Ազոտի ենթախումբ

Հարցեր

Ո՞ր տարրերն են մտնում ազոտի ենթախմբի մեջ։

Ո՞ր խմբում է գտնվում ազոտը։

ազոտը (N), ֆոսֆորը (P), արսենը (As), ծարիրը (Sb) և բիսմութը (Bi)։

Քանի՞ էլեկտրոն ունի ազոտը արտաքին շերտում։

5 էլեկտրոն

Որո՞նք են ազոտի ֆիզիկական հատկությունները։

Ազոտը անգույն, անհոտ և անհամ գազ է։

Ինչո՞ւ է ազոտը սովորական պայմաններում քիմիապես քիչ ակտիվ։

Որովհետև ազոտի երկու ատոմների միջև շատ ամուր կապ կա որը դժվար է քանդել։

Որտե՞ղ է տարածված ազոտը բնության մեջ։

Ազոտը շատ է տարածված օդում։

Ի՞նչ նշանակություն ունի ազոտը կենդանի օրգանիզմների համար։

Ազոտը շատ կարևոր է կենդանի օրգանիզմների համար։ Այն մտնում է սպիտակուցների և ԴՆԹ-ի կազմի մեջ և օգնում է օրգանիզմներին աճել։

Որտե՞ղ են կիրառվում ազոտն ու ֆոսֆորը։

Ազոտն օգտագործվում է պարարտանյութերի արտադրության և սննդամթերքի պահպանման մեջ։ Ֆոսֆորն օգտագործվում է լուցկիների և տարբեր նյութերի արտադրության մեջ։

Ինչպե՞ս են փոխվում մետաղական հատկությունները ենթախմբում։

Վերևից ներքև մետաղական հատկությունները ուժեղանում են։

Ի՞նչ օքսիդացման աստիճաններ կարող են ցուցաբերել ազոտի ենթախմբի տարրերը։

-3, +1, +2, +3, +4 ու +5 օքսիդացման աստիճաններ։

Որոշե՛ք P-ի օքսիդացման աստիճանը՝ PH₃, P₂O₃, P₂O₅, H₃PO₄։

PH₃=-3

P₂O₃= +3

P₂O₅=+5

H₃PO₄=+5

Որոշե՛ք կապի տեսակը՝  PH₃, NH₃,NO, Mg₃N₂

PH₃- կովալենտային բևեռային, NH₃- կովալենտային բևեռային, NO- կովալենտային բևեռային, Mg₃N₂- իոնային

Հաշվե՛ք Mr՝ PH₃, P₂O₃, P₂O₅, H₃PO₄։

PH₃=31+3=34

P₂O₃=62+48=110

P₂O₅=62+80=142

H₃PO₄=3+31+64=98

Հաշվե՛ք P-ի զանգվածային բաժինը P₂O₅-ում։

2*31/142*100%=43.7%

Հաշվե՛ք P-ի զանգվածային բաժինը H₃PO₄-ում։

31/98*100%=31.6%

Թողնել պատասխան