Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք. 1-6-րդ առաջադրանքներ:

  1. Նշիր այն բառը, որն հոմանիշ է փակագծերում տրված դարձվածքին:
  2. ա. մարզվել, զինվել, սպառնալ, տրորել (սուր ճոճել)
  3. բ. սսկվել, հագենալ, բավարավել, չարախոսել (բերանը ջուր առնել)
  4. գ. խրատել, մտապահել, նշանել, ականջին օղ դնել, (ականջին օղ անել)
  5. դ. վերացնել, սիրաշահել, վրդովվել, հագենալ, (սիրտը առնել)
  6. ե. եռանդագին, մոլեգնած, մարած, շիկացած, (կրակ կտրած)
  7. զ. անտեսել, պաշարել, կուտակել, հանգցնել, (ականջի ետևը գցել)

2.Բառաշարքում ընդգծիր պարզ բառերը:

Կարգ, կատակ, անտեր, կապիկ, վազք, գարուն, տկար, կարիճ, քերիչ, գերան, բարձ, շարան, դիրք, պատճառ, արդուկ, շահույթ, հրաման, հատիկ, հյութ, հնչյուն,  կաղնուտ, ականջ, օրորոց, մրջյուն:

3. Բառաշարքում ընդգծիր անհոդակապ բառերը, ինքդ լրացրու շարքը ևս 5 բառով:

Ծանրակշիռ, բազմերանգ, կեսբերան, խաղակես, մարգարտաշար, նախօրոք, սեպագիր,  ընդառաջ, ջրամբար, նկարագիր, աներորդի, մարդամոտ, մայրցամաք, ոսպապուր;

գրառում, ջրաման, ծաղկաման, հորեղբայր, տանտեր

4.Բառաշարքում առանձնացրու հոմանիշ բայերի 6 զույգ: 
Սփրթնել, ծաղրել, սարսափել, աղաչել, գունատվել, սաստկանալ, հեգնել, ուժեղանալ, իշխել, ահաբեկվել, աղերսել, տիրել:

Սփրթնել֊ գունատվել

ծաղրել֊ հեգնել,

սարսափել֊ ահաբեկվել,

աղաչել֊ աղերսել,

սաստկանալ֊ ուժեղանալ,

իշխել֊ տիրել,

5.Բառաշարքում առանձնացրու հոմանիշ ածականների 6 զույգ:
Լուռումունջ, ազնիվ, մեծամիտ, չնաշխարհիկ, լռելյայն, քաջ, սրտացավ, անկեղծ, չքնաղ, գոռոզ, խիզախ, գթասիրտ:

Լուռումունջ֊ լռելյայն

ազնիվ֊ անկեղծ

մեծամիտ֊ գոռոզ

չնաշխարհիկ֊ չքնաղ

քաջ֊ խիզախ

սրտացավ֊ գթասիրտ

6.Բառաշարքում առանձնացրու հոմանիշ գոյականների 6 զույգ:
Վախ, դրացի,  մրրիկ, երկյուղ, երանգ, տրտմություն, փոթորիկ, կասկածանք, գույն, տարակուսանք, հարևան, թախիծ:

վախ֊ երկյուղ

դրացի֊ հարևան

մրրիկ֊ փոթորիկ

երանգ֊ գույն

տրտմություն֊ թախիծ

կասկածանք֊ տարակուսանք

Միակազմ նախադասություններ

Գործնական աշխատանք

Որոշել միակազմ նախադասությունների տեսակները.

1.

  • Դե արի ու բան հասկացիր։ — դիմավոր միակազմ
  • Շուրջդ ամպ ու մեգ է։ — երկկազմ, միակազմ չէ։
  • Կուզես ժպտա, կուզես լացիր։ — դիմավոր միակազմ
  • Դարի համար մեկ է։ — երկկազմ, միակազմ չէ։

2.

  • Գիշեր է սև, սևակնած։ — դիմավոր միակազմ
  • Ա՜խ, ձիերս, ձիերս։ — բառ-նախադասություն
  • Երեկ ամպ էր ու ամպամած։ — դիմավոր միակազմ
  • Խոր գիշեր է։ — դիմավոր միակազմ
  • Ժամն է լռելու։ — երկկազմ, միակազմ չէ։
  • Մութ է։ — դիմավոր միակազմ

3.

  • Հավատացեք՝ սև կայծակ է ու սև կարկուտ։ — դիմավոր միակազմ
  • Շուրջդ ամպ ու մեգ է։ — երկկազմ, միակազմ չէ։
  • Երբ ոչ արև է, ոչ էլ անձրև։ — դիմավոր միակազմ
  • Ձեռքից գնում են ծաղիկները։ — երկկազմ, միակազմ չէ։

4.

