Փաթեթից կարդա’ 2-րդ պատմվածքը, պատրաստվի’ր քննարկման, կատարի’ր առաջադրանքները։
Առաջադրանքներ
Ա) Համեմատաբար անկախ երկու մասի բաժանե՛ք հեքիաթը։ Հիմնավորե՛ք առաջին մասի անհրաժեշտությունը հեքիաթում։
Առաջին մաս- Սկզբից մինչև թզենու վառվելը։ Պատմվում է Խոր Հովտի ցրտի, փոթորկի և թզենու մասին, որի շնորհիվ առաջանում է կրակը։
Երկրորդ մաս- Կենդանիների կրակը իրենց մոտ բերելու փորձերից մինչև վերջ։ Սկզբում բունն ու օձը չեն կարողանում բերել կրակը, իսկ սարդը իր հնարամտության շնորհիվ հաջողում է։
Առաջին մասը անհրաժեշտ է, որովհետև այն բացատրում է թե որտեղից առաջացավ կրակը և ինչպես կենդանիները իմացան նրա մասին։
Բ) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք՝ Ձեր պատասխանը հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր վերլուծությամբ։
- Կրակի ջերմության կարիք ոչ ոք չուներ։- Համաձայն չեմ։ Կենդանիները շատ էին տանջվում ցրտից և ուզում էին կրակը բերել, որպեսզի տաքանան։
- Թզենին սիրում էր ծաղրել և ընդամենը ծիծաղում էր փոթորկի վրա։- Համաձայն չեմ։ Թզենին պարզապես երգում էր և չէր վախենում փոթորկից։
- Փոթորիկն ու ամպրոպը հաղթեցին թզենուն՝ շանթահարելով նրան։- Համաձայն չեմ։ Թեև թզենին բռնկվեց, նրա կրակը մնաց և օգնեց կենդանիներին։
- Իմաստնությունը մարմնի մեծության հետ չի կապվում։- Համաձայն եմ։ Սարդը փոքր էր և թույլ, բայց իր խելքի շնորհիվ կարողացավ կրակը բերել։
- Թզենին անվախ էր և ուժեղ, անտարբեր էր սպառնալիքների հանդեպ։- Համաձայն եմ։ Նույնիսկ փոթորկի ժամանակ նա շարունակում էր երգել և չէր վախենում։
- Փոթորիկն ու ամպրոպը պարտվեցին։- Համաձայն եմ։ Նրանք չկարողացան հանգցնել թզենու կրակը, և հեռացան իրենց հետևում թողնելով կրակը։
- Միայն ամպրոպ-փոթորկի ժամանակ գարնան երգը հնչեցնողը կարող էր կրակ նվիրել։- Համաձայն եմ։ Թզենու երգը և նրա սրտում առաջացած կրակը դարձան կենդանիների համար ջերմության աղբյուր։
- Կենդանիների համար միևնույնն էր՝ կրակ կա՞, թե՞ չկա։- Համաձայն չեմ։ Նրանք շատ էին ուզում կրակ ունենալ, որովհետև Խոր Հովտում շատ ցուրտ էր։
- Թզենին անշրջահայաց էր․ իզուր զոհվեց հրկիզվելով։- Համաձայն չեմ։ Թզենու շնորհիվ կրակ առաջացավ, որը օգնեց կենդանիներին տաքանալ։ Նրա զոհը անիմաստ չէր։