Գործնական աշխատանք. 24-28-րդ առաջադրանքներ:
24․Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:
Ա. Ուժ, տարր, ծով, նավ, կույտ, բերդ, շենք:
Ուժեր, տարրեր, ծովեր, նավեր, կույտեր, բերդեր, շենքեր։
Բ. ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ:
Ճանապարհներ, գաղտնիքներ, հրաշքներ, մեքենաներ, շրջաններ, շինություններ, նավահանգիստներ։
Գ. Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:
Գառներ, դռներ, մատներ, մկներ, թոռներ, ձկներ, լեռներ, բեռներ։
Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:
Աստղեր, արկղեր, վագրեր, անգղներ, սանրեր։
Ե. Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:
Ծովածոցեր, սուզանավեր, դաշտավայրեր, շնագայլեր, հեռագրեր, լրագրեր։
Զ. Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր:
Քարտաշներ, գրագիրներ, լեռնագործներ, բեռնակիրներ։
Է. Մարդ, կին:
Մարդիկ, կանայք։
Օրինաչափությունը Գոյականների մեծ մասը հոգնակի է դառնում -եր կամ -ներ վերջավորություններով։ Որոշ բառերի մեջ նաև փոփոխություն է լինում, օրինակ՝ մուկ — մկներ, իսկ մարդ բառի հոգնակին մարդկանց կամ մարդիկ ձևն է։
25․Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:
Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Հարթավայրերում (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբանները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշեր (ծովախորշ) վերածվել են ցամաքի:
26․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:
Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․
ստրուկի մտքով — ստրկամիտ
լի և առատ — լիառատ
կյանքի հյութ — կենսահյութ
ցավից լլկված — ցավագար
մոլոր մտքով — մոլորամիտ
սուր ընթացող — սրընթաց
խելքը կորցրած — խելագար
նոր հայտնված — նորահայտ
մենակ ապրող — մենակյաց
խիստ բարքով — խստաբարո
երկար ապրող — երկարակյաց
նոր եկած — նորեկ
աչքին հաճելի — աչքահաճո
27․Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստանալ նոր բառեր:
Բարձրագագաթ — սրածայրագագաթ
Քաղցրաձայն — բարձրաձայն
Վսեմաշուք — մեծաշուք
Տիրակալ — հողակալ
Վճռաբեկ — դատաբեկ
Սառնաղբյուր — տաքաղբյուր
Վարկանիշ — գնահատանիշ
Դալկադեմ — գունատադեմ
Ցատկահարթակ — մարզահարթակ
Հոռետես — լավատես
28․Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել (թշնամու դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):