Ազոտի ենթախումբ

Հարցեր

Ո՞ր տարրերն են մտնում ազոտի ենթախմբի մեջ։

Ո՞ր խմբում է գտնվում ազոտը։

ազոտը (N), ֆոսֆորը (P), արսենը (As), ծարիրը (Sb) և բիսմութը (Bi)։

Քանի՞ էլեկտրոն ունի ազոտը արտաքին շերտում։

5 էլեկտրոն

Որո՞նք են ազոտի ֆիզիկական հատկությունները։

Ազոտը անգույն, անհոտ և անհամ գազ է։

Ինչո՞ւ է ազոտը սովորական պայմաններում քիմիապես քիչ ակտիվ։

Որովհետև ազոտի երկու ատոմների միջև շատ ամուր կապ կա որը դժվար է քանդել։

Որտե՞ղ է տարածված ազոտը բնության մեջ։

Ազոտը շատ է տարածված օդում։

Ի՞նչ նշանակություն ունի ազոտը կենդանի օրգանիզմների համար։

Ազոտը շատ կարևոր է կենդանի օրգանիզմների համար։ Այն մտնում է սպիտակուցների և ԴՆԹ-ի կազմի մեջ և օգնում է օրգանիզմներին աճել։

Որտե՞ղ են կիրառվում ազոտն ու ֆոսֆորը։

Ազոտն օգտագործվում է պարարտանյութերի արտադրության և սննդամթերքի պահպանման մեջ։ Ֆոսֆորն օգտագործվում է լուցկիների և տարբեր նյութերի արտադրության մեջ։

Ինչպե՞ս են փոխվում մետաղական հատկությունները ենթախմբում։

Վերևից ներքև մետաղական հատկությունները ուժեղանում են։

Ի՞նչ օքսիդացման աստիճաններ կարող են ցուցաբերել ազոտի ենթախմբի տարրերը։

-3, +1, +2, +3, +4 ու +5 օքսիդացման աստիճաններ։

Որոշե՛ք P-ի օքսիդացման աստիճանը՝ PH₃, P₂O₃, P₂O₅, H₃PO₄։

PH₃=-3

P₂O₃= +3

P₂O₅=+5

H₃PO₄=+5

Որոշե՛ք կապի տեսակը՝  PH₃, NH₃,NO, Mg₃N₂

PH₃- կովալենտային բևեռային, NH₃- կովալենտային բևեռային, NO- կովալենտային բևեռային, Mg₃N₂- իոնային

Հաշվե՛ք Mr՝ PH₃, P₂O₃, P₂O₅, H₃PO₄։

PH₃=31+3=34

P₂O₃=62+48=110

P₂O₅=62+80=142

H₃PO₄=3+31+64=98

Հաշվե՛ք P-ի զանգվածային բաժինը P₂O₅-ում։

2*31/142*100%=43.7%

Հաշվե՛ք P-ի զանգվածային բաժինը H₃PO₄-ում։

31/98*100%=31.6%

Թթվածնի ստացումը կալիումի պերմանգանատի (KMnO₄) քայքայումից

Այս աշխատանքի ընթացքում մենք կատարեցինք երկու փորձ թթվածին ստանալու համար։ Առաջին փորձի ժամանակ փորձանոթի մեջ լցրեցինք կալիումի պերմանգանատ և սկսեցինք տաքացնել։ Տաքացնելու ընթացքում նյութը փոխեց իր գույնը, և սկսեց թթվածին անջատվել։ Այնուհետև թթվածինը հավաքեցինք ջրի միջոցով։ Երկրորդ փորձի ժամանակ փորձանոթի մեջ լցրեցինք ջրածնի պերօքսիդ և ավելացրեցինք մի փոքր մանգանի օքսիդ։ Դրանից հետո սկսեց փրփուր առաջանալ, ինչը ցույց էր տալիս, որ թթվածին է անջատվում։ Երկու փորձերի ընթացքում էլ տեսանք, թե ինչպես կարելի է ստանալ թթվածին տարբեր նյութերի քայքայման միջոցով։