  • Մթնում է օրն… արտին ինչ։ — դիմավոր միակազմ
  • Արտը աստղեր է խմում։ — երկկազմ
  • Մթնում են օրվա բոլոր պահերին։ — դիմավոր միակազմ
  • Իրար են բախվում ամպերն անխնա։ — երկկազմ

5.

  • Ինձ խաբեցին ամենուր։ — դիմավոր միակազմ
  • Խաբեությամբ խաչեցին։ — դիմավոր միակազմ
  • Ձեռքիս խաչբուռը առան։ — դիմավոր միակազմ
  • Ու վրաս խաչ քաշեցին։ — դիմավոր միակազմ

6.

  • Հիվանդ է ձեր խոնարհ երգիչը։ — երկկազմ
  • Երևի հոգեվարք է ապրում։ — դիմավոր միակազմ
  • Ասում են։ — դիմավոր միակազմ
  • Այդքանը դեռ քիչ է։ — երկկազմ
  • Արժանի պատիժը դեռ չի կրում։ — երկկազմ

7.

  • Ինչ էլ որ լինի, ինչ էլ որ ասեն։ — դիմավոր միակազմ
  • Փուշը զինված է, ծաղիկն՝ անզեն։ — երկկազմ
  • Մեզ ասում են։ — դիմավոր միակազմ
  • Դուք մերը չեք։ — երկկազմ
  • Մինչև անգամ դուք ձերը չեք։ — երկկազմ
  • Ձեր տեղը չեք, ձեր տերը չեք։ — երկկազմ
  • Դուք տերը չեք ձեր երգերի, տաճարների ու բերդերի։ — երկկազմ
  • Ինչ էլ լինի, ասում են, թե… — «Ինչ էլ լինի»՝ դիմավոր միակազմ, «ասում են»՝ դիմավոր միակազմ
  • Խառն է մատը սատանայի։ — երկկազմ

8.

  • Լեռներն ի վար քարերի երթ։ — անվանական անդեմ
  • Քարերի լուռ տեղատարափ։ — անվանական անդեմ
  • Քանդուքարափ Որոտնաբերդ։ — անվանական անդեմ
  • Որոտնավանք քանդուքարափ։ — անվանական անդեմ
  • Քո մեռնելուց հետո… — բայական անդեմ
  • Սև դագաղ, ճերմակ պարան։ — անվանական անդեմ
  • Լուռ մի լաց՝ մեռնելուց հետո։ — անվանական անդեմ
  • Հոգու պարտք, հոգեհանգիստ։ — անվանական անդեմ
  • Հոգեհաց՝ մեռնելուց հետո։ — անվանական անդեմ

Հայոց լեզու, գրականություն. սեպտեմբերյան հաշվետվություն

Ընկեր ընտրելիս կարևորում եմ․․․

«Նռնեիները» Վիլյամ Սարոյան

Գլխավոր և երկրորդական անդամները

Սպիտակ ձին

Նախադասության գլխավոր անդամներ

Նախադասություններ, գլխավոր անդամները, և ստորոգյալի տեսակը

Բարդ նախադասության վարժություններ

Հրանտ Մաթևոսյան․ «Կանաչ դաշտը»

Գրավոր շարադրման հարցեր Հրանտ Մաթևոսյան.

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք 8-12

Երաժշտությունը և նրա ազդեցությունը մարդու տրամադրության վրա

Գործնական աշխատանք 13-17

Ավետիք Իսահակյան. «Պատրանք»

Գործնական աշխատանք

Կատարի՛ր  13-17-րդ առաջադրանքները։

13.Բառերը բաղադրիչների բաժանի՛ր, հաշվի՛ր, թե քանի՛ արմատից և ածանցից է կազմված, և պարզի՛ր., թե բառաշարքերից յուրաքանչյուրը ի՛նչ ընդհանության հիման վրա է կազմված:

Օրինակ՝ մթնկա- մթն (մութն)- կա- 2 արմատ:
Բարեսրտություն- բարե (բարի- ա) սրտ (սիրտ) – ություն- 2 արմատ և 1 ածանց:
Դժկամություն- դժ-կամ (ք)- ություն- 1 արմատ և 2 ածանց:

ա) ծովահեն, լուսնկա, ընձուղտ, նավահանգիստ, գիսաստղ, դիտարշավ, բախտակից, ճերմակաթույր, կամազուրկ,

ծովահեն — ծով-ա-հեն — 2 արմատ

լուսնկա — լուսն (լուսին)-կա — 2 արմատ

ընձուղտ — ընձ-ուղտ — 2 արմատ

նավահանգիստ — նավ-ա-հանգիստ — 2 արմատ

գիսաստղ — գիս-աստղ — 2 արմատ

դիտարշավ — դիտ-արշավ — 2 արմատ

բախտակից — բախտ-ակից — 2 արմատ

ճերմակաթույր — ճերմակ-ա-թույր — 2 արմատ

կամազուրկ — կամ-ա-զուրկ — 2 արմատ

Ընդհանրությունը բոլոր բառերը բարդ բառեր են կազմված երկու արմատից։


բ) մաքրահնչյուն, ռմբարկու, վրիժառու, կառավարիչ, կուսակցություն, անկանխակալ, աղմակարարություն, բանաստեղծություն, կարգադրիչ,

