Գործնական աշխատանք. 37-41-րդ առաջադրանքներ:
37.Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը կամ երկհնչյունը:
1.Մի անգամ դեպի հարավ չվելիս ծիծեռնակները փորձանքի մեջ ընկան: Այդ տարի Շվեյցարիայում ուժեղ ցրտից բոլոր միջատները սատկել էին; Դե, էլ ի՛նչ պիտի ուտեին ծիծեռնակները. չէ՞ որ շատ թռչունների նման նրանք էլ են միջատներով սնվում: Խեղճ ծիծեռնակները սովից ուժասպառ եղան ու վայր ընկան: Բայց Շվեցարիայի բնակիչներն անօգնական չթողեցին նրանց, հավանեցին, դրեցին տուփերի մեջ ու տարան երկաթուղային կայարան: Այդտեղից էլ հատուկ գնացքով արագ ու ապահով ուղարկեցին հարավ:
38.Տիեզերենավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիչքի մասին էր հայտարարում: Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն, և մեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցնցվեց ու թափով պոկվեց տեղից:
Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը:
39. Տրված բառերի մեջ յ կիսաձայնն ավելացնելով՝ ստացիր նոր բառեր: Փորձիր ինքդ գտնել նման բառեր:
Հատ֊ հայտ, ալ֊ այլ, բաց֊ բայց, հուն֊ հունյ, հուր֊ հյուր, սար֊ սայր, վար֊ վայր, պատ֊ պայտ, ագի֊ այգի, բուն֊ բույն, հաց֊ հայց:
40. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ բառերի հինգ եռյակ:
Ազնիվ, անվախ, գեղեցիկ, ագահ, դաժան, աչքածակ, արդար, աներկյուղ, վայրագ, չքնաղ, կտրիճ, գեղանի, անգութ, ուղղամիտ, անկուշտ:
Ազնիվ – արդար – ուղղամիտ
Անվախ – աներկյուղ – կտրիճ
Գեղեցիկ – չքնաղ – գեղանի
Ագահ – աչքածակ – անկուշտ
Դաժան – վայրագ – անգութ
41. Նախադասություններում ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշներով:
Դաշտային գույնզգույն ծաղիկները հրապուրում են իրենց պարզ գեղեցկությամբ:
Հազարավոր թիթեռներ ծաղիկների նման սփռված էին օդի մեջ:
Տղան տխուր հայացքն ուղղեց լեռնային գետակի զուլալ ջրերին:
Արևի շողերը նստել են բարձր լեռների կատարներին:
Դաշտային բազմագույն ծաղիկները գրավում են իրենց պարզ գեղեցկությամբ։
Բյուրավոր թիթեռներ ծաղիկների նման տարածված էին օդի մեջ։
Տղան տրտում հայացքն ուղղեց լեռնային գետակի մաքուր ջրերին։
Արևի ճառագայթները նստել են բարձր լեռների գագաթներին։