Աշխարհը և մենք: Օշո

Շատ վաղուց մի արքա կառուցեց պալատ, որի բոլոր պատերը, հատակը և առաստաղը հայելուց էին: Այնպես պատահեց, որ  պալատ մտավ մի շուն:  Իր շուրջը նայելով՝ նա տեսավ բազմաթիվ շներ: Լինելով շատ խելացի և զգուշավոր՝ համենայն դեպս ատամ ցույց տվեց, որպեսզի իրեն պաշտպանի այդ միլիոնավոր շներից և վախեցնի նրանց: Ի պատասխան նրան՝ բոլոր շները անմիջապես իրենք էլ ատամ ցույց տվեցին: Շունը կամացուկ հաչեց: Մյուսները սպառնալիքով պատասխանեցին նրան (պալատում արձագանք կար): Հիմա շունը հաստատ համոզված էր, որ իր կյանքը վտանգված է, և սկսեց բարձր հաչել: Սակայն երբ նա հաչում էր, հայելիների միջի շները նրան պատասխանում էին հուսահատ հաչոցով: Եվ որքան շատ էր նա հաչում, այնքան բարձր էին նրանք պատասխանում, ինչպես թվում էր խեղճ շանը: Առավոտյան շանը գտան սատկած: Սակայն նա պալատում միայնակ էր եղել: Ոչ ոք չէր կռվել նրա հետ, որովհետև պալատը դատարկ էր: Ուղղակի նա տեսել էր ինքն իրեն բազմաթիվ հայելիների մեջ և վախեցել: Եվ երբ նա սկսել էր կռվել, հայելիների միջի արտացոլանքները պայքարի մեջ էին մտել: Նա սատկել էր իր միլիոնավոր սեփական  արտացոլանքների հետ պայքարում:

Առաջադրանքներ

Ա) Ո՞ր մտքերն են համապատասխանում առակի մեջ արտահայտված գաղափարին:

Մարդիկ միշտ պետք է իրենց ուժը ցույց տան:— Համաձայն չեմ, որովհետև պետք չէ միշտ փորձել ցույց տալ որ ուժեղ ես։ Դա կարող է միայն ավելի շատ խնդիրներ առաջացնել։
Մարդկային հարաբերությունների մեջ մարդ իրեն անպաշտպան է զգում:
— Համաձայն չեմ, որովհետև առակում շունը իրականում անպաշտպան չէր, նա ուղղակի վախեցել էր իր արտացոլանքներից։
Մարդու վախերի առկայության դեպքում շրջապատը ավելի ագրեսիվ է դառնում:
— Համաձայն եմ, որովհետև երբ մարդը վախենում է և իրեն ագրեսիվ է պահում, մյուսներն էլ կարող են նույն ձևով պատասխանել։
Մարդը դառնում է իր ներքին վախերի զոհը, և միջավայրը դրա հետ կապ չունի:
— Համաձայն եմ, որովհետև շունն իր վախերի պատճառով սկսեց կռվել իր արտացոլանքների հետ, չնայած պալատում ոչ ոք չկար։

Բ) Ցո´ւյց տվեք վերնագրի և առակի ասելիքի միջև եղած կապը:

Վերնագիրը կապված է առակի հետ որովհետև այն ցույց է տալիս որ աշխարհը մեզ հաճախ պատասխանում է այնպես, ինչպես մենք ենք վերաբերվում նրան։ Շունը բոլոր հայելիների մեջ տեսնում էր ուրիշ շների և վախենում էր նրանցից բայց իրականում նա մենակ էր։ Այս առակն ինձ սովորեցնում է որ պետք չէ ամեն ինչից վախենալ կամ ամեն տեղ թշնամիներ փնտրել։ Երբեմն խնդիրը մեր մտածելակերպի մեջ է։