Ֆունկցիայի գրաֆիկն ու նշանապահպանման միջակայքերը, կրկնություն

1․ Գծել ֆունկցիայի գրաֆիկ, որն ունի հետևյալ նշանապահպանման միջակայքերը․
ա) (- ∞, 1) -ում՝ դրական, (1, 2)-ում՝ բացասական, (2, ∞) -ում՝ դրական,


բ) (- ∞, — 2) -ում՝ դրական, (−2, 0)-ում՝ դրական, (0, 5)-ում՝ բացասական, (5, +∞) -ում՝ դրական,


գ) (- ∞, -8)-ում՝ բացասական, (- 8, 7) -ում՝ դրական, (7, +∞) -ում՝ բացասական:

2․ Ո՞ր գրաֆիկով ֆունկցիայի նշանապահպանման միջակայքերն են.
ա) (- ∞, — 3) (0, 4)-ում՝ դրական, (–3, 0), (4, +∞)-ում՝ բացասական, 2
բ) (- ∞, — 1) , (-1, 2)-ում՝ բացասական, (2, +∞)-ում՝ դրական, 3
գ) (- ∞, — 2) (-1, 1)-ում՝ բացասական, (−2, −1), (1, +∞)-ում՝ դրական: 1

3․ Գծել ֆունկցիայի գրաֆիկ, որը բավարարում է հետևյալ երկու պայմաններին․
1) անցնում է կոորդինատային հարթության (2, 3) կետով,
2) (–∞, 0)-ում դրական է, (0, 1)-ում՝ բացասական, (1, +∞)-ում՝ դրական:

4․ Գծել ֆունկցիայի գրաֆիկ, որը բավարարում է հետևյալ երկու պայմաններին.
1) անցնում է կոորդինատային հարթության (−2, 1), (0, −1) և (3, −1) կետերով,
2) նշանապահպանման միջակայքերն են՝ (-∞, -1), (-1, 1) և (1, +∞):

5․ Գծել ֆունկցիայի գրաֆիկ, որը բավարարում է հետևյալ երկու պայմաններին․
1) նշանապահպանման միջակայքերն են՝ (-∞, — 2) ,(-2, 1) և (1, +∞) ,
2) անցնում է կոորդինատային հարթության (–5, 1), (-1, -2), (2, −2) կետերով։

Թթվածին և 6-րդ խմբի տարրեր

Հարցեր

  1. Ինչպե՞ս է կոչվում 6-րդ խմբի տարրերի խումբը։ խալկոգեններ
  2. Որո՞նք են 6-րդ խմբի հիմնական տարրերը։ թթվածինը (O), ծծումբը (S), սելենը (Se), տելուրը (Te) և պոլոնիումը (Po)։
  3. Քանի՞ վալենտային էլեկտրոն ունեն 6-րդ խմբի տարրերը։ 6 վալենտային էլեկտրոն։
  4. Ինչպիսի՞ տարր է թթվածինը՝ մետա՞ղ, թե՞ ոչ մետաղ։ Գրիր թթվածնի էլեկտրոնային բանաձևը, նշիր թաղանթների թիվը:

Թթվածինը ոչ մետաղ է։ Էլեկտրոնային բանաձևը- 1s² 2s² 2p⁴, ունի 2 էլեկտրոնային թաղանթ։

5. Ինչպե՞ս են թթվածին ստանում լաբորատոր պայմաններում։ Գրիր ռեակցիայի հավասարումը։

Լաբորատորիայում թթվածին ստանում են ջրածնի պերօքսիդի քայքայումից։

2H₂O₂=2H₂O+O₂

6. Թթվածինը բնության մեջ ի՞նչ վիճակներում է հանդիպում։ Գրիր թթվածին պարունակող չորս բարդ նյութի բանաձև։

Բնության մեջ թթվածինը հանդիպում է ազատ և միացությունների ձևով։ Թթվածին պարունակող նյութեր են H₂O, CO₂, SiO₂, MgO։

7. Գրիր ծծմբի հնարավոր օքսիդների բանաձևերը։

SO₂ ու SO₃

8. Ո՞րն է թթվածնի քիմիական նշանը, հարաբերական ատոմային զանգվածը և պարզ նյութի՝ O2 -ի հարաբերական մոլեկուլային զանգվածը։

Թթվածնի քիմիական նշանն է O, հարաբերական ատոմային զանգվածը 16, իսկ O₂-ի հարաբերական մոլեկուլային զանգվածը 32։

9. Ինչպիսի՞ քիմիական կապ է առաջանում ջրի մոլեկուլում ջրածնի և թթվածնի ատոմների միջև։

Առաջանում է բևեռային կովալենտային կապ։

10. Գրիր մագնեզիումի և ծծմբի այրման ռեակցիաների հավասարումները թթվածնում։

Մագնեզիումի այրումը — 2Mg+O₂= 2MgO

Ծծմբի այրումը — S+O₂= SO₂

11. Ինչո՞ւ է թթվածինն անհրաժեշտ կենդանի օրգանիզմների մեծ մասի շնչառության համար։

Թթվածինն անհրաժեշտ է կենդանի օրգանիզմների մեծ մասին, քանի որ այն օգնում է սննդանյութերից էներգիա ստանալ։

