Երաժշտությունը և նրա ազդեցությունը մարդու տրամադրության վրա

Նպատակ

Այս նախագծի նպատակն է ուսումնասիրել, թե ինչպես է երաժշտությունը ազդում մարդու տրամադրության և զգացմունքների վրա։ Ես ուզում եմ հասկանալ, թե ինչու է որոշ երաժշտություն մեզ ուրախացնում, հանգստացնում կամ երբեմն տխրեցնում։ Նաև ուզում եմ պարզել, թե տարբեր մարդիկ ինչպես են ընտրում երաժշտություն կախված իրենց տրամադրությունից։

Ներածություն

Ես ընտրեցի այս թեման, որովհետև շատ եմ սիրում երաժշտություն և հաճախ եմ երաժշտություն լսում։ Երաժշտությունը, իմ կարծիքով մեր կյանքի կարևոր մասերից մեկն է։ Մենք կարող ենք երաժշտություն լսել տարբեր իրավիճակներում, օրինակ երբ ուրախ ենք, տխուր, հոգնած կամ պարզապես ուզում ենք հանգստանալ։ Ես ուզում էի հասկանալ թե ինչու է երաժշտությունը այդքան մեծ ազդեցություն ունենում մեր տրամադրության վրա։

Երաժշտությունը և տրամադրությունը

Երաժշտությունը կարող է փոխել մարդու տրամադրությունը տարբեր ձևերով։ Օրինակ՝ ուրախ և արագ երաժշտությունը կարող է մեզ ավելի ուրախ և ակտիվ դարձնել, իսկ հանգիստ երաժշտությունը կարող է օգնել հանգստանալ։ Երբեմն էլ մենք կարող ենք տխուր երաժշտություն լսել, երբ արդեն տխուր ենք, որովհետև այդ պահին այն ավելի շատ է համապատասխանում մեր զգացողություններին։

Կարծում եմ երաժշտության ազդեցությունը նաև կախված է մարդուց։ Բոլոր մարդիկ նույն երաժշտությունը չեն սիրում և նույն կերպ չեն զգում այն։ Մի երգ կարող է մեկ մարդու համար շատ ուրախ լինել, իսկ մեկ ուրիշի համար տխուր կամ պարզապես սովորական։

Երաժշտությունը և հիշողությունները

Երաժշտությունը կարող է կապված լինել նաև մեր հիշողությունների հետ։ Երբ լսում ենք մի երգ, որը նախկինում լսել ենք ինչ-որ կարևոր պահի, այդ երգը կարող է մեզ հիշեցնել այդ պահը։ Օրինակ կարող ենք հիշել մի մարդու, մի վայր կամ ինչ-որ լավ օր։

Ինձ հետ էլ է նման բան լինում։ Երբեմն որևէ երգ լսելիս ես հիշում եմ մի ժամանակ կամ մի պահ, որի հետ այդ երգը կապված է։ Դրա համար էլ կարծում եմ, որ երաժշտությունը կարող է ոչ միայն փոխել մեր տրամադրությունը, այլ նաև հիշեցնել տարբեր բաներ։

Տարբեր մարդկանց երաժշտական նախասիրությունները

Իմ նախագծի ընթացքում ես հարցում եմ անցկացնելու դասընկերներիս շրջանում իմանալու, թե ինչ երաժշտություն են նրանք լսում տարբեր իրավիճակներում։ Օրինակ՝ ինչ են լսում, երբ ուրախ են, երբ տխուր են կամ երբ ուզում են հանգստանալ։

Կարծում եմ հետաքրքիր կլինի համեմատել նրանց պատասխանները, որովհետև հնարավոր է բոլորը տարբեր երաժշտություն ընտրեն։ Ոմանք կարող են ավելի շատ սիրել փոփ, մյուսները՝ ռոք, ռեփ, դասական կամ այլ ժանրեր։

Հարցեր դասընկերներին

  1. Ի՞նչ երաժշտություն ես սովորաբար լսում։
  2. Ի՞նչ երաժշտություն ես լսում, երբ ուրախ ես։
  3. Ի՞նչ երաժշտություն ես լսում, երբ տխուր ես։
  4. Երաժշտությունը կարո՞ղ է փոխել քո տրամադրությունը։
  5. Ունե՞ս երգ, որը միշտ լավ տրամադրություն է տալիս քեզ։