մաքրահնչյուն — մաքուր-ա-հնչյուն — 2 արմատ

ռմբարկու — ռմբ-արկու — 2 արմատ

վրիժառու — վրեժ-առու — 2 արմատ

կառավարիչ — կառավ-ար-իչ — 1 արմատ, 2 ածանց

կուսակցություն — կուս-ակց-ություն — 1 արմատ, 2 ածանց

անկանխակալ — ան-կանխ-ա-կալ — 2 արմատ, 1 ածանց

աղմակարարություն — աղմ-ակ-արար-ություն — 1 արմատ, 3 ածանց

բանաստեղծություն — բան-ա-ստեղծ-ություն — 2 արմատ, 1 ածանց

կարգադրիչ — կարգ-ադր-իչ — 1 արմատ, 2 ածանց

Ընդհանրությունը բառերը կազմված են արմատներից և ածանցներից տարբեր ձևերով։


գ) բառարանային, անմություն, դժբախտություն, հակագիտական, տկարություն, գրչակ ( ապաշնորհ գրող), գրականություն:

  • բառարանային — բառ-արան-ային — 1 արմատ, 2 ածանց
  • անմություն — ան-մութ-ություն — 1 արմատ, 2 ածանց
  • դժբախտություն — դժ-բախտ-ություն — 1 արմատ, 2 ածանց
  • հակագիտական — հակ-գիտ-ական — 1 արմատ, 2 ածանց
  • տկարություն — տկար-ություն — 1 արմատ, 1 ածանց
  • գրչակ — գրչ-ակ — 1 արմատ, 1 ածանց
  • գրականություն — գր-ական-ություն — 1 արմատ, 2 ածանց

Ընդհանրությունը հիմնականում ածանցավոր բառեր են կազմված մեկ արմատից և մեկ կամ մի քանի ածանցից։

14.Ընդգծված արտահայտությունները փոխարինի՛ր հոմանիշներով:
Ավստրիական Պերտ քաղաքի իշխանությունները հսկայական գումար հատկացրին և կրիաների համար հարմար  հուսալի և լավ լուսավորված մի գետնուղի կառուցեցին, որ ճանապարհն անցնելիս այդ դանդաղաշարժ ճամփորդները ավտոմեքենայի զոհ չդառնան:

Ավստրիական Պերտ քաղաքի իշխանությունները մեծ գումար հատկացրին և կրիաների համար անվտանգ և ընտիր լուսավորված մի գետնուղի Շինեցին, որ ճանապարհն անցնելիս այդ Դանդաղընթաց կենդանիները ավտոմեքենայի զոհ չդառնան։

15.Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասությունները ուղղի՛ր:
Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա:
Այլևս առավոտներն էլ չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:
Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուղտի մասին:
Իսկ մողեսները, երբ արևը տաքացնում էին քարերը, նրանք պառկում էին քարերին:

Այդ հավաքին մասնակցեց նրանց առաջնորդը։

Սպիտակ զգեստը քեզ շատ է սազում։

Ոսկեծամ մի աղջիկ գալիս է աղբյուրի ջրի։

Մոտենում է աղջկան և տեսնում, որ մի վիշապ գլուխը դրել է նրա ծնկներին և քնել։

Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկան։

Այլևս առավոտները չէին երգում։

Գառնուկները հոտոտում էին հողը։

Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուղտի մասին։

Իսկ մողեսները, երբ արևը տաքացնում էր քարերը, պառկում էին քարերին։

16.Նախադասությունները կետադրի՛ր:

Ադամ շնչասպառ վազում էր շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը:
Գնացել կանգնել էր ճանապարհի վրա եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:
Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը աչքերը սուզելով խավարի մեջ:
Մի օր մեղմաշունչ մի քամի Նուբյական բարձունքներից վար սահելով իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և տեսավ մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտքերի տակ:
Նա ճամփա ընկավ մի ուրիշ մի լավ աշխարհ գտնելու:

  1. Ադամ շնչասպառ վազում էր՝ շուտով հասնելու Գեղեցիկ քարերի ձորը։
  2. Գնացել, կանգնել էր ճանապարհի վրա՝ եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու։
  3. Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով խավարի մեջ։
  4. Մի օր մեղմաշունչ մի քամի, Նուբյական բարձունքներից վար սահելով, իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և տեսավ մի վայելչակազմ ու դեռատի արմավենու՝ ոտքերի տակ։
  5. Նա ճամփա ընկավ՝ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու։

