Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան՝ որպես երեխայի պաշտպանության երաշխավոր

Առաջադրանք
1․ Ընթերցե՛ք Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան և առանձնացրե՛ք այն հոդվածները, որոնք այնքան էլ չեն գործում իրական կյանքում /բլոգային աշխատանք/․

Իմ կարծիքով իրական կյանքում ոչ միշտ են պահպանվում այս հոդվածները։ 19-րդ հոդված․ Երեխան պետք է պաշտպանված լինի բռնությունից և վատ վերաբերմունքից։ Բայց իրական կյանքում դեռ կան երեխաներ որոնք ենթարկվում են բռնության։ 28-րդ հոդված․ Յուրաքանչյուր երեխա ունի կրթության իրավունք։ Բայց կան երեխաներ որոնք տարբեր պատճառներով չեն կարողանում սովորել։ 31-րդ հոդված․ Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի, խաղի և ազատ ժամանակ ունենալու իրավունք։ Բայց երբեմն երեխաները շատ ծանրաբեռնված են լինում և չեն կարողանում հանգստանալ։ Իմ կարծիքով այս իրավունքները շատ կարևոր են և պետք է այնպես անել որ դրանք պահպանվեն ոչ միայն օրենքով, այլ նաև իրական կյանքում։

Թողնել պատասխան