Գործնական աշխատանք. 24-28

Գործնական աշխատանք. 24-28-րդ առաջադրանքներ:

24․Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա. Ուժ, տարր, ծով, նավ, կույտ, բերդ, շենք:

Ուժեր, տարրեր, ծովեր, նավեր, կույտեր, բերդեր, շենքեր։

Բ. ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ:

Ճանապարհներ, գաղտնիքներ, հրաշքներ, մեքենաներ, շրջաններ, շինություններ, նավահանգիստներ։

Գ. Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:

Գառներ, դռներ, մատներ, մկներ, թոռներ, ձկներ, լեռներ, բեռներ։

Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:

Աստղեր, արկղեր, վագրեր, անգղներ, սանրեր։

Ե. Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:

Ծովածոցեր, սուզանավեր, դաշտավայրեր, շնագայլեր, հեռագրեր, լրագրեր։

Զ. Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր:

Քարտաշներ, գրագիրներ, լեռնագործներ, բեռնակիրներ։
Է. Մարդ, կին:

Մարդիկ, կանայք։

Օրինաչափությունը Գոյականների մեծ մասը հոգնակի է դառնում -եր կամ -ներ վերջավորություններով։ Որոշ բառերի մեջ նաև փոփոխություն է լինում, օրինակ՝ մուկ — մկներ, իսկ մարդ բառի հոգնակին մարդկանց կամ մարդիկ ձևն է։

25․Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Հարթավայրերում (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբանները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշեր (ծովախորշ) վերածվել են ցամաքի:

26․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:

Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․

ստրուկի մտքով — ստրկամիտ

լի և առատ — լիառատ

կյանքի հյութ — կենսահյութ

ցավից լլկված — ցավագար

մոլոր մտքով — մոլորամիտ

սուր ընթացող — սրընթաց

խելքը կորցրած — խելագար

նոր հայտնված — նորահայտ

մենակ ապրող — մենակյաց

խիստ բարքով — խստաբարո

երկար ապրող — երկարակյաց

նոր եկած — նորեկ

աչքին հաճելի — աչքահաճո

27․Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստանալ նոր բառեր:
Բարձրագագաթ — սրածայրագագաթ

Քաղցրաձայն — բարձրաձայն

Վսեմաշուք — մեծաշուք

Տիրակալ — հողակալ

Վճռաբեկ — դատաբեկ

Սառնաղբյուր — տաքաղբյուր

Վարկանիշ — գնահատանիշ

Դալկադեմ — գունատադեմ

Ցատկահարթակ — մարզահարթակ

Հոռետես — լավատես

28․Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել (թշնամու դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):

Հանս Քրիստիան Անդերսեն՝ ,,Ծեր կաղնու վերջին երազը,,

Հանս Քրիստիան Անդերսեն՝ ,,Ծեր կաղնու վերջին երազը,,.:

Առաջադրանքներ`
Ինչո՞ւ էր ծեր կաղնին խղճում մեկ օր ապրող թիթեռներին։

Ծեր կաղնին խղճում էր թիթեռներին, որովհետև նրանք ընդամենը մեկ օր էին ապրում, և նա կարծում էր, որ դա շատ կարճ կյանք է։
Ինչպե՞ս էին թիթեռներն անցկացնում իրենց կարճ կյանքը։

Թիթեռներն իրենց կարճ կյանքն անցկացնում էին ուրախ։ Նրանք պարում էին, թռչում ծաղիկների շուրջը և վայելում գեղեցիկ ու տաք օրը։
Կյանքի նկատմամբ ինչպիսի՞ վերաբերմունք ուներ ծեր կաղնին։ Ինչո՞վ էր այն տարբերվում թիթեռների վերաբերմունքից։

Ծեր կաղնին կարծում էր, որ երջանիկ լինելու համար պետք է երկար ապրել։ Իսկ թիթեռները մտածում էին, որ նույնիսկ մեկ օրը բավական է երջանիկ լինելու համար, եթե այն լի է գեղեցիկ պահերով։
Ի՞նչ խորհուրդ ունի ծեր կաղնու վերջին երազը։

