Պետություն և քաղաքացի

Առաջադրանք 1․ Պատասխանի՛ր հարցերին

  1. Ո՞վ է քաղաքացին։

Քաղաքացին այն անձն է որն ունի իրավական կապ որևէ պետության հետ։

  1. Ի՞նչ է քաղաքացիությունը։

Քաղաքացիությունը մարդու և պետության միջև իրավական կապն է որի շնորհիվ մարդն ունի որոշակի իրավունքներ և պարտականություններ։

  1. Ի՞նչ կապ կա պետության և քաղաքացու միջև։

Պետությունն ու քաղաքացին կապված են իրար հետ։ Պետությունը պաշտպանում է քաղաքացիներին, իսկ քաղաքացիները պետք է պահպանեն օրենքները և հարգեն պետությունը։

  1. Որո՞նք են քաղաքացու հիմնական իրավունքները։

Քաղաքացու հիմնական իրավունքներից են կրթություն ստանալը, ազատ արտահայտվելը, աշխատելը և ընտրություններին մասնակցելը։

  1. Որո՞նք են քաղաքացու պարտականությունները։

Քաղաքացու պարտականություններն են օրենքները պահպանելը, հարկեր վճարելը և այլ մարդկանց իրավունքները հարգելը։

  1. Ինչպե՞ս կարող է քաղաքացին մասնակցել հասարակական և պետական կյանքին։

Քաղաքացին կարող է մասնակցել ընտրություններին, արտահայտել իր կարծիքը, առաջարկներ ներկայացնել և օգնել իր համայնքին։

Առաջադրանք 2․ Տարբերակի՛ր իրավունքներն ու պարտականությունները

Գրի՛ր՝ նշվածներից որոնք են քաղաքացու իրավունքներ, որոնք՝ պարտականություններ։

  • Կրթություն ստանալը։ ֊ իրավունք
  • Օրենքները պահպանելը։ ֊ պարտականություն
  • Ազատ արտահայտվելը։ ֊ իրավունք
  • Հարկեր վճարելը՝ օրենքով սահմանված կարգով։ ֊պարտականություն
  • Մասնակցել ընտրություններին՝ օրենքով սահմանված կարգով։ ֊ իրավունք
  • Այլ մարդկանց իրավունքները հարգելը։ ֊ պարտականություն

Առաջադրանք 3․ Լրացրո՛ւ նախադասությունները

  1. Քաղաքացին այն անձն է, որն ունի իրավական կապ պետության հետ։
  2. Քաղաքացին ունի ոչ միայն իրավունքներ, այլև պարտականություններ։
  3. Պետությունը պարտավոր է պաշտպանել քաղաքացիների իրավունքները։
  4. Քաղաքացին պետք է հարգի պետության օրենքները և այլ մարդկանց իրավունքները։

Առաջադրանք 4․ Ճի՞շտ է, թե՞ սխալ

  1. Քաղաքացին ունի միայն պարտականություններ։ Սխալ
  2. Պետությունը պետք է պաշտպանի քաղաքացիների իրավունքները։ Ճիշտ
  3. Օրենքների պահպանումը քաղաքացու պարտականություններից է։ Ճիշտ
  4. Քաղաքացին չի կարող մասնակցել համայնքի կյանքին։ Սխալ
  5. Իրավունքներն ու պարտականությունները փոխկապակցված են։ Ճիշտ

Առաջադրանք 5․ Քննարկի՛ր իրավիճակը

Քո համայնքում նախատեսվում է կառուցել խաղահրապարակ։ Բնակիչները հավաքվում են, քննարկում առաջարկները և դիմում համայնքապետարան։

Պատասխանի՛ր հարցերին.

  1. Ինչպե՞ս են քաղաքացիները մասնակցում համայնքի կյանքին։

Քաղաքացիները մասնակցում են համայնքի կյանքին հավաքվելով, քննարկելով հարցերը և իրենց առաջարկները ներկայացնելով։

  1. Ինչո՞ւ է կարևոր լսել բնակիչների կարծիքները։

Կարևոր է լսել բնակիչների կարծիքները քանի որ նրանք նույնպես օգտվում են համայնքի տարածքներից և գիտեն իրենց խնդիրները։

  1. Դու ի՞նչ առաջարկ կներկայացնեիր։

Ես կառաջարկեի կառուցել անվտանգ և գեղեցիկ խաղահրապարակ, որտեղ երեխաները կարող են խաղալ և ժամանակ անցկացնել։

  1. Ինչպե՞ս կարող է քաղաքացին օգտակար լինել իր համայնքին։

Քաղաքացին կարող է օգտակար լինել իր համայնքին պահպանելով մաքրությունը, օգնելով մարդկանց և մասնակցելով տարբեր աշխատանքների։

Առաջադրանք 6․ Լրացրո՛ւ աղյուսակը

Քաղաքացու իրավունքներՔաղաքացու պարտականություններ
Կրթություն ստանալՕրենքները պահպանել
Ազատ արտահայտվելՀարկեր վճարել
Մասնակցել ընտրություններինՀարգել այլ մարդկանց իրավունքները

Առաջադրանք 7․ Ստեղծագործական աշխատանք

Գրի՛ր փոքրիկ շարադրություն՝ «Ես պատասխանատու քաղաքացի եմ» վերնագրով։

Շարադրանքում անդրադարձի՛ր հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ իրավունքներ ունեմ։
  • Ի՞նչ պարտականություններ ունեմ։
  • Ինչպե՞ս կարող եմ օգտակար լինել իմ համայնքին և պետությանը։

Ես կարծում եմ որ յուրաքանչյուր մարդ պետք է լինի պատասխանատու քաղաքացի։ Ես ունեմ կրթություն ստանալու, ազատ արտահայտվելու և իմ կարծիքն ասելու իրավունք։ Բայց դրա հետ մեկտեղ ունեմ նաև պարտականություններ, օրինակ՝ պետք է պահպանեմ օրենքները և հարգեմ ուրիշներին։ Ես կարող եմ օգտակար լինել իմ համայնքին պահպանելով մաքրությունը, օգնելով մարդկանց և չվնասելով շրջապատը։ Իմ կարծիքով եթե բոլորը պատասխանատու լինեն, մեր համայնքն ու երկիրը ավելի լավը կդառնան։

Ամփոփիչ առաջադրանք

Ավարտի՛ր միտքը՝

«Լավ քաղաքացին այն մարդն է, ով…»

Գրի՛ր 3–4 նախադասություն և հիմնավորի՛ր կարծիքդ։

Լավ քաղաքացին այն մարդն է, ով հարգում է ուրիշներին, պահպանում է օրենքները և կատարում իր պարտականությունները։ Նա ոչ միայն մտածում է իր մասին, այլ նաև փորձում է օգտակար լինել մյուսներին։ Իմ կարծիքով լավ քաղաքացի լինելու համար պետք է պատասխանատու լինել և հետաքրքրվել քո երկրի ու համայնքի կյանքով։

Թողնել պատասխան