Ինձ վերաբերող հոդվածներն են 30-րդ, 34-րդ, 37-րդ, 38-րդ, 39-րդ, 42-րդ, 43-րդ, 52֊րդ, 53֊րդ և 64֊րդ։
Հոդված 30․ Կանայք և տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ։
Հոդված 34․ Իմ անձնական տվյալները պետք է պաշտպանված լինեն, և ես իրավունք ունեմ իմանալու, թե ինչ տվյալներ են իմ մասին պահվում։
Հոդված 37․ Ես որպես երեխա իրավունք ունեմ ազատ արտահայտելու իմ կարծիքը, և ինձ վերաբերող հարցերում իմ կարծիքը պետք է հաշվի առնվի։
Հոդված 38․ Ես ունեմ կրթության իրավունք և կարող եմ ստանալ կրթություն։
Հոդված 39․ Ես ազատ եմ անել այն, ինչը չի խախտում ուրիշների իրավունքները և չի հակասում օրենքներին։
Հոդված 42․ Ես իրավունք ունեմ ունենալու և ազատ արտահայտելու իմ կարծիքը, ինչպես նաև տեղեկություններ ստանալու և տարածելու։
Հոդված 43․ Ես ունեմ ստեղծագործելու ազատություն օրինակ՝ գրել, նկարել, երաժշտություն ստեղծել և այլ ստեղծագործական աշխատանքներ անել։
Հոդված 52․ Եթե իմ իրավունքները խախտվեն, ես կարող եմ դիմել Մարդու իրավունքների պաշտպանին։
Հոդված 53․ Ես իրավունք ունեմ դիմումներ և առաջարկներ ներկայացնելու պետական և տեղական մարմիններին և ստանալու պատասխան։
Հոդված 64․ Ես իրավունք ունեմ ստանալու իրավաբանական օգնություն և անհրաժեշտության դեպքում ունենալու փաստաբան։