Ծեր կաղնու վերջին երազը ցույց է տալիս, որ նա ցանկանում էր ազատվել իրեն պահող արմատներից և միանալ իր սիրելի ամեն ինչին։ Նրա երազը նաև ցույց է տալիս, որ երջանկությունը կարող է լինել նույնիսկ կյանքի վերջին պահին։
Ո՞րն է հեքիաթի հիմնական ասելիքը, և ինչպե՞ս կարող ես այն կապել իրական կյանքի հետ։

Հեքիաթի հիմնական ասելիքն այն է, որ կարևոր չէ թե որքան երկար ենք ապրում, այլ այն, թե ինչպես ենք անցկացնում մեր կյանքը։ Իրական կյանքում էլ մարդիկ պետք է գնահատեն ամեն օրը, ուրախանան փոքր բաներով և ժամանակը չվատնեն մտածելով միայն ապագայի մասին։

Գործնական աշխատանք. 14-19

Գործնական աշխատանք. 14-19-րդ առաջադրանքներ:

14.Տրված համանուններով կազմի՛ր նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)

Սեր- Թեյիս մեջ կաթի սեր ավելացրի։ Մայրիկիս հանդեպ մեծ սեր ունեմ։
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)

Կետ- Նախադասության վերջում կետ դրեցի։ Ծովում կետ տեսա։
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)

Քանոն- Քանոնով ուղիղ գիծ քաշեցի։ Երաժիշտը նվագում էր քանոն։
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

Դող- Ցրտից մարմնիս դող անցավ։ Մեքենայի անիվի դողը փոխեցին։
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

Տոն- Երգչի ձայնի տոնը փոխվեց։ Այսօր տոն է, և բոլորը ուրախ են։

15. Ո°ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված:

ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
2.երեսից կախվել – թախանձել
3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
4.աչքերը փակել – ժպտալ
5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
8. գլխին տալ — ուրախանալ

16.Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:

հետամտել-ձգտել, անթաքույց-սքողված, երբեմն-ստեպ-ստեպ

հրավիրել-արտաքսել, ավերակ-շեն, լայն-անձուկ

բարեկիրթ-անտաշ, գոգավոր-խորդուբորդ, համախմբել-ջլատել

ականակիտ-պղտոր, խոչընդոտել-խանգարել, անկանոն-օրինաչափ:

17.Շարքերում գտիր ուղղագրական սխալները:

արփշիռ, փաղչել, հորձանուտ, տարրալուծել

արփշիռ- արծվաշող

արհամարել, տարորոշել, ավելորդ, բոխկ

արհամարել- արհամարհել, բոխկ- բողկ

քսուք, ժայտքել, ճմռթել, գախտագողի

ժայտքել- ժայթքել, գախտագողի- գաղտագողի

պարքև, պանդուղտ, սայթակել, դշխուհի

պարքև- պարգև, սայթակել- սայթաքել

18.Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից.

ուշաթափվել-նվաղել, աղոթել-ապաշխարել, հոծ-խիտ

տամուկ-խոնավ, թեժ-մարմանդ, դալուկ-գունատ

ստահոդ-շինծու, աչառու-կողմնակալ, անձայն-մունջ

լայնախոհ-նեղմիտ, շնորհազուրկ-ապիկար, կարկառուն-անվանի

19. Մեկ բառով գրի´ր տրված դարձվածքների իմաստները.

