Գործնական աշխատանք

Կատարի՛ր  13-17-րդ առաջադրանքները։

13.Բառերը բաղադրիչների բաժանի՛ր, հաշվի՛ր, թե քանի՛ արմատից և ածանցից է կազմված, և պարզի՛ր., թե բառաշարքերից յուրաքանչյուրը ի՛նչ ընդհանության հիման վրա է կազմված:

Օրինակ՝ մթնկա- մթն (մութն)- կա- 2 արմատ:
Բարեսրտություն- բարե (բարի- ա) սրտ (սիրտ) – ություն- 2 արմատ և 1 ածանց:
Դժկամություն- դժ-կամ (ք)- ություն- 1 արմատ և 2 ածանց:

ա) ծովահեն, լուսնկա, ընձուղտ, նավահանգիստ, գիսաստղ, դիտարշավ, բախտակից, ճերմակաթույր, կամազուրկ,

ծովահեն — ծով-ա-հեն — 2 արմատ

լուսնկա — լուսն (լուսին)-կա — 2 արմատ

ընձուղտ — ընձ-ուղտ — 2 արմատ

նավահանգիստ — նավ-ա-հանգիստ — 2 արմատ

գիսաստղ — գիս-աստղ — 2 արմատ

դիտարշավ — դիտ-արշավ — 2 արմատ

բախտակից — բախտ-ակից — 2 արմատ

ճերմակաթույր — ճերմակ-ա-թույր — 2 արմատ

կամազուրկ — կամ-ա-զուրկ — 2 արմատ

Ընդհանրությունը բոլոր բառերը բարդ բառեր են կազմված երկու արմատից։


բ) մաքրահնչյուն, ռմբարկու, վրիժառու, կառավարիչ, կուսակցություն, անկանխակալ, աղմակարարություն, բանաստեղծություն, կարգադրիչ,

մաքրահնչյուն — մաքուր-ա-հնչյուն — 2 արմատ

ռմբարկու — ռմբ-արկու — 2 արմատ

վրիժառու — վրեժ-առու — 2 արմատ

կառավարիչ — կառավ-ար-իչ — 1 արմատ, 2 ածանց

կուսակցություն — կուս-ակց-ություն — 1 արմատ, 2 ածանց

անկանխակալ — ան-կանխ-ա-կալ — 2 արմատ, 1 ածանց

աղմակարարություն — աղմ-ակ-արար-ություն — 1 արմատ, 3 ածանց

բանաստեղծություն — բան-ա-ստեղծ-ություն — 2 արմատ, 1 ածանց

կարգադրիչ — կարգ-ադր-իչ — 1 արմատ, 2 ածանց

Ընդհանրությունը բառերը կազմված են արմատներից և ածանցներից տարբեր ձևերով։


գ) բառարանային, անմություն, դժբախտություն, հակագիտական, տկարություն, գրչակ ( ապաշնորհ գրող), գրականություն:

  • բառարանային — բառ-արան-ային — 1 արմատ, 2 ածանց
  • անմություն — ան-մութ-ություն — 1 արմատ, 2 ածանց
  • դժբախտություն — դժ-բախտ-ություն — 1 արմատ, 2 ածանց
  • հակագիտական — հակ-գիտ-ական — 1 արմատ, 2 ածանց
  • տկարություն — տկար-ություն — 1 արմատ, 1 ածանց
  • գրչակ — գրչ-ակ — 1 արմատ, 1 ածանց
  • գրականություն — գր-ական-ություն — 1 արմատ, 2 ածանց

Ընդհանրությունը հիմնականում ածանցավոր բառեր են կազմված մեկ արմատից և մեկ կամ մի քանի ածանցից։

14.Ընդգծված արտահայտությունները փոխարինի՛ր հոմանիշներով:
Ավստրիական Պերտ քաղաքի իշխանությունները հսկայական գումար հատկացրին և կրիաների համար հարմար  հուսալի և լավ լուսավորված մի գետնուղի կառուցեցին, որ ճանապարհն անցնելիս այդ դանդաղաշարժ ճամփորդները ավտոմեքենայի զոհ չդառնան:

Ավստրիական Պերտ քաղաքի իշխանությունները մեծ գումար հատկացրին և կրիաների համար անվտանգ և ընտիր լուսավորված մի գետնուղի Շինեցին, որ ճանապարհն անցնելիս այդ Դանդաղընթաց կենդանիները ավտոմեքենայի զոհ չդառնան։

15.Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասությունները ուղղի՛ր:
Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա:
Այլևս առավոտներն էլ չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:
Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուղտի մասին:
Իսկ մողեսները, երբ արևը տաքացնում էին քարերը, նրանք պառկում էին քարերին:

Այդ հավաքին մասնակցեց նրանց առաջնորդը։

Սպիտակ զգեստը քեզ շատ է սազում։

Ոսկեծամ մի աղջիկ գալիս է աղբյուրի ջրի։

Մոտենում է աղջկան և տեսնում, որ մի վիշապ գլուխը դրել է նրա ծնկներին և քնել։

Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկան։

Այլևս առավոտները չէին երգում։

Գառնուկները հոտոտում էին հողը։

Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուղտի մասին։

Իսկ մողեսները, երբ արևը տաքացնում էր քարերը, պառկում էին քարերին։

16.Նախադասությունները կետադրի՛ր:

Ադամ շնչասպառ վազում էր շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը:
Գնացել կանգնել էր ճանապարհի վրա եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:
Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը աչքերը սուզելով խավարի մեջ:
Մի օր մեղմաշունչ մի քամի Նուբյական բարձունքներից վար սահելով իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և տեսավ մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտքերի տակ:
Նա ճամփա ընկավ մի ուրիշ մի լավ աշխարհ գտնելու:

  1. Ադամ շնչասպառ վազում էր՝ շուտով հասնելու Գեղեցիկ քարերի ձորը։
  2. Գնացել, կանգնել էր ճանապարհի վրա՝ եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու։
  3. Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով խավարի մեջ։
  4. Մի օր մեղմաշունչ մի քամի, Նուբյական բարձունքներից վար սահելով, իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և տեսավ մի վայելչակազմ ու դեռատի արմավենու՝ ոտքերի տակ։
  5. Նա ճամփա ընկավ՝ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու։

17. Տեքստը վերականգնի՛ր՝ նախադասությունները վերադասավորելով:

Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ՝ չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Դեռևս 60-ական թվականների սկզբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական քարայրներ կան: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թռչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են Լուսնի վրա իջած ՉԹՕ- ների մասին միայն աստղանավորներն ու տիեզերագնացներն կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին մամուլը այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են:

1. Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են։
2. Դեռևս 60-ական թվականների սկզբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական քարայրներ կան։
3. Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում։
4. Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել։
5. Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ՝ չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»։
6. Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլը այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը։
7. Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թռչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղագետներն ու տիեզերագնացները կարող են վկայել։