17. Տեքստը վերականգնի՛ր՝ նախադասությունները վերադասավորելով:

Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ՝ չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Դեռևս 60-ական թվականների սկզբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական քարայրներ կան: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թռչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են Լուսնի վրա իջած ՉԹՕ- ների մասին միայն աստղանավորներն ու տիեզերագնացներն կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին մամուլը այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են:

1. Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են։
2. Դեռևս 60-ական թվականների սկզբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական քարայրներ կան։
3. Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում։
4. Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել։
5. Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ՝ չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»։
6. Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլը այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը։
7. Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թռչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղագետներն ու տիեզերագնացները կարող են վկայել։

Երաժշտությունը և նրա ազդեցությունը մարդու տրամադրության վրա

Նպատակ

Այս նախագծի նպատակն է ուսումնասիրել, թե ինչպես է երաժշտությունը ազդում մարդու տրամադրության և զգացմունքների վրա։ Ես ուզում եմ հասկանալ, թե ինչու է որոշ երաժշտություն մեզ ուրախացնում, հանգստացնում կամ երբեմն տխրեցնում։ Նաև ուզում եմ պարզել, թե տարբեր մարդիկ ինչպես են ընտրում երաժշտություն կախված իրենց տրամադրությունից։

Ներածություն

Ես ընտրեցի այս թեման, որովհետև շատ եմ սիրում երաժշտություն և հաճախ եմ երաժշտություն լսում։ Երաժշտությունը, իմ կարծիքով մեր կյանքի կարևոր մասերից մեկն է։ Մենք կարող ենք երաժշտություն լսել տարբեր իրավիճակներում, օրինակ երբ ուրախ ենք, տխուր, հոգնած կամ պարզապես ուզում ենք հանգստանալ։ Ես ուզում էի հասկանալ թե ինչու է երաժշտությունը այդքան մեծ ազդեցություն ունենում մեր տրամադրության վրա։

Երաժշտությունը և տրամադրությունը

Երաժշտությունը կարող է փոխել մարդու տրամադրությունը տարբեր ձևերով։ Օրինակ՝ ուրախ և արագ երաժշտությունը կարող է մեզ ավելի ուրախ և ակտիվ դարձնել, իսկ հանգիստ երաժշտությունը կարող է օգնել հանգստանալ։ Երբեմն էլ մենք կարող ենք տխուր երաժշտություն լսել, երբ արդեն տխուր ենք, որովհետև այդ պահին այն ավելի շատ է համապատասխանում մեր զգացողություններին։

Կարծում եմ երաժշտության ազդեցությունը նաև կախված է մարդուց։ Բոլոր մարդիկ նույն երաժշտությունը չեն սիրում և նույն կերպ չեն զգում այն։ Մի երգ կարող է մեկ մարդու համար շատ ուրախ լինել, իսկ մեկ ուրիշի համար տխուր կամ պարզապես սովորական։

Երաժշտությունը և հիշողությունները

Երաժշտությունը կարող է կապված լինել նաև մեր հիշողությունների հետ։ Երբ լսում ենք մի երգ, որը նախկինում լսել ենք ինչ-որ կարևոր պահի, այդ երգը կարող է մեզ հիշեցնել այդ պահը։ Օրինակ կարող ենք հիշել մի մարդու, մի վայր կամ ինչ-որ լավ օր։

Ինձ հետ էլ է նման բան լինում։ Երբեմն որևէ երգ լսելիս ես հիշում եմ մի ժամանակ կամ մի պահ, որի հետ այդ երգը կապված է։ Դրա համար էլ կարծում եմ, որ երաժշտությունը կարող է ոչ միայն փոխել մեր տրամադրությունը, այլ նաև հիշեցնել տարբեր բաներ։

Տարբեր մարդկանց երաժշտական նախասիրությունները

Իմ նախագծի ընթացքում ես հարցում եմ անցկացնելու դասընկերներիս շրջանում իմանալու, թե ինչ երաժշտություն են նրանք լսում տարբեր իրավիճակներում։ Օրինակ՝ ինչ են լսում, երբ ուրախ են, երբ տխուր են կամ երբ ուզում են հանգստանալ։

Կարծում եմ հետաքրքիր կլինի համեմատել նրանց պատասխանները, որովհետև հնարավոր է բոլորը տարբեր երաժշտություն ընտրեն։ Ոմանք կարող են ավելի շատ սիրել փոփ, մյուսները՝ ռոք, ռեփ, դասական կամ այլ ժանրեր։

Հարցեր դասընկերներին

  1. Ի՞նչ երաժշտություն ես սովորաբար լսում։
  2. Ի՞նչ երաժշտություն ես լսում, երբ ուրախ ես։
  3. Ի՞նչ երաժշտություն ես լսում, երբ տխուր ես։
  4. Երաժշտությունը կարո՞ղ է փոխել քո տրամադրությունը։
  5. Ունե՞ս երգ, որը միշտ լավ տրամադրություն է տալիս քեզ։

