրացրե՛ք բաց թողնված բառերը։
  2. Հալոգենները պատկանում են պարբերական համակարգի 7-րդ խմբին։
  3. Արտաքին էներգիական մակարդակում ունեն 7 էլեկտրոն։
  4. Հալոգենները առաջացնում են -1 լիցքով իոններ։
  5. Ամենաակտիվ հալոգենը ֆտորն է։
  6. Խմբում վերևից ներքև քիմիական ակտիվությունը նվազում է։
  7. Ընտրե՛ք ճիշտ պատասխանը։ Ո՞րն է ամենաակտիվ հալոգենը։ ա) Քլոր բ) Ֆտոր գ) Բրոմ դ) Յոդ Ո՞ր հալոգենն է հեղուկ վիճակում։ ա) Ֆտոր բ) Քլոր գ) Բրոմ դ) Յոդ
  8. Քանի՞ էլեկտրոն ունեն հալոգենները արտաքին շերտում։ ա) 5 բ) 6 գ) 7 դ) 8
  9. Գրե՛ք ռեակցիաների հավասարումները։ Na + Cl₂ → H₂ + Cl₂ →

Na + Cl₂→ 2NaCl

H₂ + Cl₂ →2HCl

  1. Համեմատե՛ք քլորը, բրոմը և յոդը՝ ըստ ֆիզիկական հատկությունների։ Բացատրե՛ք։ Ինչո՞ւ է ֆտորն ավելի ակտիվ, քան քլորը։ Մտածե՛ք և պատասխանե՛ք։

Քլորը դեղնականաչավուն գազ է, բրոմը կարմրաշագանակագույն հեղուկ, իսկ յոդը մուգ մանուշակագույն պինդ նյութ։ Խմբում ներքև իջնելիս հալոգենների գույնը մգանում է։ Ֆտորն ավելի ակտիվ է, որովհետև ակտիվությունը վերևից ներքև նվազում է։ Ֆտորն ավելի ակտիվ է քան քլորը, որովհետև ավելի հեշտ է ընդունում էլեկտրոն։

  1. Ինչո՞ւ հալոգենների հետ աշխատելիս պետք է պահպանել անվտանգության կանոնները։

Հալոգենների հետ պետք է պահպանել անվտանգության կանոնները, որովհետև դրանք թունավոր և վտանգավոր նյութեր են։ Դրանք կարող են վնասել առողջությանը։

14. Օքսիդացման աստիճան

Որոշե՛ք տարրերի օքսիդացման աստիճանները։

H₂O= H +1, O -2

CO₂= C +4, O -2

H₂SO₄= H +1, S +6, O -2

NaCl= Na +1, Cl -1

HCl= H +1, Cl -1

CaO= Ca +2, O -2

HNO₃= H +1, N +5, O -2

KMnO₄= K +1, Mn +7, O -2

SO₃= S +6, O -2

Fe₂O₃= Fe +3, O -2

15. Հարաբերական մոլեկուլային զանգված (Mr)

Հաշվե՛ք նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները։

H₂O=2*1+16=18

CO₂=12+2*6=24

H₂SO₄=2*1 + 32 + 4*16=98

CaCO₃=40+12+3*16=100

Na₂SO₄=2*23+32+4*16=142

Al₂O₃=2*27+3*16=102

HNO₃= 1+14+3*16=63

Ca(OH)₂=40+2*(16+1)=74

16. Խնդիրներ

Խնդիր 1. Հաշվե՛ք 200 գ լուծույթում պարունակվող աղի զանգվածը, եթե աղի զանգվածային բաժինը 15% է։

200*15/100=30

Խնդիր 2. Հաշվե՛ք 180 գ ջրի քանակ նյութը (մոլ)։

180/18=10

Խնդիր 3. Որքա՞ն է 2 մոլ CO₂-ի զանգվածը։

2(44)=88

Խնդիր 4. Հաշվե՛ք 44 գ CO₂-ի նյութաքանակը։

44/44=1

Խնդիր 5. 40 գ CaCO₃-ը տաքացնելիս առաջանում է CaO և CO₂։ Հաշվե՛ք առաջացած CO₂-ի զանգվածը։

