Անսեռ Բազմացում

Պատասխանել հարցերին․

  1. Ի՞նչ է անսեռ բազմացումը։

Անսեռ բազմացումը բազմացման ձև է որի ժամանակ մասնակցում է միայն մեկ ծնող օրգանիզմ, և առաջանում են նոր օրգանիզմներ։

  1. Որո՞նք են անսեռ բազմացման հիմնական ձևերը։

Անսեռ բազմացման հիմնական ձևերն են կիսումը, սպորներով, բողբոջմամբ և վեգետատիվ բազմացումը։

  1. Ի՞նչ է բջջի կիսումը՝ որպես անսեռ բազմացման ձև։

Բջջի կիսման ժամանակ մեկ բջիջը բաժանվում է երկու մասի և առաջանում են երկու նոր բջիջներ։

  1. Ի՞նչ է սպորներով բազմացումը։ Ո՞ր օրգանիզմների համար է բնորոշ։

Սպորներով բազմացման ժամանակ առաջանում են սպորներ որոնցից կարող են զարգանալ նոր օրգանիզմներ։ Այն բնորոշ է սնկերին և որոշ բույսերի։

  1. Ինչո՞վ է անսեռ բազմացումը տարբերվում սեռական բազմացումից։

Անսեռ բազմացման ժամանակ մասնակցում է մեկ ծնող օրգանիզմ, իսկ սեռական բազմացման ժամանակ երկու սեռական բջիջ։ Անսեռ բազմացման ժամանակ նոր օրգանիզմները սովորաբար նման են մայրական օրգանիզմին։

Թողնել պատասխան