Արդյունքներ

Հարցման միջոցով ես կիմանամ թե ինչ երաժշտություն են իմ դասընկերները լսում տարբեր իրավիճակներում։ Հետո կհամեմատեմ նրանց պատասխանները և կտեսնեմ թե ինչ նմանություններ և տարբերություններ կան նրանց երաժշտական նախասիրությունների մեջ։

Այստեղ կարող եմ նաև ներկայացնել, թե քանի մարդ է ընտրել յուրաքանչյուր տարբերակը և ինչ պատասխաններ էին ամենատարածվածը։

Իմ կարծիքը

Իմ կարծիքով երաժշտությունը շատ կարևոր է մարդու կյանքում։ Ես ինքս սիրում եմ երաժշտություն լսել տարբեր իրավիճակներում, և երբեմն այն իսկապես կարող է փոխել իմ տրամադրությունը։ Կարծում եմ դրա համար էլ մարդիկ տարբեր պահերի համար տարբեր երգեր են ընտրում։ Ինձ նաև հետաքրքիր է, որ նույն երգը կարող է տարբեր մարդկանց համար տարբեր նշանակություն ունենալ։ Մեկի համար այն կարող է պարզապես լավ երգ լինել, իսկ մյուսի համար կապված լինել որևէ հիշողության կամ զգացողության հետ։

Եզրակացություն

Այս նախագծի միջոցով ես ավելի լավ հասկացա, որ երաժշտությունը կարող է տարբեր կերպ ազդել մարդկանց վրա։ Այն կարող է օգնել մեզ հանգստանալ, ուրախանալ, հիշել տարբեր պահեր և երբեմն նույնիսկ արտահայտել այն, ինչ մենք չենք կարողանում բառերով ասել։

Իմ կարծիքով երաժշտությունը պարզապես երգեր լսելու միջոց չէ։ Այն կարող է լինել մեր առօրյայի կարևոր մասը և կապված լինել մեր տրամադրության, զգացմունքների և հիշողությունների հետ։

Գործնական աշխատանք 8-12

Կատարի՛ր 8-12-րդ առաջադրանքները։

8.Նախադասության մեջ բառերի դասավորության (շարադասության) սխալ կա. ուղղի՛ր:
Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:

Արահետը որոշակիորեն ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին։
Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:

Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում էր ու ճամփա էր բացում ետևից եկողների համար։
Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:

Նա աղմկոտ էր շնչում, բայց ոտքերը անաղմուկ դնում էր փափուկ խոտի վրա։
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:

Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ ճանապարհով էր քայլում։
Թավուտի միջով տեսանք գրանիտե հիսուն ֆունտ բարձրությամբ ժայռ:

Թավուտի միջով տեսանք հիսուն ֆունտ բարձրությամբ գրանիտե ժայռ։
Շատ լավ խոտերը բույնը քողարկում էին:

Խոտերը շատ լավ քողարկում էին բույնը։

9.Ա. Խմբից հերթով մեկ բառ վերցրու՛ և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրի՛ր:
Ա. Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:
Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:

Հպարտանալ- հողով, ընկերներով, քրոջով։

Կարոտել- հողը, ծնողներին, ընկերներին, քրոջը, հայրենիքը։

Սիրել- հողը, ծնողներին, ընկերներին, քրոջը, ջուրը, հայրենիքը, արևը։

Մտաբերել- հողը, ծնողներին, ընկերներին, քրոջը, ջուրը, հայրենիքը, արևը։

10.Նախադասությունն ընդաձակի՛ր նախադասության յուրաքանչյուր անդամին մի լրացում ավելացնելով:
Գիտնականը փորձում էր հասկանալ:

Երիտասարդ գիտնականը փորձում էր հասկանալ բարդ խնդիրը։
Ավտոբուսը լիքն էր ուղևորներով:

Մեծ ավտոբուսը լիքն էր հոգնած ուղևորներով։
Քարանձավի մուտքը փակ էր:

Քարանձավի մուտքը մեծ քարերով փակ էր։

11.Սխալ գործածված պատճառական ձևերը գտի՛ր և ուղղի՛ր:
Առավոտից իրիկուն, հետո էլ նորից մինչև առավոտ աշխատեցնել է տալիս, մինչև որ մաշկն էլ չի դիմանում:

Առավոտից իրիկուն, հետո էլ նորից մինչև առավոտ աշխատել է տալիս, մինչև որ մաշկն էլ չի դիմանում։
Զգացնել տվեց, որ ինքը բնավ էլ համաձայն չէ մեր որոշմանը:

