Թեմա ՝ Պետություն , Պետության գործառույթները

Ստորև ներկայացնում եմ Հասարակագիտություն առարկայի Դասագրքի հղումը ։ Սովորիր դասը — էջ 14-26 փորձիր գրավոր պատասխանել հարցերին՝բլոգում։

  1. Իմ կարծիքով պետությունը ավելի շատ կօգտագործի նոր տեխնոլոգիաներ, որպեսզի մարդկանց կյանքը հեշտանա։
  2. Իմ կարծիքով որոշ գործառույթներ կհեշտանան, բայց նոր գործառույթներ էլ կավելանան։ Պետությունը պետք է հետևի որ արհեստական բանականությունը ճիշտ օգտագործվի։
  3. Այո, պետությունը պետք է հետևի որ սոցիալական ցանցերում չխախտվեն մարդկանց իրավունքները, և մարդիկ պաշտպանված լինեն խաբեությունից։
  4. Այո, օրինակ՝ պատերազմի ժամանակ ամենակարևորը մարդկանց անվտանգությունն է, իսկ խաղաղ ժամանակ նաև կրթությունն ու առողջապահությունը։
  5. Պետությունը օրենքներ է ընդունում և հետևում, որ մարդիկ պահպանեն դրանք։ Այն նաև պետք է պաշտպանի մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը։

Պետության հատկանիշները և Պետության գործարույթները

. « Գիտելիքի հաղորդում և ներկայացում»

  1. Ընտրել ճիշտ պատասխանը
    1.1 Նշվածներից ո՞րը պետության հատկանիշ չէ ։
    ա) մշտական բնակչություն բ) սահմանված տարածք
    գ) Միջազգային ճանաչում դ) կառավարություն

  2. 1.2 Նշվածներից ո՞րը ՀՀ իշխանության ճյուղ չէ։
    ա)Օրենսդիր բ) Գործադիր
    գ) Դատական դ) Տեղական

  3. 1.3 Նշվածներից ո՞րը պետության մշտական գործառույթ չէ։
    ա) Հարկերի հավաքում բ) Արտակարգ դրության
    հայտարարում

    գ) Կրթության կազմակերպում դ) Օրենքների ընդունում

  4. 1.4 « Իշխում է մեկ անձ ժառանգականության սկզբունքոբ հանուն
    ընդհանուր բարօրության » ։ Ո՞ր պետության ձևի մասին է խոսքը։
    ա) Թագավորություն բ) Արիստոկարտիա
    գ) Բռնապետություն. դ) Օլիգարխիա

  5. 1.5 Նշված պետություններից ո՞րը բացարձակ միապետություն չէ։
    ա) Սաուդյան Արաբիա բ) Մոնակո
    գ) Բահրեյն դ) Մեծ Բրիտանիա

«Վերադասավորում և փոխանցում »

  1. Ինչո՞ւ է պետությունը կարևոր հասարակության համար։ Նշե՛ք երկու պատճառ
    (առավելագույնը 50 բառ)։ (2 միավոր)

Պետությունը կարևոր է, որովհետև ապահովում է հասարակության անվտանգությունը և հետևում է օրենքների պահպանմանը։ Այն նաև կազմակերպում է կրթությունը և պաշտպանում քաղաքացիների իրավունքները։


« ԻՆՔՆԱԱՆԴՐԱԴԱՐՁ ԵՎ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄ »

  1. Նկարագրե՛ք՝ ինչ կլինի, եթե պետությունը չիրականացնի իրավակարգի
    ապահովումը։ Բերեք մեկ օրինակ (առավելագույնը 50 բառ)։1 միավոր

Եթե պետությունը չապահովի իրավակարգը մարդիկ կարող են չպահպանել օրենքները, և հասարակության մեջ անկարգություններ կառաջանան։ Օրինակ՝ գողության դեպքում հանցագործը կարող է չպատժվել և մարդիկ իրենց անվտանգ չեն զգա։

  1. Ինչպե՞ս է պետությունը և քաղաքացին փոխհարաբերություն ունենում
    միմյանց նկատմամբ։ Նշե՛ք մեկ օրինակ։

Պետությունը պաշտպանում է քաղաքացիների իրավունքները, իսկ քաղաքացիները պետք է պահպանեն օրենքները և կատարեն իրենց պարտականությունները։ Օրինակ՝ պետությունը կազմակերպում է կրթությունը, իսկ քաղաքացիները հետևում են դպրոցական կանոններին։

  1. Ներկայացրե՛ք՝ ինչ տարբերություն կա ունիտար և դաշնային
    պետությունների միջև, մեկ նախադասությամբ։

Ունիտար պետությունն ունի միասնական պետական համակարգ, իսկ դաշնային պետությունը բաղկացած է մի քանի տարածքային միավորներից։

  1. Պատասխանե՛ք՝ ինչու է պետությունը կարևոր հասարակության համար։
    Նշեք երկու պատճառ, առավելագույնը 50 բառ

Պետությունը կարևոր է, որովհետև պահպանում է հասարակական կարգն ու անվտանգությունը և պաշտպանում քաղաքացիների իրավունքները։

Էլեկտրական հոսանք: Էլեկտրական հոսանքի աղբյուրներ:

Առաջադրանքներ

1-Պատասխանիր հարցերին

Ինչպե՞ս են ամպերաչափը և վոլտաչափը միացվում էլեկտրական շղթայում։

Ամպերաչափը միացնում են հաջորդաբար, իսկ վոլտաչափը զուգահեռ։

Ի՞նչ է էլեկտրական հոսանքը։

Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն է։

Ո՞ր մասնիկների ուղղորդված շարժումն է առաջացնում էլեկտրական հոսանք մետաղներում։

Մետաղներում հոսանքն առաջանում է ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժման շնորհիվ։

