Posted in Բնագիտություն

Երկրի օդային հագուստը

Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:

Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենք այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թա­փանցիկ: Կապույտ երկինքը, որ ողող­ված է արևի ճառագայթներով, նույն­պես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:

Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի քանի րոպե: Հետևաբար օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:

Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապա­ցուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:

Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը: Ամպերից էլ թափ­վում են մթնոլորտային տեղումները՝ անձրևը, ձյունը և կարկուտը:

Բոլորիս քաջ ծանոթ քամին օդի հորիզոնական տեղաշարժման արդյունք է:

Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Դրա համար էլ բնակարանների և դասասենյակների պատուհանները սովորաբար երկփեղկ են լինում: Ձմռանը, երբ դրսում ցուրտ է, փեղկերի միջև եղած օդը չի թողնում, որ ցուրտն անցնի բնակարան կամ դասասենյակ: Նույն ձևով էլ օդը չի թողնում, որ ներսի տաքությունը դուրս գա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար: Կենդանի օրգանիզմը առանց օդի չի կարող շնչել:
  2. Ի՞նչ գազերից է կազմված օդը: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից:
  3. Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ: Ինձ հայտնի է անձրևը , ձյունը և կարկուտը:
  4. Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ քո շրջապատում օդ կա: Կատարի՜ր առաջադրանքները և կհամոզվես: Կատարեցի առաջադրանքները և հասկացա ,որ մուգ ապակին ավելի շուտ է տաքանում, քան թափանցիկը: Մյուս առաջադրանքից հասկացա , որ որտեղ օդը ավելի քիչ է, մոմը ավելի շուտ կհանգչի:
Posted in Հաշվետվություն, Մայրենի, ուսումնական տարի 2021

Մայրենիի լեզուի հաշվետում և պատում

Ես այսօր կպատմեմ իմ մայրենի լեզուի մասին: Մենք մայրենի լեզուի ժամանակ անցնում ենք Հովանես Թումանյանի հեքյատները նրանք շատ հետաքրքիր են: Նաև մենք անում ենք նախագծեր և ինձ ամենա շատը հավանեց իմ ընկեր նախագիծը : Ես այդ նախագիծը հավանեցի որովհետև մենք մոր գնկերի համար թղտային խաղեր պատրաստեցինք, նաև համակարքչային խաղեր մենք պատրաստեցինք: Նաև մեր դասատուն ընկեր Արմինեն մեզ համար շատ հետաքրքիր հեքյաթներ կամ առակներ էր կարդում նա մեզ հարցեր էր տալիս այդ հեքյաթի կամ առակի շուրջ: Ինձփ մի առակ հավանեց որի անունն է Հիշողություն: Ես իմ դասատույիս շատ եմ սիրում և շատ եմ սիրում մայրենի լեզուն:

Պոչատ աղվեսը

Փոքրիկ իշխանը (հատված)

ԱՂՎԵՍԸ ԵՎ ՍԱԳԵՐԸ

Իմ ընկեր ուսուցիչը

Կամակոր թագավորը

Տեքստային աշխատանք

Տեքստային աշխատանք

Իմ ընկերը 

Մեծամիտ գետը

Թեսթ 3

Ջելսոմինոյի արկածները

Հնարագետ Ջուլհակը

Երիտասարդ խեցգետինը

Առաջադրանքներ

Ցախավելի գաղտնիքը

ԳՈՒԹԱՆԻ ԵՐԳԸ

Ուրախ զատիկ

Հիշողություն

Զատկական հանելուկներ

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ

Իմ գարնանային արձակուրդները

Որոտ Թագավոր

Անբախտ վաճառականներ

Բառային աշխատանք

Գովք Մայրիկին

Մի կաթիլ մեղրը

Բառային աշխատանք

ԿԱՆԱՆՉ ԱԽՊԵՐ

ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂՈՒՄ

Խելոքն ու հիմարը

Ինչպես ճանաչեցի Հովանես Թումանյանին

«Մոծակն ու մրջյունը»

Բառային աշխատանք

ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸՔ

Թումանյանի մասին

ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ

Փոքրիկ Արտաշեսը

ՈՍԿԻ ՔԱՂԱՔԸ

Տնային առաջադրանք

ՈՍԿԻ ՔԱՂԱՔԸ