Պետության ձևը

Առաջադրանք 1․ Պատասխանի՛ր հարցերին

  1. Ի՞նչ է պետությունը։

Պետությունը հասարակության կառավարման կազմակերպություն է, որն ունի իր տարածքը, բնակչությունը, օրենքներն ու իշխանությունը։

  1. Ի՞նչ է նշանակում «պետության ձև» հասկացությունը։

Պետության ձևը ցույց է տալիս թե ինչպես է կազմակերպված և իրականացվում պետական իշխանությունը։

  1. Որո՞նք են պետության ձևի հիմնական բաղադրիչները։

Պետության ձևի հիմնական բաղադրիչներն են կառավարման ձևը, պետական կառուցվածքը և քաղաքական վարչակարգը:

  1. Ի՞նչ տարբերություն կա միապետության և հանրապետության միջև։

Միապետության դեպքում պետության ղեկավարը միապետն է, և իշխանությունը սովորաբար փոխանցվում է ժառանգաբար։ Իսկ հանրապետությունում իշխանության մարմիններն ընտրվում են որոշակի ժամկետով։

  1. Ի՞նչ տարբերություն կա ունիտար և դաշնային պետությունների միջև։

Ունիտար պետությունն ունի միասնական կառավարում, իսկ դաշնային պետությունը կազմված է տարածքային միավորներից, որոնք ունեն որոշակի ինքնուրույնություն։

  1. Ի՞նչ է ժողովրդավարական քաղաքական վարչակարգը։

Ժողովրդավարական քաղաքական վարչակարգն այն է երբ ժողովուրդը մասնակցում է երկրի կառավարմանը, ունի իրավունքներ և կարող է ազատ արտահայտել իր կարծիքը։

Առաջադրանք 2․ Լրացրո՛ւ աղյուսակը

Պետության ձևըԲնութագիր
ՄիապետությունՊետության ղեկավարը միապետն է, և իշխանությունը սովորաբար փոխանցվում է ժառանգաբար։
ՀանրապետությունՊետության իշխանության մարմիններն ընտրվում են որոշակի ժամկետով։
Ունիտար պետությունՊետությունն ունի միասնական տարածք և կառավարում։
Դաշնային պետությունԿազմված է տարածքային միավորներից, որոնք ունեն որոշակի ինքնուրույնություն։

Առաջադրանք 3․ Ճի՞շտ է, թե՞ սխալ

Նշի՛ր՝ պնդումը ճիշտ է, թե սխալ։

  1. Միապետության դեպքում պետության ղեկավարը սովորաբար միապետն է։ Ճիշտ
  2. Հանրապետությունում իշխանության մարմինները ձևավորվում են օրենքով սահմանված կարգով։ Ճիշտ
  3. Ունիտար պետությունը բաղկացած է ինքնուրույն պետություններից։ Ճիշտ
  4. Դաշնային պետությունն ունի տարածքային միավորներ, որոնք ունեն որոշակի ինքնուրույնություն։ Ճիշտ
  5. Ժողովրդավարական պետությունում քաղաքացիները չեն մասնակցում պետական կառավարմանը։ Սխալ

Առաջադրանք 4․ Համապատասխանեցրո՛ւ

ՀասկացությունԲացատրություն
1. Միապետությունա. Պետության տարածքային միասնական կառուցվածք
2. Հանրապետությունբ. Իշխանության կազմակերպման ձև, երբ պետության ղեկավարը միապետն է
3. Ունիտար պետությունգ. Իշխանության կազմակերպման ձև, որտեղ պետական մարմինները ձևավորվում են որոշակի ժամկետով
4. Դաշնային պետությունդ. Պետություն, որը կազմված է որոշակի ինքնուրույնություն ունեցող տարածքային միավորներից

Միապետություն- բ

Հանրապետություն- գ

Ունիտար պետություն- ա

Դաշնային պետություն- դ

Առաջադրանք 5․ Ընտրի՛ր ճիշտ պատասխանը

  1. Ո՞րն է պետության կառավարման ձևը։
    • ա) Միապետություն
    • բ) Ժողովրդավարություն
    • գ) Ունիտարություն
  2. Ո՞րն է պետության տարածքային կառուցվածքի ձևը։
    • ա) Հանրապետություն
    • բ) Դաշնություն
    • գ) Միապետություն
  3. Ո՞ր դեպքում է իշխանության ձևավորման գործում կարևոր դեր ունենում քաղաքացիների ընտրությունը։
    • ա) Հանրապետություն
    • բ) Բացարձակ միապետություն
    • գ) Ժառանգական միապետություն

Առաջադրանք 6․ Մտածի՛ր և ներկայացրո՛ւ

Պատկերացրո՛ւ, որ դու պետք է բացատրես ընկերոջդ, թե ինչու են պետությունները տարբեր լինում իրենց կառավարման և տարածքային կառուցվածքով։

Գրի՛ր 4–5 նախադասություն՝ օգտագործելով հետևյալ բառերը՝ պետություն, իշխանություն, հանրապետություն, միապետություն, դաշնություն։

Պետությունները տարբեր են լինում իրենց կառավարման և տարածքային կառուցվածքով։ Օրինակ հանրապետությունում իշխանության մարմիններն ընտրվում են քաղաքացիների կողմից, իսկ միապետությունում պետության ղեկավարը միապետն է։ Կան պետություններ որոնք ունեն միասնական կառավարում, իսկ որոշները դաշնություն են և կազմված են ավելի ինքնուրույն տարածքային միավորներից։ Իմ կարծիքով ամեն պետություն իր համար ընտրում է կառավարման այն ձևը, որն ավելի հարմար է համարում։

Թողնել պատասխան