Զգացնել տվեց, որ ինքը բնավ էլ համաձայն չէ մեր որոշմանը։
Մեզ այսքան սպասեցնել տվեց, ինքն իր համար ման է գալիս:

Մեզ այսքան սպասել տվեց, ինքն իր համար ման է գալիս։
— Հասկացնել կտամ, թե ես ով եմ,- զայրացած գոռգոռում էր նա:

— Հասկացնել կտամ, թե ես ով եմ,- զայրացած գոռգոռում էր նա։
Երբ բոլոր ընդդիմախոսներին լռել տվեց ու համոզեց, սկսեց ուրիշ բանի մասին խոսել:

Երբ բոլոր ընդդիմախոսներին լռեցրեց ու համոզեց, սկսեց ուրիշ բանի մասին խոսել։

12.Բարդ նախադասությունները կետադրի՛ր (փակագծում նշվում է, թե քանի՛ նշան է պետք ):

Երբ քարը կայծ տվեց և կայծից վառոդը բռնկվեց ձորերը դղրդացին ահավոր արձագանքից: (2)

Երբ քարը կայծ տվեց, և կայծից վառոդը բռնկվեց, ձորերը դղրդացին ահավոր արձագանքից։
Երբ ծանոթ արտին հասավ հենվեց հրացանին ու միտք արավ: (1)

Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց հրացանին ու միտք արավ։
Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ որ հովիվներն էին թողել: (1)

Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել։
Ալքիոնեն մի թռչնիկ է որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին: (1)

Ալքիոնեն մի թռչնիկ է, որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին։
Մի շուն որ ձու կուլ տալու սովորություն ուներ մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց: (2)

Մի շուն, որ ձու կուլ տալու սովորություն ուներ, մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց։
Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր: (1)

Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին, որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր։
Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ: (1)

Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը, որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ։
Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը: (1)

Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը։
Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է թող հեղինակն ինքը թունավորվի դրանով: (1)

Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է, թող հեղինակն ինքը թունավորվի դրանով։
Մի անգամ երեկոյան երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա Տոկիոյում մեծ իրարանցում սկսվեց: (2)

Մի անգամ երեկոյան, երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա, Տոկիոյում մեծ իրարանցում սկսվեց։
Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք, որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնում է սուտը: (1)

Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք, որը, քննելով և ձայնի դողը որսալով, բռնում է սուտը։
Այնքան հզոր է մոծակը, որ նույնսիկ փիղն է վախենում նրանից: (1)

Այնքան հզոր է մոծակը, որ նույնիսկ փիղն է վախենում նրանից։
Մոլորված մարդը հանկարծ լսեց հեռվում մի կկու է կանչում ու գլխի ընկավ ուր պիտի գնա: (3)

Մոլորված մարդը հանկարծ լսեց հեռվում մի կկու է կանչում ու գլխի ընկավ, ուր պիտի գնա։
Մի անգամ առյուծն ուզում է ցուլին ուտել բայց նրա եղջյուրներից վախենում էր: (1):

Մի անգամ առյուծն ուզում էր ցուլին ուտել, բայց նրա եղջյուրներից վախենում էր։

Գործնական աշխատանք

1.Դուրս գրի´ր ուղղակի խոսքով նախադասությունները, ուղղակի խոսքը դարձրո´ւ անուղղակի:

Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփ-լեցուն դահլիճում իր տեսած քաղաքների մասին: Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուռ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց.
-Իսկ ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը:
Չարենցը նայեց նրան, զգաց, որ սիրահարված մեկն է, ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց.
-Հա´ տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում: Դա Նայիբի քուչեն է:
Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: Եթե երկու աքաղաղ անցնեին այդ փողոցով, մեկը մյուսին կխանգարեր: Այդ փողոցից դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան , ոչ մի պատշգամբ ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից էր մնացել:
Տղան նեղացավ , որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց.
-Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է,որովհետև… այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը:

«Իսկ ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը»։
— Գունատ տղան հարցրեց Չարենցին, թե որն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը։

«Հա՛, տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում։ Դա Նայիբի քուչեն է»։
— Չարենցը ասաց, որ ինքը շատ գեղեցիկ փողոցներ է տեսել, բայց իր տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում, և դա Նայիբի քուչեն է։

«Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է, որովհետև… այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը»։
— Բանաստեղծը պարզաբանեց, որ Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է, որովհետև այնտեղ ապրում է իր սիրած աղջիկը։

3.Սկզբից 7-10 նախադասություն ավելցրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:

