Հայաստանի հարաբերությունները հարևանպետությունների հետ և Հայկական հարցը Փարիզի խաղաղության խորհրդաժողովում

Առաջադրանք 1 – Սովորել դասը պատմել /դասագիրք/ Հայաստանի հարաբերությունները հարևան
պետությունների հետ /
էջ 59-62/

Առաջադրանք 2 – Սովորել դասը պատմել – Հայկական հարցը Փարիզի խաղաղության խորհրդաժողովում / էջ 63-65/

Պատասխանել հարցերին

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս ընթացան Հայկական հարցի քննարկումները Փարիզի խաղաղության վեհաժողովում։

1919 թ. հունվարին Փարիզում սկսվեց խաղաղության խորհրդաժողովը։ Հայերին ներկայացնում էին Ա. Ահարոնյանը և Պողոս Նուբարը։ Նրանք պահանջում էին ստեղծել Միացյալ Հայաստան, որի մեջ պետք է մտնեին Հայաստանի Հանրապետությունը, Արևմտյան Հայաստանի վեց վիլայեթները, Տրապիզոնը և Կիլիկիայի չորս գավառները։ Նրանք նաև պահանջում էին որ ցեղասպանության մեղավորները պատժվեն։


բ. Բացատրի՛ր։ Բացատրի՛ր ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայաստանի մանդատի հարցում:

ԱՄՆ նախագահ Վուդրո Ուիլսոնը համաձայնեց ստանձնել Հայաստանի սահմանների որոշման հարցը, բայց Հայաստանի մանդատի հարցով դիմեց Սենատին։ Բայց Սենատը մերժեց այդ առաջարկը։ Այսինքն ԱՄՆ-ն չհամաձայնեց վերցնել Հայաստանը իր հովանավորության տակ։


գ. Վերլուծի՛ր։ Հայաստանին վերաբերող ի՞նչ դրույթներ էր պարունակում Սևրի պայմանագիրը: Ինչպե՞ս էին կարգավորվելու տարածքային վեճերը Վրաստանի ու Ադրբեջանի հետ՝ ըստ Սևրի պայմանագրի։

Սևրի պայմանագրով Թուրքիան ճանաչում էր Հայաստանի անկախությունը, իսկ հայ-թուրքական սահմանը պետք է անցներ Էրզրումի, Վանի, Բիթլիսի և Տրապիզոնի նահանգներով։ Այդ սահմանը պետք է որոշեր ԱՄՆ֊ի նախագահը։ Իսկ Վրաստանի և Ադրբեջանի հետ տարածքային վեճերը պետք է լուծվեին փոխադարձ համաձայնությամբ, իսկ եթե չհամաձայնվեին դրանք կորոշեին գլխավոր դաշնակիցները։

Գործնական աշխատանք. 52-56

Գործնական աշխատանք. 52-56-րդ առաջադրանքներ:

52․ Տրված թվականները խմբավորի՛ր։

ա) ըստ կազմության (պարզ, ածանցավոր, բարդ, բարդածանցավոր).
բ) ըստ նրա, թե ի՛նչ են ցույց տալիս (քանակ, թվային բաշխում, թվային կարգ).
գ) ըստ նրա, թե ինչպե՛ս են գրվում (կից, անջատ, գծիկով):

Հարյուր քսան- քանակական, վաթսուն- քանակական, երրորդ- դասական, յոթ- քանակական, տասը-տասը- բաշխական, չորրորդ- դասական, վաթսունմեկերորդ- դասական, ինը- քանակական, քառասուն-քառասուն- բաշխական, հազար ինը հարյուր իննսունվեց- քանակական, մեկական- բաշխական, հարյուր ութսուներեքերորդ- դասական, երկու հազար հինզ հարյուր տասնվեց- քանակական, հինգական- բաշխական, տասնյոթերորդ- դասական, քառասուներորդ- դասական:

53. Տրված բացարձակ թվականները արմատի կրկնությամբ և ածանցման միջոցով դարձնել բաշխական, նույնը դարձնել նաև դասական:
Մեկ- մեկական, առաջին,

չորս- չորս-չորս, չորրորդ, 

հինգ- հինգ-հինգ, հինգերորդ,

ութ- ութ-ութ, ութերորդ,

ինը- ինը-ը, իններորդ,

տասը- տասը-տասը, տասներորդ, 

տասնինը- տասնինը-տասնինը, տասնիններորդ:

54․ Պարզի՛ր, թե տրված թվականներն ի՞նչ սկզբունքով են խմբավորվել.