40/100=0.4

0.4(44)=17.6

17) Հաշվե՛ք նշված միացություններում տարրերի զանգվածային բաժինները։

Fe₂O₃-ում՝ երկաթի և թթվածնի։

Mr=2*56+3*16=160

Fe=112/160*100=70%

O=48/160*100=30%

Al₂O₃-ում՝ ալյումինի և թթվածնի:

Mr=2*27+3*16=102

Al=54/102*100=52.94%

O=48/102*100=47.06%

Թթվածին և 6-րդ խմբի տարրեր

Հարցեր

  1. Ինչպե՞ս է կոչվում 6-րդ խմբի տարրերի խումբը։ խալկոգեններ
  2. Որո՞նք են 6-րդ խմբի հիմնական տարրերը։ թթվածինը (O), ծծումբը (S), սելենը (Se), տելուրը (Te) և պոլոնիումը (Po)։
  3. Քանի՞ վալենտային էլեկտրոն ունեն 6-րդ խմբի տարրերը։ 6 վալենտային էլեկտրոն։
  4. Ինչպիսի՞ տարր է թթվածինը՝ մետա՞ղ, թե՞ ոչ մետաղ։ Գրիր թթվածնի էլեկտրոնային բանաձևը, նշիր թաղանթների թիվը:

Թթվածինը ոչ մետաղ է։ Էլեկտրոնային բանաձևը- 1s² 2s² 2p⁴, ունի 2 էլեկտրոնային թաղանթ։

5. Ինչպե՞ս են թթվածին ստանում լաբորատոր պայմաններում։ Գրիր ռեակցիայի հավասարումը։

Լաբորատորիայում թթվածին ստանում են ջրածնի պերօքսիդի քայքայումից։

2H₂O₂=2H₂O+O₂

6. Թթվածինը բնության մեջ ի՞նչ վիճակներում է հանդիպում։ Գրիր թթվածին պարունակող չորս բարդ նյութի բանաձև։

Բնության մեջ թթվածինը հանդիպում է ազատ և միացությունների ձևով։ Թթվածին պարունակող նյութեր են H₂O, CO₂, SiO₂, MgO։

7. Գրիր ծծմբի հնարավոր օքսիդների բանաձևերը։

SO₂ ու SO₃

8. Ո՞րն է թթվածնի քիմիական նշանը, հարաբերական ատոմային զանգվածը և պարզ նյութի՝ O2 -ի հարաբերական մոլեկուլային զանգվածը։

Թթվածնի քիմիական նշանն է O, հարաբերական ատոմային զանգվածը 16, իսկ O₂-ի հարաբերական մոլեկուլային զանգվածը 32։

9. Ինչպիսի՞ քիմիական կապ է առաջանում ջրի մոլեկուլում ջրածնի և թթվածնի ատոմների միջև։

Առաջանում է բևեռային կովալենտային կապ։

10. Գրիր մագնեզիումի և ծծմբի այրման ռեակցիաների հավասարումները թթվածնում։

Մագնեզիումի այրումը — 2Mg+O₂= 2MgO

Ծծմբի այրումը — S+O₂= SO₂

11. Ինչո՞ւ է թթվածինն անհրաժեշտ կենդանի օրգանիզմների մեծ մասի շնչառության համար։

Թթվածինն անհրաժեշտ է կենդանի օրգանիզմների մեծ մասին, քանի որ այն օգնում է սննդանյութերից էներգիա ստանալ։

12. Ո՞րն է թթվածնի և օզոնի քիմիական բանաձևը։ Ի՞նչ ընդհանրություն ունեն այդ նյութերը։

Թթվածնի բանաձևը O₂ է, իսկ օզոնինը O₃։ Երկուսն էլ կազմված են թթվածնի ատոմներից և թթվածնի պարզ նյութեր են։

Հալոգենների ընդհանուր բնութագիրը

1.Թվարկե՛ք հալոգենները։ Ո՞ր խմբում և ո՞ր ենթախմբում են գտնվում պարբերական համակարգում։ Ինչո՞ւ են դրանք անվանվում հալոգեններ։