Վերջապես այդ հրեշը մի վերջին անգամ ցնցվեց ու կանգ առավ։ Փրկված ենք։ Մենք մի քանի վայրկյան ուղղակի կանգնած էինք ու չէինք հավատում, որ ամեն ինչ վերջացել է։ Հետո կամաց-կամաց մոտեցանք նրան, որպեսզի համոզվենք, որ այլևս չի շարժվում։ Բոլորս շատ էինք վախեցել և հոգնել։ Ես նայեցի ընկերներիս ու հասկացա, որ բոլորս ապահով ենք։ Մի քիչ հանգստացանք և որոշեցինք արագ հեռանալ այդտեղից։ Մենք ճանապարհ ընկանք դեպի տուն՝ անընդհատ հետ նայելով։ Այդ օրվանից հետո ես երկար ժամանակ չէի կարողանում մոռանալ այդ դեպքը։

4.Ձեր թաղի կամ քաղաքի մասին պատմի՛ր (որտե՞ղ է, ի՞նչ դիրք ունի, ինչպիսի տներ կան. քեզ այդտեղ ինչպե՞ս ես զգում, մյուս բնակիչները նրա նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն) և պատմությունդ վերնագի՛ր:

Ես ապրել եմ շատ քաղաքներում, բայց իմ ամենասիրելին Բըրբենքն է։ Այն գտնվում է Լոս Անջելեսում, Ամերիկայի տարածքում։ Այն իմ ամենասիրելին է, որովհետև շատ հանգիստ քաղաք է։ Այնտեղ է գտնվում իմ ամենասիրած գրադարանը, և եղանակը շատ լավն է։ Բըրբենքում կան շատ գեղեցիկ տներ, հանգիստ փողոցներ և փոքրիկ հարմարավետ վայրեր։ Այնտեղ մարդիկ շատ քաղաքավարի են և սովորաբար բարեհամբույր են միմյանց նկատմամբ։ Քաղաքում կան նաև շատ գեղեցիկ հրապարակներ և այգիներ, որտեղ կարելի է զբոսնել և ժամանակ անցկացնել։ Ինձ հատկապես դուր է գալիս Բըրբենքը աշնանը, որովհետև այդ ժամանակ քաղաքը շատ հարմարավետ և գեղեցիկ մթնոլորտ ունի։ Այնտեղ նաև կան շատ լավ ուտելիքի վայրեր, և ես սիրում եմ ընկերներիս կամ ընտանիքիս հետ գնալ տարբեր ռեստորաններ։ Ես այդ քաղաքում ինձ շատ լավ և ապահով եմ զգում։ Բըրբենքի հետ կապված շատ լավ հիշողություններ ունեմ, և ես շատ կուզեի մի օր նորից այցելել այնտեղ։

Բարդ նախադասության վարժություններ

2. Փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ նախադասությունները բարդացրու։

Նավակն արդեն մոտեցել էր այն մարդուն, որը կանգնած էր ափին։

Սա պատմություն է այն մասին, թե ինչպես է ամեն ինչ սկսվել։

Արդեն շատ հեռու եք այն վայրից, որտեղից եկել եք։

Դեռ կլսեք նրանց մասին, ովքեր մասնակցել են այդ պատմությանը։

5. Բարդ նախադասությունը պարզեցրու՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը թողնելով։

  1. Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի լեռնաշղթային, որի սրածայր գագաթներին ամպը նազով էր նստել։
    — Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի լեռնաշղթային։
  2. Հեռու գարունքին, երբ Արայի լեռը փեշերից ձյուն էր հալում և լանջը մերկացնում, ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը։ Հանավանքից մի շինական աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողակտորի վրա։
    — Հեռու գարունքին ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը։
  3. Տատի այդ տարօրինակ պատմությունը, որ թոռան սրտում երկյուղած տրամադրություն ստեղծելու նպատակ ուներ, վատ ազդեց երեխայի վրա։
    — Տատի այդ տարօրինակ պատմությունը վատ ազդեց երեխայի վրա։
  4. Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ է, ջերմությունը՝ շատ, երբ շները շոգից տակի ստվերում պառկում են, առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին։
    — Ամռան շոգին առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին։
  5. Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին, Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր։
    — Լուսնյակ գիշերներին Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր։

6. Բարդ նախադասությունը պարզ նախադասություններով արտահայտիր։

Հնագիտական պեղումներից պարզվել է, որ մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին։
— Հնագիտական պեղումներից մի բան պարզվել է։ Մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին։

Գիտնականները փորձերով ապացուցել են, որ աղավնիներն օժտված են հիանալի հիշողությամբ։
— Գիտնականները փորձեր են կատարել։ Նրանք ապացուցել են, որ աղավնիները հիանալի հիշողություն ունեն։

Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է, որի ժամանակ մարդ կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց-կամաց կտրվելով իրեն անհանգստացնող մտքից։
— Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է։ Հյուսելիս մարդ կենտրոնանում է թելի ու նախշի վրա։ Նա կամաց-կամաց կտրվում է իրեն անհանգստացնող մտքից։

Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդու ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը։
— Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները մի բան են պարզել։ Մարդու ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը։

