Թթվածին և 6-րդ խմբի տարրեր

Հարցեր

  1. Ինչպե՞ս է կոչվում 6-րդ խմբի տարրերի խումբը։ խալկոգեններ
  2. Որո՞նք են 6-րդ խմբի հիմնական տարրերը։ թթվածինը (O), ծծումբը (S), սելենը (Se), տելուրը (Te) և պոլոնիումը (Po)։
  3. Քանի՞ վալենտային էլեկտրոն ունեն 6-րդ խմբի տարրերը։ 6 վալենտային էլեկտրոն։
  4. Ինչպիսի՞ տարր է թթվածինը՝ մետա՞ղ, թե՞ ոչ մետաղ։ Գրիր թթվածնի էլեկտրոնային բանաձևը, նշիր թաղանթների թիվը:

Թթվածինը ոչ մետաղ է։ Էլեկտրոնային բանաձևը- 1s² 2s² 2p⁴, ունի 2 էլեկտրոնային թաղանթ։

5. Ինչպե՞ս են թթվածին ստանում լաբորատոր պայմաններում։ Գրիր ռեակցիայի հավասարումը։

Լաբորատորիայում թթվածին ստանում են ջրածնի պերօքսիդի քայքայումից։

2H₂O₂=2H₂O+O₂

6. Թթվածինը բնության մեջ ի՞նչ վիճակներում է հանդիպում։ Գրիր թթվածին պարունակող չորս բարդ նյութի բանաձև։

Բնության մեջ թթվածինը հանդիպում է ազատ և միացությունների ձևով։ Թթվածին պարունակող նյութեր են H₂O, CO₂, SiO₂, MgO։

7. Գրիր ծծմբի հնարավոր օքսիդների բանաձևերը։

SO₂ ու SO₃

8. Ո՞րն է թթվածնի քիմիական նշանը, հարաբերական ատոմային զանգվածը և պարզ նյութի՝ O2 -ի հարաբերական մոլեկուլային զանգվածը։

Թթվածնի քիմիական նշանն է O, հարաբերական ատոմային զանգվածը 16, իսկ O₂-ի հարաբերական մոլեկուլային զանգվածը 32։

9. Ինչպիսի՞ քիմիական կապ է առաջանում ջրի մոլեկուլում ջրածնի և թթվածնի ատոմների միջև։

Առաջանում է բևեռային կովալենտային կապ։

10. Գրիր մագնեզիումի և ծծմբի այրման ռեակցիաների հավասարումները թթվածնում։

Մագնեզիումի այրումը — 2Mg+O₂= 2MgO

Ծծմբի այրումը — S+O₂= SO₂

11. Ինչո՞ւ է թթվածինն անհրաժեշտ կենդանի օրգանիզմների մեծ մասի շնչառության համար։

Թթվածինն անհրաժեշտ է կենդանի օրգանիզմների մեծ մասին, քանի որ այն օգնում է սննդանյութերից էներգիա ստանալ։

12. Ո՞րն է թթվածնի և օզոնի քիմիական բանաձևը։ Ի՞նչ ընդհանրություն ունեն այդ նյութերը։

Թթվածնի բանաձևը O₂ է, իսկ օզոնինը O₃։ Երկուսն էլ կազմված են թթվածնի ատոմներից և թթվածնի պարզ նյութեր են։

Թողնել պատասխան