Առակ

Մի անգամ մի երիտասարդ տղա, ով իրեն շատ դժբախտ էր համարում, եկավ ծեր իմաստունի մոտ և ասաց, որ իր դժվար, ծանր կյանքի մեջ իմաստ չի տեսնում:
Նա երկար բողոքում էր կյանքից, որը, իր կարծիքով,  դաժան է և անարդար։ Իսկ իր ամեն մի տխուր մենախոսությունից հետո նա չէր մոռանում բացականչել. «Ինչի՞ համար եմ ես այսքան դժբախտ, ինչո՞ւ է իմ կյանքում ամեն ինչ շատ ավելի վատ, քան մյուս մարդկանց մոտ»։
Այդպես շարունակվեց մի քանի օր։
Երբ իմաստունը հոգնեց ամեն անգամ այդ նվնվոցը լսելուց,  նա երիտասարդին ուղարկեց աղ բերելու։ Իսկ հետո խնդրեց այդ մի բուռ աղը լցնել ջրով լի բաժակի մեջ և խմել։
-Ո՞նց է  համը, – հարցրեց իմաստունը, երբ տեսավ, որ երիտասարդը համից ծամածռում է դեմքը։
-Դա սարսափելի է և զզվելի,- ասաց երիտասարդը:
Իմաստունը միայն ժպտում է և խնդրում մի անգամ էլ վերցնել մի բուռ աղ։
Նրանք լուռ հասան մոտակա լճին։ Իմաստունը հրամայեց երիտասարդին աղը լցնել լճի ջրի մեջ։
-Իսկ հիմա խմիր այդ ջրից և ասա՝ ինչ զգացիր։
-Մաքուր, թարմ և շատ համեղ ջուր է, – ասաց երիտասարդը, – և ես բոլորովին էլ չեմ զգում աղի համը։
Այդ ժամանակ իմաստունը, նստելով երիտասարդի կողքին, գրկում է նրան և  ասում. -Ցավը մեր կյանքում մաքուր աղն է, ոչ ավել և ոչ էլ պակաս։ Ցավի քանակը միշտ կմնա անփոփոխ։ Սակայն մեր կողմից զգացած ցավը կախված է տարայի ծավալից, որի մեջ մենք այն լցնում ենք։
Այսպիսով, երբ մենք տառապում ենք և ցավից գալարվում, միակ բանը որ մենք կարող ենք անել այն է, որ մեր կյանքը  լցնենք  բազմազանությամբ և իմաստով, նաև շատ բաներին նայենք ավելի լայն հայացքով։ Պետք է դադարել լինել բաժակի նման։ Պետք է լիճ դառնալ։

Առաջադրանքներ

Ա) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք՝  Ձեր պատասխանը հիմնավորելով առակից բերված համապատասխան հատվածներով և Ձեր վերլուծությամբ։

Տղան դժբախտ էր զգում իրեն, և նա չէր հասկանում՝ ինչու է դա այդպես:— Համաձայն եմ։ Տղան իրեն դժբախտ էր զգում և չէր հասկանում իր դժվարությունների պատճառը։ Նա ասում էր, որ «իր դժվար, ծանր կյանքի մեջ իմաստ չի տեսնում»։
Տղան համարում էր, որ կյանքը անարդար է իր նկատմամբ:
— Համաձայն եմ։ Տղան կարծում էր որ կյանքն իր նկատմամբ անարդար է։ Նա բողոքում էր որ կյանքը «դաժան է և անարդար»։
Իմաստուն ծերունին համաձայն է տղայի հետ, որ կյանքը նրա նկատմամբ անարդար է:
— Համաձայն չեմ։ Իմաստունը համաձայն չէր տղայի հետ այլ փորձում էր նրան հասկացնել, որ պետք է կյանքին ավելի լայն նայել և չկենտրոնանալ միայն դժվարությունների վրա։
Բաժակի մեջ լցված մի բուռ աղը ջուրը զզվելի է դարձնում, որովհետև աղը շատ է:
— Համաձայն եմ։ Բաժակի մեջ քիչ ջուր կար, իսկ աղը շատ էր, դրա համար էլ ջուրը դարձավ զզվելի։ Տղան ասաց. «Դա սարսափելի է և զզվելի»։
Լճի ջուրը շարունակում է անուշ լինել, որովհետև մի բուռ աղը քիչ է նրա համար:
— Համաձայն եմ։ Եթե մեր կյանքում ավելի շատ դրական մտքեր և լավ բաներ կան, ապա մի փոքր բացասականը չի կարող ամեն ինչ փչացնել։ Ինչպես լճի մեջ աղը չէր զգացվում, այնպես էլ լավ մտքերը կարող են օգնել, որ դժվարությունները մեզ այդքան չազդեն։
Մի բուռ աղը ջուրը զզվելի չի դարձնի, եթե տարածքը, որի մեջ այն լուծվում է, մեծ է:
— Համաձայն եմ։ Երբ աղը լցնում ենք մեծ քանակությամբ ջրի մեջ, այն այնքան չի զգացվում։ Առակում իմաստունն ասում է, որ մեր զգացած ցավը կախված է այն բանից, թե ինչքան մեծ է այն տեղը, որտեղ մենք այն լցնում ենք։

Բ) Ինքնե´րդ վերնագրեք առակն այնպես, որ ակնհայտ լինի արտահայտված գաղափարը:

«Պետք է լիճ դառնալ»

Ես այս վերնագիրն ընտրեցի, որովհետև առակի գլխավոր միտքն այն է, որ պետք չէ մեր բոլոր դժվարությունների վրա կենտրոնանալ։ Պետք է կյանքում շատ լավ բաներ գտնել, զբաղվել տարբեր գործերով և ամեն ինչին ավելի լայն նայել։ Ինչպես լիճը այնպես էլ մենք պետք է կարողանանք մեր մեջ տեղ տալ և լավին, և դժվարություններին։

Թողնել պատասխան