Հալոգեններն են ֆտորը, քլորը, բրոմը, յոդը և աստատը։ Դրանք գտնվում են պարբերական համակարգի 17-րդ խմբում VIIA գլխավոր ենթախմբում։ Հալոգեն նշանակում է աղ առաջացնող, քանի որ դրանք մետաղների հետ առաջացնում են աղեր։

  1. Հալոգենները մետաղնե՞ր են, թե՞ ոչ մետաղներ։ ոչ մետաղներ
  2. Քանի՞ էլեկտրոն ունեն արտաքին էլեկտրոնային շերտում։ 7 էլեկտրոն
  3. Ի՞նչ լիցքով իոն են սովորաբար առաջացնում։ -1 լիցքով իոն
  4. Ինչո՞ւ են հալոգենները հեշտությամբ ընդունում էլեկտրոն։

Հեշտությամբ ընդունում են էլեկտրոն քանի որ իրենց արտաքին շերտը լրացնելու համար մեկ էլեկտրոն է պակասում։

5. Ինչպե՞ս են հալոգենները փոխազդում մետաղների հետ։

Մետաղների հետ փոխազդելիս առաջացնում են աղեր։

6. Ինչպե՞ս է փոխվում հալոգենների ակտիվությունը խմբում վերևից ներքև։

Հալոգենների ակտիվությունը նվազում է։

7. Ո՞րն է ավելի ակտիվ՝ ֆտո՞րը, թե՞ քլորը։ ֆտորը

8. Ի՞նչ նյութ է առաջանում Na-ի և Cl₂-ի փոխազդեցությունից։

Առաջանում է նատրիումի քլորիդ=NaCl։

9. Ինչպիսի՞ քիմիական հատկություն ունեն հալոգենները՝ ակտիվ, թե՞ պասիվ։

ակտիվ

10. Քիմիական հատկություններ
Գրե՛ք հավասարումները, որոնք ցույց են տալիս քլորի փոխազդեցությունը՝
ա) նատրիումի, 2Na+Cl₂=2NaCl
բ) ջրածնի, H₂+Cl₂=2HCl
գ) երկաթի, 2Fe+Cl₂=2FeCl₃
դ) ջրի հետ։ Cl₂+H₂O⇌HCl+HClO

11. Նկարագրե՛ք քլորի, բրոմի և յոդի ֆիզիկական ֆիզիկական հատկությունները:

Քլոր- դեղնականաչ, գազ

Բրոմ- կարմրաշագանակագույն, հեղուկ

Յոդ- մուգ մոխրագույն/սև, պինդ

12. Կիրառություններ
Ներկայացրե՛ք քլորի, բրոմի, յոդի և ֆտորի առնվազն մեկ կիրառություն։ Նշե՛ք նաև, թե ինչու պետք է զգուշությամբ վերաբերվել հալոգեններին։

Քլոր- օգտագործում են ջուրը ախտահանելու համար։

Բրոմ- օգտագործում են լուսանկարչական նյութերում։

Յոդ- օգտագործում են լաբորատոր և քիմիական գործընթացներում։

Ֆտոր- դրա միացություններն օգտագործում են ատամի մածուկներում։

Հալոգեններին պետք է զգուշությամբ վերաբերվել, որովհետև դրանք կարող են թունավոր լինել և վնասել առողջությանը։

