Posted in Uncategorized

6 փաստ կիտրոնի մասին, որ պետք է իմանալ

07 հուլիս 2017 14:05

6 փաստ կիտրոնի մասին, որ պետք է իմանալ

Կիտրոնը չափազանց օգտակար է առողջության համար։ Այն պարունակում է մեծ քանակությամբ կալցիում, վիտամին C, մագնեզիում, երկաթ, հանքային նյութեր և հակաօքսիդանտներ, որոնք կարևոր են մաշկի, մազերի, եղունգների և ընդհանուր առողջության համար։

Ի՞նչ պետք է իմանալ կիտրոնի մասին

1Կիտրոնն օգնում է ազատվել մաշկի սև կետերից

Կիտրոնն ունի հակաբակտերիալ և հակասնկային ազդեցություն, որով էլ հանդես է գալիս որպես բնական այլընտրանք ակնեի բուժման համար։ Կիտրոնը կիսել և քսել մաշկին։ Կարելի է կիտրոնի հյութին ավելացնել մի փոքր մեղր և խառնուրդը քսել մաշկին։ Պահել 10 րոպե և լվացվել սառը ջրով։

2 Կիտրոնը գունաբացում է մաշկի վրայի մուգ բծերը

Կիտրոնի հյութը պարունակում է կիտրոնաթթու, որը բացացնում է մաշկի գույնը։ Սակայն պետք է զգույշ լինել, եթե մաշկի վրա առկա են վերքեր։

3Կիտրոնը սպիտակեցնում է ատամները

Բանանի նման, կիտրոնը ևս բնական սպիտակեցնող միջոց է։ Կիտրոնի հյութն ու սոդան խառնել և քսել ատամներին, պահել 1 րոպեից ոչ ավել և լվանալ ատամները։

4Յուղոտ մաշկ

Բամբակը թրջել կիտրոնի հյութով, քսել մաշկին երեկոյան քնելուց առաջ և լվացվել առավոտյան։ Մաշկն այլևս չի լինի յուղոտ, կամ գոնե չի լինի այնքան յուղոտ, որքան նախկինում էր։

5 Գեղեցիկ մազեր

Կիտրոնի հյութն ու մազերի կոնդիցիոները խառնել, քսել մազերին և ցանկալի է այդ ժամանակ լինել արևի տակ։ Պահել հնարավորինս երկար՝ մինչև մի քանի ժամ, և լվանալ մազերը։ Այս պրոցեդուրան շաբաթը 1 անգամ կրկնելու դեպքում կնկատեք, թե ինչպես են փափկել և փայլում մազերը։

6Եղունգների ամրացում

Եղուգներին քսել կիտրոնի հյութի և ձիթապտղի յուղի խառնուրդ։ Սա ոչ միայն կլուծի փխրուն եղունգների խնդիրը, այլ նաև կսպիտակեցնի դեղնած եղունգները։

Posted in Uncategorized

Եթե դու մրսել ես

Սիրելի՛ ընկեր, եթե դու մրսել ես, ապա քեզ կօգնեն իմ խորհուրդները․

1. մեղրոբ թեյ

2. ծացկվել տագ անկողին

3.հագնել գուլպաներ

4.տագ անկողինի մեջ քնել

5.ուտել լիգը մրգեր որտեբ վիտամի ցե կա

6.տագ շորեր հագիր

7.տանը մնալ

8. արողջ բաներ ուտել

9.համե կարելի է մալինայով թեյ խմել

10.շատ օճառով լբացվել։