Որո՞նք են էլեկտրական հոսանքի գոյության անհրաժեշտ պայմանները։

ազատ լիցքավորված մասնիկներ, էլեկտրական դաշտ և փակ շղթա։

Ի՞նչ դեր է կատարում հոսանքի աղբյուրը էլեկտրական շղթայում։

Հոսանքի աղբյուրը ստեղծում է հոսանքի համար անհրաժեշտ լարումը։

Ի՞նչ է էլեկտրական շղթան, և ի՞նչ հիմնական մասերից է այն բաղկացած։

Էլեկտրական շղթան սարքերի միացումն է, որը բաղկացած է հոսանքի աղբյուրից, հաղորդալարերից, սպառիչից և բանալուց։

Ինչո՞ւ էլեկտրական հոսանք չի առաջանում հաղորդչում, եթե նրա ծայրերի միջև էլեկտրական լարում չկա։

Որովհետև առանց լարման էլեկտրոնները չեն շարժվում ուղղորդված։

Ի՞նչ է տեղի ունենում, երբ էլեկտրական շղթան ընդհատվում է։

Հոսանքը դադարում է անցնել, և լամպը հանգչում է։

Ինչպե՞ս է սահմանվում էլեկտրական հոսանքի ուղղությունը։

Հոսանքի ուղղությունը համարվում է դրական լիցքերի շարժման ուղղությունը։

Ի՞նչ տարբերություն կա էլեկտրոնների շարժման ուղղության և հոսանքի պայմանական ուղղության միջև մետաղական հաղորդչում։

Էլեկտրոնները շարժվում են հոսանքի պայմանական ուղղությանը հակառակ։

2. Լրացրո՛ւ բաց թողնված բառերը

Օգտագործի՛ր հետևյալ բառերը՝ ուղղորդված, հոսանքի աղբյուր, փակ, ամպերաչափ, հաջորդաբար, զուգահեռ։

  1. Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն է։
  2. Շղթայում էլեկտրական հոսանքի գոյության համար անհրաժեշտ է հոսանքի աղբյուր։
  3. Հոսանք կարող է անցնել փակ էլեկտրական շղթայում։
  4. Հոսանքի ուժը չափում են ամպերաչափ սարքով։
  5. Ամպերաչափը շղթային միացնում են հաջորդաբար։
  6. Վոլտաչափը սպառիչին միացնում են զուգահեռ։

3. Ճի՞շտ է, թե՞ սխալ

Յուրաքանչյուր պնդման դիմաց նշի՛ր՝ ճիշտ է, թե սխալ։

1. Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն է։Ճիշտ է Սխալ է

2. Էլեկտրական հոսանք գոյություն ունի միայն մետաղներում։ Ճիշտ է Սխալ է

3. Հոսանքի աղբյուրը կարող է ապահովել շղթայում էլեկտրական հոսանքի գոյության համար անհրաժեշտ պայմանները։ Ճիշտ է Սխալ է

4. Բաց շղթայում սովորական պայմաններում շարունակական հոսանք չի անցնում։ Ճիշտ է Սխալ է

5. Ամպերաչափը սպառիչին միացնում են զուգահեռ։ Ճիշտ է Սխալ է

6. Վոլտաչափը չափում է սպառիչի ծայրերի միջև լարումը։ Ճիշտ է Սխալ

4. Էլեկտրական շղթայի վերաբերյալ առաջադրանքներ

Жабык схема жөнүндө эмнени билишиңиз керек?

Առաջադրանք 1։ Շղթայի մասերը

Նկարի՛ր էլեկտրական շղթա, որը բաղկացած է հոսանքի աղբյուրից, լամպից, բանալիից և հաղորդալարերից։

  • Նշի՛ր շղթայի բոլոր մասերը։
  • Պատկերի՛ր բանալին փակ վիճակում։
  • Բացատրի՛ր՝ ինչո՞ւ է լամպը վառվում։
Simple Circuit Model: Learn How Electricity Flows!

Առաջադրանք 2։ Բաց և փակ շղթաներ

Շղթայի բանալին բաց է։

  • Կանցնի՞ արդյոք հոսանք շղթայով։

Ոչ

  • Ի՞նչ տեղի կունենա լամպի հետ։

Լամպը չի վառվի։

  • Ի՞նչ պետք է անել, որպեսզի լամպը վառվի։

Պետք է փակել բանալին որպեսզի հոսանք անցնի։

6. Խնդիրներ

Խնդիր 1։ Էլեկտրական շղթայում լամպը չի վառվում, թեև մարտկոցը լիցքավորված է։

Նշի՛ր առնվազն երեք հնարավոր պատճառ և առաջարկի՛ր ստուգման եղանակներ։

Լամպը փչացած է, պետք է փոխարինել։

Հաղորդալարերից մեկը անջատված է, պետք է ստուգել միացումները։

Բանալին բաց է, պետք է փակել այն։

Խնդիր 2։ Աշակերտը պնդում է, որ էլեկտրական հոսանք առաջանում է հաղորդչում առկա ազատ էլեկտրոնների ցանկացած շարժման դեպքում։

Համաձա՞յն ես։ Հիմնավորի՛ր պատասխանդ՝ տարբերակելով քաոսային և ուղղորդված շարժումները։

Համաձայն չեմ, ազատ էլեկտրոնները միշտ քաոսային շարժման մեջ են, բայց հոսանք առաջանում է, երբ նրանք սկսում են շարժվել ուղղորդված։