Խնդիրներ

Բրոմի (Br₂) զանգվածը 16 գ է։ Հաշվե՛ք՝

m=16

80*2=160
ա) բրոմի նյութաքանակը,

n=16/160=0.1 մոլ


բ) բրոմի մասնիկների թիվը։

N=0.1*6.02*10²³

N=6.02*10²²

Յոդի (I₂) զանգվածը 25,4 գ է։ Հաշվե՛ք՝

m=25.4

127*2=254
ա) յոդի նյութաքանակը,

n=25.4/254=0.1 մոլ
բ) յոդի մասնիկների թիվը։

N=0.1*6.02*10²³

N=6.02*10²²

Ֆտորի (F₂) զանգվածը 19 գ է։ Հաշվե՛ք՝

m=19

95*2=190
ա) ֆտորի նյութաքանակը,

n=19/190=0.1 N=0.1 մոլ
բ) ֆտորի մասնիկների թիվը։

N=0.1*6.02*10²³

N=6.02*10²²

Քլորի (Cl₂) զանգվածը 7,1 գ է։ Հաշվե՛ք՝

m=7.1

35.5*2=71
ա) քլորի նյութաքանակը,

n=7.1/71=0.1 մոլ
բ) քլորի մասնիկների թիվը։

N=0.1*6.02*10²³

N=6.02*10²²

Հալոգենների ընդհանուր բնութագիրը

1. Հալոգենների ընդհանուր բնութագիրը

Ֆտոր, քլոր, բրոմ, յոդ, աստատ։ Գտնվում են պարբերական համակարգի 17-րդ խմբում՝ գլխավոր ենթախմբում։ Նրանք անվանվում են հալոգեններ, որովհետև այդ բառը նշանակում է «աղ առաջացնող»։

2. Հատկությունների փոփոխությունը խմբում

Ատոմային շառավիղը՝ մեծանում է վերևից ներքև։

Էլեկտրաբացասականությունը՝ նվազում է վերևից ներքև։

Ոչ մետաղական հատկությունները՝ թուլանում են վերևից ներքև, քանի որ ատոմի շառավիղը մեծանում է։

Ակտիվությունը՝ նվազում է վերևից ներքև։

Պատճառն այն է, որ վերևից ներքև ատոմի շառավիղը մեծանում է, և արտաքին էլեկտրոնը միջուկից ավելի հեռու է գտնվում։

3. Քիմիական հատկություններ
Գրե՛ք հավասարումները, որոնք ցույց են տալիս քլորի փոխազդեցությունը՝
ա) նատրիումի, 

NA+C2=NA C
բ) ջրածնի,

C2+H2=C H
գ) երկաթի,

C2+Fe=C Fe
դ) ջրի հետ։

C2+HO2=C

4. Նկարագրե՛ք քլորի, բրոմի և յոդի ֆիզիկական ֆիզիկական հատկությունները:

Քլորը դեղնականաչավուն, սուր հոտով թունավոր գազ է։ Բրոմը կարմրաշագանակագույն հեղուկ է և նույնպես թունավոր։ Յոդը մուգ մոխրագույն, պինդ նյութ է, որը տաքացնելիս հեշտությամբ գոլորշիանում է և առաջացնում մանուշակագույն գոլորշիներ։

5. Կիրառություններ
Ներկայացրե՛ք քլորի, բրոմի, յոդի և ֆտորի առնվազն մեկ կիրառություն։ Նշե՛ք նաև, թե ինչու պետք է զգուշությամբ վերաբերվել հալոգեններին։

Քլորը օգտագործվում է ջուրը ախտահանելու համար։ Բրոմը օգտագործվում է որոշ դեղերի և քիմիական նյութերի արտադրության մեջ։ Յոդը օգտագործվում է բժշկության մեջ՝ որպես ախտահանիչ։ Ֆտորը օգտագործվում է ատամի մածուկների և որոշ քիմիական նյութերի արտադրության մեջ։ Հալոգենների հետ պետք է զգուշությամբ վերաբերվել, որովհետև դրանցից շատերը թունավոր և քիմիապես ակտիվ նյութեր են։

Խնդիրներ

Բրոմի (Br₂) զանգվածը 16 գ է։ Հաշվե՛ք՝
ա) բրոմի նյութաքանակը,

n=0.1n=0.1 մոլ
բ) բրոմի մասնիկների թիվը։

N=6.02×10²² մասնիկ

Յոդի (I₂) զանգվածը 25,4 գ է։ Հաշվե՛ք՝
ա) յոդի նյութաքանակը,

n=0.1 մոլ
բ) յոդի մասնիկների թիվը։

N=6.02×10²² մասնիկ

Ֆտորի (F₂) զանգվածը 19 գ է։ Հաշվե՛ք՝
ա) ֆտորի նյութաքանակը,

n=0.5 մոլ
բ) ֆտորի մասնիկների թիվը։

N=3.01×10²³ մասնիկ

Քլորի (Cl₂) զանգվածը 7,1 գ է։ Հաշվե՛ք՝
ա) քլորի նյութաքանակը,

n=0.1 մոլ
բ) քլորի մասնիկների թիվը։

N=6.02×10²² մասնիկ

Սեպտեմբերի 21-25

1. Նյութեր / մարմին / երևույթ

1. Ի՞նչ է նյութը։ Ի՞նչ է մարմինը։
Նյութը այն է, ինչից կազմված են մարմինները։ Մարմինը նյութից կազմված առարկա է։

