Երեխայի իրավունքներ

Առաջադրանք
1․ Ընթերցե՛ք
Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի նախաբանը, ընտրե՛ք ձեր կարծիքով առավել կարևոր երեք դրույթ և վերլուծե՛ք դրանք։

1.Երեխաները պետք է ունենան հատուկ պաշտպանություն և հոգատարություն։ Իմ կարծիքով սա շատ կարևոր է, քանի որ երեխաները դեռ փոքր են և միշտ չեն կարողանում ինքնուրույն պաշտպանել իրենց իրավունքները։

2.Յուրաքանչյուր երեխա պետք է մեծանա սիրով և ջերմությամբ լի ընտանիքում։ Ինձ համար կարևոր է որ երեխան իրեն ապահով և սիրված զգա, քանի որ ընտանիքը մեծ ազդեցություն ունի նրա կյանքի վրա։

3.Երեխաները պետք է դաստիարակվեն խաղաղության, հավասարության և ազատության պայմաններում։ Իմ կարծիքով բոլոր երեխաները պետք է հավասար հնարավորություններ ունենան և չտարբերվեն իրարից իրենց արտաքինի, լեզվի կամ այլ պատճառներով։


2․ Առօրյա կյանքում երեխայի ո՞ր իրավունքներն են ձեզ ավելի անհրաժեշտ թվում։

Իմ կարծիքով ամենակարևոր իրավունքներն են կրթության, առողջության, ազատ կարծիք արտահայտելու, հանգստի և պաշտպանված լինելու իրավունքները։ Դրանք անհրաժեշտ են որպեսզի երեխան կարողանա հանգիստ ապրել, սովորել, զարգանալ և զբաղվել իր սիրելի գործերով։


3․ Ձեր կարծիքով ոտնահարվու՞մ են արդյոք երեխայի իրավունքները մեր երկրում։ Եթե այո, ապա ավելի շատ որտե՞ղ է դա կատարվում՝ դպրոցու՞մ, տա՞նը, թե՞ բակում։

Այո, իմ կարծիքով Հայաստանում մեկ֊մեկ ոտնահարվում են երեխաների իրավունքները։ Դա կարող է տեղի ունենալ թե տանը, թե դպրոցում, թե բակում։ Օրինակ դպրոցում երբեմն երեխաները կարող են ենթարկվել ծաղրանքի կամ չկարողանալ ազատ արտահայտել իրենց կարծիքը (Բայց ոչ մեր դպրոցում)։ Տանը նույնպես կարող են լինել դեպքեր երբ ծնողները հաշվի չեն առնում երեխայի կարծիքը։ Իմ կարծիով պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել երեխաներին և լսել նրանց։


4․ Վերոնշյալ կետերի շուրջ աշխատե՛ք
«Սովորողի հայացքը՝ երեխայի իրավունքներին» հասարակագիտական նախագծի շրջանակում /բլոգային աշխատանք/․

Իմ կարծիքով երեխաների իրավունքների մասին պետք է ավելի շատ խոսել, քանի որ ոչ բոլոր երեխաներն են իմանում իրենց իրավունքների մասին։ Կարևոր է որ երեխաները չվախենան արտահայտել իրենց կարծիքը, պաշտպանեն իրենց իրավունքները և իմանան որ իրենց ձայնը նույնպես կարևոր է։ Ես կարծում եմ որ մեծերը պետք է լսեն երեխաներին և հարգեն նրանց կարծիքը, քանի որ երեխաներն էլ ունեն իրենց մտածելակերպն ու ցանկությունները։

Թողնել պատասխան