Արդյունքներ

Հարցման միջոցով ես կիմանամ թե ինչ երաժշտություն են իմ դասընկերները լսում տարբեր իրավիճակներում։ Հետո կհամեմատեմ նրանց պատասխանները և կտեսնեմ թե ինչ նմանություններ և տարբերություններ կան նրանց երաժշտական նախասիրությունների մեջ։

Այստեղ կարող եմ նաև ներկայացնել, թե քանի մարդ է ընտրել յուրաքանչյուր տարբերակը և ինչ պատասխաններ էին ամենատարածվածը։

Իմ կարծիքը

Իմ կարծիքով երաժշտությունը շատ կարևոր է մարդու կյանքում։ Ես ինքս սիրում եմ երաժշտություն լսել տարբեր իրավիճակներում, և երբեմն այն իսկապես կարող է փոխել իմ տրամադրությունը։ Կարծում եմ դրա համար էլ մարդիկ տարբեր պահերի համար տարբեր երգեր են ընտրում։ Ինձ նաև հետաքրքիր է, որ նույն երգը կարող է տարբեր մարդկանց համար տարբեր նշանակություն ունենալ։ Մեկի համար այն կարող է պարզապես լավ երգ լինել, իսկ մյուսի համար կապված լինել որևէ հիշողության կամ զգացողության հետ։

Եզրակացություն

Այս նախագծի միջոցով ես ավելի լավ հասկացա, որ երաժշտությունը կարող է տարբեր կերպ ազդել մարդկանց վրա։ Այն կարող է օգնել մեզ հանգստանալ, ուրախանալ, հիշել տարբեր պահեր և երբեմն նույնիսկ արտահայտել այն, ինչ մենք չենք կարողանում բառերով ասել։

Իմ կարծիքով երաժշտությունը պարզապես երգեր լսելու միջոց չէ։ Այն կարող է լինել մեր առօրյայի կարևոր մասը և կապված լինել մեր տրամադրության, զգացմունքների և հիշողությունների հետ։

Субкультура Y2K

Я хочу рассказать о субкультуре Y2K. Y2K это стиль который появился в конце 1990-х и начале 2000-х годов. Он связан с модой, музыкой, технологиями и популярной культурой того времени. Сейчас этот стиль снова стал популярным среди молодёжи. Для Y2K характерна яркая и необычная одежда. Например это джинсы с низкой посадкой, короткие футболки, юбки, блестящие аксессуары и маленькие сумки. Также популярны яркие цвета и вещи которые напоминают моду 2000-х годов. Музыка тоже является важной частью Y2K. В то время были популярны поп-музыка и R&B. Также с Y2K связаны старые телефоны, диски, компьютеры и другие технологии, которые сейчас выглядят немного необычно и интересно. Мне нравится Y2K, потому что мне нравится его стиль и атмосфера. Мне кажется интересным что люди сейчас возвращают моду и культуру 2000-х годов и делают её современной. Поэтому я думаю что Y2K интересный пример современной молодёжной субкультуры.

Էլեկտրացույց: Էլեկտրական լիցքի բաժանելիությունը:

Առաջադրանքներ

1. Ի՞նչ է էլեկտրական լիցքը։ Ի՞նչ նշաններ կարող է ունենալ էլեկտրական լիցքը։

Էլեկտրական լիցքը մարմնի էլեկտրական հատկությունը բնութագրող մեծություն է։ Այն կարող է լինել դրական կամ բացասական։

2. Ի՞նչ մասնիկներ են համարվում նյութի բացասական և դրական լիցքավորված մասնիկներ։

Բացասական լիցքավորված մասնիկը էլեկտրոնն է, իսկ դրականը պրոտոնը։

3. Լրացրո՛ւ բաց թողնված բառերը.

ա) Էլեկտրոնը ունի բացասական լիցք։

բ) Պրոտոնը ունի դրական լիցք։

գ) Նեյտրոնի էլեկտրական լիցքը հավասար է զրոյի։

դ) Էլեկտրոնի լիցքի մոդուլը կոչվում է տարրական լիցք։

4. Էլեկտրոնի լիցքը հավասար էe=−1.6⋅10−19 Կլ

Ի՞նչ է նշանակում այս արժեքը։ Որքա՞ն է պրոտոնի լիցքը։

Դա նշանակում է, որ մեկ էլեկտրոն ունի −1.6·10⁻¹⁹ Կլ լիցք։ Պրոտոնի լիցքը +1.6·10⁻¹⁹ Կլ։


Լիցքի բաժանելիությունը

5. Կարելի՞ է էլեկտրական լիցքը բաժանել ցանկացած չափաբաժիններով։ Բացատրի՛ր։

Ոչ, որովհետև էլեկտրական լիցքը բաժանվում է տարրական լիցքի ամբողջ թվով անգամների։

6. Ո՞րն է էլեկտրական լիցքի ամենափոքր տարրական քանակը։

Ամենափոքր տարրական լիցքը e = 1.6·10⁻¹⁹ Կլ։

7. Լրացրո՛ւ.

