Հայաստանի հարաբերությունները հարևանպետությունների հետ և Հայկական հարցը Փարիզի խաղաղության խորհրդաժողովում

Առաջադրանք 1 – Սովորել դասը պատմել /դասագիրք/ Հայաստանի հարաբերությունները հարևան
պետությունների հետ /
էջ 59-62/

Առաջադրանք 2 – Սովորել դասը պատմել – Հայկական հարցը Փարիզի խաղաղության խորհրդաժողովում / էջ 63-65/

Պատասխանել հարցերին

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս ընթացան Հայկական հարցի քննարկումները Փարիզի խաղաղության վեհաժողովում։

1919 թ. հունվարին Փարիզում սկսվեց խաղաղության խորհրդաժողովը։ Հայերին ներկայացնում էին Ա. Ահարոնյանը և Պողոս Նուբարը։ Նրանք պահանջում էին ստեղծել Միացյալ Հայաստան, որի մեջ պետք է մտնեին Հայաստանի Հանրապետությունը, Արևմտյան Հայաստանի վեց վիլայեթները, Տրապիզոնը և Կիլիկիայի չորս գավառները։ Նրանք նաև պահանջում էին որ ցեղասպանության մեղավորները պատժվեն։


բ. Բացատրի՛ր։ Բացատրի՛ր ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայաստանի մանդատի հարցում:

ԱՄՆ նախագահ Վուդրո Ուիլսոնը համաձայնեց ստանձնել Հայաստանի սահմանների որոշման հարցը, բայց Հայաստանի մանդատի հարցով դիմեց Սենատին։ Բայց Սենատը մերժեց այդ առաջարկը։ Այսինքն ԱՄՆ-ն չհամաձայնեց վերցնել Հայաստանը իր հովանավորության տակ։


գ. Վերլուծի՛ր։ Հայաստանին վերաբերող ի՞նչ դրույթներ էր պարունակում Սևրի պայմանագիրը: Ինչպե՞ս էին կարգավորվելու տարածքային վեճերը Վրաստանի ու Ադրբեջանի հետ՝ ըստ Սևրի պայմանագրի։

Սևրի պայմանագրով Թուրքիան ճանաչում էր Հայաստանի անկախությունը, իսկ հայ-թուրքական սահմանը պետք է անցներ Էրզրումի, Վանի, Բիթլիսի և Տրապիզոնի նահանգներով։ Այդ սահմանը պետք է որոշեր ԱՄՆ֊ի նախագահը։ Իսկ Վրաստանի և Ադրբեջանի հետ տարածքային վեճերը պետք է լուծվեին փոխադարձ համաձայնությամբ, իսկ եթե չհամաձայնվեին դրանք կորոշեին գլխավոր դաշնակիցները։

Թողնել պատասխան