Պատասխանել հարցերին․
- Ի՞նչ է անսեռ բազմացումը։
Անսեռ բազմացումը բազմացման ձև է որի ժամանակ մասնակցում է միայն մեկ ծնող օրգանիզմ, և առաջանում են նոր օրգանիզմներ։
- Որո՞նք են անսեռ բազմացման հիմնական ձևերը։
Անսեռ բազմացման հիմնական ձևերն են կիսումը, սպորներով, բողբոջմամբ և վեգետատիվ բազմացումը։
- Ի՞նչ է բջջի կիսումը՝ որպես անսեռ բազմացման ձև։
Բջջի կիսման ժամանակ մեկ բջիջը բաժանվում է երկու մասի և առաջանում են երկու նոր բջիջներ։
- Ի՞նչ է սպորներով բազմացումը։ Ո՞ր օրգանիզմների համար է բնորոշ։
Սպորներով բազմացման ժամանակ առաջանում են սպորներ որոնցից կարող են զարգանալ նոր օրգանիզմներ։ Այն բնորոշ է սնկերին և որոշ բույսերի։
- Ինչո՞վ է անսեռ բազմացումը տարբերվում սեռական բազմացումից։
Անսեռ բազմացման ժամանակ մասնակցում է մեկ ծնող օրգանիզմ, իսկ սեռական բազմացման ժամանակ երկու սեռական բջիջ։ Անսեռ բազմացման ժամանակ նոր օրգանիզմները սովորաբար նման են մայրական օրգանիզմին։