Մարմնի ցանկացած էլեկտրական լիցք կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով.q=Ne

որտեղ N-ը տարրական լիցքերի թիվն է, իսկ e-ն՝ տարրական լիցքը։

8. Ո՞ր պնդումն է ճիշտ.

ա) Էլեկտրական լիցքը կարող է ընդունել ցանկացած արժեք։

բ) Էլեկտրական լիցքը միշտ ամբողջ թվով անգամ է տարրական լիցքից։

Ճիշտ

գ) Մարմնի լիցքը չի կարող լինել բացասական։

դ) Էլեկտրոնի լիցքը ավելի փոքր է տարրական լիցքից։


Ճի՞շտ է, թե՞ սխալ

9. Որոշի՛ր՝ պնդումը ճի՞շտ է, թե՞ սխալ։

  1. Էլեկտրոնի լիցքը բացասական է։ Ճիշտ
  2. Պրոտոնի լիցքը դրական է։ Ճիշտ
  3. Նեյտրոնն ունի +e լիցք։ Սխալ
  4. Էլեկտրոնի և պրոտոնի լիցքերի մոդուլները հավասար են։ Ճիշտ
  5. Մարմնի լիցքը կարող է լինել 0.5e։ Սխալ
  6. Մարմնի լիցքը կարող է լինել 3e։ Ճիշտ
  7. Չեզոք մարմնում էլեկտրոնների և պրոտոնների քանակները հավասար են։ Ճիշտ

Հաշվարկային առաջադրանքներ

10. Մարմինը ստացել է +5e լիցք։

ա) Քանի՞ տարրական լիցքի է դա հավասար։

5 տարրական լիցք

բ) Որքա՞ն է մարմնի լիցքը կուլոններով։

q = 5e = 5·1.6·10⁻¹⁹ = +8·10⁻¹⁹ Կլ


11. Մարմինը ստացել է +3.2⋅10−19 Կլ լիցք։

Քանի՞ տարրական լիցք է համապատասխանում այդ լիցքին։

N = q/e = 3.2·10⁻¹⁹ / 1.6·10⁻¹⁹ = 2


12. Մարմնի լիցքը հավասար էq=−8.0⋅10−19 Կլ։

ա) Որքա՞ն է N-ը։

N=5

բ) Մարմինը ստացել է, թե՞ կորցրել է էլեկտրոններ։

Մարմինը ստացել է էլեկտրոններ։

գ) Քանի՞ էլեկտրոն է ավելացել կամ պակասել։

Ավելացել է 5 էլեկտրոն։


13. Մարմինը ստացել է +1.6⋅10−18 Կլ լիցք։

Որոշի՛ր մարմնի լիցքի տարրական լիցքերի թիվը։

N = 1.6·10⁻¹⁸ / 1.6·10⁻¹⁹ = 10


14. Մարմնից հեռացել է 10 էլեկտրոն։

Որքա՞ն է մարմնի առաջացած լիցքը։

Էլեկտրոններ հեռացել են, ուրեմն լիցքը դրական է։
q = 10e = +1.6·10⁻¹⁸ Կլ


15. Մարմինը ստացել է 25 էլեկտրոն։

Որքա՞ն է մարմնի լիցքը։

Ուշադրությո՛ւն դարձրու լիցքի նշանին։

Մարմինը ստացել է էլեկտրոններ, ուրեմն լիցքը բացասական է։
q = −25e = −4·10⁻¹⁸ Կլ


Մտածի՛ր և բացատրի՛ր

16. Երկու մարմիններից մեկը ունի +6e, իսկ մյուսը՝ −6e լիցք։

Եթե դրանք միացնենք և լիցքի կորուստը շրջակա միջավայրի հետ անտեսենք, ի՞նչ ընդհանուր լիցք կունենա համակարգը։

