Շատ վաղուց մի արքա կառուցեց պալատ, որի բոլոր պատերը, հատակը և առաստաղը հայելուց էին: Այնպես պատահեց, որ պալատ մտավ մի շուն: Իր շուրջը նայելով՝ նա տեսավ բազմաթիվ շներ: Լինելով շատ խելացի և զգուշավոր՝ համենայն դեպս ատամ ցույց տվեց, որպեսզի իրեն պաշտպանի այդ միլիոնավոր շներից և վախեցնի նրանց: Ի պատասխան նրան՝ բոլոր շները անմիջապես իրենք էլ ատամ ցույց տվեցին: Շունը կամացուկ հաչեց: Մյուսները սպառնալիքով պատասխանեցին նրան (պալատում արձագանք կար): Հիմա շունը հաստատ համոզված էր, որ իր կյանքը վտանգված է, և սկսեց բարձր հաչել: Սակայն երբ նա հաչում էր, հայելիների միջի շները նրան պատասխանում էին հուսահատ հաչոցով: Եվ որքան շատ էր նա հաչում, այնքան բարձր էին նրանք պատասխանում, ինչպես թվում էր խեղճ շանը: Առավոտյան շանը գտան սատկած: Սակայն նա պալատում միայնակ էր եղել: Ոչ ոք չէր կռվել նրա հետ, որովհետև պալատը դատարկ էր: Ուղղակի նա տեսել էր ինքն իրեն բազմաթիվ հայելիների մեջ և վախեցել: Եվ երբ նա սկսել էր կռվել, հայելիների միջի արտացոլանքները պայքարի մեջ էին մտել: Նա սատկել էր իր միլիոնավոր սեփական արտացոլանքների հետ պայքարում:
Առաջադրանքներ
Ա) Ո՞ր մտքերն են համապատասխանում առակի մեջ արտահայտված գաղափարին:
Մարդիկ միշտ պետք է իրենց ուժը ցույց տան:— Համաձայն չեմ, որովհետև պետք չէ միշտ փորձել ցույց տալ որ ուժեղ ես։ Դա կարող է միայն ավելի շատ խնդիրներ առաջացնել։
Մարդկային հարաբերությունների մեջ մարդ իրեն անպաշտպան է զգում:— Համաձայն չեմ, որովհետև առակում շունը իրականում անպաշտպան չէր, նա ուղղակի վախեցել էր իր արտացոլանքներից։
Մարդու վախերի առկայության դեպքում շրջապատը ավելի ագրեսիվ է դառնում:— Համաձայն եմ, որովհետև երբ մարդը վախենում է և իրեն ագրեսիվ է պահում, մյուսներն էլ կարող են նույն ձևով պատասխանել։
Մարդը դառնում է իր ներքին վախերի զոհը, և միջավայրը դրա հետ կապ չունի:— Համաձայն եմ, որովհետև շունն իր վախերի պատճառով սկսեց կռվել իր արտացոլանքների հետ, չնայած պալատում ոչ ոք չկար։
Բ) Ցո´ւյց տվեք վերնագրի և առակի ասելիքի միջև եղած կապը:
Վերնագիրը կապված է առակի հետ որովհետև այն ցույց է տալիս որ աշխարհը մեզ հաճախ պատասխանում է այնպես, ինչպես մենք ենք վերաբերվում նրան։ Շունը բոլոր հայելիների մեջ տեսնում էր ուրիշ շների և վախենում էր նրանցից բայց իրականում նա մենակ էր։ Այս առակն ինձ սովորեցնում է որ պետք չէ ամեն ինչից վախենալ կամ ամեն տեղ թշնամիներ փնտրել։ Երբեմն խնդիրը մեր մտածելակերպի մեջ է։