2. Ի՞նչ տարբերություն կա ֆիզիկական և քիմիական երևույթների միջև։
Ֆիզիկական երևույթի ժամանակ նյութը չի փոխվում, իսկ քիմիական երևույթի ժամանակ առաջանում է նոր նյութ։

2. Նյութերի դասակարգում

1. Ի՞նչ է պարզ և բարդ նյութը։
Պարզ նյութը կազմված է մեկ տարրի ատոմներից, իսկ բարդ նյութը տարբեր տարրերի ատոմներից։

2. Որո՞նք են անօրգանական նյութերի հիմնական դասերը։
Անօրգանական նյութերի հիմնական դասերն են օքսիդները, թթուները, հիմքերը և աղերը։

3. Ի՞նչ է օքսիդը, թթուն, հիմքը և աղը։
Օքսիդը թթվածնի և մեկ այլ տարրի միացություն է։ Թթուն, հիմքը և աղը անօրգանական նյութերի հիմնական դասերից են։

3. Ռեակցիաներ

1. Ի՞նչ է քիմիական ռեակցիան։ Որո՞նք են քիմիական ռեակցիաների տեսակները։
Քիմիական ռեակցիան այն գործընթացն է, որի ժամանակ առաջանում են նոր նյութեր։ Դրա հիմնական տեսակներն են միացման, քայքայման, տեղակալման և փոխանակման ռեակցիաները։

2. Ինչպե՞ս տարբերել միացման, քայքայման, տեղակալման և փոխանակման ռեակցիաները։
Միացման ժամանակ մի քանի նյութից ստացվում է մեկ նյութ, իսկ քայքայման ժամանակ մեկ նյութից՝ մի քանի նյութ։ Տեղակալման ժամանակ մի տարր փոխարինում է մյուսին, իսկ փոխանակման ժամանակ երկու նյութ փոխանակում են իրենց մասերը։

4. Քիմիական կապ

1. Քիմիական կապի ի՞նչ տեսակներ գիտես։
կովալենտ և մետաղական կապերը։

2. Ո՞րն է տարբերությունը իոնային և կովալենտ կապերի միջև։
Իոնային կապի ժամանակ էլեկտրոնները տրվում կամ ընդունվում են, իսկ կովալենտ կապի ժամանակ ատոմները էլեկտրոնները կիսում են։

5. Մոլ

1. Ի՞նչ է մոլը։
Մոլը նյութի քանակի չափման միավոր է որը ցույց է տալիս նյութի մասնիկների քանակը։

2. Ինչպե՞ս հաշվարկել նյութի քանակը։
Նյութի քանակը հաշվում ենք n = m / M բանաձևով, որտեղ m-ը զանգվածն է, իսկ M-ը մոլային զանգվածը։

1. Նյութեր / մարմին / երևույթ

1. Ի՞նչ է նյութը։ Ի՞նչ է մարմինը։
Նյութը այն է ինչից կազմված են մարմինները։ Մարմինը նյութի որոշակի ձևն է, օրինակ սեղանը կամ գիրքը։

2. Ի՞նչ տարբերություն կա ֆիզիկական և քիմիական երևույթների միջև։
Ֆիզիկական երևույթի ժամանակ նյութը չի փոխվում, իսկ քիմիական երևույթի ժամանակ առաջանում է նոր նյութ։

2. Նյութերի դասակարգում

1. Ի՞նչ է պարզ և բարդ նյութը։
Պարզ նյութը կազմված է մեկ քիմիական տարրի ատոմներից, իսկ բարդ նյութը տարբեր տարրերի ատոմներից։