Ընդհանուր լիցքը կլինի +6e − 6e = 0։ Համակարգը կլինի չեզոք։


17. Մարմինը սկզբում չեզոք է։ Նրանից հեռացվել է 4 էլեկտրոն։

ա) Ի՞նչ նշանի լիցք կստանա մարմինը։ +

բ) Ինչո՞ւ։

Որովհետև մարմինը կորցրել է բացասական լիցք ունեցող էլեկտրոններ։

գ) Որքա՞ն կլինի մարմնի լիցքը։

q = 4e = +6.4·10⁻¹⁹ Կլ։


18. Մեկ այլ մարմին սկզբում նույնպես չեզոք է։ Այն ստացել է 7 էլեկտրոն։

ա) Ի՞նչ նշանի լիցք կստանա մարմինը։ —

բ) Որքա՞ն կլինի նրա լիցքը։

q = −7e = −1.12·10⁻¹⁸ Կլ

գ) Համեմատի՛ր այս մարմնի և նախորդ մարմնի լիցքերի մոդուլները։

Երկրորդ մարմնի լիցքի մոդուլը ավելի մեծ է։


Համապատասխանեցրո՛ւ

19. Համապատասխանեցրո՛ւ մասնիկը և նրա լիցքը։

ՄասնիկԼիցք
1. Էլեկտրոնա. 0
2. Պրոտոնբ. −1.6⋅10−19 Կլ
3. Նեյտրոնգ. +1.6⋅10−19 Կլ

1.֊ բ

2.֊ գ

3.֊ ա

Նկարի՛ր և բացատրի՛ր

20. Նկարի՛ր երեք գունդ.

ա) չեզոք գունդ,
բ) դրական լիցքավորված գունդ,
գ) բացասական լիցքավորված գունդ։

Յուրաքանչյուրի ներսում պայմանականորեն պատկերիր պրոտոնների և էլեկտրոնների բաշխումը։


21. Նկարում պատկերված է մարմին, որի ներսում կա 8 պրոտոն և 11 էլեկտրոն։

ա) Մարմինը լիցքավորվա՞ծ է։

Այո, լիցքավորված է։

բ) Ի՞նչ նշանի լիցք ունի։

բացասական։

գ) Քանի՞ տարրական լիցք է նրա ընդհանուր լիցքը։

11 − 8 = 3e, այսինքն −3e։


«Գտիր սխալը»

22. Սովորողը պնդում է.

«Եթե մարմնից հեռացվում է էլեկտրոն, ապա մարմինը դառնում է բացասական լիցքավորված, քանի որ էլեկտրոնը բացասական լիցք ունի»։

Համաձա՞յն ես։ Բացատրի՛ր սխալը։

Ոչ, համաձայն չեմ։ Եթե էլեկտրոնը հեռանում է մարմինը կորցնում է բացասական լիցք և դառնում է դրական լիցքավորված։


23. Երկու նույնական մետաղական գնդերից մեկը ունի +8e, իսկ մյուսը՝ −2e լիցք։

Գնդերը միացվում են և հետո կրկին բաժանվում։

Եթե լիցքը հավասարաչափ բաշխվում է երկու գնդերի միջև՝

ա) որքա՞ն կլինի համակարգի ընդհանուր լիցքը,

+8e − 2e = +6e

բ) որքա՞ն լիցք կունենա յուրաքանչյուր գունդ։

+6e : 2 = +3e ամեն մի գնդի վրա։

Homework

Now summarise Chapter 3

Finally, Alan got to work and Kevin tried to cheer him up. Alan needed to catch up on all his work. He also had to pay back the money he owed Benny. The boss asked him to look after his nephew Demetrius but Alan wasn’t sure that he would get on with him.

Mini-test

  1. If you take out a loan, you have to pay back the money.
  2. If I’m sad, I find that a comedy show always cheers me up.
  3. My sister asked if I would look after her son this weekend.
  4. It helps if you get on with the people you work with.
  5. The trouble with going on holiday is that you need to catch up on your work when you get back.

The right answer is c, because it’s much easier to explain the word with other different words, and also you will have a new word added to your vocabulary.

  1. somebody
  2. person
  3. place
  4. thing
  5. kind
  6. opposite
  7. like
  8. similar
  9. how
  10. example
  1. A tourist- It’s somebody who travels to another place for pleasure.
  2. A sports centre- It’s a place where you can do sports and exercise.
  3. A key- It’s a thing you use to open a door or a lock.
  4. Worried- It’s how you feel when you are nervous or concerned about something.
  5. Laugh- You do this when something is funny.