Ա. Մեկ, հինգ, վեց, ութ, տասը, քսան, հարյուր, հազար:

Պարզ թվականներ են։

Բ. Տասնմեկ, քսանյոթ, հարյուր տասնինը, հազար վեց հարյուր քսանութ:

Բաղադրյալ թվականներ են։

Գ. Երեսուն, քառասուն, երկրորդ, հինգերորդ, վեցական, տասական:

Կազմությամբ տարբեր թվականներ են պարզ, ածանցավոր և բարդ։

Դ. Հազար հինգ հարյուր յոթանասունմեկ, ութսունվեց, քսանյոթերորդ, քառասունմեկերորդ, մեկ երրորդ, երեք տասնորդական:

Բարդ և բաղադրյալ թվականներ են։

55․ Տրված թվականներով բառեր կազմի՛ր`  դրանք բաղադրելով Բ խմբում տրվսւծ արմատների և  ածանցների հետ:

Ա Երկու, երեք, չորս (քառ), յոթ, ինը, տասը, քառասուն, առաջին, երրորդ:
Բ. ճյուղ, գլուխ, ամ, ակի, անի, յա, յակ, պատիկ:

Երկու- երկճյուղ, երկգլխանի, երկամյա, երկակի, երկյակի։

Երեք- եռաճյուղ, եռագլուխ, եռամյա, եռակի, եռապատիկ։

Չորս- քառաճյուղ, քառագլուխ, քառամյա, քառակի, քառապատիկ։

Յոթ- յոթամյա, յոթակի, յոթապատիկ։

Ինը- իննամյա, իննակի, իննապատիկ։

Տասը- տասնամյա, տասնակի, տասնապատիկ։

Քառասուն- քառասնամյա, քառասնապատիկ։

Առաջին- առաջնային։

Երրորդ- երրորդական։

56. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

ա․Մարդն իր կյանքի 70 տարվա ընթացքում միջին հաշվով 50 000 000 քայլ է անում:  Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական 2 000 քայլ է անում:
Մարդն իր կյանքի 70 տարիներից 13-ը ծախսում է խոսակցությունների, 6 տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում 100 տոննա ուտելիք է օգտագործում:
Կյանքի 1/3-ը քնած  է անցկացնում:

Մարդն իր կյանքի յոթանասուն տարվա ընթացքում միջին հաշվով հիսուն միլիոն քայլ է անում։ Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական երկու հազար քայլ է անում։ Մարդն իր կյանքի յոթանասուն տարիներից տասներեքը ծախսում է խոսակցությունների, վեց տարի ուտելու վրա։ Այդ ընթացքում հարյուր տոննա ուտելիք է օգտագործում։ Կյանքի մեկ երրորդը քնած է անցկացնում։

բ․Կալիֆոռնիացի 40-ամյա մի մարդ (Պիտեր Նիկեյրսը) Միացյալ Նահանգները` Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ 99 օր 13 ժամ 13 րոպեում, 6 ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը:  Ճանապարհի երկարությունը 4904 կիլոմետր էր: 1 օրում անցնում էր միջին հաշվով 50 կիլոմետր:

Կալիֆոռնիացի քառասունամյա մի մարդ՝ Պիտեր Նիկեյրսը, Միացյալ Նահանգները՝ Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ իննսունինը օր տասներեք ժամ տասներեք րոպեում, վեց ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը։ Ճանապարհի երկարությունը չորս հազար ինը հարյուր չորս կիլոմետր էր։ Մեկ օրում անցնում էր միջին հաշվով հիսուն կիլոմետր։

Что значит «оставаться человеком?»

Домашнее задание:  Написать сочинение-рассуждение Что значит «оставаться человеком?»

Я думаю что оставаться человеком это значит не забывать о доброте, уважать других, и помогать тем кому это нужно. Для меня важно не только то как человек выглядит или что у него есть, но и то как он относится к окружающим. Быть человеком значит уметь понимать других, не смеяться над чужими проблемами и не проходить мимо, когда кому-то нужна помощь. Даже маленький добрый поступок может сделать чей то день лучше. Также важно уметь признавать свои ошибки и не бояться извиняться. Я считаю что каждый человек может ошибаться, но главное делать выводы и стараться становиться лучше. Иногда в жизни бывают сложные ситуации, когда легче думать только о себе, но именно в такие моменты важно не забывать о других. В конце хочу сказать что оставаться человеком это не просто быть хорошим на словах, а показывать это своими поступками каждый день.