Թթվածնի ստացումը կալիումի պերմանգանատի (KMnO₄) քայքայումից

Այս աշխատանքի ընթացքում մենք կատարեցինք երկու փորձ թթվածին ստանալու համար։ Առաջին փորձի ժամանակ փորձանոթի մեջ լցրեցինք կալիումի պերմանգանատ և սկսեցինք տաքացնել։ Տաքացնելու ընթացքում նյութը փոխեց իր գույնը, և սկսեց թթվածին անջատվել։ Այնուհետև թթվածինը հավաքեցինք ջրի միջոցով։ Երկրորդ փորձի ժամանակ փորձանոթի մեջ լցրեցինք ջրածնի պերօքսիդ և ավելացրեցինք մի փոքր մանգանի օքսիդ։ Դրանից հետո սկսեց փրփուր առաջանալ, ինչը ցույց էր տալիս, որ թթվածին է անջատվում։ Երկու փորձերի ընթացքում էլ տեսանք, թե ինչպես կարելի է ստանալ թթվածին տարբեր նյութերի քայքայման միջոցով։

Թողնել պատասխան