Նախադասություններ, գլխավոր անդամները, և ստորոգյալի տեսակը

Քեզ ծանոթ պատմվածքներից դուրս գրի՛ր նախադասություններ, ընդգծի՛ր գլխավոր անդամները, նշի՛ր ստորոգյալի տեսակը։

  1. Հորեղբայրս որոշեց ժամանակը, փողն ու եռանդը միայն նռնենիներին նվիրել։

Ենթակա- Հորեղբայրս, Ստորոգյալի տեսակը- պարզ:

  1. Հողը չոր էր։

Ենթակա- Հողը, Ստորոգյալի տեսակը- բաղադրյալ:

  1. Ծառերը ծարավ էին մնում։

Ենթակա- Ծառերը, Ստորոգյալի տեսակը- բաղադրյալ:

  1. Սարգիսը աշխատեց կոշիկի գործարանում։

Ենթակա- Սարգիսը, Ստորոգյալի տեսակը- պարզ:

  1. Նա մենակ էր։

Ենթակա- Նա, Ստորոգյալի տեսակը- բաղադրյալ:

  1. Սարգիսը ամբողջ ամառն այդ գործն արեց, ձմեռնամուտին հող փխրեցրեց, գարնանը այգու վազերն էտեց, իսկ կիրակի օրերը քաղաք գնաց։

Ենթակա- Սարգիսը, Ստորոգյալի տեսակը- պարզ:

Նախադասության գլխավոր անդամներ

Առաջադրանքներ`

1.Դուրս գրել ստորոգյալները, որոշել տեսակները՝ պարզ կամ բաղադրյալ։

Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա՝ անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։

Պանինը որսորդ Էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։

Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր։

Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։

Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն։ Եթե ճանապարհին տեսներ մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին նրա վրա, հալածեին, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան գտնել։

էր — բաղադրյալ

կերևար — պարզ

կկանգներ — պարզ

կնայեր — պարզ

է անում — պարզ

դուրս կգար — պարզ

կմռնչար — պարզ

էին զարթնում — պարզ

մնում էր — պարզ

փախչել — պարզ

ծռմռատել — պարզ

որսորդ էր — բաղադրյալ

ուներ — պարզ

էր գնում — պարզ

էին կոխ կենում — պարզ

հալածում էին — պարզ

վազում էր — պարզ

ճչում — պարզ

տարերք էր — բաղադրյալ

բացվում էր — պարզ

էին երևում — պարզ

նստում էր — պարզ

ուտեն — պարզ

ձեռք չէր տալիս — պարզ

կշտացնելուց հետո վերադառնում էր — պարզ

տեսներ — պարզ

պիտի հարձակվեին — պարզ

հալածեին — պարզ

կարողանար գտնել — պարզ

2.Դուրս գրել ենթակաները, նշել, թե ինչ խոսքի մասով են արտահայտված։

Լուսաբացի շողքը երդիկից ներս էր ընկել, կարպետի վրա կաթնագույն շրջան գծել, երբ Սաքանը զարթնեց, տրեխները հագավ:

Ասյայի մոտով անցնելիս նա տեսավ սպիտակ շորը, վիզը, ուսի մի մասը, ուսի վրա սպիտակ շորի բարակ մի կտոր: Արագ մոտեցավ դռանը, մանգաղն առավ, դուրս եկավ:

Տան առաջ, առվի մոտ երեսը լվաց, սրբեց չուխի ծայրով, իջավ ձորը, այգում խոտ քաղելու: Ճանապարհին Սաքանը մի միտք էր անում՝ մե՞րկ էր քնել Ասյան, թե շապիկ կար հագին. եթե շապիկ կար, ինչո՞ւ ուսը բաց էր, գուցե կողքի սպիտակ շորը նրա շապի՞կն էր:

Կովը շուտ-շուտ գոմի դռանն էր նայում, հորթուկին լիզում, վիզը ախոռի փայտերին քսում, քերում: Տանն արդեն զարթնել էին, տեղաշորը հավաքել, կինը օջախն էր վառել, թեյի պատրաստություն էր տեսնում, երբ Սաքանը թարմ խոտի երկու խուրձ շալակին եկավ տուն:

Խոտի խուրձը կովի առաջ շաղ տալիս Ասյան էլ էր կանգնած Սաքանի կողքին: Նա ծիծաղում էր, երբ հորթը դունչը մեկնում էր կանաչ խոտին, հոտոտում և ոտքերը երերալով փախչում, գլուխը թաղում մոր կուրծի մեջ:

շողքը — գոյական

Սաքանը — գոյական

նա — դերանուն

Ասյան — գոյական

շապիկ — գոյական

ուսը — գոյական

կովը — գոյական

նրանք — դերանուն

կինը — գոյական

Ասյան — գոյական

Նա — դերանուն

հորթը — գոյական