Արյունը գլխին խփել- զայրանալ

Լեզուն բռնվել- լռել

Քարը փեշից թափել- թեթևանալ

Զենքերը վայր դնել- հանձնվել

Աղասի Այվազյանի << Փառահամար» պատմվածքը

1.Կարդա’ Աղասի Այվազյանի << Փառահամար» պատմվածքը։

ա.Գրի’ր հեղինակի ասելիքը։

Հեղինակի ասելիքն այն է, որ սերը և բարությունը կարող են հրաշքներ գործել։ Մարդիկ հաճախ չեն նկատում իրական հրաշքները և սովորական բաների մեջ են փնտրում դրանք։ Պետք է կարողանալ գնահատել կյանքը, սերը և այն ամենը, ինչ ունենք։

բ.Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Փառահամար»: Ցո՛ւյց տուր ստեղծագործության գաղափարի կապը վերնագրի հետ:

Ստեղծագործությունը կոչվում է «Փառահամար», որովհետև ձեռնածուն իր համարի միջոցով ուզում էր զարմացնել մարդկանց, բայց վերջում ստեղծեց իսկական հրաշք։ Նա իր սիրուց և ներքին ջերմությունից ձիեր էր ստեղծում, իսկ մարդիկ դրա մեջ միայն սովորական ֆոկուս էին տեսնում։ Վերնագիրը ցույց է տալիս, որ մարդիկ սպասում էին սովորական համարի, բայց չէին նկատում դրա մեջ եղած իրական հրաշքը։

Գործնական աշխատանք. 8-13

Գործնական աշխատանք. 8-13-րդ առաջադրանքներ:

8. Ո°ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված:

  1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
    2.երեսից կախվել – թախանձել
    3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
    4.աչքերը փակել – ժպտալ
    5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
    6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
    7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
    8. գլխին տալ — ուրախանալ:

9.Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:

  1. Լեղին ճաքել – Ես շատ վախեցա, լեղիս ճաքեց։
  2. Արյունը գլխին խփել – Նա այնքան բարկացավ, որ արյունը գլխին խփեց։
  3. Հոգին ավանդել – Ծերունին հոգին ավանդեց։
  4. Անարգանքի սյունին գամել – Նրա սխալի համար նրան անարգանքի սյունին գամեցին։
  5. Ճամփա պահել – Ես ամբողջ օրը ընկերոջս ճամփան էի պահում։
  6. Ականջի հետև գցել – Նա ուսուցչի ասածը ականջի հետև գցեց։

10. Հետևյալ բառերի համար գտնել հոմանիշ դարձվածքներ։

Ծաղրել – ձեռ առնել

Հիվանդանալ – անկողին ընկնել

Օգնել – ձեռք մեկնել

Հասկանալ – գլխի ընկնել

Մեռնել – հոգին ավանդել

Անտեսել – ականջի հետև գցել

Ծուլանալ – ձեռքերը ծալել

Ուրախանալ – հոգին փառավորվել

Ճարպիկ – ձեռքի արագություն ունենալ

Թանկ – կրակի գին ունենալ

Սպառնալ – գլուխ ուտել

Գունատվել – գույնը գցել

Էժան – ջրի գին ունենալ

11.Տրվածբառերի հականիշները գրի´ր:

Սիրուն – տգեղ

Լավ – վատ

Մեծ – փոքր

Ներքև – վերև

Ուշադիր – անուշադիր

Բարեկամ – թշնամի

Աղքատ – հարուստ

Կուշտ – քաղցած

Դիտավորյալ – պատահաբար

Հիշել – մոռանալ

Վառել – հանգցնել

Դրական – բացասական

Հրաժեշտ տալ – ողջունել

Հյուսել – քանդել

Թույլատրել – արգելել

Ընկնել – բարձրանալ

Գումարել – հանել

Թափթփել – հավաքել

Պապանձվել – խոսել

Գիշեր – ցերեկ

Ելք – մուտք

Ավարտել – սկսել

Օգնել – խանգարել

Արագացնել – դանդաղեցնել

12.Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Կենսաբանները պնդում են, որ գազանները միայնշարժվողառարկաներն են տեսում. անշարժ կենդանին անհետանում է նրանց աչքից:

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը լիքն  է  միջատներով:

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե լռության, այլ աղմուկի աշխարհ է:

13.Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ´ւ:

Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր:

Դևին դժոխքը ցույց չտաս, դրախտի ճանապարհը չի իմանա:

Թացն էլ չորի հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ  կգնա:

Հագուստինորնէ լավ, ընկերոջ հինը:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:

Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» պատմվածքը

Կարդա՛ Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» պատմվածքը, պատրաստվի՛ր քննարկման։

Կատարի՛ր 1-5-րդ առաջադրանքները։

Առաջադրանքներ`

1.Գրավոր ներկայացրո՛ւ, թե ինչի՞ մասին էր պատմվածքը:

Պատմվածքը հայի բնավորության, պատմության և ազատության մասին էր։ Հեղինակը ներկայացնում է հայի լավ և վատ կողմերը։ Նա ասում է որ հայը շատ է տառապել, բայց միշտ հույս է ունեցել և ամեն ինչից շատ սիրել է ազատությունը։

2.Փորձի՛ր զուգահեռներ տանել Դեմիրճյանի «Հայը» և Սարոյանի «Հայը եւ հայը» պատմվածքների միջև։

Երկու պատմվածքներում էլ խոսվում է հայի բնավորության, պատմության և դժվարությունների մասին։ Դեմիրճյանը ներկայացնում է հայի հակասական բնավորությունը, իսկ Սարոյանը ցույց է տալիս, որ հայը կարողացել է պահպանել իր ինքնությունն ու ուժը չնայած բոլոր դժվարություններին։ Երկուսն էլ ցույց են տալիս որ հայը չի հանձնվում։

3. Պատմվածքից առանձնացրո՛ւ այն հատվածները, որոնց հետ համամիտ չես և հիմնավորի՛ր։

Ես համամիտ չեմ այն մտքի հետ, որ հայերը միշտ իրար հետ թշնամանում են և չեն կարողանում միաբանվել։ Կարծում եմ հայերը կարող են իրար հետ չհամաձայնվել, բայց դժվար պահերին կարող են օգնել իրար։

4.Համաի՞տ ես այս մտքի հետ` «Եվ արդեն Հայ նշանակում է տեր…»: Ինչո՞ւ։

Այո, որոշ չափով համամիտ եմ այս մտքի հետ, որովհետև հայը միշտ ցանկացել է ինքնուրույն լինել և իր աշխատանքով ապրել։ Նա չի ցանկացել ուրիշի ծառան լինել, այլ ցանկացել է իր կյանքի տերը լինել։

5.Ըստ քեզ՝ ո՞րն է հետևյալ ճշմարտության պատճառը` «Թվով, գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը»։

Կարծում եմ դրա պատճառն այն է, որ հայ ժողովուրդը շատ դժվարություններ ու պատերազմներ է տեսել իր պատմության ընթացքում։ Չնայած դրան հայերը կարողացել են պահպանել իրենց լեզուն, մշակույթը և ինքնությունը։

6.Գրավոր մեկնաբանի՛ր հետևյալ հատվածը և ասա` արդյո՞ք այս տողերն արդիական են այսօր։

«Երբ նայում եմ Հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից։ Թպրտում է, ընկնում քարի, աղբի մեջ, կեղտոտվում, թևերը կոտրում։ Կերակուր ես մեկնում՝ չի՛ ուզում։ Չի սիրում ո՛չ ստրկություն, ո՛չ երջանկություն, գերադասում է տառապանք և ազատություն։ Մաղձոտ է, մեկուսի, բայց չունի գծուծ ատելություն, որ բարձր լեռներին անծանոթ զգացում է։ Գերի արծվի խոր վիշտն է իր սրտի մեջ։ Սա Հայկն է, որին զրկել են իր կյանքի միակ պայմանից՝ ազատությունից»։

Այս հատվածում հեղինակը հայերին համեմատում է արծվի հետ, որին զրկել են ազատությունից։ Արծիվը սովոր է ազատ թռչել, իսկ հայն էլ չի ուզում ապրել ուրիշի իշխանության տակ։ Կարծում եմ այս տողերն այսօր էլ արդիական են, որովհետև ազատությունը շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու և ժողովրդի համար։