12. Ո՞րն է թթվածնի և օզոնի քիմիական բանաձևը։ Ի՞նչ ընդհանրություն ունեն այդ նյութերը։

Թթվածնի բանաձևը O₂ է, իսկ օզոնինը O₃։ Երկուսն էլ կազմված են թթվածնի ատոմներից և թթվածնի պարզ նյութեր են։

Հալոգենների ընդհանուր բնութագիրը

1.Թվարկե՛ք հալոգենները։ Ո՞ր խմբում և ո՞ր ենթախմբում են գտնվում պարբերական համակարգում։ Ինչո՞ւ են դրանք անվանվում հալոգեններ։

Հալոգեններն են ֆտորը, քլորը, բրոմը, յոդը և աստատը։ Դրանք գտնվում են պարբերական համակարգի 17-րդ խմբում VIIA գլխավոր ենթախմբում։ Հալոգեն նշանակում է աղ առաջացնող, քանի որ դրանք մետաղների հետ առաջացնում են աղեր։

  1. Հալոգենները մետաղնե՞ր են, թե՞ ոչ մետաղներ։ ոչ մետաղներ
  2. Քանի՞ էլեկտրոն ունեն արտաքին էլեկտրոնային շերտում։ 7 էլեկտրոն
  3. Ի՞նչ լիցքով իոն են սովորաբար առաջացնում։ -1 լիցքով իոն
  4. Ինչո՞ւ են հալոգենները հեշտությամբ ընդունում էլեկտրոն։

Հեշտությամբ ընդունում են էլեկտրոն քանի որ իրենց արտաքին շերտը լրացնելու համար մեկ էլեկտրոն է պակասում։

5. Ինչպե՞ս են հալոգենները փոխազդում մետաղների հետ։

Մետաղների հետ փոխազդելիս առաջացնում են աղեր։

6. Ինչպե՞ս է փոխվում հալոգենների ակտիվությունը խմբում վերևից ներքև։

Հալոգենների ակտիվությունը նվազում է։

7. Ո՞րն է ավելի ակտիվ՝ ֆտո՞րը, թե՞ քլորը։ ֆտորը

8. Ի՞նչ նյութ է առաջանում Na-ի և Cl₂-ի փոխազդեցությունից։

Առաջանում է նատրիումի քլորիդ=NaCl։

9. Ինչպիսի՞ քիմիական հատկություն ունեն հալոգենները՝ ակտիվ, թե՞ պասիվ։

ակտիվ

10. Քիմիական հատկություններ
Գրե՛ք հավասարումները, որոնք ցույց են տալիս քլորի փոխազդեցությունը՝
ա) նատրիումի, 2Na+Cl₂=2NaCl
բ) ջրածնի, H₂+Cl₂=2HCl
գ) երկաթի, 2Fe+Cl₂=2FeCl₃
դ) ջրի հետ։ Cl₂+H₂O⇌HCl+HClO

11. Նկարագրե՛ք քլորի, բրոմի և յոդի ֆիզիկական ֆիզիկական հատկությունները:

Քլոր- դեղնականաչ, գազ

Բրոմ- կարմրաշագանակագույն, հեղուկ

Յոդ- մուգ մոխրագույն/սև, պինդ

12. Կիրառություններ
Ներկայացրե՛ք քլորի, բրոմի, յոդի և ֆտորի առնվազն մեկ կիրառություն։ Նշե՛ք նաև, թե ինչու պետք է զգուշությամբ վերաբերվել հալոգեններին։

Քլոր- օգտագործում են ջուրը ախտահանելու համար։

Բրոմ- օգտագործում են լուսանկարչական նյութերում։

Յոդ- օգտագործում են լաբորատոր և քիմիական գործընթացներում։

Ֆտոր- դրա միացություններն օգտագործում են ատամի մածուկներում։

Հալոգեններին պետք է զգուշությամբ վերաբերվել, որովհետև դրանք կարող են թունավոր լինել և վնասել առողջությանը։

Խնդիրներ

Բրոմի (Br₂) զանգվածը 16 գ է։ Հաշվե՛ք՝

m=16

80*2=160
ա) բրոմի նյութաքանակը,

n=16/160=0.1 մոլ


բ) բրոմի մասնիկների թիվը։

N=0.1*6.02*10²³

N=6.02*10²²

Յոդի (I₂) զանգվածը 25,4 գ է։ Հաշվե՛ք՝

m=25.4

127*2=254
ա) յոդի նյութաքանակը,

n=25.4/254=0.1 մոլ
բ) յոդի մասնիկների թիվը։

N=0.1*6.02*10²³

N=6.02*10²²

Ֆտորի (F₂) զանգվածը 19 գ է։ Հաշվե՛ք՝

m=19

95*2=190
ա) ֆտորի նյութաքանակը,

n=19/190=0.1 N=0.1 մոլ
բ) ֆտորի մասնիկների թիվը։

N=0.1*6.02*10²³

N=6.02*10²²

Քլորի (Cl₂) զանգվածը 7,1 գ է։ Հաշվե՛ք՝

m=7.1

35.5*2=71
ա) քլորի նյութաքանակը,

n=7.1/71=0.1 մոլ
բ) քլորի մասնիկների թիվը։

N=0.1*6.02*10²³

N=6.02*10²²