2. Որո՞նք են անօրգանական նյութերի հիմնական դասերը։
օքսիդները, թթուները, հիմքերը և աղերը։

3. Ի՞նչ է օքսիդը, թթուն, հիմքը և աղը։
Օքսիդը թթվածնի և մեկ այլ տարրի միացություն է։ Թթուն, հիմքը և աղը անօրգանական նյութերի հիմնական դասերից են և ունեն իրենց հատուկ կազմն ու հատկությունները։

3. Ռեակցիաներ

  1. Ի՞նչ է քիմիական ռեակցիան։ Որո՞նք են քիմիական ռեակցիաների տեսակները։
    Քիմիական ռեակցիան այն գործընթացն է որի ժամանակ մի նյութերից առաջանում են նոր նյութեր։ Հիմնական տեսակներն են միացման, քայքայման, տեղակալման և փոխանակման։

2. Ինչպե՞ս տարբերել դրանք։
Միացման ժամանակ մի քանի նյութից ստացվում է մեկը, քայքայման ժամանակ մեկը բաժանվում է մի քանի նյութերի, իսկ տեղակալման և փոխանակման ժամանակ նյութերը փոխանակում են իրենց մասերը։

4. Քիմիական կապ

1. Քիմիական կապի ի՞նչ տեսակներ գիտես։
Գիտեմ կովալենտ և մետաղական կապերը։

2. Ո՞րն է տարբերությունը իոնային և կովալենտ կապերի միջև։
Իոնային կապի ժամանակ ատոմները էլեկտրոններ են տալիս կամ ընդունում, իսկ կովալենտ կապի ժամանակ էլեկտրոնները կիսում են։

5. Մոլ

1. Ի՞նչ է մոլը։
Մոլը նյութի քանակի չափման միավոր է, որը ցույց է տալիս, թե որքան մասնիկ կա նյութում։

2. Ինչպե՞ս հաշվարկել նյութի քանակը։
Նյութի քանակը հաշվում ենք n = m / M, որտեղ m-ը զանգվածն է, իսկ M-ը մոլային զանգվածը։

6. Ատոմ

1. Որո՞նք են ատոմի հիմնական մասնիկները։
Ատոմի հիմնական մասնիկներն են պրոտոնը, նեյտրոնը և էլեկտրոնը։

2. Ինչպե՞ս որոշել դրանց թիվը։
Պրոտոնների թիվը հավասար է տարրի ատոմային համարին, չեզոք ատոմում էլեկտրոնների թիվը նույնն է, իսկ նեյտրոնները գտնում ենք զանգվածային թվից հանելով պրոտոնների թիվը։

7. Օքսիդացման աստիճան

Ի՞նչ է օքսիդացման աստիճանը։
Օքսիդացման աստիճանը ցույց է տալիս, թե միացության մեջ տարրը պայմանականորեն քանի էլեկտրոն է տվել կամ ընդունել։

Ինչպե՞ս որոշել տարրի օքսիդացման աստիճանը միացության մեջ։
Այն որոշում ենք հաշվի առնելով միացության բանաձևը և մյուս տարրերի հայտնի օքսիդացման աստիճանները։

8. Զանգվածային բաժին

1. Ի՞նչ է զանգվածային բաժինը։
Զանգվածային բաժինը ցույց է տալիս, թե նյութի ընդհանուր զանգվածի որ մասն է կազմում տվյալ տարրը։

2. Ինչպե՞ս հաշվարկել տարրի զանգվածային բաժինը։
հաշվում ենք տարրի զանգվածը բաժանելով միացության ընդհանուր զանգվածին և բազմապատկելով 100%-ով։

9. Mr — հարաբերական մոլեկուլային զանգված

1. Ի՞նչ է Mr-ը, Ar-ը։
Ar-ը տարրի հարաբերական ատոմային զանգվածն է, իսկ Mr-ը նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածն է։

2. Ինչպե՞ս հաշվարկել նյութի Mr-ը։
Mr-ը հաշվում ենք միացության մեջ եղած բոլոր ատոմների Ar-ները գումարելով հաշվի առնելով դրանց քանակը։