Գործնական աշխատանք
1. Գտնե՛լ համաձայնության սխալները։
1. Մարդկանց մի մասը գնացին— գնաց աշխատելու։
2. Պահանջվում է հմուտ մասնագետներ— մասնագետ։
3. Նրան՝ որպես հմուտ մասնագետ— մասնագետի, պարգևատրեցին։
4. Արմենը ընկերոջ հետ անցան— անցավ բակով։
5. Ամեն մեկը գնացին— գնաց իր աշխատավայրը։
2. Գտնե՛լ խնդրառության սխալները։
1. Նա դաշնամուրի վրա լավ է նվագում։ — Նա դաշնամուր լավ է նվագում։
2. Այդ գործում նա չի մասնակցել։- Այդ գործին նա չի մասնակցել։
3. Ընկերս համաձայն էր իմ առաջարկի հետ։- Ընկերս համաձայն էր իմ առաջարկին։
4. Նկարը փակցրեց պատից։- Նկարը փակցրեց պատին։
5. Ոչ ոք չհետաքրքրվեց կատարվածից։- Ոչ ոք չհետաքրքրվեց կատարվածով։

