Հալոգենների ընդհանուր բնութագիրը

1.Թվարկե՛ք հալոգենները։ Ո՞ր խմբում և ո՞ր ենթախմբում են գտնվում պարբերական համակարգում։ Ինչո՞ւ են դրանք անվանվում հալոգեններ։

Հալոգեններն են ֆտորը, քլորը, բրոմը, յոդը և աստատը։ Դրանք գտնվում են պարբերական համակարգի 17-րդ խմբում VIIA գլխավոր ենթախմբում։ Հալոգեն նշանակում է աղ առաջացնող, քանի որ դրանք մետաղների հետ առաջացնում են աղեր։

  1. Հալոգենները մետաղնե՞ր են, թե՞ ոչ մետաղներ։ ոչ մետաղներ
  2. Քանի՞ էլեկտրոն ունեն արտաքին էլեկտրոնային շերտում։ 7 էլեկտրոն
  3. Ի՞նչ լիցքով իոն են սովորաբար առաջացնում։ -1 լիցքով իոն
  4. Ինչո՞ւ են հալոգենները հեշտությամբ ընդունում էլեկտրոն։

Հեշտությամբ ընդունում են էլեկտրոն քանի որ իրենց արտաքին շերտը լրացնելու համար մեկ էլեկտրոն է պակասում։

5. Ինչպե՞ս են հալոգենները փոխազդում մետաղների հետ։

Մետաղների հետ փոխազդելիս առաջացնում են աղեր։

6. Ինչպե՞ս է փոխվում հալոգենների ակտիվությունը խմբում վերևից ներքև։

Հալոգենների ակտիվությունը նվազում է։

7. Ո՞րն է ավելի ակտիվ՝ ֆտո՞րը, թե՞ քլորը։ ֆտորը

8. Ի՞նչ նյութ է առաջանում Na-ի և Cl₂-ի փոխազդեցությունից։

Առաջանում է նատրիումի քլորիդ=NaCl։

9. Ինչպիսի՞ քիմիական հատկություն ունեն հալոգենները՝ ակտիվ, թե՞ պասիվ։

ակտիվ

10. Քիմիական հատկություններ
Գրե՛ք հավասարումները, որոնք ցույց են տալիս քլորի փոխազդեցությունը՝
ա) նատրիումի, 2Na+Cl₂=2NaCl
բ) ջրածնի, H₂+Cl₂=2HCl
գ) երկաթի, 2Fe+Cl₂=2FeCl₃
դ) ջրի հետ։ Cl₂+H₂O⇌HCl+HClO

11. Նկարագրե՛ք քլորի, բրոմի և յոդի ֆիզիկական ֆիզիկական հատկությունները:

Քլոր- դեղնականաչ, գազ

Բրոմ- կարմրաշագանակագույն, հեղուկ

Յոդ- մուգ մոխրագույն/սև, պինդ

12. Կիրառություններ
Ներկայացրե՛ք քլորի, բրոմի, յոդի և ֆտորի առնվազն մեկ կիրառություն։ Նշե՛ք նաև, թե ինչու պետք է զգուշությամբ վերաբերվել հալոգեններին։

Քլոր- օգտագործում են ջուրը ախտահանելու համար։

Բրոմ- օգտագործում են լուսանկարչական նյութերում։

Յոդ- օգտագործում են լաբորատոր և քիմիական գործընթացներում։

Ֆտոր- դրա միացություններն օգտագործում են ատամի մածուկներում։

Հալոգեններին պետք է զգուշությամբ վերաբերվել, որովհետև դրանք կարող են թունավոր լինել և վնասել առողջությանը։

Խնդիրներ

Բրոմի (Br₂) զանգվածը 16 գ է։ Հաշվե՛ք՝

m=16

80*2=160
ա) բրոմի նյութաքանակը,

n=16/160=0.1 մոլ


բ) բրոմի մասնիկների թիվը։

N=0.1*6.02*10²³

N=6.02*10²²

Յոդի (I₂) զանգվածը 25,4 գ է։ Հաշվե՛ք՝

m=25.4

127*2=254
ա) յոդի նյութաքանակը,

n=25.4/254=0.1 մոլ
բ) յոդի մասնիկների թիվը։

N=0.1*6.02*10²³

N=6.02*10²²

Ֆտորի (F₂) զանգվածը 19 գ է։ Հաշվե՛ք՝

m=19

95*2=190
ա) ֆտորի նյութաքանակը,

n=19/190=0.1 N=0.1 մոլ
բ) ֆտորի մասնիկների թիվը։

N=0.1*6.02*10²³

N=6.02*10²²

Քլորի (Cl₂) զանգվածը 7,1 գ է։ Հաշվե՛ք՝

m=7.1

35.5*2=71
ա) քլորի նյութաքանակը,

n=7.1/71=0.1 մոլ
բ) քլորի մասնիկների թիվը։

N=0.1*6.02*10²³

N=6.02*10²²

Թողնել պատասխան